Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԲԱՇ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԲԱՇԽՈՂ ՉՈՐՍ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ...

 

 

040.0795.291299

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«29» դեկտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 դեկտեմբերի 1999 թվական թիվ 795

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԲԱՇԽՈՂ ՉՈՐՍ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող չորս ընկերության մասնավորեցման գործընթացում իրավական խորհրդատվական ծառայությունների համար ֆինանսավորումը նպատակահարմար գտնել իրականացնելու կառուցվածքային բարեփոխումների երկրորդ վարկային ծրագրի (SATAC-2) միջոցների հաշվին:

i

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը`

ա) իրավական ծառայությունների իրականացման համար պահանջվող ֆինանսական միջոցների ծավալը որոշել փոխհամաձայնեցմամբ.

բ) նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող չորս ընկերության մասնավորեցման գործընթացի ժամանակացույցով նախատեսված սեղմ ժամկետները` համագործակցել Համաշխարհային բանկի հետ` չբացառելով նաև ուղղակի բանակցությունների միջոցով նշված իրավական խորհրդատվական ծառայության ընտրությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի դեկտեմբերի 29-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.12.1999
N 795
Որոշում