Սեղմել Esc փակելու համար:
«ԱՅ ՔՈՆՍԹՐԱՔԹ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՅ ՔՈՆՍԹՐԱՔԹ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

8 հունիսի 2017 թվականի N 24

 

14. «ԱՅ ՔՈՆՍԹՐԱՔԹ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ «ԱՅ ՔՈՆՍԹՐԱՔԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շինարարության ոլորտում իրականացվող ծրագրին` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թ. հունիսի 8-ի նիստի

N 24 արձանագրային որոշման

 

ԾՐԱԳԻՐ «ԱՅ ՔՈՆՍԹՐԱՔԹ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ

 

1. Սույն ծրագիրը մշակվել է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1.2. մասի, «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1.2. մասի, ինչպես նաև «Արտահանման ծրագրերի Հայաստանի Հանրապետության կառավարության հավանության արժանացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2015 թվականի ապրիլի 2-ի 387-Ն որոշման հիման վրա:

 

2. Ծրագիրը ներկայացնող ռեզիդենտ հարկ վճարող

Ծրագրում ներգրավված հարկ վճարող է հետևյալ ընկերությունը.

 

._____________________________________________________________________.

|N |Անվանումը    |Տնօրեն  |Հասցե     |պետ. գրանցման |ՀՎՀՀ    |Նշումներ|

|  |             |        |          |համար         |        |        |

|__|_____________|________|__________|______________|________|________|

|1 |Այ Քոնսթրաքթ |Իրինա   |ք. Երևան, |264.110.954459|00164921|        |

|  |ՍՊԸ          |Դավթյան |Երզնկյան  |              |        |        |

|  |             |        |56 տ.     |              |        |        |

._____________________________________________________________________.

 

3. Շինարարության ոլորտում իրականացվող աշխատանքների տեսակները:

«Այ Քոնսթրաքթ» ՍՊԸ-ն նախատեսում է իրականացնել հետևյալ շինարարական աշխատանքները.

1. էլեկտրահաղորդման կայանների, ենթակայանների և օդային գծերի մոնտաժում, շահագործում,

2. շինարարական աշխատանքներ,

3. շենք/շինությունների ներքին էլեկտրամոնտաժման աշխատանքներ,

4. ռելեական պաշտպանության սարքվածքների մոնտաժում և կարգաբերում,

5. անհրաժեշտության դեպքում նաև շինարարական այլ աշխատանքներ:

4. Աշխատատեղերի քանակի և միջին աշխատավարձի վերաբերյալ տեղեկություն.

Վերոնշյալ շինարարական աշխատանքների իրականացման համար «Այ Քոնսթրաքթ» ՍՊԸ-ն նախատեսում է աշխատանքի ընդունել հետևյալ մասնագետներին (մասնագետների քանակը, ելնելով աշխատանքային անհրաժեշտությունից, հետագայում կարող է ավելանալ կամ նվազել).

1) տնօրեն (1 հոգի) (300000 դրամ միջին աշխատավարձ),

2) գլխավոր ինժեներ (1 հոգի) (250000 դրամ միջին աշխատավարձ),

3) ֆինանսական տնօրեն (1 հոգի) (250000 դրամ միջին աշխատավարձ),

4) իրավաբան (1 հոգի) (200000 դրամ միջին աշխատավարձ),

5) գլխավոր հաշվապահ (1 հոգի) (200000 դրամ միջին աշխատավարձ),

6) արտադրատեխնիկական բաժնի պետ (1 հոգի) (200000 դրամ միջին աշխատավարձ),

7) էլեկտրասարքավորում մոնտաժող /կարգաբերող/ շահագործող (12 հոգի) (100000 դրամ միջին աշխատավարձ մեկ հոգու համար),

8) շինարարական աշխատանքներ իրականացնող աշխատանքների ղեկավար (2 հոգի) (150000 դրամ միջին աշխատավարձ մեկ հոգու համար),

9) բարձր և ցածր լարման մալուխներ մոնտաժող/վերանորոգող (4-5 հոգի) (120000 դրամ միջին աշխատավարձ մեկ հոգու համար),

10) ռելեական պաշտպանության մասնագետ (առնվազն 4 հոգի) (150000 դրամ միջին աշխատավարձ մեկ հոգու համար),

11) մատակարար (1 հոգի) (100000 դրամ միջին աշխատավարձ):

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.06.2017
N 24
Արձանագրային որոշում