Սեղմել Esc փակելու համար:
«ՊՐՈԿՏՈԼՈԳԻԱՅԻ ԳՀԻ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

«ՊՐՈԿՏՈԼՈԳԻԱՅԻ ԳՀԻ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0779.281299

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«28» դեկտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 դեկտեմբերի 1999 թվական թիվ 779

 

«ՊՐՈԿՏՈԼՈԳԻԱՅԻ ԳՀԻ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված 188401 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Պրոկտոլոգիայի ԳՀԻ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Լ. Հ. Նազարովի անվան պրոկտոլոգիայի ԳՀԻ» բաց բաժնետիրական ընկերության:

2 Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 160216 հազ. դրամ, որը համապատասխանում է 160216 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 160216 հազ. դրամ, որը համապատասխանում է 160216 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 160216 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 100 տոկոսին:

5. «Պրոկտոլոգիայի ԳՀԻ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1999 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 28185 հազ. դրամ, այդ թվում`

անձնակազմի հետ եկամուտների վճարման գծով` 19807 հազ. դրամ.

հաշվարկներ հաշվետու անձանց հետ` 134 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 380 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 2393 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 5471 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի գծով` 5471 հազ. դրամ:

6. Ստեղծել «Պրոկտոլոգիայի ԳՀԻ» պետական փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման մրցութային հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):

7. Մրցութային հանձնաժողովին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` տարիների կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ:

9. Մրցույթին մասնակցելու կանխավճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի դեկտեմբերի 28-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1999 թ.

դեկտեմբերի 28-ի N 779 որոշմամբ

 

ԿԱԶՄ

«Պրոկտոլոգիայի ԳՀԻ» պետական փակ բաժնետիրական

ընկերության մրցութային հանձնաժողովի

 

    Ա. Մարկոսյան       - ՀՀ սեփականաշնորհման նախարարի տեղակալ

                         (հանձնաժողովի նախագահ)

    Հ. Մարգարյանց      - ՀՀ առողջապահության նախարարության տնտեսագիտության

                         և օրենսդրության գլխավոր վարչության գլխավոր

                         մասնագետ

    Հ. Թունյան         - ՀՀ ֆինանսների նախարարության իրավաբանական գլխավոր

                         վարչության փաստաթղթերի տեսչության վարչության պետ

    Գ. Գագյան          - ՀՀ սեփականաշնորհման նախարարության մասնավորեցման

                         նախապատրաստման բաժնի պետ

    Վ. Առաքելյան       - ՀՀ սեփականաշնորհման նախարարության մրցույթների

                         կազմակերպման բաժնի պետ

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.12.1999
N 779
Որոշում