040.0787.291299
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«29» դեկտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 դեկտեմբերի 1999 թվական թիվ 787
«ՀԱՅՈՍԿԻ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել 2000 թվականին «Հայոսկի» պետական փակ բաժնետիրական ընկերությանը «Արարատ» ոսկու արդյունահանման ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արտադրական կարիքների համար արդյունաբերական պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը` սահմանված կարգով ապահովել «Հայոսկի» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից ներմուծվող պայթուցիկ նյութերի ու պայթեցման միջոցների ստացումը, փոխադրումը, պահեստավորումը և պահպանության անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի դեկտեմբերի 29-ից:
Հավելված
ՀՀ կառավարության 1999 թ.
դեկտեմբերի 29-ի N 787 որոշման
ՑԱՆԿ
«Հայոսկի» պետական փակ բաժնետիրական ընկերության
կողմից 2000 թվականին Հայաստանի Հանրապետություն
ներմուծվող պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների
Պիրոտեխնիկական ռելե (ՌՊ-92-0) - վաթսուն հազ. հատ
Դետոնացիոն քուղ (ԴՇԱ) - յոթ հարյուր հազ. գծ. մ
Էմուլսիոն պայթուցիկ նյութ (Powergel P-650) - վեց հարյուր հազ. կգ
Ոչ էլեկտրական դետոնատոր (լրակազմ) - հարյուր հիսուն հազ. հատ
Կրակատար քուղ (ՕՇԱ) - տաս հազ. գծ. մ