Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՑԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՀՀ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱ ...

 

(ուժը կորցնելու է 01.02.2021 թվականից` 25.12.2019 թիվ 522-Ն որոշում)

600.0161.230517

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «23»        05            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60017202

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 մայիսի 2017 թվականի N 161-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

ԲԱԺԻՆ 5
ՆՈՐ ԿԱՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄԸ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑԻՆ

 

ԳԼՈՒԽ 21
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

190. Սույն բաժնով սահմանված կարգով Հաղորդման ցանցին հզորություն միացնելու իրավունք ունեն Որակավորված արտադրողը, Բաշխողը և Որակավորված սպառողները:

191. Հզորության միացման համար Հայտատուն ապահովում է Հաղորդման ցանցին իր Միացվող հզորությունների համապատասխանությունը սույն կանոնների և տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:

192. Միացվող հզորության համար Տեխնիկական պայմաններ ստանալու նպատակով Հայտատուն հայտ է ներկայացնում Հաղորդողին` կցելով սույն կանոնների N 2 հավելվածում նշված տեղեկատվությունը, ինչպես նաև.

1) Հանձնաժողովի կողմից գործունեություն իրականացնելու համար տրված լիցենզիայի կամ համապատասխան որոշման պատճենը, եթե այդպիսիք պահանջվում են «Լիցենզավորման մասին» և «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով Հայտատուի կողմից իրականացվող գործունեության համար,

2) Միացվող հզորության նկատմամբ իր իրավունքները կամ իրավունքների ձեռք բերումը հավաստող (հաստատող) փաստաթղթերը,

3) Տեխնիկական պայմանները տրամադրելու համար Հաղորդողին վճարումը հավաստող փաստաթուղթը:

193. Տեխնիկական պայմանները տրամադրելու համար Հաղորդողը Հայտատուից գանձում է ծառայության վճար` 500 000 Հայաստանի Հանրապետության դրամի չափով (ներառյալ ավելացված արժեքի հարկը), որից 250 000 դրամը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) փոխանցում է Համակարգի օպերատորին` ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կետում նշված գումարները վերադարձման ենթակա չեն:

194. Չի թույլատրվում Հայտատուից պահանջել կատարել վճարումներ, տրամադրել հատուցում, ներկայացնել տեղեկատվություն և փաստաթղթեր կամ նրանց ծանրաբեռնել պարտավորություններով, եթե դրանք սահմանված չեն սույն կանոններով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով:

195. Հայտատուի դիմելու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում Հաղորդողը.

1) ստուգում է ստացված տեղեկատվության համապատասխանությունը սույն գլխի պահանջներին և, անհրաժեշտության դեպքում, Հայտատուի հետ համատեղ կատարում է ճշտումներ,

2) մշակում է Տեխնիկական պայմանների նախագիծը` հիմք ընդունելով տեխնիկական կանոնակարգերի պահանջները,

3) Համակարգի օպերատորին է ներկայացնում սույն կանոնների N 2 հավելվածում նշված ստուգված տեղեկատվությունը և Տեխնիկական պայմանների նախագիծը` ելնելով միացման աշխատանքները նվազագույն ծախսումներով իրականացնելու պայմանից,

4) Համակարգի օպերատորին է ներկայացնում սույն կանոնների 193-րդ կետին համապատասխան Համակարգի օպերատորին վճարումը հավաստող փաստաթուղթ:

196. Սույն կանոնների 195-րդ կետի 3-րդ ենթակետում նշված տեղեկատվությունը Հաղորդողից ստանալուց 15 աշխատանքային օրվա ընթացքում Համակարգի օպերատորը, գնահատում է Միացվող հզորության ազդեցությունը Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության վրա, Հաղորդողի հետ համատեղ ուսումնասիրում է մշակված Տեխնիկական պայմանները` Միացվող հզորության և Հաղորդման ցանցում անհրաժեշտ փոփոխությունների իրականացման համար նախատեսված միջոցառումների ամբողջականության և անհրաժեշտության տեսանկյունից և Հաղորդողին է ներկայացնում Տեխնիկական պայմանների համաձայնեցված տարբերակը:

197. Համակարգի օպերատորից համաձայնեցված Տեխնիկական պայմանները ստանալուց 10 աշխատանքային օրվա ընթացքում Հաղորդողը Հայտատուի համաձայնեցմանն է ներկայացնում Տեխնիկական պայմանները (Միացման կետի նշմամբ) և դրանց համապատասխան հաշվարկված Միացման վճարի նախնական չափը, որը որոշվում է Հաղորդողի կազմած խոշորացված նախահաշվի հիման վրա: Այն կազմվում է համանման նախագծերի իրականացման համար կատարված ծախսերի հիման վրա:

198. Միացման վճարը հավասար է` Միացվող հզորությունը Հաղորդման ցանցին միացնելու նպատակով Հաղորդման ցանցում անհրաժեշտ նոր հզորությունների կառուցման, առկա հզորությունների վերակառուցման, հաշվառքի սարքի, ինչպես նաև էլեկտրական ցանցի ավտոմատ հաշվառման համակարգին միացման համար անհրաժեշտ սարքավորումների և ծրագրային ապահովման ձեռքբերման ու տեղակայման, տեխնիկական կանոնակարգերով և սույն կանոններով միացման նպատակով մատուցված բոլոր ծառայությունների, այդ թվում նախագծման ծախսերի հանրագումարին:

199. Սույն կանոնների 197-րդ կետում նշված Տեխնիկական պայմանների և Միացման վճարի առնչությամբ Հայտատուի համաձայնությունը դրանք վերջինիս ներկայացնելու պահից վեց ամսվա ընթացքում չստանալու դեպքում հայտը համարվում է չեղյալ:

200. Միացվող հզորության նախագծի մշակման ընթացքում` հայտում նշված տեխնիկական հարաչափերի փոփոխության դեպքում Հայտատուն պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել Հաղորդողին: Այդ դեպքում Հաղորդողը սույն կանոնների 195-րդ (բացառությամբ 4-րդ ենթակետի), 196-րդ և 197-րդ կետերով սահմանված կարգի և ժամկետների պահպանմամբ Հայտատուին է ներկայացնում փոփոխված Տեխնիկական պայմանները (Միացման կետի նշմամբ) և դրանց համապատասխան հաշվարկված Միացման վճարի նախնական չափը կամ իրազեկում` դրանք անփոփոխ թողնելու մասին:

 

ԳԼՈՒԽ 22
ՄԻԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

 

201. Սույն կանոնների Հայտատուից 197-րդ կետում նշված համաձայնությունը ստանալու պահից 15 օրվա ընթացքում Հաղորդողը Հայտատուի հետ կնքում է Միացման պայմանագիր: Հաղորդողի կողմից տրված Տեխնիկական պայմանները կցվում են Միացման պայմանագրին և հանդիսանում են դրա անբաժանելի մասը:

202. Սույն կանոնների 200-րդ հոդվածի համաձայն Տեխնիկական պայմանների փոփոխության դեպքում կնքված Միացման պայմանագրում կատարվում են համապատասխան փոփոխություններ, իսկ Հայտատուի անհամաձայնության դեպքում լուծվում` Հաղորդողի փաստացի կրած ծախսերի հատուցման պայմանով:

203. Միացման պայմանագրում նշվում են.

1) փորձաքննություն անցած միացման նախագիծը Հաղորդողի համաձայնեցմանը ներկայացնելու ժամկետը,

2) Հաղորդողի համաձայնեցմանը ներկայացված միացման նախագիծը Համակարգի օպերատորի և Շուկայի օպերատորի հետ համաձայնեցման ժամկետը,

3) Միացման վճարի նախնական չափը և վճարման ժամկետները (ժամանակացույցը), ինչպես նաև Միացման վճարի նախնական և վերջնական մեծությունների ճշգրտման մեխանիզմները,

4) Հաղորդման ցանցին հզորության միացման ժամկետները և այդ ժամկետների խախտման դեպքում կողմերի պատասխանատվությունը:

204. Միացման պայմանագրի կողմերի համաձայնեցրած ցանկացած փաստաթղթի փոփոխության անհրաժեշտության դեպքում այն կատարվում է համապատասխան փաստաթղթի համաձայնեցման համար Միացման պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում (եթե այլ բան չի սահմանվում Միացման պայմանագրով):

205. Միացման պայմանագրի շրջանակում Հաղորդման ցանցում վերակառուցված, ինչպես նաև նոր կառուցված հզորությունները հանդիսանում են Հաղորդողի սեփականությունը, Իսկ տեղադրված հաշվառքի սարքն, ինչպես նաև էլեկտրական ցանցի ավտոմատ հաշվառման համակարգին միացման համար անհրաժեշտ սարքավորումներն ու դրանց ծրագրային ապահովման փաթեթները` Հայտատուի սեփականությունը:

 

ԳԼՈՒԽ 23
ՄԻԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

206. Միացման թույլտվություն ստանալու նպատակով Հայտատուն Հաղորդողին է դիմում Միացման պայմանագրում նշված միացման վերջնաժամկետից առնվազն 75 աշխատանքային օր առաջ` ներկայացնելով.

1) շինարարության ավարտը հավաստող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթի պատճենը,

2) տեխնիկական վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմնի կողմից տրված հզորության գործարկման եզրակացության (թույլտվություն) պատճենը,

3) Միացման վճարի վճարումը հավաստող փաստաթուղթ,

4) սույն կանոնների N 3 հավելվածում նշված տեղեկատվությունը,

5) միացման գործողությունների ծրագիրը:

207. Հաղորդողը սույն կանոնների 206-րդ կետում նշված դիմումը ստանալուց 15 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է Հայտատուի կողմից ներկայացված տեղեկատվության համապատասխանությունը սույն բաժնի պահանջներին և Համակարգի օպերատորի համաձայնեցմանն է ներկայացնում միացման գործողությունների ծրագիրը:

208. Համակարգի օպերատորը Հաղորդողից անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում համաձայնեցնում է միացման գործողությունների ծրագիրը:

209. Համակարգի օպերատորի համաձայնությունը ստանալուց հետո Հաղորդողը 15 աշխատանքային օրվա ընթացքում Հայտատուին տալիս է Միացման թույլտվություն (դրական եզրակացության դեպքում) կամ տեղեկացնում` հայտնաբերված թերությունների մասին (բացասական եզրակացության դեպքում): Թերությունները` Հայտատուի կողմից տեղեկացումը ստանալու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում, չշտկելու դեպքում Հայտատուին Միացման թույլտվություն չի տրվում, իսկ Միացման պայմանագրում նշված միացման վերջնաժամկետը համարվում է երկարաձգված` ուշացման օրերին համապատասխան:

210. Միացման թույլտվություն ստանալուց 15 աշխատանքային օրվա ընթացքում Հայտատուն գրավոր դիմում է Հաղորդողին և Համակարգի օպերատորին` նշելով իր Միացվող հզորությունը Հաղորդման ցանցին փաստացի միացնելու նախընտրելի ամսաթիվը:

211. Եթե Հայտատուի կողմից նշված իր Միացվող հզորության փաստացի միացման (թողարկման, փորձարկման) նախընտրելի օրը Համակարգի օպերատորի կարծիքով ընդունելի չէ` Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության աշխատանքի ապահովման տեսանկյունից, ապա Համակարգի օպերատորը 3 աշխատանքային օրվա ընթացքում բանակցում է Հայտատուի հետ միացման (թողարկման, փորձարկման) օրը տեղափոխելու շուրջ:

212. Միացվող հզորության Հաղորդման ցանցին միացումը իրականացվում է համաձայն 208-րդ կետում նշված միացման գործողությունների ծրագրի:

213. Հայտատուն փորձարկում է Հաղորդման ցանցին իր Միացվող հզորությունը` Տեխնիկական պայմաններով և Միացման պայմանագրով սահմանված պահանջներին դրա համապատասխանությունը հաստատելու նպատակով: Այդպիսի փորձարկումները իրականացվում են Համակարգի օպերատորի հետ համաձայնեցված գործողությունների ծրագրերին համապատասխան:

214. Հաղորդման ցանցին Միացվող հզորությանը ներկայացվող նվազագույն պահանջները սահմանվում են նորմատիվ իրավական ակտերով:

 

ԲԱԺԻՆ 6
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 24
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

215. Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կազմակերպման պահանջներն են`

1) յուրաքանչյուր Հաշվառման կետ պետք է կահավորված լինի Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրով,

2) էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրում ներառված հաշվիչը (հաշվիչները) պետք է ապահովեն էլեկտրական էներգիայի ակտիվ և ռեակտիվ բաղադրիչների հաշվառումը,

3) Արտադրողները, Հաղորդողը, Բաշխողը և Որակավորված սպառողները պետք է ապահովեն իրենց տնօրինման ներքո գտնվող Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրի տարրերի ճշտության դասերի համապատասխանությունը` սույն կանոնների 25-րդ գլխում նշված պահանջներին,

4) Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրները պետք է լինեն հուսալի,

5) Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրները պետք է գրանցված լինեն Շուկայի օպերատորի կողմից ԷՀԱՀ-ում,

6) Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրները պետք է ապահովեն հաշվառման տվյալների էլեկտրոնային տեսքով հաղորդումը հաշվառման տվյալների բազա,

7) ակտիվ հզորության հիմնական չափման միավոր է սահմանվում կիլոՎատտը (կՎտ), իսկ ռեակտիվ հզորությանը` կիլովառը (կվառ),

8) ակտիվ էներգիայի հիմնական չափման միավոր է սահմանվում կիլոՎատտ * ժամը (կՎտժ), իսկ ռեակտիվ էներգիայինը` կիլովառ * ժամը (կվառժ):

216. Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրները պետք է տեղադրված լինեն այնպես, որ ապահովվի`

1) 30 Մվտ և ավել դրվածքային հզորությամբ Արտադրողների կողմից արտադրված (ըստ յուրաքանչյուր գեներատորի), ինչպես նաև սեփական կարիքների համար սպառված և բոլոր Արտադրողների կողմից առաքված էլեկտրաէներգիայի քանակների որոշումը,

2) Հաղորդման ցանցերով հաղորդված կամ տարանցված էլեկտրաէներգիայի քանակների որոշումը,

3) Բաշխողի ցանց մուտք գործած էլեկտրաէներգիայի քանակների որոշումը, ինչպես նաև Բաշխողի ցանցից Հաղորդողի ցանց և Արտադրողներին առաքված էլեկտրաէներգիայի քանակների որոշումը,

4) Որակավորված սպառողներին առաքված էլեկտրաէներգիայի քանակների որոշումը,

5) արտահանված, ներկրված, ինչպես նաև տարանցված էլեկտրաէներգիայի քանակների որոշումը:

217. Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրները պետք է տեղակայված լինեն պայմանագրային կողմերի Սահմանազատման կետերում (իսկ բավարար հիմնավորմամբ և Շուկայի օպերատորի համաձայնությամբ Սահմանազատման կետերից դուրս)` այնպես, որպեսզի.

