030.0463.291299
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
 
ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 16-րդ կետով` որոշում են.
1. Հայկական մարզարվեստի բնագավառում ներդրած ակնառու ավանդի համար Մովսես Խորենացու մեդալով պարգևատրել.
 
 Դերենիկ Աբրամի ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ      - օլիմպիական հերթափոխի հանրապետական 
                                    ուսումնարանի գլխավոր տնօրեն
 Աշոտ Ռոմանի ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ          - ծանրամարտիկ, Եվրոպայի չեմպիոն
 Սմբատ Գարեգինի ԼՊՈՒՏՅԱՆԻՆ        - շախմատիստ, միջազգային գրոսմայստեր, 
                                    Երևանի չեմպիոն, համաշխարհային 
                                    օլիմպիադայի բրոնզե մեդալակիր
 Վլադիմիր Էդուարդի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ     - շախմատիստ, միջազգային գրոսմայստեր, 
                                    աշխարհի փոխչեմպիոն, համաշխարհային 
                                    օլիմպիադայի բրոնզե մեդալակիր
 Ստեփան Լևոնի  ՂԱԶԱՐՅԱՆԻՆ         - ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի 
                                    մրցավարական հանձնաժողովի անդամ, 
                                    միջազգային բարձրագույն կարգի մրցավար, 
                                    պրոֆեսոր
 Լևոն  Արսենի ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆԻՆ      - հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի 
                                    ազգային հավաքականի ավագ մարզիչ, 
                                    օլիմպիական խաղերի չեմպիոն
Խաչատուր Գևորգի ՔՅԱՓԱՆԱԿՑՅԱՆԻՆ  - ծանրամարտիկ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի
կրկնակի ռեկորդակիր:
 
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
 
29 դեկտեմբերի 1999 թ.
ՆՀ-463