Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

040.0781.281299

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«28» դեկտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 դեկտեմբերի 1999 թվական թիվ 781

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1.1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Գլխամասային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերությունն առանձնացման ձևով վերակազմակերպել «Գլխամասային կոմունալ տնտեսություն» և «Իջևանատուն» փակ բաժնետիրական ընկերությունների բաժանիչ հաշվեկշռում նախատեսելով, որ «Իջևանատուն» փակ բաժնետիրական ընկերությանն են փոխանցվում «Գլխամասային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության «Իջևան» հյուրանոցի շենքը և 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ունեցած պարտավորություններից 364,6 հազ. դրամը:

(կետ 1.1 խմբ. 31.12.00 թիվ 904 որոշում)

1.2. «Փոքր» օբյեկտների համար սահմանված գնահատման կարգով գնահատված 76099 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Իջևանատուն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Իջևանատուն» բաց բաժնետիրական ընկերության:

1.3. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 75969 հազ. դրամ, որը համապատասխանում է 75969 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 75969 հազ. դրամ, որը համապատասխանում է 75969 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.5. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 18992 հազ. դրամ. որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

1.6. «Գլխամասային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության 1999 թվականի հուլիսի 1-ի դրությամբ 231 հազ. դրամի պարտավորությունների իրավահաջորդը հանդիսանում է «Իջևանատուն» փակ բաժնետիրական ընկերությունը, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 13 հազ. դրամ.

անձնակազմի հետ եկամուտների վճարման գծով` 167 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 51 հազ. դրամ:

1.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

1.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` տարիների կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատողների և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

1.9. Մրցույթին մասնակցելու կանխավճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարի չափը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

1.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից երկու ամսվա ընթացքում:

1.11. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանը` մրցույթի կայացումից հետո 10-օրյա ժամկետում ապահովել հատուկ հաշվի բացումը` փախստականների վերաբնակեցման հիմնախնդրի լուծման համար:

1.12. Սահմանել, որ մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցը մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից երկու ամսվա ընթացքում հյուրանոցում ապաստանած 14 փախստական ընտանիքից յուրաքանչյուրի հաշվով բացված հատուկ հաշվին պետք է փոխանցի 1200 հազ. դրամ` ընդամենը 16800 հազ. դրամ:

1.13. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանը` մրցույթի հաղթողի կողմից ամբողջ գումարը փոխանցելուց հետո երկու ամսվա ընթացքում ապահովել փախստականի ընտանիքների կողմից զբաղեցված տարածքների ազատումը:

1.14. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Գլխամասային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Դիլիջան» հյուրանոցի գույքը և դրա ներդրմամբ ստեղծել «Դիլիջանի հյուրանոց» փակ բաժնետիրական ընկերություն:

2.2. «Փոքր» օբյեկտների համար սահմանված գնահատման կարգով գնահատված 33814 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Դիլիջանի հյուրանոց» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Դիլիջանի հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության:

2.3. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 33088 հազ. դրամ, որը համապատասխանում է 33088 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 33088 հազ. դրամ, որը համապատասխանում է 33088 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.5. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 8272 հազ. դրամ. որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

2.6. «Գլխամասային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության 1999 թվականի հուլիսի 1-ի դրությամբ 1317 հազ. դրամի պարտավորությունների իրավահաջորդը հանդիսանում է «Դիլիջանի հյուրանոց» փակ բաժնետիրական ընկերությունը, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 432 հազ. դրամ.

անձնակազմի հետ եկամուտների վճարման գծով` 394 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 344 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 147 հազ. դրամ:

2.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

2.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` տարիների կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատողների և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

2.9. Մրցույթին մասնակցելու կանխավճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարի չափը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

2.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից երկու ամսվա ընթացքում:

2.11. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանը` մրցույթի կայացումից հետո 10-օրյա ժամկետում ապահովել հատուկ հաշվի բացումը` փախստականների վերաբնակեցման հիմնախնդրի լուծման համար:

2.12. Սահմանել, որ մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցը մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից երկու ամսվա ընթացքում հյուրանոցում ապաստանած 3 փախստականի ընտանիքից յուրաքանչյուրի հաշվով բացված հատուկ հաշվին պետք է փոխանցի 1200 հազ. դրամ` ընդամենը 3600 հազ. դրամ:

2.13. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանը` մրցույթի հաղթողի կողմից ամբողջ գումարը փոխանցելուց հետո երկու ամսվա ընթացքում ապահովել փախստականի ընտանիքների կողմից զբաղեցված տարածքների ազատումը:

2.14. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Գլխամասային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Թալին» հյուրանոցի գույքը:

3.2. «Փոքր» օբյեկտների համար սահմանված գնահատման կարգով գնահատված 46286 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Թալին» հյուրանոցի գույքը մասնավորեցնել մրցույթով:

3.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա ակտիվների արժեքը կազմում է 46123 հազ. դրամ:

3.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա ակտիվների նվազագույն գինը` 11531 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա ակտիվների արժեքի 25 տոկոսին:

3.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ մասնավորեցվող գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

3.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող գույքի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` տարիների կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատողների և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

3.7. Մրցույթին մասնակցելու կանխավճարի չափը սահմանվում է մասնավորեցվող գույքի արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարի չափը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

3.8. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող գույքի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից երկու ամսվա ընթացքում:

3.9. Մրցույթի հաղթողը մրցույթի արձանագրությունն ստանալու պահից երկու ամսվա ընթացքում պարտավոր է «Գլխամասային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության հաշվին փոխանցել 342 հազ. դրամ, որը 1999 թվականի հուլիսի 1-ի դրությամբ համապատասխանում է «Թալին» հյուրանոցի պարտավորություններին:

3.10. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանը` մրցույթի կայացումից հետո 10-օրյա ժամկետում ապահովել հատուկ հաշվի բացումը` փախստականների վերաբնակեցման հիմնախնդրի լուծման համար:

3.11. Սահմանել, որ մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցը մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից երկու ամսվա ընթացքում հյուրանոցում ապաստանած 3 փախստականի ընտանիքից յուրաքանչյուրի հաշվով բացված հատուկ հաշվին պետք է փոխանցի 1200 հազ. դրամ` ընդամենը 3600 հազ. դրամ:

3.12. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանը` մրցույթի հաղթողի կողմից ամբողջ գումարը փոխանցելուց հետո երկու ամսվա ընթացքում ապահովել փախստականի ընտանիքների կողմից զբաղեցված տարածքների ազատումը:

3.13. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված 65856 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Մասիսի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով:

4.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 63425 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 63425 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 63425 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 63425 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.4. «Մասիսի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1999 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ կազմում են 1846 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 465 հազ. դրամ.

անձնակազմի հետ եկամուտների վճարման գծով` 428 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 97 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 71 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստների գծով` 631 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 154 հազ. դրամ:

4.5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` Երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել «Մասիսի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:

4.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Մասիսի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

4.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված 193034 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Արարատի բեռնատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Արարատի բեռնատար ավտոտրանսպորտային» բաց բաժնետիրական ընկերության:

5.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 185175 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 185175 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 185175 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 185175 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.4. «Արարատի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1999 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 7859 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 3181 հազ. դրամ.

անձնակազմի հետ եկամուտների վճարման գծով` 1760 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 408 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 602 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 1908 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի գծով` 1908 հազ. դրամ:

5.5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` Երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել «Արարատի բեռնատար ավտոտրանսպորտային» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:

5.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Արարատի բեռնատար ավտոտրանսպորտային» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

5.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

6.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված 137943 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Երևանի թիվ 3 բեռնատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Երևանի N 3 բեռնատար ավտոտրանսպորտային» բաց բաժնետիրական ընկերության:

6.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 135621 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 135621 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

6.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 135621 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 135621 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

6.4. «Երևանի N 3 բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1999 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 2322 հազ. դրամ, այդ թվում`

անձնակազմի հետ եկամուտների վճարման գծով` 1812 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 334 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 176 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի գծով` 176 հազ. դրամ:

6.5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` Երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել «Երևանի N 3 բեռնատար ավտոտրանսպորտային» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:

6.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Երևանի N 3 բեռնատար ավտոտրանսպորտային» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

6.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

7.1. «Կոնդ-12» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել երկաթգիծը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության տնօրինությանը:

7.2. Հաշվեկշռային մեթոդով գնահատված 49030 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Կոնդ-12» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Կոնդ-12» բաց բաժնետիրական ընկերության:

7.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 29429 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 29429 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

7.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 23543 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 23543 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

7.5. «Կոնդ-12» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1999 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 19601 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 944 հազ. դրամ.

անձնակազմի հետ եկամուտների վճարման գծով` 4232 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 1193 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 9323 հազ. դրամ.

դուստր (կախյալ) ձեռնարկությունների նկատմամբ` 2492 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 1417 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի գծով` 1417 հազ. դրամ:

7.6. Երևանի քաղաքապետին` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել «Կոնդ-12» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:

7.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Կոնդ-12» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

7.8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի դեկտեմբերի 28-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.12.1999
N 781
Որոշում