030.0457.271299
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով Հայաստանի Ազգային հերոս Կարեն ԴԵՄԻՐՃՅԱՆԻ մեծագույն ավանդը հայոց պետականության կայացման և ամրապնդման գործում և նրա հիշատակը հավերժացնելու նպատակով որոշում եմ.
1. Հանձնարարել Երևանի քաղաքապետին`
ա) Երևան քաղաքի փողոցներից մեկն անվանակոչել Կարեն Դեմիրճյանի անունով և նույն փողոցում տեղադրել Կարեն Դեմիրճյանի արձանը.
բ) Երևանի մարզահամերգային համալիրն անվանակոչել կարեն Դեմիրճյանի անունով.
գ) Երևանի մետրոպոլիտենն անվանակոչել կարեն Դեմիրճյանի անունով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`
i
ա) Կարեն Դեմիրճյանի այրուն ցմահ ապահովել ծառայողական ավտոմեքենայով և անձնական պահպանությամբ.
բ) ապահովել սույն հրամանագրի կատարման համար անհրաժեշտ ֆինանսավորումը:
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
27 դեկտեմբերի 1999 թ.
ՆՀ-457