040.0776.281299
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«28» դեկտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 դեկտեմբերի 1999 թվական թիվ 776
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ԽՈՒՄԲ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Միջնորդություն հարուցել Հայաստանի Հանրապետության Նախագահի առջև Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած ավանդի համար մի խումբ մարզիկների Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու համար.
Լևոն Ջուլֆալակյանին - Հունահռոմեական ըմբշամարտի ազգային
հավաքականի ավագ մարզիչ
Սմբատ Լպուտյանին - շախմատի միջազգային գրոսմայստեր
Վլադիմիր Հակոբյանին - շախմատի միջազգային գրոսմայստեր
Աշոտ Դանիելյանին - Եվրոպայի ծանրամարտի երիտասարդների
առաջնության չեմպիոն
Խաչատուր Քյափանակցյանին - Եվրոպայի ծանրամարտի չեմպիոն, աշխարհի
կրկնակի ռեկորդակիր
Ստեփան Ղազարյանին - ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական
ինստիտուտի պրոֆեսոր, միջազգային
բարձրագույն կարգի մրցավար
Դերենիկ Գաբրիելյանին - միջազգային բարձրագույն կարգի մրցավար
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի դեկտեմբերի 28-ից: