Սեղմել Esc փակելու համար:
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ (1-ԻՆ ՄԱՍ)

 

 

326.0393.260417

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «26»        04            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32617170

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

6 ապրիլի 2017 թվականի N 393-Ն

 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Համաձայն «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված փրկարարական ծառայության կանոնագրքի 76-րդ հոդվածի 18-րդ մասի և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 259-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրության 16-րդ կետի 1-ին ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել ծառայողական քննության անցկացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության ծառայության կազմակերպման վարչության պետին` սահմանված ժամկետում ու կարգով ապահովել սույն հրամանի ներկայացումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

արտակարգ իրավիճակների նախարարի

2017 թվականի ապրիլի 6-ի

N 393-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության (այսուհետ` ՀՀ) արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` Նախարարություն) համակարգի փրկարարական ծառայողների (այսուհետ` ծառայող) նկատմամբ ծառայողական քննություն նշանակելու և անցկացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Ծառայողական քննությունը «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքով (այսուհետ` Օրենք) և «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով (այսուհետ` Փրկարարական ծառայության կանոնագիրք), այլ իրավական ակտերով, ինչպես նաև սույն կարգով սահմանված դեպքերում ու կարգով ծառայողի պարտականությունների կատարմանը և նրա գործունեությանն առնչվող հարցերի քննությունն է:

3. Ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացվում է ծառայողական կարգապահության ամրապնդման, ծառայողի կողմից կատարված կարգապահական խախտման ժամանակին բացահայտման և կարգապահական պատասխանատվության ենթարկման, կարգապահական խախտումների կանխարգելման, կարգապահական խախտում ծնող պատճառների ու դրանց նպաստող պայմանների վերացման, կարգապահական խախտման հանգամանքների ժամանակին, լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ պարզաբանման, անհիմն կերպով կարգապահական պատասխանատվության ենթարկված ծառայողի հեղինակության վերականգնման նպատակով:

4. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

1) բացատրություն` ծառայողական քննության նյութերով էական համարվող հանգամանքները պարզելու նպատակով ներկայացվող փաստական տվյալներ (բանավոր կամ գրավոր փաստարկումներ).

2) զննության արձանագրություն` փաստաթուղթ, որը կազմվում է ծառայողական քննության ընթացքում ծագած առանձին հարցերի պարզաբանման, ինչպես նաև պաշտոնական փաստաթղթերում եղած տեղեկություններն ամրագրելու և դրանց պատճենները ծառայողական քննության նյութերին կցելու անհրաժեշտությունից ելնելով (Ձև N 1).

3) տեղեկանք` փաստաթուղթ, որը կազմվում է առանձին փաստերի, հանգամանքների առկայությունը հաստատելու կամ հերքելու, գործողությունների կատարմանը մասնակցելու ենթակա անձանց բացակայությունը, ինչպես նաև սույն կարգով նախատեսված առանձին գործողությունների կատարման անհնարինությունը փաստելու վերաբերյալ, որում նշվում են այն կազմելու վայրը, տարին, ամիսը, ամսաթիվն ու ժամը և ստորագրվում է կազմողի (կազմողների) կողմից (Ձև N 2, Ձև N 3, Ձև N 4).

4) ծառայողական քննությանն առնչվող այլ փաստաթուղթ` թղթային, մագնիսական, էլեկտրոնային կամ այլ կրիչի վրա բառային, թվային, գծագրական կամ այլ նշանային ձևով արված ցանկացած գրառում, որով կարող են հաստատվել ծառայողական քննության համար նշանակություն ունեցող էական հանգամանքներ.

5) ծառայողական քննությանն առնչվող անձ` ծառայող, ում կարող է հայտնի լինել ծառայողական քննությանը հետաքրքրող հարցերի ու հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ, որոնց համապատասխան նա կամավորության հիմունքներով տալիս է գրավոր կամ բանավոր բացատրություններ (ըստ պահանջի):

 

ԳԼՈՒԽ 2. ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

5. Ծառայողական քննություն նշանակվում է հետևյալ դեպքերում`

1) ծառայողի կողմից կարգապահական իրավախախտում կատարելու, ինչպես նաև պետությանը նյութական վնաս պատճառելու.

2) հրշեջ-փրկարարական, փրկարարական, ռազմական կամ հատուկ տեխնիկան ոչ իրավաչափ օգտագործելու.

3) ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ ծառայողների կամ այլ անձանց զոհվելու կամ վիրավորվելու.

4) քաղաքացիների, իրավաբանական անձանց դիմում-բողոքների, հաղորդումների, հայտարարությունների.

5) զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների.

6) ծառայողների (վերադաս պետերի) զեկուցագրերի.

7) ծառայողի կողմից վարչական իրավախախտում կատարելու փաստի առթիվ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված կարգով կազմված արձանագրության.

8) ծառայողի ծառայողական վկայականի (զենքի կրման անձնական քարտի), ինչպես նաև հատուկ պահպանության ենթակա այլ փաստաթղթի կորստի կամ փչացնելու.

9) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

6. Ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեն Օրենքով և Փրկարարական ծառայության կանոնագրքով սահմանված կարգով կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձինք`

1) ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարը` Նախարարության համակարգի յուրաքանչյուր ծառայողի նկատմամբ.

2) Նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության (այսուհետև` Ծառայություն) տնօրենը` Ծառայության կառուցվածքային, տարածքային և այլ ստորաբաժանումների ծառայողների նկատմամբ.

3) Ծառայության տնօրենի տեղակալները` Ծառայության իրենց ենթակայության (հանձնարարված ոլորտների) կառուցվածքային, տարածքային և այլ ստորաբաժանումների ծառայողների նկատմամբ.

4) Ծառայության կառուցվածքային, տարածքային և այլ ստորաբաժանումների ղեկավարները` իրենց ենթակայության ստորաբաժանումների ծառայողների նկատմամբ:

7. Ծառայողական քննություն չի կարող նշանակվել կամ անցկացվել այն պաշտոնատար անձի կողմից, ով կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող ծառայողի հետ գտնվում է ազգակցական կապի մեջ:

8. Ծառայողական քննություն նշանակելու` սույն կարգի 5-րդ կետով սահմանված հիմքերի առկայության դեպքում ծառայողական քննությունը նշանակվում է ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում:

9. Ծառայողական քննությունը նշանակվում է սույն կարգի 6-րդ կետում նշված իրավասու պաշտոնատար անձի հրամանով (անհատական իրավական ակտով), որում նշվում են ծառայողական քննություն անցկացնող անձը կամ ստորաբաժանման ղեկավարը, ինչպես նաև անհրաժեշտ այլ տվյալներ: Հրամանում կարող են նշվել նաև ենթադրյալ կարգապահական խախտումը և դրա հանգամանքները, ծառայողական քննության անցկացման ժամկետը, ինչպես նաև ենթադրյալ խախտման կատարման մեջ կասկածվող ծառայողի տվյալները:

10. Կարգապահական իրավախախտման բնույթից ելնելով` ծառայողական քննության անցկացումը հանձնարարվում է Ծառայության ծառայության կազմակերպման վարչությանը կամ այլ ստորաբաժանման ծառայողի (կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող ծառայողի ստորաբաժանման ղեկավարին): Անհրաժեշտության դեպքում ծառայողական քննություն նշանակելու մասին պաշտոնատար անձի հրամանով կարող է ձևավորվել խումբ, որի մեջ կարող են ընդգրկվել տարբեր ստորաբաժանումների ծառայողներ, իսկ խմբի ղեկավարը նշանակվում է ծառայողական քննություն նշանակելու իրավասու պաշտոնատար անձի կողմից:

11. Ծառայողական քննության ընթացքում պարզաբանման ենթակա հանգամանքներն են`

1) կարգապահական խախտման դեպքը, բնույթը և հանգամանքները (կատարման ժամանակը, տեղը, ձևը, եղանակը և այլն).

2) ծառայողի կողմից կարգապահական խախտում կատարելը, մեղքի առկայությունը և ձևը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, ինչպես նաև կարգապահական խախտում թույլ տալու հիմնավորվածությունը.

3) կարգապահական խախտում կատարած ծառայողների շրջանակը, նրանցից յուրաքանչյուրի մեղքի աստիճանը, իրավախախտման դրսևորման ձևերը.

4) Օրենքով նախատեսված կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից կիրառվելիք կարգապահական տույժի հիմնավորվածությունը.

5) կարգապահական խախտման հետևանքները, պատճառված նյութական վնասի չափը.

6) կարգապահական խախտումներ ծնող պատճառները և դրանց նպաստող պայմանները.

7) անհրաժեշտ այլ հանգամանքներ:

12. Ծառայողական քննության ընթացքում հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում, ծառայողական քննություն անցկացնող անձը (խմբի ղեկավարը) այդ մասին զեկուցում է ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձին, որը կասեցնում է ծառայողական քննությունը և կայացնում հետևյալ որոշումներից մեկը`

1) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն նշանակել հետաքննություն.

2) հայտնաբերված հանցագործության մասին հայտնել համապատասխան պետական մարմիններին:

13. Ծառայողական քննությունն անցկացվում է հնարավոր սեղմ ժամկետներում, բայց ոչ ավելի, քան ծառայողական քննություն նշանակելու մասին իրավասու պաշտոնատար անձի հրամանի տրման օրվանից սկսած 30 օրվա ընթացքում:

14. Սույն կարգի 13-րդ կետում նշված ժամկետը ծառայողական քննություն անցկացնող անձի (խմբի ղեկավարի) պատճառաբանված զեկուցագրի հիման վրա ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձը կարող է երկարաձգել, եթե`

1) ծառայողական քննություն անցկացնող անձից անկախ պատճառներով ձգձգվում են այլ մարմիններ կատարված հարցումների պատասխանները.

2) ծառայողական քննության նյութերով էական համարվող հանգամանքները պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել լրացուցիչ փաստական տվյալներ.

3) կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող ծառայողը հիվանդ է, գտնվում է արձակուրդում կամ գործուղման մեջ, բացառությամբ Փրկարարական ծառայության կանոնագրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով անցկացվող ծառայողական քննության:

15. Ծառայողական քննության ժամանակահատվածում ծառայողի լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով նա կխոչընդոտի ծառայողական քննությանը` մինչև ծառայողական քննության արդյունքներով իրավասու պաշտոնատար անձի կողմից վերջնական որոշում ընդունելը:

16. Մինչև ծառայողական քննության ավարտն արգելվում է կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող ծառայողին իր նախաձեռնությամբ ազատել փրկարարական ծառայությունից, արձակուրդ տրամադրել, շնորհել փրկարարական ծառայության կոչում, բարձր պաշտոնի նշանակել, խրախուսել կամ գործուղել:

 

ԳԼՈՒԽ 3. ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

17. Ծառայողական քննության մասնակիցներն են`

1) ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձը.

2) ծառայողական քննություն անցկացնող անձի անմիջական ղեկավարը (ստորաբաժանման ղեկավարը).

3) ծառայողական քննություն անցկացնող անձը, խմբի անդամը (այսուհետև` ծառայողական քննություն անցկացնող անձ).

4) կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող ծառայողը.

5) ծառայողական քննությանն առնչվող անձինք, որոնք կարգապահական խախտման դեպքի, դրա կատարման մեջ կասկածվող ծառայողի մեղավորության կամ անմեղության, ինչպես նաև կարգապահական իրավախախտմանն առնչվող այլ հանգամանքների մասին կարող են հաղորդել անհրաժեշտ տեղեկատվություն:

18. Ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձի լիազորություններն են`

1) գրավոր նշել ծառայողական քննություն անցկացնող ստորաբաժանման պաշտոնատար անձին (անձանց).

2) ծառայողական քննություն անցկացնող անձին (անձանց) տալ պարտադիր կատարման ենթակա ցուցումներ առանձին գործողություններ կատարելու վերաբերյալ.

3) ստորագրությամբ հաստատել ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացությունը.

4) իրականացնել օրենքով, այլ իրավական ակտերով, ինչպես նաև սույն կարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:

19. Ծառայողական քննություն անցկացնող անձի անմիջական (ստորաբաժանման) ղեկավարի լիազորություններն են`

1) ծառայողական քննության ընթացքում ծառայողական քննության անցկացումը գրավոր կամ բանավոր հանձնարարել ստորաբաժանման այլ ծառայողի.

2) մասնակցել ծառայողական քննության ընթացքում առանձին գործողությունների կատարմանը.

3) անձամբ կատարել ծառայողական քննությունը, եթե ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձը չի նշանակել ծառայողական քննություն անցկացնող անձին.

4) ստորագրությամբ համաձայնել ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացությանը:

20. Ծառայողական քննություն անցկացնող անձի լիազորություններն են`

1) սահմանված ժամկետներում անցկացնել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ ծառայողական քննություն` կատարված գործողություններին տալով համապատասխան փաստաթղթային ձևակերպում.

2) ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձի և ծառայողական քննություն անցկացնող անձի անմիջական (ստորաբաժանման) ղեկավարի, խմբի ղեկավարի պահանջով պարբերաբար ներկայացնել ծառայողական քննության նյութերը և զեկուցել քննության ընթացքի մասին.

3) Նախարարության, Ծառայության կառուցվածքային, տարածքային և այլ ստորաբաժանումներից, իսկ անհրաժեշտության դեպքում` պետական, տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից սահմանված կարգով պահանջել և ստանալ փաստաթղթեր, նյութեր, տվյալներ, կատարել հարցումներ, որոնք կարող են տեղեկություններ պարունակել կարգապահական խախտման և դրան առնչվող անձանց մասին.

4) ուսումնասիրել ծառայողական քննության համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, տեղեկանքներ և այլ նյութեր, անհրաժեշտության դեպքում պատճենահանել դրանք.

5) վերցնել բացատրություններ կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող ծառայողից, ծառայողական քննությանն առնչվող այլ անձանցից.

6) կատարել ծառայողական քննությանը վերաբերող նյութերի, իրերի և փաստաթղթերի զննություն.

7) սույն կարգի 15-րդ կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում ներկայացնել միջնորդություն կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին` ժամանակավորապես դադարեցնելու կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող ծառայողի լիազորությունները.

8) պարզաբանել կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող ծառայողի, ծառայողական քննությանն առնչվող անձի իրավունքներն ու պարտականությունները.

9) ծառայողական քննության ավարտից հետո կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող ծառայողին տեղեկացնել ծառայողական քննության իրեն վերաբերյալ նյութերին, բացառությամբ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տվյալների:

21. Կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող ծառայողն իրավունք ունի`

1) ծանոթանալու իր նկատմամբ ծառայողական քննություն նշանակելու մասին իրավասու պաշտոնատար անձի հրամանին.

2) իմանալ, թե ինչ կարգապահական խախտման մեջ է կասկածվում, ծառայողական քննությանը մասնակցելու պահից ծանոթանալու իր իրավունքներին և պարտականություններին.

3) ծառայողական քննության ցանկացած փուլում ներկայացնելու միջնորդություններ` առանձին գործողություններ կատարելու, ծառայողական քննության նյութերին սույն կարգով նախատեսված փաստական տվյալներ կցելու և դրանց ընթացք տալու վերաբերյալ.

4) ծանոթանալու իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքներին կամ արձանագրություններին և դրանց կապակցությամբ ներկայացնել առաջարկություններ ու առարկություններ.

