Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

030.0458.271299

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով Հայաստանի Ազգային հերոս Վազգեն ՍԱՐԳՍՅԱՆԻ մեծագույն ավանդը հայոց պետականության կայացման և ամրապնդման գործում և նրա հիշատակը հավերժացնելու նպատակով որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ինստիտուտն անվանակոչել Վազգեն Սարգսյանի անունով:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետին` Երևան քաղաքի փողոցներից մեկն անվանակոչել Վազգեն Սարգսյանի անունով և նույն փողոցում տեղադրել Վազգեն Սարգսյանի արձանը:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիային` Երևանյան մարզային համալիրը (Հանրապետական մարզադաշտ) անվանակոչել Վազգեն Սարգսյանի անունով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ապահովել սույն հրամանագրի կատարման համար անհրաժեշտ ֆինանսավորումը:

5. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

27 դեկտեմբերի 1999 թ.

ՆՀ-458

 

 

pin
ՀՀ Նախագահ
27.12.1999
N ՆՀ-458
Հրամանագիր