040.0792.291299
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«29» դեկտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 դեկտեմբերի 1999 թվական թիվ 792
«ԿԱՎԿԱԶ» ՆԱՎԱՀԱՆԳՍՏԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ-ԼԱՍՏԱՆԱՎԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի միջև 1999 թվականի հուլիսի 20-ին կայացած բանակցությունների արձանագրության 2 հոդվածի 4-րդ կետի հանձնարարականի պահանջների` 50 տոկոս հավասար բաժնեմասերով ստեղծված հայ-ռուսական համատեղ ձեռնարկության «Կավկազ» նավահանգստի երկաթուղային-լաստանավային համալիրի վերականգնման և շահագործման աշխատանքների իրականացման համար (5,0 մլն ԱՄՆ-ի դոլար) հայկական կողմից տրամադրվելիք 2,5 մլն ԱՄՆ-ի դոլարի գումարի ներդրումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`
ա) Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի նախագծում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը նախատեսել 500,0 մլն դրամ` «Կավկազ» նավահանգստի երկաթուղային-լաստանավային համալիրի վերականգնման և շահագործման աշխատանքներն իրականացնելու համար.
բ) 2000 թվականի առաջին կիսամյակում ապահովել նշված գումարի հատկացումը:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` ձեռնարկել համապատասխան միջոցներ`
ա) նախարարության համակարգի բաժնետիրական ընկերությունների սեփական միջոցներից 250,0 մլն դրամ «Կավկազ» երկաթուղային-լաստանավային համալիրի վերականգնման և շահագործման աշխատանքների իրականացմանն ուղղելու նպատակով.
բ) նշված աշխատանքների իրականացման համար մնացած 500,0 մլն դրամ գումարի ներդրումը, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան, մասնավոր ներդրողների հաշվին ապահովելու ուղղությամբ:
3. Սույն որոշման մեջ նշված աշխատանքների իրականացման նկատմամբ վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի դեկտեմբերի 29-ից: