Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0782.281299

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«28» դեկտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 դեկտեմբերի 1999 թվական թիվ 782

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամներին վարորդական իրավունքի վկայական և ավտոմեքենայի պետհամարանիշ տալու համար սահմանված պետական տուրքի գումարները Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին փոխհատուցելու նպատակով և «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի «ա» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 06 խմբի 04 ենթախմբի «07. Հաշմանդամների բենզինի արժեքի փոխհատուցում» տողով նախատեսված ծախսերն ավելացնել 7200,0 հազ. դրամով` նույն չափով պակասեցնելով 06 խմբի 05 ենթախմբի «04. Ընտանեկան նպաստի համակարգում չընդգրկված սոցիալապես անապահով շուրջ 70 հազար ընտանիքներին էլեկտրաէներգիայի միասնական սակագնի սահմանման հետ կապված միանվագ տարեկան փոխհատուցում» տողով նախատեսված ծախսերը:

i

2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հետ համաձայնեցնելով` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել սույն որոշմամբ փոխհատուցումների վճարման կարգը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի դեկտեմբերի 28-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.12.1999
N 782
Որոշում