Սեղմել Esc փակելու համար:
«ՌՈՒՍԱԼ ԱՐՄԵՆԱԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՌՈՒՍԱԼ ԱՐՄԵՆԱԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ, ...

 

 

040.0566.250517

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 մայիսի 2017 թվականի N 566-Ա

 

«ՌՈՒՍԱԼ ԱՐՄԵՆԱԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ, ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ե» կետը, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «14. Շրջակա միջավայրի պահպանության բնագավառ» բաժնի 1-ին կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 121-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Ռուսալ Արմենալ» փակ բաժնետիրական ընկերությանը տալ վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման լիցենզիա:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում ստորագրել և «Ռուսալ Արմենալ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կնիքով վավերացված լիցենզիան:

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` իրենց իրավասությունների սահմաններում իրականացնել վերահսկողություն սույն որոշման 1-ին կետով սահմանված` վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման աշխատանքների նկատմամբ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.05.2017
N 566-Ա
Որոշում