5) բացարկ հայտնելու ծառայողական քննություն անցկացնող անձին, եթե կան հանգամանքներ, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ ծառայողական քննություն անցկացնող անձն ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահագրգռված է ծառայողական քննության ելքով.

6) ծառայողական քննության ավարտից հետո ծանոթանալ ծառայողական քննության իրեն վերաբերող նյութերին և ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացությանը (բացառությամբ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տվյալների), դրանց կապակցությամբ ներկայացնել իր առաջարկություններն ու առարկությունները:

22. Կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող ծառայողը պարտավոր է`

1) ծառայողական քննություն անցկացնող անձի պահանջով ներկայանալ ծառայողական քննության անցկացման վայր և տալ գրավոր կամ բանավոր բացատրություններ (ըստ պահանջի), անհրաժեշտության դեպքում նաև լրացուցիչ բացատրություններ, մասնակցել այլ անհրաժեշտ գործողությունների, իսկ բացատրություն տալուց հրաժարվելու դեպքում, ներկայացնել գրավոր պատճառաբանություն.

2) ծառայողական քննություն անցկացնող անձի պահանջով ներկայացնել իր մոտ եղած ծառայողական քննությանն անհրաժեշտ առարկաները և փաստաթղթերը.

3) ծառայողական քննություն անցկացնող անձի պահանջով ենթարկվել բժշկական ստուգման, հանձնել արյան, մազերի, մարմնի այլ արտաթորանքների նմուշներ.

4) կատարել ծառայողական քննություն անցկացնող անձի` սույն կարգով սահմանված այլ պահանջները:

23. Ծառայողական քննությանն առնչվող անձն իրավունք ունի`

1) ծառայողական քննությանը մասնակցելու պահից ստանալու իր իրավունքների մասին պարզաբանում.

2) տեղեկանալու, թե ինչ նպատակով է կանչել ծառայողական քննություն անցկացնող անձը.

3) բացատրություններ տալու և անձամբ շարադրելու դրանք.

4) ծանոթանալու իր մասնակցությամբ կատարած գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքներին կամ արձանագրություններին և դրանց կապակցությամբ ներկայացնելու առարկություններ ու առաջարկություններ:

24. Կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող ծառայողը, ինչպես նաև ծառայողական քննությանն առնչվող անձը ծառայողական քննություն անցկացնող անձի գործողությունները կարող է բողոքարկել նրա անմիջական ղեկավարին կամ ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձին:

 

ԳԼՈՒԽ 4. ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

25. Ծառայողական քննությունն անցկացվում է Նախարարության, Ծառայության, դրանց ստորաբաժանումների վարչական շենքերում, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև այլ վայրերում:

26. Ծառայողը կարգապահական խախտում կատարելու մեջ համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձի կամ նրա վերադաս պաշտոնատար անձի կողմից հաստատված ծառայողական քննության եզրակացությամբ: Ծառայողի մեղավորությունն ապացուցելու, ինչպես նաև նրա կողմից ի պաշտպանություն իրեն բերված փաստարկների հերքման պարտականությունը կրում է ծառայողական քննություն անցկացնող անձը:

27. Ծառայողական քննություն անցկացնող անձը ծառայողական քննությունն անցկացնում է ծառայողական քննություն նշանակելու պատճառ կամ առիթ հանդիսացող փաստաթղթերում նշված հանգամանքների ստուգմամբ և պարզաբանմամբ:

28. Ծառայողական քննության ընթացքում մեկ այլ կարգապահական խախտման կամ խախտումների հատկանիշներ հայտնաբերելու դեպքում, քննություն է անցկացվում նաև այդ ուղղությամբ, ինչի մասին գրավոր զեկուցագիր, իսկ անհրաժեշտության դեպքում` նոր ծառայողական քննություն նշանակելու միջնորդություն է ներկայացվում ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձին: Այդ մասին տեղեկացվում է այն ստորաբաժանման ղեկավարը, որի ծառայողների գործողություններում հայտնաբերվել են նոր կարգապահական խախտման կամ խախտումների հատկանիշներ:

29. Ծառայողական քննություն անցկացնող անձը ծառայողական քննության նյութերին կցում է հետևյալ փաստական տվյալները`

1) ծառայողական քննության անցկացման հիմք հանդիսացած դիմում-բողոքը, հայտարարությունը, հաղորդումը, արձանագրությունը կամ զեկուցագիրը.

2) ծառայողական քննություն նշանակելու մասին հրամանը.

3) կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող ծառայողի, ծառայողական քննությանն առնչվող անձանց բացատրությունները (լրացուցիչ բացատրությունները).

4) զննության և սույն կարգով սահմանված այլ արձանագրությունները.

5) տեղեկանքները.

6) ծառայողի ծառայողական քարտի պատճենը` հաստատված իրավասու պաշտոնատար անձի կողմից.

7) ծառայողի ծառայողական բնութագիրը` հաստատված ստորաբաժանման ղեկավարի կողմից.

8) ծառայողական քննությանն առնչվող այլ փաստաթղթեր կամ նյութեր կամ դրանց պատճենները.

9) ծառայողական քննության արդյունքների հիման վրա կազմված եզրակացությունը.

10) ծառայողական քննության արդյունքներով իրավասու պաշտոնատար անձի ընդունած որոշումը (հրամանի, հանձնարարականի պատճենը, քաղվածքը):

30. Ծառայողական քննության ժամանակ բացատրությունները (լրացուցիչ բացատրությունները) վերցվում են գրավոր արձանագրություն կազմելու միջոցով, որոնք ստորագրում են բացատրություն վերցնողը և բացատրություն տվողը (Ձև N 5, Ձև N 6):

31. Բացատրության արձանագրության մեջ նշվում է այն կազմելու տեղը, ժամանակը, բացատրություն վերցնողի պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը, բացատրություն տվողի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, ծննդավայրը, ազգությունը, քաղաքացիությունը, կրթությունը, ընտանեկան դրությունը, ծառայության վայրը, պաշտոնը, կոչումը, հասցեն և հեռախոսահամարը:

32. Բացատրությունները գրվում են առաջին դեմքով և բացատրություն տվողի ձեռքով:

33. Բացատրությունն իր ձեռքով գրելու անհնարինության դեպքում այն շարադրվում է բացատրություն տվողի կողմից, որը գրի է առնում ծառայողական քննություն անցկացնող անձը, այդ մասին նշելով բացատրության մեջ, որը հաստատվում է նրա և ծառայողական քննությամբ չշահագրգռված այլ անձի ստորագրություններով:

34. Հերթապահության կամ վերակարգում ընդգրկված ծառայողից բացատրություն կարող է վերցվել հերթապահության ավարտից կամ վերակարգը հանձնելուց հետո:

35. Բացատրություն տվողը ստորագրում է դրա յուրաքանչյուր էջը և վերջում:

36. Ծառայողական քննություն անցկացնող անձը կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող ծառայողին, ծառայողական քննությանն առնչվող անձին բացատրում է նրանց իրավունքները և պարտականությունները, որի կապակցությամբ կազմվում է համապատասխան արձանագրություն, որը հաստատվում է ստորագրություններով (Ձև N 7, Ձև N 8):

37. Ծառայողական քննության ընթացքը և արդյունքները ծառայողական քննություն անցկացնող անձը պետք է գրանցի արձանագրություններում կամ գրավոր այլ փաստաթղթերում: Ծառայողական քննություն անցկացնող անձն իրավասու է կատարել փաստաթղթերի, իրերի, առարկաների, տարածքի, աշխատասենյակների զննություն, որի կապակցությամբ կազմվում է համապատասխան արձանագրություն: Զննության արձանագրություն կազմվում է նաև կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող ծառայողի կամ ծառայողական քննությանն առնչվող անձի կողմից իրենց նշած փաստարկները հիմնավորող փաստաթղթեր և առարկաներ ներկայացնելու դեպքերում: Զննություն կատարվում է նաև, երբ ուսումնասիրության ենթակա փաստաթղթերի ամենօրյա օգտագործման անհրաժեշտությամբ կամ մեծ ծավալով պայմանավորված` նպատակահարմար չէ դրանք կցել ծառայողական քննության նյութերին:

38. Ծառայողական քննության ընթացքն ու արդյունքներն արձանագրող փաստաթղթերը պետք է կազմվեն այնպես, որ ապահովվի դրանց բովանդակության հստակ ընկալումը: Բացատրությունները, արձանագրությունները, տեղեկանքները և ծառայողական քննության ընթացքում կազմվող այլ փաստաթղթերը թույլատրվում է կազմել ձեռագիր կամ համակարգչային տեխնիկայի կիրառմամբ:

39. Ծառայողական քննություն անցկացնող անձը ծառայողական քննության հիմքում չի կարող դնել կամ օգտագործել այն փաստական տվյալները, որոնք ձեռք են բերվել`

1) բռնությամբ, սպառնալիքով, խաբեությամբ կամ այլ անօրինական գործողություններով.

2) տվյալ գործողությունը կատարելու իրավունք չունեցող անձի կողմից.

3) սույն կարգի պահանջների խախտմամբ:

40. Ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալները ծառայողական քննություն անցկացնող անձը գնահատում է իր ներքին համոզմունքով` հանգամանքների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումով, ծառայողական քննության ընթացքում հավաքված հավաստի տվյալների բավարար ամբողջությամբ:

41. Եթե ծառայողական քննությունն անցկացվում է աշխատանքային խմբի կողմից, ապա աշխատանքային խմբի յուրաքանչյուր անդամ իր կատարած գործողությունների վերաբերյալ ամփոփ հաշվետվությունը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է աշխատանքային խմբի ղեկավարին:

 

ԳԼՈՒԽ 5. ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

 

42. Ծառայողական քննությունը կարող է կասեցվել, եթե`

1) իրավախախտման փաստով նշանակվել է հետաքննություն` մինչև նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ որոշում կայացնելը.

2) ՀՀ դատախազության կամ նախաքննության մարմինների քննարկմանն է ուղարկվել ծառայողական քննության նյութեր` մինչև նախաքննական մարմնի կողմից համապատասխան որոշում կայացնելը կամ մինչև ծառայողի նկատմամբ կայացված դատարանի վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը.

3) ծառայողական քննություն նշանակելուց հետո պարզվել է, որ փաստի առթիվ նախաքննության մարմինների կողմից հարուցվել է քրեական գործ` մինչև համապատասխան որոշում կայացնելը կամ մինչև ծառայողի նկատմամբ կայացված դատարանի վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը.

4) ծառայողական քննության ժամկետն ավարտվելուց հետո հայտնի չէ այն ծառայողը, որը այդ գործով պետք է ենթարկվի կարգապահական տույժի.

5) կարգապահական տույժի ենթակա ծառայողը ծանր հիվանդ է կամ գտնվում է արձակուրդում` ՀՀ սահմաններից դուրս, և առանց նրա մասնակցության հնարավոր չէ լուծել ծառայողական քննության վերջնական ընթացքը` մինչև ծառայողի անաշխատունակության (բուժման) կամ արձակուրդի ժամկետի ավարտը.

6) գործում է անհաղթահարելի ուժ, որը ժամանակավորապես խոչընդոտում է ծառայողական քննության կատարմանը:

43. Սույն կարգի 42-րդ կետով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում ծառայողական քննությունը կասեցվում է ծառայողական քննություն անցկացնող անձի կամ վերջինիս անմիջական ղեկավարի (ստորաբաժանման ղեկավարի) զեկուցագրի հիման վրա` ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձի հրամանով:

44. Սույն կարգի 42-րդ կետով նախատեսված հիմքերը վերանալու դեպքում ծառայողական քննությունը վերսկսվում է սույն կարգի 43-րդ կետով սահմանված կարգով:

45. Ծառայողական քննության ժամկետի մեջ չի հաշվարկվում այն ժամանակը, որի ընթացքում այն կասեցվել է:

46. Ծառայողական քննությունը վերսկսելուց հետո այն ավարտվում է սույն կարգով սահմանված ժամկետում:

47. Սույն կարգի 42-րդ կետի 4-րդ և 6-րդ ենթակետերով նախատեսված հիմքերով ծառայողական քննությունը կարող է կասեցվել առավելագույնը երկու ամիս ժամկետով:

 

ԳԼՈՒԽ 6. ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ (ԱՎԱՐՏԸ)

 

48. Ծառայողական քննությունը ցանկացած փուլում դադարեցվում է, եթե`

1) ծառայողական քննություն նշանակած անձն արձակում է հրաման` ծառայողական քննությունը նշանակելու մասին հրամանը չեղյալ ճանաչելու մասին.

2) կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող ծառայողը մահացել է, և կարգապահական պատասխանատվության ենթակա այլ ծառայողներ չկան.

3) ծառայողի (ծառայողների) գործողություններում կարգապահական խախտման հատկանիշներ չեն հայտնաբերվել կամ կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող ծառայողի մասնակցությունը կարգապահական խախտման կատարմանն ապացուցված չէ, և սպառված են նոր փաստական տվյալներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները.

4) ծառայողական քննություն նշանակելու առիթ հանդիսացող փաստերի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ կամ համաներման ակտ.

5) կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող ծառայողն իրեն լրիվ մեղավոր ճանաչելով տվել է գրավոր համաձայնություն իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու, ինչպես նաև հիմնավորված բացատրություն` քննվող դեպքի վերաբերյալ, եթե չկան բավարար հիմքեր ենթադրելու, որ նա դրանով ցանկանում է պարտակել կարգապահական խախտում կատարած այլ անձանց կամ կարգապահական այլ խախտում.

6) լրացել է սույն կարգի 52-րդ կետով սահմանված ծառայողական քննության կասեցման առավելագույն ժամկետը:

49. Ծառայողական քննությունը դադարեցնելու վերաբերյալ ծառայողական քննություն անցկացնող անձի կողմից կազմվում է եզրակացություն, բացառությամբ սույն կարգի 48-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հիմքով ծառայողական քննությունը դադարեցնելու դեպքում: Եզրակացությունը ներկայացվում է ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձին` վերջինիս կողմից եզրակացության քննարկման հիման վրա համապատասխան որոշում ընդունելու նպատակով: Ծառայողական քննությունը դադարեցված (ավարտված) է համարվում ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացության հիման վրա ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձի որոշմամբ:

 

ԳԼՈՒԽ 7. ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԵԼԸ, ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼԸ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

50. Ծառայողական քննության արդյունքներն ամփոփվում են եզրակացությամբ, որը բաղկացած է ներածական, նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասերից:

51. Եզրակացության`

1) ներածական մասում շարադրվում են տվյալներ` եզրակացությունը կազմելու վայրի, ծառայողական քննությունը սկսելու առիթի և ժամկետի մասին.

2) նկարագրական-պատճառաբանական մասում շարադրվում են` իրավախախտման կամ պատահարի բնույթը, ծառայողական քննության ընթացքում պարզված հանգամանքները և դրանց հիմնավորումները, իրավախախտման տեղը և ժամանակը, կատարողը, իրավախախտումն ինչ միջոցներով, նպատակով կամ շարժառիթներով, դիտավորությամբ, թե անզգուշությամբ է կատարվել, մեղավոր անձի բնութագիրը, կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ծառայողի մեղավորությունը կամ անմեղությունը հաստատող փաստական տվյալներ, պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքները, ծառայողին բնութագրող այլ հանգամանքներ, իրավախախտման պատճառների և դրան նպաստած հանգամանքների վերլուծությունը, ինչպես նաև ծառայողի վերջին մեկ տարում ստացած գործող կարգապահական տույժերի կամ խրախուսանքների վերաբերյալ տվյալներ: Եթե իրավախախտումը կատարել են մի քանի ծառայողներ, ապա թվարկված հանգամանքները մեղավորներից յուրաքանչյուրի նկատմամբ նշվում են առանձին.

3) եզրափակիչ մասում շարադրվում են ծառայողական քննության արդյունքների վերաբերյալ արված հետևությունները` թե կոնկրետ ով և ինչում է մեղավոր, օրենքի և այլ նորմատիվ ակտերի որ նորմերն են խախտվել, կարգապահական պատասխանատվության (տույժի) տեսակը, իրավախախտման արդյունքում հասցված նյութական վնասը, մեղավոր անձանցից վերականգնման ենթակա վնասի չափը, նմանատիպ իրավախախտումները կանխարգելելու վերաբերյալ միջոցառումները, ծառայողական քննություն նշանակած անձին ներկայացվող առաջարկությունները, ինչպես նաև ծառայողական քննություն անցկացնող անձի անվան, ազգանվան, զբաղեցրած պաշտոնի, կոչումի, ինչպես նաև եզրակացությունը կազմելու տարվա, ամսվա և ամսաթվի մասին տվյալներ:

52. Եզրակացությունը ստորագրում է ծառայողական քննություն իրականացնող անձը (անձինք), անհրաժեշտության դեպքում` նաև ծառայողական քննություն իրականացնող անձի անմիջական (ստորաբաժանման) ղեկավարը:

53. Ծառայողական քննության եզրակացությունը ստորագրությամբ ծանոթացվում է կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ծառայողին:

54. Ծառայողական քննության նյութերը, դրա արդյունքներով կազմված եզրակացությունը ներկայացվում են ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձին` համապատասխան որոշում ընդունելու նպատակով:

55. Ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձը, նախքան որոշում կայացնելն` անհրաժեշտության դեպքում, կարող է խորհրդակցել ծառայողական քննություն անցկացրած անձի, նրա անմիջական (ստորաբաժանման) ղեկավարի կամ խմբի ղեկավարի հետ, լսել կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ծառայողին:

56. Ծառայողական քննության եզրակացության հիման վրա ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձը`

1) ամբողջությամբ կամ մասնակիորեն հիմք ընդունելով ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացությունը` կայացնում է համապատասխան որոշում`

ա. մեղավոր ծառայողին (ծառայողներին) Օրենքով և Փրկարարական ծառայության կանոնագրքով սահմանված կարգով կարգապահական և/կամ նյութական պատասխանատվության ենթարկելու մասին,

բ. նյութերը Փրկարարական ծառայության կանոնագրքի 73-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժողովների քննարկմանը հանձնելու մասին,

գ. ծառայողական քննության նյութերը համապատասխան պետական մարմիններին ուղարկելու մասին,

դ. օրենքով սահմանված կարգով հետաքննություն կատարելու մասին.

2) ծառայողական քննություն իրականացնող անձին եզրակացությունը փոխելու գրավոր կամ բանավոր ցուցում է տալիս` դրանում եղած ձևակերպումներից և հետևություններից առանձին կետեր հանելու կամ փոփոխելու միջոցով.

3) ծառայողական քննություն իրականացնող անձին լրացուցիչ գործողություններ կատարելու և առանձին հանգամանքներ պարզելու համար տալիս է հանձնարարականներ` նշելով կատարման համապատասխան ժամկետը:

57. Ծառայողական քննության արդյունքներով սույն կարգի 56-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «դ» պարբերություններով նախատեսված` ծառայողական քննություն նշանակող պաշտոնատար անձի ընդունած որոշումն արտահայտվում է հրամանի տեսքով, իսկ «բ» և «գ» պարբերություններով նախատեսված որոշումն արտահայտվում է համապատասխան հանձնարարականով:

58. Սույն կարգի 56-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում կազմվում է նոր եզրակացություն, իսկ նախկին եզրակացությունը կցվում է ծառայողական քննության նյութերին:

59. Ծառայողական քննության ընթացքում նախապատրաստած նյութերը և ներկայացված բոլոր փաստաթղթերն ամրակարվում են:

60. Նյութերին կցված բոլոր փաստաթղթերը էջակալվում և ցուցակագրվում են ըստ ժամանակագրական հերթականության, որի համար կազմվում է ցուցակ (Ձև N 9):

61. Ծառայողական քննության նյութերը հաշվառվում են հատուկ այդ նպատակով նախատեսված մատյանում (Ձև N 10):

62. Ըստ տարիների կատարված ծառայողական քննության նյութերին տրվում են առանձին համարներ` դրանց գրանցման և հաշվառման մատյանի հերթական համարների համաձայն:

63. Գրանցման և հաշվառման մատյանում գրառվում են ծառայողական քննության անցկացման հիմքը, այն անցկացնող ծառայողների անունները, ազգանունները և զբաղեցրած պաշտոնները, կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող ծառայողների անունները, ազգանունները և զբաղեցրած պաշտոնները, ծառայողական քննության սկիզբը և ավարտը, ինչպես նաև դրա արդյունքները, գրանցման համարը:

64. Ծառայողական քննության արդյունքներով ընդունված որոշումը շահագրգիռ ծառայողի կողմից կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:

65. Ծառայողական քննության նյութերը պահվում են Ծառայության ծառայության կազմակերպման վարչությունում: Ծառայողական քննության նյութերը պահպանվում են հինգ տարի ժամկետով:

66. Ծառայողական քննության նյութերն արխիվացվում են օրենքով սահմանված կարգով:

 

Ձև N 1

 

ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

    «____» _________20 թ.                             ________________

                                                       կատարման վայրը

__________________________________________________________________________

            զննություն կատարողի պաշտոնը, կոչումը և ազգանունը

__________________________________________________________________________

 

մասնակցությամբ`___________________________________________________________

զննությանը մասնակցող անձի (անձանց) ազգանունը, անունը և

պաշտոնը

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

                        զննության կատարման վայրը

կատարեցի__________________________________________________________________

զննության օբյեկտի ձեռքբերման աղբյուրը և առարկայի, փաստաթղթի,

տեղանքի անվանումը

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

զննությունը:

__________________________________________________________________________

                            զննության նպատակը

__________________________________________________________________________

 

ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

__________________________________________________________________________

           զննության ենթակա օբյեկտի մանրամասն նկարագրությունը

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

Տեղեկություններ զննության ընթացքում կազմված սխեմաների, պլանների, օգտագործված տեխնիկական միջոցների մասին

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

Տեղեկություններ զննության ընթացքում վերցված և սույն արձանագրությանը կցված փաստաթղթերի, առարկաների մասին

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

Զննությունը սկսվել է ժամը ______ -ին, ավարտվել է ժամը ______ -ին

__________________________________________________________________________

                      զննության կատարման պայմանները

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

        նշումներ արձանագրության վերաբերյալ զննության մասնակիցների

                         դիտողությունների մասին

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

_____________________________________/_________________________/ զննություն կատարողի ստորագրությունը ազգանունը

 

_________________________________ 1. /_________________________/

զննությանը մասնակցող անձի (անձանց) ազգանունը

ստորագրությունը

_________________________________ 2. /_________________________/

_________________________________ 3. /_________________________/

 

Ձև N 2

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

ԱՌԱՆՁԻՆ ՓԱՍՏԵՐԻ ԵՎ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԿԱՄ ՀԵՐՔԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

    «____» _________20 թ.        ժամը ______       __________________

                                                     կատարման վայրը

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

    ___________________________________________    _____________________

    (տեղեկանքը կազմողի ԱԱՀ, պաշտոնը և  կոչումը)       (ստորագրություն)

 

Ձև N 3

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

    «____» _________20 թ.        ժամը ______       __________________

                                                     կատարման վայրը

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

    ___________________________________________    _____________________

    (տեղեկանքը կազմողի ԱԱՀ, պաշտոնը և  կոչումը)       (ստորագրություն)

 

Ձև N 4

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

    «____» _________20 թ.        ժամը ______       __________________

                                                     կատարման վայրը

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

    ___________________________________________    _____________________

    (տեղեկանքը կազմողի ԱԱՀ, պաշտոնը և  կոչումը)       (ստորագրություն)

 

Ձև N 5

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    «____» _________20 թ.                          __________________

                                                     կատարման վայրը

 

Բացատրություն վերցնողի պաշտոնը, կոչումը և ազգանունը

______________________________________________________________________

______________________________________________________________________

բացատրություն վերցրեցի.

 

Ազգանուն, անուն, հայրանուն ________________________________________

Ծննդյան տարեթիվ, ծննդավայր ________________________________________

Ազգություն, քաղաքացիություն ________________________________________

Կրթություն _________________________________________________________

Ընտանեկան դրություն_________________________________________________

Ծառայության վայր____________________________________________________

Պաշտոն և կոչում____________________________________________________

Գրանցման, փաստացի բնակության վայրի հասցեներ և հեռախոսահամարներ

______________________________________________________________________

______________________________________________________________________

 

Տալիս եմ սույն բացատրությունն այն մասին, որ

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

 

----------------------------------------

                 (բացատրություն տվողի ստորագրությունը)

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

 

______________________ /________________________/

բացատրություն տվողի ստորագրությունը ազգանունը

______________________ /________________________/

բացատրություն վերցնողի ստորագրությունը ազգանունը

 

Ձև N 6

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    «____» _________20 թ.                          __________________

                                                     կատարման վայրը

 

Բացատրություն վերցնողի պաշտոնը, կոչումը և ազգանունը __________________

______________________________________________________________________

բացատրություն վերցրեցի.

 

Ազգանուն, անուն, հայրանուն ________________________________________

Տալիս եմ սույն լրացուցիչ բացատրությունն այն մասին, որ

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

 

----------------------------------------

                 (բացատրություն տվողի ստորագրությունը)

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

 

______________________ /________________________/

բացատրություն տվողի ստորագրությունը ազգանունը

______________________ /________________________/

բացատրություն վերցնողի ստորագրությունը ազգանունը

 

----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Արտակարգ իրավիճա նախարարությու
06.04.2017
N 393-Ն
Հրաման