040.0746.200716
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 հուլիսի 2016 թվականի N 746-Ն
ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ 2, ԴԱՎԹԱՇԵՆ-ԱՇՏԱՐԱԿ ՄԱՅՐՈՒՂԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2» վարկային համաձայնագրով և Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2, Դավթաշեն-Աշտարակ մայրուղի ճանապարհահատվածի հողի օտարման և տարաբնակեցման ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-ԻՆ
._____________________________________________________________________.
| Հավելված |
| ՀՀ կառավարության |
| 2016 թվականի հուլիսի 14-ի |
| N 746-Ն որոշման |
| |
| |
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ |
| |
| (ՀՀ զինանշան) |
| |
| ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ |
|_____________________________________________________________________|
| ԵՐԵՎԱՆԻ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՕՂԱԿԱՁԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻ |
| ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
| |
| ԲՖԳ, ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ, ՏՐԱՆՇ 2 |
| |
|_____________________________________________________________________|
| ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ |
| Դավթաշեն-Աշտարակ մայրուղի |
|_____________________________________________________________________|
|Խորհրդատու |Ֆինանսավորող |Իրականացնող մարմին |
| |գործակալություն | |
| | | |
| |Ասիական զարգացման | |
| |բանկ | |
._____________________________________________________________________.
-------------------------------------
ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում
ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ
ԱԵԱ Ազդեցության ենթակա անձ
ԱԵԸ Ազդեցության ենթակա ընտանիք
ԱԵՏՏ Ազդեցության ենթակա տնային տնտեսություն
ԱԶԲ Ասիական զարգացման բանկ
ԱՄԳ Արտաքին մոնիտորինգի գործակալություն
ԱՄՆ դոլար Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլար
ԱՆՍՌԱ Աղքատության նվազեցման և սոցիալական ռազմավարության ամփոփագիր
ԱՍՀՆԳ Աղքատության և սոցիալական հարցերի նախնական գնահատում
ԱՔՀ Անվտանգության քաղաքականության հայտարարագիր
ԲԴԽ Բողոքների դիտարկման խումբ
ԲԼՄ Բողոքների լուծման մեխանիզմ
ԲՖԳ Բազմափուլային ֆինանսավորման գործիք
ԳՄ Գործադիր մարմին
ԵՔ Երևանի քաղաքապետարան
ԻԳ Իրականացնող մարմին
ԾԻԳ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման
գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն
ԾԿԽ Ծրագրի կառավարման խորհուրդ
ԾՆՏԱ Ծրագրի նախապատրաստման տեխնիկական աջակցության
ԲԳՀՇՈ Բացառիկ գերակա հանրային շահի մասին որոշում
ՀՀ Հայաստանի Հանրապետություն
ՀՀ դրամ Հայաստանի Հանրապետության դրամ
ՀՕՏ Հողի օտարում և տարաբնակեցում
ՀՕՏԾ Հողի օտարման և տարաբնակեցման ծրագիր
ՀՕՏՇ ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 7-ի «Քաղաքային կայուն
զարգացման ներդրումային ծրագրի` հողի օտարման և
տարաբնակեցման շրջանակը և փոխհատուցման առանձին տեսակների
հաշվարկման կարգը հաստատելու մասին» թիվ 273-Ն որոշմամբ
հաստատված «Հողի օտարման և տարաբնակեցման շրջանակ»-ը