1) նվազագույնի հասցվի նրանց մեխանիկական վնասվածքների կամ միջավայրի անթույլատրելի ազդեցության հնարավորությունը,

2) նվազագույնի հասցվի կողմնակի անձանց միջամտության հնարավորությունը Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրների միացման սխեմային և նրանց աշխատանքին,

3) ապահովվի պայմանագրային կողմերի և Շուկայի օպերատորի ներկայացուցչի համար Առևտրային և Վերահսկիչ հաշվիչների ցուցմունքի տեսանելիությունը,

4) ապահովվի Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրների պահպանումը,

5) վտանգ չսպառնա մարդկանց կյանքին և առողջությանը:

218. Արտադրողների, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողների մոտ Էլեկտրաէներգիայի (հզորության) առևտրային և վերահսկիչ հաշվառման համալիրների տեղակայման, փոխարինման, դրանց աշխատունակության ստուգման և հաշվիչների ստուգաչափման գործառույթների կոորդինացումը, ինչպես նաև այդ հաշվառման համալիրների միջոցով Էլեկտրաէներգիայի (հզորության) առևտրային և վերահսկիչ հաշվառումը իրականացվում է Շուկայի օպերատորի կողմից` ԷՀԱՀ միջոցով:

219. Հաշվիչների ստուգաչափումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափագիտական հսկողություն իրականացնող կազմակերպությունը:

220. ԷՀԱՀ-ում ընդգրկվում են Արտադրողներին, Հաղորդողին, Բաշխողին ու Որակավորված սպառողներին պատկանող ինչպես առևտրային, այնպես էլ վերահսկիչ հաշվառման համալիրները:

221. Հայաստանի Հանրապետության տարածքում Էլեկտրաէներգիայի (հզորության) առևտրային հաշվարկը Շուկայի օպերատորը կատարում է Արտադրող - Հաղորդող, Արտադրող - Բաշխող, Արտադրող - Որակավորված սպառող, Հաղորդող - Բաշխող, Հաղորդող - Որակավորված սպառող և Բաշխող - Որակավորված սպառող Սահմանազատման կետերի համար:

222. Էլեկտրաէներգիայի (հզորության) առևտրային հաշվառման համար օգտագործվող Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրների խափանման դեպքում Էլեկտրաէներգիայի (հզորության) առևտրային հաշվառումը Շուկայի օպերատորը կատարում է Վերահսկիչ հաշվիչից ստացված տվյալների հիման վրա:

 

ԳԼՈՒԽ 25
ԷՀԱՀ-Ի ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

223. ԷՀԱՀ-ը ընդգրկում է`

1) Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրներ,

2) առաջնային տվյալների հավաքագրման սերվեր (կոմունիկացիոն սերվեր),

3) տվյալների մշակման և հաշվառման սերվեր (գլխավոր սերվեր),

4) հանգուցային սերվերներ (տվյալների հավաքման և հաղորդման սերվերներ), որոնք տեղակայված են 220 կվ և բարձր լարման ենթակայաններում և արտադրող կայաններում (բացառությամբ մինչև 30 ՄՎտ դրվածքային հզորությամբ Արտադրողների),

5) տարածաշրջանային սերվերներ, որոնք տեղակայված են Հաղորդողի տարածաշրջանային և Արտադրողի էլեկտրակայանների (այդ թվում` հիդրոէլեկտրակայանների կասկադների) ադմինիստրատիվ կառավարման կենտրոններում,

6) դյուրակիր համակարգիչներ, որոնք օգտագործվում են հաշվառման տվյալների բազայում տվյալների ներմուծման համար` այն դեպքում, երբ խափանվել են կապուղիները կամ Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրը կահավորված չէ հեռահաղորդակցության սարքվածքներով,

7) հանգուցային և տարածաշրջանային սերվերներում պահպանվող հաշվառման տվյալների բազաներ,

8) հեռահաղորդակցության սարքվածքներ` ներառյալ հաղորդակցման ուղիները դեպի կորպորատիվ ցանցեր, մոդեմներ, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, RS232-RS422/485 փոխակերպիչներ,

9) Առևտրային և Վերահսկիչ հաշվիչների ավտոնոմ էլեկտրական սնումն ապահովող անխափան սնման սարքեր` առնվազն 1.5 ժամ տևողությամբ, հիմնական սնման աղբյուրի անջատումից հետո:

224. ԷՀԱՀ-ը ապահովում է`

1) էլեկտրոնային եղանակով տվյալների փոխանցումը դեպի հաշվառման տվյալների բազա,

2) Էլեկտրաէներգիայի հաշվառման համալիրներից ստացվող տվյալների գրանցումը և դրանց պաշտպանվածությունը,

3) Արտադրողների, Հաղորդողի, Բաշխողի ու Որակավորված սպառողների մուտքը ՏՀՀՍ-ներում գտնվող հաշվառման տվյալների բազա` տվյալ Արտադրողին, Հաղորդողին, Բաշխողին ու Որակավորված սպառողին վերաբերող տեղեկատվություն ստանալու համար,

4) էլեկտրաէներգիայի (հզորության) քանակի գրանցումը յուրաքանչյուր Հաշվառման կետում և հաշվարկումը Սահմանազատման կետի համար:

225. ԷՀԱՀ-ում ներառված սերվերների, համակարգիչների տեխնիկական հարաչափերին և ծրագրային ապահովմանը ներկայացվող պահանջները առաջադրում է Շուկայի օպերատորը և հրապարակում է իր պաշտոնական ինտերնետային կայքում:

226. ԷՀԱՀ-ում ներառված էլեկտրաէներգիայի (հզորության) Առևտրային և Վերահսկիչ հաշվիչները պետք է լինեն Հայաստանի Հանրապետությունում Էլեկտրաէներգիայի (հզորության) առևտրային հաշվառման համար թույլատրվող ստատիկ հաշվիչներին ներկայացվող պահանջները բավարարող Վատտ * ժամերի ստատիկ հաշվիչներ` IEC11070P (օպտիկական պորտ) և RS485 ինտերֆեյսով, որոնք ներառված կլինեն Շուկայի օպերատորի ծրագրային ապահովման կողմից աջակցվող սարքերի պաշտոնական ցանկում և զետեղված Շուկայի օպերատորի պաշտոնական կայքում:

227. Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի հաշվառման համար ԷՀԱՀ-ում թույլատրվում են փոփոխական հոսանքի ակտիվ և ռեակտիվ էներգիայի այն ստատիկ հաշվիչների կիրառումը, որոնք բավարարում են սույն գլխով սահմանված տեխնիկական պահանջներին:

228. Ըստ ճշտության դասի թույլատրվում է կիրառել ստատիկ հաշվիչների հետևյալ հինգ տեսակները`

1) ուղիղ միացման միաֆազ և բազմաֆազ հաշվիչներ 1,0 S ճշտության դասից ոչ պակաս,

2) մինչև 1000 Վ լարման էլեկտրական ցանցերում տրանսֆորմատորային միացման բազմաֆազ 0,5 S ճշտության դասի,

3) 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրական ցանցերում տրանսֆորմատորային միացման բազմաֆազ 0,5 S ճշտության դասի,

4) 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրական ցանցերում տրանսֆորմատորային միացման բազմաֆազ 0,2 S ճշտության դասի,

5) 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրական ցանցերում տրանսֆորմատորային միացման ռեվերսային բազմաֆազ 0,2 S ճշտության դասի:

229. Սույն կանոնների 228-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում նկարագրված 0,5 S ճշտության դասի հաշվիչների ճշտությանը և ճշտության ստուգմանը ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 30207-94 (ՄԷԿ 1036-90) և ԳՕՍՏ 30206-94 (ՄԷԿ 687-92) ստանդարտներին, իսկ մյուս տեխնիկական պահանջները` փորձարկումներն ու փորձարկումների պայմանները, անվտանգության պահանջները` ԳՕՍՏ 30207-94 (ՄԷԿ 1036-90) ստանդարտին:

230. Սույն կանոնների 228-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նկարագրված տրանսֆորմատորային միացման բազմաֆազ 0,2 S ճշտության դասի հաշվիչները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 30206-94 (ՄԷԿ 687-92) ստանդարտի պահանջներին:

231. Սույն կանոնների 228-րդ կետում նշված տեսակների բոլոր հաշվիչների համար, բացի սույն գլխով նախատեսված ստանդարտների պահանջներից, սահմանվում են հետևյալ լրացուցիչ պահանջները.

1) հաշվառված էլեկտրաէներգիան պարտադիր արտապատկերվում է հաշվիչի ցուցանակի վրա ամբողջական ու տասնորդական մեծությունների,

2) ստուգաչափման ժամանակ տվյալները պետք է ֆիքսվեն 0.01 կՎտժ (կվառ) ճշտությամբ,

3) բոլոր տեսակի հաշվիչները պետք է ապահովեն էլեկտրաէներգիայի հաշվառում` ըստ օրվա ժամերի սահմանված առնվազն չորս սակագներով,

4) բոլոր տեսակի հաշվիչները պետք է ավտոմատ կերպով ֆիքսեն և արտապատկերեն տեղեկատվությունը իրենց պատյանի հանովի մասի անթույլատրելի տեղահանման մասին,

5) բոլոր տեսակի հաշվիչները ցուցատախտակի վրա պետք է ունենան ազդանշանիչներ` անկախ սնուցման աղբյուրի փոխարինման անհրաժեշտության դեպքում ազդանշանելու համար,

6) հաշվիչների անկախ սնուցման աղբյուրի փոխարինման գործընթացը չպետք է ազդի հաշվիչի ոչ մի ցուցմունքի վրա,

7) հաշվիչների լուսատախտակի վրա անընդհատ, որոշակի պարբերությամբ, բայց ոչ ավելի քան 5 րոպեն մեկ անգամ, և յուրաքանչյուրը` 10 վայրկյանից ոչ պակաս տևողությամբ, պետք է ապահովվի հետևյալ տեղեկատվության արտապատկերումը`

ա. թվականը և ժամը (ժամացույցի աշխատանքի ստուգման համար),

բ. հաշվիչի ցուցմունքները ըստ սակագների,

գ. նախորդ հաշվարկային ամսվա էլեկտրաէներգիայի ծախսերը ըստ սակագների,

8) տրանսֆորմատորային ռեվերսային հաշվիչները ցուցատախտակի վրա պետք է արտապատկերեն սույն կետի 7-րդ ենթակետի տվյալները` ըստ հզորության հոսքերի ուղղությունների,

9) ուղիղ միացման միաֆազ և բազմաֆազ հաշվիչները հեռաչափման և (կամ) տեղում տվյալների ավտոմատացված ընթերցման ժամանակ պետք է պատկերեն հետևյալ տեղեկատվությունը.

ա. հաշվիչի նույնացման համարանիշը,

բ. թվականը և ժամը,

գ. ընթացիկ ցուցմունքները` ըստ սակագների,

դ. նախորդ հաշվարկային ամսվա էլեկտրաէներգիայի ծախսերը` ըստ սակագների,

ե. պատյանի հանովի մասի անթույլատրելի տեղահանման մասին տեղեկատվությունը,

զ. հաշվիչի անկախ սնուցման աղբյուրի փոխարինման անհրաժեշտության ազդանշանը,

10) տրանսֆորմատորային միացման հաշվիչները բացի սույն կետի 9-րդ ենթակետի տվյալներից պետք է պատկերեն նաև բեռի գրաֆիկները (ակտիվ և ռեակտիվ հզորության կեսժամային միջինացումով) առնվազն վերջին 60 օրվա համար,

11) տրանսֆորմատորային ռեվերսային հաշվիչները սույն կետի 9-րդ և 10-րդ ենթակետերի տվյալները պետք է պատկերեն ըստ ակտիվ և ռեակտիվ հզորության հոսքերի ուղղությունների,

12) բոլոր տեսակի հաշվիչները, ինֆորմացիայի կենտրոնացված հաշվառումն ու մշակումն ապահովելու նպատակով, պետք է օժտված լինեն ելքային հանգույցով` դեպի հաշվառման կենտրոն ինֆորմացիայի փաթեթային ռեժիմում հաղորդման և (կամ) տեղում էլեկտրոնային-թվային ընթերցման համար և առանձին ելքով` հաշվիչների ստուգաչափման համար,

13) բոլոր տեսակի հաշվիչները տարբեր մակարդակի նշանաբաններով պետք է պաշտպանված լինեն չարտոնագրված մուտքերից:

232. Հաշվիչների եզրաչափերը, տեղակայման չափերը, զանգվածը և բոլոր այլ անհրաժեշտ պահանջները պետք է սահմանվեն հաշվիչների տեխնիկական պայմաններով:

233. Հաշվառման տվյալների բազան պետք է պարունակի`

1) գրանցումներ Հաշվառման կետով անցած էլեկտրաէներգիայի ակտիվ և ռեակտիվ բաղադրիչների ու հզորության մասին` ստացված 30 րոպեանոց միջակայքում գումարային (ինտեգրալ) տվյալներից, ինչպես նաև այդ միջակայքում հզորության գործակցի արժեքի մասին,

2) տեղեկատվություն հաշվառման տվյալների բազայի գրանցումներում կատարված փոփոխությունների և դրանք իրականացնողի մասին,

3) տվյալներ յուրաքանչյուր Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրի վերաբերյալ (լարման և հոսանքի տրանսֆորմատորների, հաշվիչների տեխնիկական տվյալները, ստուգաչափման ժամկետները, գործարանային համարները և այլն):

234. Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրի փոխարինման դեպքում, տեղադրված նոր տվյալները մուտքագրվում են հաշվառման տվյալների բազա Շուկայի օպերատորի կողմից:

235. Հաշվառման տվյալների բազայում հաշվառման տվյալները պահպանվում են 24 ամիս, այնուհետև արխիվացվում են և պահպանվում Շուկայի օպերատորի և Արտադրողների, Հաղորդողի, Բաշխողի ու Որակավորված սպառողների մոտ 10 տարի ժամկետով:

 

ԳԼՈՒԽ 26
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

236. Արտադրողների, Հաղորդողի, Բաշխողի ու Որակավորված սպառողների փոխհարաբերությունները միմյանց և Շուկայի օպերատորի հետ կանոնակարգվում են «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կանոններով, Արտադրողների, Հաղորդողի, Բաշխողի ու Որակավորված սպառողների լիցենզիայի պայմաններով, կողմերի հետ կնքված Շուկայի օպերատորի ծառայության մատուցման պայմանագրով և այլ իրավական ակտերով:

237. Արտադրողները, Հաղորդողը, Բաշխողը ու Որակավորված սպառողները, ելնելով միմյանց միջև էլեկտրական միացումներից, որոշում են Էլեկտրաէներգիայի (հզորության) առևտրային և վերահսկիչ հաշվառման համալիրների տեղաբաշխման ուրվակը` հաշվի առնելով սարքավորումների հաշվեկշռային պատկանելիության սահմանը և կողմերի շահերը: Ընտրված Հաշվառման կետերը, Առևտրային ու Վերահսկիչ հաշվիչների և չափիչ տրանսֆորմատորների քանակն ու ճշտության դասերը, ինչպես նաև երկրորդային շղթաները պետք է համապատասխանեն սույն կանոնների 227-րդ կետի, ինչպես նաև ՀՍՏ257-2006-ի պահանջներին և նախագծման փուլում համաձայնեցվեն Շուկայի օպերատորի հետ: Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրների տեղաբաշխման ուրվակը և գլխավոր հարաչափերը պետք է կցվեն Պայմանագրին:

238. Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրների կամ դրանց առանձին տարրերի տեղակայումը և փոխարինումը իրականացնում են պայմանագրային կողմերը` Շուկայի օպերատորի մասնակցությամբ, կազմելով համապատասխան արձանագրություն (եռակողմ ակտ)` համաձայն սույն կանոնների N 4 հավելվածի: Արտադրողը, Հաղորդողը, Բաշխողը կամ Որակավորված սպառողը ապահովում է, որ իր Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրների, կամ դրանց առանձին տարրերի փոխարինման ընթացքում Շուկայի օպերատորին փոխանցվեն Շուկայի օպերատորի համար ընդունելի այլընտրանքային հաշվառման տվյալներ:

239. Հաշվիչների սեղմակաշարերը կամ դրանց տեղակայման արկղերը կնքում է (կնիքները հանում է) Շուկայի օպերատորը` պայմանագրային կողմերի մասնակցությամբ, կազմելով համապատասխան արձանագրություն (եռակողմ ակտ)` համաձայն սույն կանոնների N 5 հավելվածի:

240. Չափիչ տրանսֆորմատորները (հոսանքի և լարման) կամ դրանց տեղակայման էլեկտրական վահանակների կամ պահարանների դռները կնքում են պայմանագրային կողմերը` կողմերից որևէ մեկի պահանջի հիման վրա` կազմելով երկկողմ արձանագրություն:

241. Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրներում կամ դրանց առանձին տարրերում առաջացած վթարների վերացման նպատակով հաշվիչների սեղմակաշարերի կամ դրանց տեղակայման արկղերի կնիքների հանումը կարող է իրականացվել առանց Շուկայի օպերատորի և պայմանագրային մյուս կողմի մասնակցության` անմիջապես տեղեկացնելով վերջիններիս: Այս դեպքում հաշվիչների սեղմակաշարերի կամ դրանց տեղակայման արկղերի վերակնքումն իրականացվում է սույն կանոնների 239-րդ կետում սահմանված ընթացակարգով` 72 ժամվա ընթացքում:

242. Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրները օրացուցային տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ ենթարկվում են ակնադիտարկման Շուկայի օպերատորի կողմից` պայմանագրային կողմերի մասնակցությամբ, որի ընթացքում ստուգվում է Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրների ամբողջականությունը և կնիքների առկայությունը: Ակնադիտարկման արդյունքները ձևակերպվում են համապատասխան արձանագրությամբ` համաձայն սույն կանոնների N 6 հավելվածի:

243. Եթե սույն կանոնների 242-րդ կետում նշված ակնադիտարկման ժամանակ բացահայտվել է Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրի ամբողջականության խախտում (հաշվիչի իրանի, տեղակայման արկղի, հոսանքի և լարման երկրորդային շղթաների հաղորդալարերի վնասվածք), կամ կնիքների վնասվածք, կամ դրանց բացակայություն, ապա այդ փաստի վերաբերյալ Շուկայի օպերատորը կազմում է համապատասխան արձանագրություն, որը հիմք է հանդիսանում Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրի արտահերթ ստուգման համար.

1) Առևտրային հաշվիչի դեպքում` հաշվիչում առկա իրադարձությունների մատյանը ընթերցելու միջոցով,

2) Առևտրային հաշվիչի բացակայության դեպքում` հաշվառման համալիրի արտահերթ ստուգման միջոցով:

244. Այն դեպքում, երբ սույն կանոնների 243-րդ կետում նկարագրված խախտումները հանգեցրել են Էլեկտրաէներգիայի (հզորության) առևտրային հաշվառման խախտմանը, Շուկայի օպերատորը կատարում է էլեկտրաէներգիայի վերահաշվարկ սույն կանոնների 222-րդ կետի համաձայն:

245. Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրը տնօրինողը պարտավոր է ձեռնարկել միջոցներ հնարավորինս սեղմ ժամկետում անսարքությունը վերացնելու, կամ սարքավորումը նորով փոխարինելու ուղղությամբ:

246. ԷՀԱՀ-ի տարրերի փոխարինումը, կամ ընդլայնման նպատակով նոր տարրերի տեղակայումն իրականացնում են պայմանագրային կողմերը` Շուկայի օպերատորի հետ համաձայնեցված նախագծով և ժամկետներում:

247. ԷՀԱՀ-ում ներառվելու նպատակով Էլեկտրաէներգիայի (հզորության) առևտրային և վերահսկիչ հաշվառման համալիրները` երկրորդային շղթաների միացումները, հաշվիչի, մոդեմների և կապի միջոցների աշխատունակությունը Շուկայի օպերատորի կողմից ենթարկվում են ստուգման: Շուկայի օպերատորը կարող է իրականացնել Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համակարգի պարբերական, պատահական և չնախազգուշացված ստուգումներ: Արտադրողները, Հաղորդողը, Բաշխողը և Որակավորված սպառողները ապահովում են Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համակարգի անարգել հասանելիությունը Շուկայի օպերատորի ներկայացուցչի համար: Էլեկտրական էներգիայի հաշվիչի ինքնաախտորոշման արդյունքում ծրագրային սխալ հայտնաբերելու դեպքում հաշվիչը կարող է նաև վերածրագրավորվել Շուկայի օպերատորի կողմից: Ստուգման արդյունքները ձևակերպվում են սույն կանոնների N 4 հավելվածով նախատեսված արձանագրության օրինակելի ձևի համաձայն և վավերացվում են եռակողմ` Շուկայի օպերատորի և պայմանագրային կողմերի կողմից:

248. Առևտրային և վերահսկիչ հաշվառման համալիրների (այդ թվում` հաշվիչների և դրանց ծրագրային ապահովման փաթեթների) ձեռքբերման, տեղակայման, փոխարինման, սեփական նախաձեռնությամբ ստուգման և ստուգաչափման հետ կապված ծախսերը կրում են դրանց սեփականատերերը կամ տնօրինողները:

249. Արտադրողները, Հաղորդողը, Բաշխողը ու Որակավորված սպառողները շահագործման ամբողջ ժամանակաշրջանում պատասխանատու են իրենց սեփականությունը հանդիսացող կամ իրենց կողմից տնօրինվող Էլեկտրաէներգիայի (հզորության) առևտրային և վերահսկիչ հաշվառման համալիրների ամբողջականության պահպանման և սպասարկման գործառույթների կատարման համար:

250. ԷՀԱՀ-ի կառավարումն իրականացվում է ԷՀԱՀ-ի գլխավոր ադմինիստրատորի կողմից` Արտադրողների, Հաղորդողի, Բաշխողի ու Որակավորված սպառողների ԷՀԱՀ-ի ադմինիստրատորների միջոցով:

251. Շուկայի օպերատորը պարտավոր է.

1) Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համակարգից օգտվելու իրավասությունը կանոնակարգելու նպատակով ապահովել յուրաքանչյուր ԷՀԱՀ-ի ադմինիստրատորի հասանելիությունը Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համակարգին` իրեն վերաբերվող մասով,

2) տեղեկացնել ԷՀԱՀ-ի ադմինիստրատորներին հաշվառման համակարգում ծրագրային ապահովման փաթեթների, տեխնիկական և անվտանգության պահանջների` իրեն վերաբերող փոփոխությունների մասին,

3) յուրաքանչյուր ԷՀԱՀ-ի ադմինիստրատորին ոչ ուշ քան 2 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել և համապատասխան տեղեկատվություն տրամադրել` իրեն վերաբերող տվյալներում կատարված փոփոխությունների և գլխավոր սերվերում դրանց մուտքագրման փաստի վերաբերյալ,

4) Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրների կամ դրանց առանձին տարրերի ամբողջականության խախտման, կամ դրանցում որևէ անսարքության մասին տեղեկանալու օրվանը հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում ձեռնարկել համապատասխան գործողություններ` ուղղված անսարքության (խախտման) բնույթի նույնականացմանը, դրա վերացման ուղիների նախանշմանը և այդ նպատակով իրականացվող աշխատանքների համակարգմանը,

5) հաշվառման խախտումներ արձանագրելու դեպքում կատարել էլեկտրաէներգիայի վերահաշվարկ սույն կանոնների 222-րդ կետի համաձայն:

252. Արտադրողները, Հաղորդողը, Բաշխողը ու Որակավորված սպառողները պարտավոր են.

1) ՏՀՀՍ-ներում կազմել հաշվեկշռային հաշվարկային խմբեր` գլխավոր սերվերում կազմված հաշվարկային խմբերին համապատասխան,

2) հետևել իրենց սեփականությունը հանդիսացող կամ իրենց կողմից տնօրինվող հաշվառման սարքերի (հաշվիչներ, հոսանքի և լարման տրանսֆորմատորներ, տվյալների հավաքագրումն ու հաղորդումն ապահովող սարքեր, ներքին կապի գծեր, համակարգիչներ) աշխատունակությանը,

3) դրանց ամբողջականության խախտման, կամ դրանցում որևէ անսարքության հայտնաբերելու դեպքում, հայտնաբերման պահից մինչև հաջորդ աշխատանքային օրվա ավարտը, այդ մասին տեղեկացնել Շուկայի օպերատորին (հեռախոսագրով, ֆաքսով կամ էլեկտրոնային փոստով), կատարելով գրառում սարքավորումների թերությունների և անսարքությունների մատյանում, ինչպես նաև ձեռնարկել միջոցներ հնարավորինս սեղմ ժամկետում անսարքությունը վերացնելու, կամ սարքավորումը նորով փոխարինելու ուղղությամբ:

253. Շուկայի օպերատորը, Արտադրողները, Հաղորդողը, Բաշխողը ու Որակավորված սպառողները պատասխանատվություն են կրում ԷՀԱՀ-ում կիրառվող նշանաբանների գաղտնիության պահպանման համար:

254. ԷՀԱՀ-ի գլխավոր ադմինիստրատորը և հաշվառման գործընթացում ներգրավված մյուս ԷՀԱՀ-ի ադմինիստրատորները պարտավոր են ոչ ուշ, քան երեք ամիսը մեկ անգամ արխիվացնել իրենց պատասխանատվության ներքո գտնվող գլխավոր տարածաշրջանային սերվերներում եղած հաշվառման տվյալների բազան:

 

ԳԼՈՒԽ 27
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄԸ ԵՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

255. Հաշվառման տվյալների հավաքագրումն իրականացնում է Շուկայի օպերատորը` ԷՀԱՀ-ի միջոցով: Շուկայի օպերատորը պատասխանատվություն է կրում հաշվառման տվյալների սահմանված ժամկետից ուշ կամ սխալ հավաքագրման համար:

256. Հաշվառման տվյալների հավաքագրման նպատակով Շուկայի օպերատորը ապահովում է համակարգային, գլխավոր սերվերների և ՏՀՀՍ-ների ծրագրային ապահովման փաթեթների աշխատունակ վիճակը, տվյալների հավաքագրումը ՏՀՀՍ-ներից դեպի համակարգային սերվեր:

257. ԷՀԱՀ-ի (հաշվիչների, սերվերների) ժամացույցները պետք է պարբերաբար ճշգրտվեն ԷՀԱՀ-ի գլխավոր ադմինիստրատորի կողմից և սինքրոնացվեն Երևանում գործող ժամանակի հետ:

258. Արտադրողը, Հաղորդողը, Բաշխողը ու Որակավորված սպառողները ապահովում են.

1) Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համակարգի մեջ ներառված հաշվիչներից տվյալների հավաքագրումը ՏՀՀՍ-ներում,

2) ՏՀՀՍ-ների, ինչպես նաև հաշվառման տվյալների հեռահաղորդակցության համար ծառայող սարքերի աշխատունակ վիճակը:

259. Հաշվառման տվյալներն ամրագրվում են Հաշվարկային ժամանակահատվածի կեսին և ավարտին` ժամը 24:00-ի դրությամբ ու հավաքագրվում դրան հաջորդող երեք օրացուցային օրերի ընթացքում:

260. Շուկայի օպերատորը հաշվարկային ժամանակահատվածի կեսին և ավարտին` վեց օրացուցային օրվա ընթացքում, կազմում է Էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի փաստացի հաշվեկշիռ` ըստ Սահմանազատման և Հաշվառման կետերի:

261. Էլեկտրաէներգիայի հաշվեկշռի կազմման համար հիմք են ընդունվում Շուկայի օպերատորի և Արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի ու Որակավորված սպառողների միջև փոխհամաձայնեցված հաշվառման հաշվարկային խմբերը, որոնք անփոփոխ պետք է կրկնվեն համակարգային և տարածաշրջանային սերվերներում: Հաշվարկային խմբերի ցանկացած փոփոխություն կարող է իրականացվել միայն կողմերի փոխհամաձայնությամբ:

262. Հաշվառման կետերում տեղակայված հաշվիչների աշխատանքը ստուգելու նպատակով Շուկայի օպերատորը իրավասու է Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համակարգի մեջ ընդգրկված հաշվիչներից կազմել ցանկացած հաշվարկային խմբեր:

263. Արտադրողները, Հաղորդողը, Բաշխողը ու Որակավորված սպառողները իրենց վերաբերող հաշվառման տվյալների հավաստիությանը կասկածելու դեպքում իրավունք ունեն, պահպանելով փոխհամաձայնեցված ընթացակարգը, մուտք գործել Պայմանագրի մյուս կողմի տարածք` նրանց միջև Պայմանագրով ամրագրված Հաշվառման կետերից, դյուրակիր համակարգիչների օգնությամբ, տվյալների ընթերցման նպատակով:

 

ԳԼՈՒԽ 28
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

264. Հաշվառման տվյալները հանդիսանում են տվյալ Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համակարգը տնօրինող Արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի կամ Որակավորված սպառողի սեփականությունը և Արտադրողը, Հաղորդողը, Բաշխողը կամ Որակավորված սպառողը պետք է ցանկացած պահի հասանելիություն ունենա իր սեփականությունը հանդիսացող հաշվառման տվյալներին:

265. Արտադրողը, Հաղորդողը, Բաշխողը կամ Որակավորված սպառողը չպետք է միջամտեն իրենց Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համակարգում ներառված տարրերի աշխատանքին, դրանցում գրառված ցանկացած հաշվառման տվյալին կամ էլեկտրական էներգիայի հաշվիչի ժամային ցուցմունքին:

266. Արտադրողը, Հաղորդողը, Բաշխողը կամ Որակավորված սպառողը ապահովում են, որ ոչ մի անձ` բացառությամբ Շուկայի օպերատորի, չմիջամտի իրենց Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համակարգում ներառված տարրերի աշխատանքին, գրառված ցանկացած հաշվառման տվյալին կամ ներառված էլեկտրահաշվիչի ժամային ցուցմունքին:

 

ԲԱԺԻՆ 7.
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

(7-րդ բաժինը լրաց. 12.12.2018 թիվ 455-Ն որոշում)

 

267. 2019 թվականի հունվարի 1-ից մինչև «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.6-րդ հոդվածում նշված էլեկտրաէներգետիկական շուկայի առևտրային կանոնների ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածում սույն կանոններում ամրագրված Բաշխողին վերաբերող դրույթները բաշխման գործառույթի մասով կիրառվում են էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի, իսկ մատակարարման գործառույթի մասով` երաշխավորված մատակարարի լիցենզիա ունեցող անձի նկատմամբ:

 

Հավելված N 1

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2017 թվականի մայիսի 17-ի

N 161-Ն որոշմամբ հաստատված

Հայաստանի Հանրապետության

էլեկտրաէներգետիկական համակարգի

ցանցային կանոնների

 

___________________________________________________

                         (ընկերության անվանումը)

 

Պայմանագրային և Տնօրինելի հզորությունները 20___ թվականին

 

ՄՎտ

._____________________________________________________________________.

|N |Ամիսներ                       |1 |2 |3 |4 |5 |6 |7 |8 |9 |10|11|12|

|  |______________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|  |Ամսաթիվ                       |1-|1-|1-|1-|1-|1-|1-|1-|1-|1-|1-|1-|

|  |                              |31|28|31|30|31|30|31|31|30|31|30|31|

|  |                              |  |--|  |  |  |  |  |  |  |  |  |  |

|  |                              |  |1-|  |  |  |  |  |  |  |  |  |  |

|  |                              |  |29|  |  |  |  |  |  |  |  |  |  |

|__|______________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|1.|Պայմանագրային հզորություն,    |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|  |այդ թվում                     |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|  |(ըստ կայանների և  ըստ         |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|  |սարքավորումների)`             |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|__|______________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|1)|                              |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|__|______________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|2)|                              |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|__|______________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|2.|Պլանային նորոգման հանվող      |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|  |հզորությունները, այդ թվում`   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|__|______________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|1)|                              |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|__|______________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|2)|                              |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|__|______________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|3.|Գումարային սահմանափակումներ,  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|  |այդ թվում`                    |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|__|______________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|1)|Բնակլիմայական պայմաններից     |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|  |հզորության սահմանափակումներ   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|__|______________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|2)|Ջերմային բեռնվածքով           |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|  |պայմանավորված սահմանափակումներ|  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|__|______________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|3)|Սարքավորումների մաշվածությամբ |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|  |պայմանավորված սահմանափակումներ|  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|__|______________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|4.|Տնօրինելի հզորություն         |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|  |կոնդենսացիոն ռեժիմում,        |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|  |այդ թվում`                    |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|__|______________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|1)|                              |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|__|______________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|2)|                              |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|__|______________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|5.|Տնօրինելի հզորություն         |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|  |ջերմաֆիկացիոն ռեժիմում,       |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|  |այդ թվում`                    |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|__|______________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|1)|                              |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|__|______________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|2)|                              |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

._____________________________________________________________________.

 

1. Սույն հավելվածի` աղյուսակի սյունակները կարող են տրոհվել բաղկացուցիչ մասերի` ըստ օրերի:

2. Եթե սույն հավելվածի` աղյուսակի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված բնակլիմայական պայմաններից հզորության սահմանափակումներն ավելի մեծ են, քան նույն կետի 3-րդ ենթակետում նշված սարքավորումների մաշվածությամբ պայմանավորված սահմանափակումները, ապա սարքավորումների մաշվածությամբ պայմանավորված սահմանափակումները հաշվի չեն առնվում:

3. Տեխնիկական նվազագույն հզորություն _________ ՄՎտ (լրացվում է ըստ անհրաժեշտության):

 

    Ընկերության ներկայացուցիչ     __________________________________

                                   անուն, ազգանուն (ստորագրություն)

 

Հավելված N 2

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2017 թվականի մայիսի 17-ի

N 161-Ն որոշմամբ հաստատված

Հայաստանի Հանրապետության

էլեկտրաէներգետիկական համակարգի

ցանցային կանոնների

 

ՀԱՂՈՐԴՈՂԻ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ

 

______________________________________________________________________

                        (ընկերության անվանումը)

______________________________________________________________________

                          (ընկերության հասցեն)

 

.__________________________________________________________________.

|Պայմանագրային|Տեխնոլոգիական|Վթարային    |Տեխնոլոգիական |Վթարային  |

|հզորությունը |հզորությունը |հզորությունը|գործընթացի    |հզորության|

|             |             |            |(ցիկլի)       |ապահովման |

|             |             |            |տևողությունը  |համար     |

|             |             |            |              |անհրաժեշտ |

|             |             |            |              |ժամանակը  |

|_____________|_____________|____________|______________|__________|

|     կՎտ     |      կՎտ    |     կՎտ    |     կՎտ      |  կՎտ     |

|_____________|_____________|____________|______________|__________|

|             |             |            |              |          |

.__________________________________________________________________.

 

1. Վթարային և (կամ) տեխնոլոգիական հզորություններ

 

._________________________________________________

|N   |Սնող   |Սնող|Սնող |Վթարային ամրագրում      |

|    |կենտրոն|գիծ |գծի  |________________________|

|    |       |    |բեռը,|էլեկտրա- |սնող   |սնող  |

|    |       |    |կՎտ  |ընդունիչ-|գծի վրա|գիծ,  |

|    |       |    |     |ներ,     |վթա-   |որի   |

|    |       |    |     |որոնց    |րային  |վրա   |

|    |       |    |     |էլեկտրա- |հզորու-|տեղա- |

|    |       |    |     |մատակա-  |թյունը,|փոխ-  |

|    |       |    |     |րարման   |կՎտ    |վում է|

|    |       |    |     |սահմանա- |       |վթա-  |

|    |       |    |     |փակումը  |       |րային |

|    |       |    |     |կարող է  |       |հզորու|

|    |       |    |     |հանգեցնել|       |թյունը|

|    |       |    |     |մարդկանց |       |      |

|    |       |    |     |կյանքի և |       |      |

|    |       |    |     |շրջակա   |       |      |

|    |       |    |     |միջավայրի|       |      |

|    |       |    |     |համար    |       |      |

|    |       |    |     |իրական ու|       |      |

|    |       |    |     |անխուսա- |       |      |

|    |       |    |     |փելի     |       |      |

|    |       |    |     |վտանգի   |       |      |

|    |       |    |     |         |       |      |

|    |       |    |     |         |       |      |

|    |       |    |     |         |       |      |

|____|_______|____|_____|_________|_______|______|

| 1  |   2   |  3 |  4  |    5    |   6   |   7  |

|____|_______|____|_____|_________|_______|______|

|ընդ.|       |    |     |         |       |      |

._________________________________________________

._______________________________________________________________.

|N   |Տեխնոլոգիական ամրագրում |Այլ հզորություն  |Ենթասպառող     |

|    |________________________|_________________|_______________|

|    |էլեկտրա- |սնող   |սնող  |հզորու-|օրական   |Ընդհա-|տեխնոլո-|

|    |ընդունիչ-|գծի վրա|գիծ,  |թյունը,|էլեկտրա- |նուր  |գիական  |

|    |ներ,     |տեխնոլո|որի   |կՎտ    |սպառումը,|բեռը, |և  վթա- |

|    |որոնց    |գիական |վրա   |       |կՎտժ     |կՎտ   |րային   |

|    |էլեկտրա- |հզորու-|տեղա- |       |         |      |ամրա-   |

|    |մատակա-  |թյունը,|փոխ-  |       |         |      |գրված   |

|    |րարման   |կՎտ    |վում է|       |         |      |հզորու- |

|    |սահմանա- |       |վթա-  |       |         |      |թյուն,  |

|    |փակումը  |       |րային |       |         |      |կՎտ     |

|    |կարող է  |       |հզորու|       |         |      |        |

|    |հանգեցնել|       |թյունը|       |         |      |        |

|    |մարդկանց |       |      |       |         |      |        |

|    |կյանքի և |       |      |       |         |      |        |

|    |շրջակա   |       |      |       |         |      |        |

|    |միջավայրի|       |      |       |         |      |        |

|    |համար    |       |      |       |         |      |        |

|    |իրական ու|       |      |       |         |      |        |

|    |անխուսա- |       |      |       |         |      |        |

|    |փելի     |       |      |       |         |      |        |

|    |վտանգի   |       |      |       |         |      |        |

|    |         |       |      |       |         |      |        |

|    |         |       |      |       |         |      |        |

|    |         |       |      |       |         |      |        |

|____|_________|_______|______|_______|_________|______|________|

| 1  |    8    |   9   |   10 |   11  |   12    |  13  |   14   |

|____|_________|_______|______|_______|_________|______|________|

|ընդ.|         |       |      |       |         |      |        |

._______________________________________________________________.

 

2. Հզորություն, որը ենթակա է անջատման

 

.____________________________________________________________________.

|N   |սնող   |սնող |սնող  |սնող գծի վրա |սնող գիծ,|անջատման |նշումներ|

|    |կենտրոն|գիծ  |գծի   |տեխնոլոգիական|որի վրա է|ենթակա   |        |

|    |       |     |բեռը, |և  վթարային  |տեղափոխ- |հզորու-  |        |

|    |       |     |կՎտ   |ամրագրված    |վում     |թյունը,  |        |

|    |       |     |      |հզորություն- |ամրագրված| կՎտ     |        |

|    |       |     |      |ների գումարը,|հզորու-  |         |        |

|    |       |     |      |կՎտ          |թյունը   |         |        |

|____|_______|_____|______|_____________|_________|_________|________|

| 1  |   2   |  3  |   4  |      5      |   6     |   7     |   8    |

|____|_______|_____|______|_____________|_________|_________|________|

|ընդ.|       |     |      |             |         |         |        |

.____________________________________________________________________.

 

3. Հզորություն, որը ենթակա չէ անջատման մինչև տեխնոլոգիական գործընթացի տևողության և վթարային հզորության ապահովման համար անհրաժեշտ ժամանակահատվածի ավարտը

 

.____________________________________________________________________.

|N   |սնող   |սնող|առավելագույն |վթարային     |տեխնոլոգիական|նշումներ|

|    |կենտրոն|գիծ |հզորությունը |ամրագրված    |ամրագրված    |        |

|    |       |    |սնող գծի վրա,|հզորությունը,|հզորությունը,|        |

|    |       |    |   կՎտ       |    կՎտ      |    կՎտ      |        |

|    |       |    |             |             |             |        |

|    |       |    |             |             |             |        |

|    |       |    |             |             |             |        |

|____|_______|____|_____________|_____________|_____________|________|

| 1  |   2   |  3 |      4      |      5      |     6       |   7    |

|____|_______|____|_____________|_____________|_____________|________|

|ընդ.|       |    |             |             |             |        |

.____________________________________________________________________.

 

    _____________________________     «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի

(ընկերության անվանումը)

 

    Տնօրեն_________________________    Տնօրեն_________________________

          (ստորագրություն,                   (ստորագրություն,

          անուն, ազգանուն)                   անուն, ազգանուն)

    ____ _________________ 201__ թ.      ____ ________________ 201__ թ.

 

------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
17.05.2017
N 161-Ն
Որոշում