040.0793.291299
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«29» դեկտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 դեկտեմբերի 1999 թվական թիվ 793
Ն. Պ. ԼԱՎՅՈՐՈՎԻՆ ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Միջնորդություն հարուցել Հայաստանի Հանրապետության Նախագահի առջև 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների վերացման և վերականգնողական աշխատանքների կազմակերպման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի փոխպրեզիդենտ Նիկոլայ Պավելի Լավյորովին Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի դեկտեմբերի 29-ից: