Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏԱՐԱԾՔ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏԱՐԱԾՔ ԵՎ ԳՈՒՅՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0781.281299

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 դեկտեմբերի 1999 թվականի թիվ 781

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏԱՐԱԾՔ ԵՎ ԳՈՒՅՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի հունիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին» N ՆՀ-287 հրամանագրի կատարումն ապահովելու նպատակով`

1. Նախկին Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության զբաղեցրած տարածքից 1757 քառ. մ տրամադրել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը (նախկին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբաղեցրած շենքի աջ թևի երեք հարկերը), իսկ երկրորդ հարկի դահլիճը` 114 քառ. մ տարածքով, թողնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության համատեղ օգտագործմանը:

2. Նախկին Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ԳԱԶ - 31029 մակնիշի` 213ԼԼ01, 214ԼԼ01, 219ԼԼ01 պետհամարանիշների, ԳԱԶ - 2410 մակնիշի` 874ՏԼ64 պետհամարանիշի, ԳԱԶ - 24 մակնիշի 034ՏՍ64 պետհամարանիշի, ՎԱԶ - 21213 մակնիշի 673ԼԼ01 պետհամարանիշի վեց ավտոմեքենաները հանձնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության տնօրինությանը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` տասնօրյա ժամկետում` սահմանված կարգով ավարտել սույն որոշման 2-րդ կետում նշված ավտոմեքենաների հանձնման-ընդունման աշխատանքները:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
28.12.1999
N 781
Որոշում