Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԵՐԵՎԱՆԻ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

16 դեկտեմբերի 1999 թվականի N 63

 

11. ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԵՐԵՎԱՆԻ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈՒ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. 1997 թվականից սկսված Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հետազոտական, նախագծային, շինարարական և վերահսկողական աշխատանքների ծրագրի իրականացումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և բարերարների նվիրատվությունների միջոցների հաշվին որակել որպես բարեգործական գործունեություն:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` մինչև 2000 թվականի փետրվարի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ` բարեգործական ծրագրերի շրջանակներում կատարվող նախագծային, շինարարական և հետախուզական աշխատանքների մասով, այդ թվում` Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու մասով:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մինչև 2000 թվականի հունվարի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու շինարարության մասին որոշման նախագիծ` 1999 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված ավելացված արժեքի հարկը փոխհատուցելու համար:

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.12.1999
N 63
Արձանագրային որոշում