ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
23 դեկտեմբերի 1999 թվականի N 64
24. «2000 ԹՎԱԿԱՆԻ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ» ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀՆԱՐԱՎՈՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում «2000 թվականի հիմնախնդրի» հետ կապված գործողությունների ծրագրի համաձայն հնարավոր արտակարգ իրավիճակներում աշխատանքները կազմակերպելու նպատակով`
1. Ստեղծել «2000 թվականի հիմնախնդրի» հետ կապված հնարավոր արտակարգ իրավիճակներում աշխատանքների իրականացումն ապահովող հանձնախումբ հետևյալ կազմով`
Դ. Հարությունյան - ՀՀ արդարադատության նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Ֆ. Սարգսյան - ՀՀ ԳԱԱ պրեզիդենտ
Վ. Հարությունյան - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ
իրավիճակների վարչության պետ
Ա. Գոմցյան - ՀՀ կառավարության աշխատակազմի օպերատիվ հարցերի
վարչության պետ
2. Հայաստանի Հանրապետության նախարարներին, գերատեսչությունների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին`
ա) ապահովել «2000 թվականի հիմնախնդրի» հետ կապված հնարավոր արտակարգ իրավիճակներում աշխատանքների իրականացումը` ղեկավարի տեղակալի մակարդակով ստեղծելով համապատասխան հանձնախմբեր.
բ) 1999 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2000 թվականի հունվարի 2-ը կազմակերպել շուրջօրյա հերթապահություն.
գ) «2000 թվականի հիմնախնդրի» հետ կապված աշխատանքների կազմակերպման և համակարգման հանձնաժողովին պարբերաբար ներկայացնել համապատասխան տեղեկություններ:
3. «2000 թվականի հիմնախնդրի» հետ կապված աշխատանքների կազմակերպման և համակարգման հանձնաժողովին` սույն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետում նշված ժամանակահատվածում ապահովել տեղեկատվության համակարգման աշխատանքների իրականացումը և օպերատիվ եզրակացությունների ներկայացումը հանձնախմբին: