Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1182-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ...

 

 

040.0542.230517

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 մայիսի 2017 թվականի N 542-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1182-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդի օրական միջին չափաբաժինները, հանդերձանքի չափաբաժինները և դրանց շահագործման ժամկետները, անկողնային ու հիգիենիկ պարագաների չափաբաժինները և դրանց շահագործման ժամկետները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի N 413-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1182-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման վերնագրում «միջին» բառը փոխարինել «նվազագույն» բառով.

2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերով.

«4) հիմք ընդունելով բժշկի կողմից տրված եզրակացությունը կամ խորհրդատվությունը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող հղի, կերակրող մայր և (կամ) հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալներին տրամադրվում է սույն որոշման N 1 հավելվածով նախատեսված սննդատեսակներից պատրաստված համապատասխան ճաշատեսակներ: Հիմք ընդունելով բժշկի կողմից տրված եզրակացությունը կամ խորհրդատվությունը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող հղի, կերակրող մայր, անչափահաս և (կամ) հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալներին տրամադրվում է սույն որոշման N 4 հավելվածով նախատեսված հավելյալ սնունդ.

5) սույն որոշման N 1 հավելվածով նախատեսված սննդի օրական նվազագույն չափաբաժիններից ձավարեղենի, մակարոնեղենի, կարտոֆիլի, այլ բանջարեղենի նվազագույն չափաքանակները տրամադրվում են սեզոնային կարգով, իսկ ձավարեղենի, մակարոնեղենի, կարտոֆիլի, այլ բանջարեղենի օրական նվազագույն չափաբաժիններից շեղումներ թույլատրվում են` ապահովելով շաբաթական կտրվածքով օրական նվազագույն չափաբաժինների և տվյալ օրվա համար բավարար կալորիականության սննդի հատկացումը.

6) սույն որոշման N 1 հավելվածով նախատեսված սննդատեսակները ձեռք բերելիս և դրանց համապատասխան ճաշատեսակները պատրաստելիս հնարավորինս հաշվի են առնվում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների կրոնական համոզմունքները, ինչպես նաև մշակութային առանձնահատկությունները (կենդանական ծագման սննդամթերք չօգտագործողներ):».

3) որոշման NN 1, 2 և 3 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների.

4) որոշումը լրացնել նոր` N 4 հավելվածով` համաձայն N 4 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2017 թվականի մայիսի 18-ի

N 542-Ն որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության

2015 թվականի հոկտեմբերի 15-ի

N 1182-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|Սննդամթերքի անվանումը                |Չափի     |Քանակը    |          |

|                                     |միավորը  |__________|__________|

|                                     |(համաքաշ)|ժամանակա- |ժամանակա- |

|                                     |         |շրջանը    |շրջանը    |

|                                     |         |__________|__________|

|                                     |         |հուլիսի   |հոկտեմբերի|

|                                     |         |1-ից      |1-ից      |

|_____________________________________________________________________|

|1. Հաց, հացամթերք                                                    |

|_____________________________________________________________________|

|Հաց և  հացամթերք` պատրաստված         |գրամ     |500       |500       |

|ցորենի 1-ին տեսակի ալյուրից          |         |          |          |

|_____________________________________|_________|__________|__________|

|Ձավարեղեն                            |գրամ     |80        |120       |

|_____________________________________|_________|__________|__________|

|Մակարոնեղեն                          |գրամ     |30        |30        |

|_____________________________________________________________________|

|2. Կարտոֆիլ                                                          |

|_____________________________________________________________________|

|Կարտոֆիլ                             |գրամ     |350       |500       |

|_____________________________________________________________________|

|3. Բանջարաբոստանային մշակաբույսեր                                    |

|_____________________________________________________________________|

|Բանջարաբոստանային մշակաբույսեր       |գրամ     |350       |250       |

|_____________________________________________________________________|

|4. Հյութ, մրգահյութ և  միրգ                                          |

|_____________________________________________________________________|

|Հյութ, մրգահյութ և  միրգ             |միլի/գրամ|100 (200) |100 (200) |

|_____________________________________________________________________|

|5. Կաթ և  կաթնամթերք                                                 |

|_____________________________________________________________________|

|Կաթ և  կաթնամթերք (կաթի փոշի)        |գրամ     |100 (14.3)|100 (14.3)|

|_____________________________________|_________|__________|__________|

|Պանիր` ամսական 15 օր                 |գրամ     |25        |25        |

|_____________________________________________________________________|

|6. Միս և  մսամթերք                                                   |

|_____________________________________________________________________|

|Միս և  մսամթերք` ամսական 16 օր       |գրամ     |90 (180)  |90 (180)  |

|_____________________________________________________________________|

|7. Ձուկ և  ձկնամթերք                                                 |

|_____________________________________________________________________|

|Ձուկ, ձկնամթերք (ձուկ առանց          |գրամ     |100       |100       |

|գլխի) ամսական 8 օր                   |         |          |          |

|_____________________________________________________________________|

|8. Կարագ և  բուսական յուղեր                                          |

|_____________________________________________________________________|

|Սերուցքային կարագ կամ այլ            |գրամ     |15        |15        |

|կենդանական ճարպեր                    |         |          |          |

|_____________________________________|_________|__________|__________|

|Բուսական յուղ, ձեթ                   |միլի     |30        |30        |

|_____________________________________________________________________|

|9. Ձու                                                               |

|_____________________________________________________________________|

|Հավի ձու` ամսական 6 օր               |հատ      |1         |1         |

|_____________________________________________________________________|

|10. Այլ մթերք                                                        |

|_____________________________________________________________________|

|Շաքար, շաքարավազ                     |գրամ     |40        |40        |

|_____________________________________|_________|__________|__________|

|Կերակրի աղ` յոդացված                 |գրամ     |5         |5         |

|_____________________________________|_________|__________|__________|

|Կերակրի աղ` խոշոր` տարեկան,          |գրամ     |1100      |1100      |

|յոդացված (նախատեսվում է              |         |          |          |

|բանջարեղենի թթվեցման համար)          |         |          |          |

|_____________________________________|_________|__________|__________|

|Թեյ (թեյաբույսեր)                    |գրամ     |2         |2         |

|_____________________________________|_________|__________|__________|

|Տոմատի մածուկ                        |գրամ     |5         |5         |

|_____________________________________|_________|__________|__________|

|Դափնետերև                            |գրամ     |0.1       |0.1       |

|_____________________________________|_________|__________|__________|

|Չորս և  ավելի ժամ տևողությամբ        |         |          |          |

|փոխադրման դեպքում կալանավորված       |         |          |          |

|անձին կամ դատապարտյալին տրվող        |         |          |          |

|սննդի չափաբաժինները                  |         |          |          |

|_____________________________________|_________|__________|__________|

|Հաց և  հացամթերք` պատրաստված         |գրամ     |450       |450       |

|ցորենի 1-ին տեսակի ալյուրից          |         |          |          |

|_____________________________________|_________|__________|__________|

|Մսի կամ ձկան պահածո                  |գրամ     |250       |250       |

|_____________________________________|_________|__________|__________|

|Մրգահյութ                            |միլի     |200       |200       |

|_____________________________________|_________|__________|__________|

|Պանիր                                |գրամ     |40        |40        |

._____________________________________________________________________.

«:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2017 թվականի մայիսի 18-ի

N 542-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության

2015 թվականի հոկտեմբերի 15-ի

N 1182-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|NN |Անվանումը                             |Չափի   |Քանակը|Շահագործման|

|ը/կ|                                      |միավորը|      |ժամկետը    |

|   |                                      |       |      |(տարի)     |

|___|______________________________________|_______|______|___________|

|1. |Տղամարդու բամբակյա կոստյում           |լրակազմ|2     |1          |

|___|______________________________________|_______|______|___________|

|2. |Տղամարդու բանվորական կոստյում` աշխատող|լրակազմ|1     |1          |

|   |դատապարտյալին, արևապաշտպան  գլխարկ    |       |      |           |

|___|______________________________________|_______|______|___________|

|3. |Տղամարդու բամբակյա վերնաշապիկ         |հատ    |2     |1          |

|___|______________________________________|_______|______|___________|

|4. |Տղամարդու ներքնազգեստ                 |լրակազմ|3     |1          |

|___|______________________________________|_______|______|___________|

|5. |Տղամարդու կաշվե կիսաճտքավոր կոշիկ     |զույգ  |1     |2          |

|___|______________________________________|_______|______|___________|

|6. |Տղամարդու կոշիկ                       |զույգ  |1     |1          |

|___|______________________________________|_______|______|___________|

|7. |Տղամարդու բամբակյա կիսագուլպա         |զույգ  |6     |1          |

|___|______________________________________|_______|______|___________|

|8. |Բամբակյա գլխաշոր` գործվածքից          |հատ    |2     |2          |

|___|______________________________________|_______|______|___________|

|9. |Կնոջ բաճկոն` աստառապատ                |հատ    |1     |2          |

|___|______________________________________|_______|______|___________|

|10.|Բամբակյա զգեստ-կոստյում               |լրակազմ|1     |1          |

|___|______________________________________|_______|______|___________|

|11.|Զգեստ` բամբակյա գործվածքից            |հատ    |1     |1          |

|___|______________________________________|_______|______|___________|

|12.|Կնոջ վերնաշապիկ` բամբակյա գործվածքից  |հատ    |2     |1          |

|___|______________________________________|_______|______|___________|

|13.|Բամբակյա խալաթ                        |հատ    |1     |1          |

|___|______________________________________|_______|______|___________|

|14.|Կնոջ շապիկ                            |հատ    |4     |1          |

|___|______________________________________|_______|______|___________|

|15.|Կրծկալ                                |հատ    |4     |1          |

|___|______________________________________|_______|______|___________|

|16.|Կնոջ վարտիք                           |հատ    |6     |1          |

|___|______________________________________|_______|______|___________|

|17.|Կնոջ բամբակյա կիսագուլպա              |զույգ  |3     |1          |

|___|______________________________________|_______|______|___________|

|18.|Բամբակյա գուլպա (զուգագուլպա)         |զույգ  |4     |1          |

|___|______________________________________|_______|______|___________|

|19.|Կնոջ կաշվե կիսաճտքավոր կոշիկ          |զույգ  |1     |2          |

|___|______________________________________|_______|______|___________|

|20.|Կնոջ կոշիկ                            |զույգ  |2     |1          |

|___|______________________________________|_______|______|___________|

|21.|Ձմեռային գլխարկ                       |հատ    |1     |2          |

|___|______________________________________|_______|______|___________|

|22.|Կիսաբրդյա ձեռնոց                      |զույգ  |1     |1          |

|___|______________________________________|_______|______|___________|

|23.|Բամբակյա կիսավերարկու                 |հատ    |1     |2          |

|___|______________________________________|_______|______|___________|

|24.|Հողաթափիկ, մաշիկ                      |զույգ  |1     |1          |

|___|______________________________________|_______|______|___________|

|25.|Մանկական հագուստ` 1-3 տարեկան         |հատ    |6     |1          |

|   |երեխաների առկայության դեպքում         |       |      |           |

._____________________________________________________________________.

«:

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2017 թվականի մայիսի 18-ի

N 542-Ն որոշման

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության

2015 թվականի հոկտեմբերի 15-ի

N 1182-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ՈՒ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|NN |Անվանումը                             |Չափի   |Քանակը|Շահագործման|

|ը/կ|                                      |միավորը|կամ   |ժամկետը    |

|   |                                      |       |քաշը  |           |

|___|______________________________________|_______|______|___________|

|   |Անկողնային պարագաներ                  |       |      |           |

|___|______________________________________|_______|______|___________|

|1. |Ծածկոց                                |հատ    |1     |2 տարի     |

|___|______________________________________|_______|______|___________|

|2. |Ներքնակ                               |հատ    |1     |2 տարի     |

|___|______________________________________|_______|______|___________|

|3. |Բարձ                                  |հատ    |1     |2 տարի     |

|___|______________________________________|_______|______|___________|

|4. |Սավան                                 |հատ    |4     |1 տարի     |

|___|______________________________________|_______|______|___________|

|5. |Բարձի երես                            |հատ    |3     |1 տարի     |

|___|______________________________________|_______|______|___________|

|6. |Երեսսրբիչ                             |հատ    |4     |1 տարի     |

|___|______________________________________|_______|______|___________|

|7. |Հիգիենիկ սրբիչ                        |հատ    |2     |1 տարի     |

|___|______________________________________|_______|______|___________|

|   |Հիգիենիկ պարագաներ                    |       |      |           |

|___|______________________________________|_______|______|___________|

|1. |Օճառ` տնտեսական                       |գրամ   |200   |ամսական    |

|___|______________________________________|_______|______|___________|

|2. |Օճառ` ձեռքի                           |գրամ   |100   |ամսական    |

|___|______________________________________|_______|______|___________|

|3. |Լվացքի փոշի (1 կգ լվացքի հաշվարկով)   |գրամ   |40    |ամսական    |

|___|______________________________________|_______|______|___________|

|4. |Սպասք լվանալու նյութեր                |գրամ   |30    |ամսական    |

|___|______________________________________|_______|______|___________|

|5. |Ատամի մածուկ                          |մլ     |50    |ամսական    |

|___|______________________________________|_______|______|___________|

|6. |Ատամի խոզանակ                         |հատ    |1     |1 տարի     |

|___|______________________________________|_______|______|___________|

|7. |Զուգարանի թուղթ                       |հատ    |2     |ամսական    |

|___|______________________________________|_______|______|___________|

|8. |Մեկանգամյա օգտագործման սափրող սարք    |հատ    |3     |ամսական    |

|___|______________________________________|_______|______|___________|

|9. |Կանացի հիգիենայի միջոցներ             |հատ    |10    |ամսական    |

|___|______________________________________|_______|______|___________|

|   |Իրենց մոտ մինչև  երեք տարեկան երեխա   |       |      |           |

|   |ունեցող անձանց համար հիգիենիկ         |       |      |           |

|   |պարագաներ                             |       |      |           |

|___|______________________________________|_______|______|___________|

|1. |Մանկական օճառ                         |գրամ   |200   |ամսական    |

|___|______________________________________|_______|______|___________|

|2. |Լվացքի փոշի                           |գրամ   |1000  |ամսական    |

|___|______________________________________|_______|______|___________|

|3. |Մանկական տակդիր                       |հատ    |4     |1 օր       |

|___|______________________________________|_______|______|___________|

|4. |Մանկական կերակրաշիշ                   |հատ    |2     |6 ամիս     |

|___|______________________________________|_______|______|___________|

|5. |Մանկական հիգիենիկ խոնավ անձեռոցիկ     |հատ    |2     |ամսական    |

|___|______________________________________|_______|______|___________|

|6. |Ծծակ                                  |հատ    |2     |1 տարի     |

|___|______________________________________|_______|______|___________|

|7. |Մանկական տաշտ                         |հատ    |1     |3 տարի     |

._____________________________________________________________________.

«:

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2017 թվականի մայիսի 18-ի

N 542-Ն որոշման

 

«Հավելված N 4

ՀՀ կառավարության

2015 թվականի հոկտեմբերի 15-ի

N 1182-Ն որոշման

 

ԲԺՇԿԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՂԻ, ԿԵՐԱԿՐՈՂ ՄԱՅՐ, ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՎ (ԿԱՄ) ՀԻՎԱՆԴ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՀԱՎԵԼՅԱԼ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ

 

.______________________________________________________.

|Անվանումը                        |Չափի      |Քանակը   |

|                                 |միավորը   |         |

|_________________________________|__________|_________|

|Կարագ կամ բուսական յուղ (ձեթ)    |գրամ/միլի |25       |

|_________________________________|__________|_________|

|Պանիր                            |գրամ      |20       |

|_________________________________|__________|_________|

|Վարսակաձավար                     |գրամ      |20       |

.______________________________________________________.

«:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.05.2017
N 542-Ն
Որոշում