Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0784.281299

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«28» դեկտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 դեկտեմբերի 1999 թվական թիվ 784

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի «ա» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման (աղյուսակ N 04-12) 04 խմբի 12 ենթախմբի «ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն» տողով նախատեսված գումարը պակասեցնել 6000 հազ. դրամով` պակասեցումը կատարելով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման (աղյուսակ N 04-12) «Սննդամթերք» տողով նախատեսված գումարից` նույն չափով ավելացնելով N 1 հավելվածի 04 խմբի 07 ենթախմբի «Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն» տողով նախատեսված գումարը և ավելացումն ուղղելով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման (աղյուսակ N 04-07) «այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» տողով նախատեսված ծախսերին` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության համակարգի ձիասպորտի մարզադպրոցը ձիերի կերով ապահովելու նպատակով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի դեկտեմբերի 28-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.12.1999
N 784
Որոշում