030.0459.271299
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՅՈՒՐԻ ԲԱԽՇՅԱՆԻ, ՌՈՒԲԵՆ ՄԻՐՈՅԱՆԻ, ԼԵՈՆԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ, ՄԻՔԱՅԵԼ ՔՈԹԱՆՅԱՆԻ, ՀԵՆՐԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ, ԱՐՄԵՆԱԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Յուրի ԲԱԽՇՅԱՆԻ, Ռուբեն ՄԻՐՈՅԱՆԻ, Լեոնարդ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ, Միքայել ՔՈԹԱՆՅԱՆԻ, Հենրիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ, Արմենակ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ հիշատակը հավերժացնելու նպատակով որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` Երևանի պետական համալսարանում սահմանել Յուրի Բախշյանի անվան կրթաթոշակ:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` ապահովել Գորիսի փողոցներից մեկի անվանակոչումը Յուրի Բախշյանի անունով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` Երևանի պետական համալսարանում սահմանել Ռուբեն Միրոյանի անվան կրթաթոշակ:
4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին` ապահովել Թալինի փողոցներից մեկի անվանակոչումը Ռուբեն Միրոյանի անունով:
5. Առաջարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությանը`
ա) Մարտունի քաղաքի փողոցներից մեկն անվանակոչել Լեոնարդ Պետրոսյանի անունով.
բ) Արցախի պետական համալսարանում սահմանել Լեոնարդ Պետրոսյանի անվան կրթաթոշակ:
6. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտը անվանակոչել Միքայել Քոթանյանի անունով:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում սահմանել Միքայել Քոթանյանի անվան կրթաթոշակ:
8. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին` ապահովել Թալինի փողոցներից մեկի անվանակոչումը Միքայել Քոթանյանի անունով:
9. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում սահմանել Հենրիկ Աբրահամյանի անվան կրթաթոշակ:
10. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` ապահովել Գավառի փողոցներից մեկի անվանակոչումը Հենրիկ Աբրահամյանի անունով:
11. Հանձնարարել Երևանի քաղաքապետին` Նորք-Մարաշ համայնքի տարածքի փողոցներից մեկն անվանակոչել Արմենակ Արմենակյանի անունով:
12. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ապահովել սույն հրամանագրի կատարման համար անհրաժեշտ ֆինանսավորումը:
13. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
27 դեկտեմբերի 1999 թ.
ՆՀ-459