ՄՆՇՎԽ Մանրամասն նախագծման և շինարարության վերահսկողության
խորհրդատու
ՄՉՀ Մանրամասն չափագրման հետազոտություն
ՊՇ Պարտավորությունների շրջանակը
ՍՏՀ Սոցիալ-տնտեսական հետազոտություն
ՕՇՄՊ Օրինականացման և շտկող միջոցառումների պլան
ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ
Ազդեցության ենթակա անձ/անձինք (ԱԵԱ)` Բոլոր անձինք, ովքեր Ծրագրի իրականացման արդյունքում ազդեցության են ենթարկվում հողամասի օտարման, վերաբնակեցման կամ եկամտի կորստի հետևանքով` ներառյալ ցանկացած անձ, տնային տնտեսություն (երբեմն կոչվում են Ծրագրի ազդեցությանը ենթակա ընտանիք), ընկերություն կամ հասարակական կամ մասնավոր հաստատություն: Հետևաբար, ԱԵԱ-ների թվին են պատկանում` 1) մարդիկ, ովքեր ուղղակիորեն ենթակա են ճանապարհային միջանցքի, օտարման գոտիների, աշտարակի կամ սյուների հիմքերի կամ շինարարական աշխատանքների ազդեցությանը, 2) մարդիկ, որոնց գյուղատնտեսական հողը կամ այլ արտադրական սեփականությունները, ինչպես օրինակ` ծառերն են կամ մշակաբույսերը, ենթարկվում են շինարարական աշխատանքների ազդեցությանը, 3) մարդիկ, որոնց ձեռնարկատիրական գործունեությունն է ենթարկվում ազդեցության, և ովքեր Ծրագրի ազդեցության հետևանքով կարող են ունենալ եկամտի կորուստ, 4) մարդիկ, ովքեր աշխատանք են կորցնում Ծրագրի իրականացման հետևանքով, 5) մարդիկ, ովքեր Ծրագրի հետևանքով զրկվում են համայնքային ռեսուրսներից/գույքից: Թեև ազդեցության ենթարկված անձի մասին այս սահմանումը տարբերվում է ԱՔՀ-2009-ում տրված սահմանումից, սակայն Հայաստանի Հանրապետությունում այդպես է այն ընկալվում և պաշտոնապես օգտագործվում և չի տարբերվում ԱՔՀ-2009-ի` «տեղահանված անձի» սահմանումից:
Ազդեցության ենթակա տնային տնտեսություն (ԱԵՏՏ)` Մեկ տանիքի տակ բնակվող բոլոր անդամները, որոնք գործում են որպես մեկ տնտեսական միավոր: Ազդեցության ենթարկված տնային տնտեսությունը կարող է բաղկացած լինել մեկ հիմնական ընտանիքից կամ ընդլայնված ընտանիքային խմբից: Սա փոխհատուցում/վերականգնում ստացող կարևորագույն միավոր է
Փոխհատուցում` Օտարված կամ Ծրագրի ազդեցությանը ենթակա գույքերի փոխարինման արժեքի (դրամական) վճարում` ընթացիկ շուկայական արժեքի հիման վրա:
Կասեցման օր` Այն օրը, երբ տվյալ հատվածի համար սկսվում է մարդահամարը, ազդեցության ենթակա գույքերի տեղազննումն ու սոցիալ-տնտեսական հետազոտությունը: Կասեցման օրից հետո կատարված բարելավումները ենթակա չեն փոխհատուցման:
Իրավունքներ` Դրամական փոխհատուցում, եկամտի վերականգնում, վերաբնակեցման աջակցություն, եկամտի փոխարինում և վերաբնակեցում ներառող այն միջոցառումների ամբողջությունը, որոնք պետք է տրամադրվեն ազդեցության ենթարկված անձանց` կախված նրանց կորուստների բնույթից` նրանց տնտեսական և սոցիալական հիմքերը վերականգնելու համար:
Բարելավումներ` Անձի, տնտեսության, հաստատության կամ կազմակերպության կողմից կառուցված շինություններ (բնակարան, ցանկապատ» գոմ, հաղորդուղիներ, համայնքային հարմարանքներ, խանութներ, պահեստներ, ասֆալտապատ մակերևույթներ և այլն) և ցանված մշակաբույսեր:
Հողի օտարում` Միջոցառումների շրջանակ, որոնք նախատեսված են ՀՀ օրենսդրությամբ` բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում սեփականության օտարման, օտարվող սեփականության դիմաց համարժեք փոխհատուցման տրման գործընթացներն իրականացնելու նպատակով:
Վարձակալություն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված քաղաքացիաիրավական ինստիտուտ, որի շրջանակներում կնքվող վարձակալության պայմանագրով վարձատուն պարտավորվում է վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և (կամ) օգտագործմանը հանձնել գույք:
Վարձակալ` Այն ԱԵԱ-ն, ում ժամանակավոր տիրապետմանը և (կամ) օգտագործմանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնվել է գույքը:
Գույքի հանդեպ օրինական կարգավիճակի ստացում` ԱԵԱ-ն կարող է գույքի հանդեպ ստանալ իրավունքներ (սեփականության կամ այլ տեսակի իրավունք): Այն շինությունը, որը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չի հանդիսանում կադաստրային միավոր, բայց կարող է ստանալ օրինական կարգավիճակ: Օրինական կարգավիճակի ստացման համար ԱԵԱ-ները պետք է ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան գործընթաց իրականացնեն` Երևանի քաղաքապետարանի և /կամ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ համատեղ:
Մարզ-Համայնք` Հայաստանի Հանրապետությունը բաժանված է 10 մարզերի: Մարզերից յուրաքանչյուրը ղեկավարվում է մարզպետի կողմից, որը նշանակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Յուրաքանչյուր մարզ բաղկացած է համայնքներից, որոնք ինքնակառավարվող են և բաղկացած են մեկ կամ ավելի բնակավայրերից: Բնակավայրերը դասակարգվում են որպես քաղաք կամ որպես գյուղ: Երևանը, որը նախկինում մարզի կարգավիճակ ուներ, ներկայումս ունի համայնքի կարգավիճակ և ղեկավարվում է ընտրովի քաղաքապետի կողմից:
Օրենսդրության պահանջների պահպանմամբ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման ոչ ենթակա անշարժ գույք` պետության կողմից հատուկ պահպանվող տարածքները (այն տարածքները, որոնք ՀՀ հողային օրենսգրքով սահմանված կարգով պաշտոնապես պահված են որոշակի հասարակական օգտագործման նկատառումներով, ինչպես օրինակ` ռազմական տարածքները, հիվանդանոցների, դպրոցների տարածքները կամ բնակավայրերի համար ոչ պիտանի տարածքները` գետի հուները, ռադիոակտիվ տարածքները կամ այլ վտանգավոր կամ էկոլոգիապես անպիտան հողերը): Տե՛ս Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգիրքը» (2001, մայիսի 2), հոդված 60:
Վերականգնում` Ոչ կամավոր տարաբնակեցման քաղաքականության շրջանակներում տրամադրված փոխհատուցում, որը չի ենթադրում օտարված գույքի փոխարինման արժեքի վճարում:
Վերաբնակեցում` ԱԵԱ-ի/ԱԵՏՏ-ի ֆիզիկական տեղահանումն այն վայրից, որը հանդիսանում էր նրա բնակավայրը նախքան Ծրագրի իրականացումը:
Փոխարինման արժեք` Այն արժեքը, որը գնահատվում է որպես հողի համար արդարացի փոխհատուցում` հիմնվելով դրա բերքատվության պոտենցիալի, շենքերի և շինությունների փոխարինման արժեքի (շինանյութերի և աշխատուժի տվյալ պահի շուկայական իրական գինը առանց ամորտիզացիոն մասհանումների կամ վերաօգտագործված շինանյութի համար մասհանումների), ինչպես նաև բնակելի տարածքների, բերքի, ծառերի և այլ ունեցվածքի շուկայական արժեքի վրա:
Տարաբնակեցում` Բոլոր այն միջոցառումները, որոնք նախատեսված են ԱԵԱ-ների սեփականության և (կամ) ապրուստի վրա Ծրագրի թողած բացասական որևէ ազդեցությունը մեղմացնելու համար, ներառյալ` փոխհատուցումը, վերաբնակեցումը, եթե այն անհրաժեշտ է, և վնասված/քանդված ենթակառուցվածքների ու սարքավորումների վերականգնումը:
Զգալի ազդեցություն` Զգալի ազդեցությունն այն է, երբ 200 կամ ավելի մարդիկ ենթարկվում են խոշոր ազդեցությունների, որոնք ներառում են` 1) ֆիզիկական տեղահանումը կամ 2) արտադրական (եկամտաբեր) գույքի տասը կամ տասից ավել տոկոսի կորուստը:
Սոցիալապես խոցելի տնային տնտեսություններ` Դրանք այն տնտեսություններն են, որոնք` 1) հաշվառված են Խոցելի ընտանիքների գնահատման համակարգում (ԽԸԳՀ) և ստանում են ընտանեկան նպաստ, 2) որոնք ղեկավարվում են միայնակ կանանց կողմից, որտեղ կայուն եկամուտ ունեցող (առնվազն նվազագույն ամսական աշխատավարձի չափով) այլ չափահաս, աշխատունակ տարիքի անձ չկա` բացառությամբ զինծառայություն անցնող կամ քսաներեք տարին չլրացած ցերեկային ուսուցմամբ սովորողները, 3) որոնք ղեկավարվում են կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց կողմից, որտեղ կայուն եկամուտ ունեցող (առնվազն նվազագույն ամսական աշխատավարձի չափով) չափահաս, աշխատունակ տարիքի անձ չկա` բացառությամբ զինծառայություն անցնող կամ քսաներեք տարին չլրացած ցերեկային ուսուցմամբ սովորողները:
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐ
1 ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1.1 Ծրագրի պատմությունը
1.2 Ծրագրի տեղակայվածությունը
1.2 Ծրագրի տեղակայվածությունը
1.3 Ծրագրի նկարագրությունը
1.4 Ենթածրագիր 2. Դավթաշեն-Աշտարակ ճանապարհային հանգույց
1.4.1 Տեղակայվածություն և նկարագրություն
1.4.2 Ենթածրագրի իրականացման ժամանակացույցը
1.5 Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի շրջանակն ու կարգավիճակը
1.6 Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի նպատակը
1.7 Հողի օտարում և տարաբնակեցում. Ծրագրի իրականացմանն առնչվող
պայմանները
1.8 Փաստաթղթի հրապարակումը
1.9 Ծրագրի կասեցման օրը
2 ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐ
2.1 Ընդհանուր տեղեկություններ
2.2 Հետազոտության մեթոդաբանությունը և ազդեցության գնահատման
մոտեցումները
2.2.1 Հետազոտության մեթոդաբանությունը
2.2.2 Ազդեցության գնահատման մոտեցումներ
2.3 Ազդեցությունը հողի վրա
2.3.1 Հողի դասակարգումը` ըստ ՀՀ հողային օրենսգրքի
2.3.2 Հողի կորուստ
2.4 Ազդեցությունը շենքերի և շինությունների վրա
2.4.1 Բնակելի շենքեր և շինություններ
2.4.2 Ոչ բնակելի շենքեր և շինություններ
2.4.3 Ապամոնտաժման ենթակա շինություններ
2.4.4 Ցանկապատեր և այլ բարելավումներ
2.4.5 Շինությունների վրա ազդեցությունները և վերաբնակեցման
ռազմավարությունը
2.5 Մշակաբույսեր
2.6 Ծառեր
2.7 Ազդեցությունը ձեռնարկատիրական գործունեության և եկամտի վրա
2.8 Ազդեցությունը զբաղվածության վրա
2.9 Զգալի ազդեցության ենթակա տնային տնտեսություններ
2.10 Ազդեցությունն աղքատների և խոցելի խմբերի վրա
2.11 Ազդեցության ենթակա տնային տնտեսությունների և ազդեցության ենթակա
անձանց տվյալների ամփոփում
3 ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԿԱՐԱԳԻՐ
3.1 Ընդհանուր տեղեկություններ
3.2 Հետազոտության մեթոդաբանությունը
3.3 Ազդեցության ենթակա անձանց և տնային տնտեսությունների
սոցիալ-տնտեսական նկարագիրը
3.3.1 ԱԵԱ-ների սեռն ու էթնիկ ծագումը
3.3.2 Ընտանիքի կազմը և սոցիալ-տնտեսական դասակարգումը
3.3.3 Տարիքը
3.3.4 Կրթությունը
3.3.5 Զբաղվածությունը և եկամտի աղբյուրները
3.3.6 Եկամուտներ և ծախսեր
3.3.7 Աղքատ և ծայրահեղ աղքատ տնային տնտեսություններ
3.3.8 Կենսապայմանների վերաբերյալ ընկալումները
3.3.9 Ծրագրի մասին ընկալումը
4 ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ, ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
4.1 Ընդհանուր տեղեկություններ
4.2 Հանրային լսումներ
4.3 Տեղեկատվության հրապարակումը
5 ԲՈՂՈՔՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄ
5.1 Հիմնական տեղեկություններ
5.2 Բողոքների քննարկման և կարգավորման ընթացակարգ
5.3 Տեղեկատվական և բողոքների կարգավորման ծառայություններից օգտվելու
հնարավորություն
6 ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԶԲ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
6.1 ՀՀ օրենսդրության և ԱԶԲ քաղաքականության նկարագրությունը
6.1.1 Հողի օտարման և տարաբնակեցման վերաբերյալ ՀՀ օրենսդրությունը
6.1.2 Անվտանգության քաղաքականության հայտարարագրի շրջանակներում
հարկադիր տարաբնակեցման վերաբերյալ ԱԶԲ դրույթները
6.1.3 Հողի օտարման և տարաբնակեցման վերաբերյալ ՀՀ օրենսդրության և
ԱԶԲ Տարաբնակեցման քաղաքականության համեմատությունը
6.1.4 Սույն Բազմափուլ ֆինանսավորման գործիքի (ԲՖԳ) համար ընդունված
Հողի օտարման և տարաբնակեցման շրջանակի սկզբունքները և
իրավասությունները
6.2 Փոխհատուցում ստանալու իրավունքը
6.3 Փոխհատուցում ստանալու իրավունքները
6.4 Փոխհատուցման միավորի արժեքի գնահատում
6.5 Հարկադիր օտարման պայմանները
6.6 Օրենսդրության պահանջների պահպանմամբ անշարժ գույքի նկատմամբ
իրավունքների գրանցման պայմանները և մեխանիզմը
7 ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ, ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄ ԵՎ ԵԿԱՄՏԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ
7.1 Ընդհանուր տեղեկություններ
7.2 Ազդեցության ենթակա գյուղատնտեսական եկամուտ
7.3 Ազդեցության ենթակա ձեռնարկատիրական գործունեությունները
7.4 Զբաղվածության կորուստ
8 ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԲՅՈՒՋԵՆ
8.1 Ընդհանուր տեղեկություններ
8.2 Ֆինանսավորման աղբյուրները և բաշխումը
8.3 Օտարվող հողի դիմաց փոխհատուցումը
8.3.1 Գնահատման մեթոդաբանությունը
8.3.2 Փոխհատուցումը հողի` ՀՀ օրենսդրության պահանջների պահպանմամբ
անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքով սեփականատերերին
8.3.3 Փոխհատուցում հողի վարձակալներին
8.3.4 Վերականգնման նպաստ` ՀՀ պահանջների չպահպանմամբ` անշարժ գույքի
նկատմամբ չգրանցված իրավունքով օգտագործվող հողի համար
8.4 Փոխհատուցում շենքերի, շինությունների և բարելավումների համար
8.4.1 Գնահատման մեթոդաբանությունը
8.4.2 Բնակելի շենքեր
8.4.3 Ոչ բնակելի շինություններ
8.4.4 Ցանկապատեր և բարելավումներ
8.5 Մշակաբույսերի և ծառերի փոխհատուցումը
8.5.1 Մշակաբույսեր
8.5.2 Մրգատու ծառեր
8.5.3 Փայտանյութ տվող ծառեր
8.5.4 Դեկորատիվ ծառեր և թփեր
8.6 Փոխհատուցում ձեռնարկատիրական գործունեության և եկամտի կորստի դիմաց
8.6.1 Ձեռնարկատիրական գործունեության կորուստներ
8.6.2 Եկամտի կորուստներ
8.7 Վերականգնման նպաստներ
8.7.1 Զգալի ազդեցության նպաստ
8.7.2 Նպաստներ խոցելի խմբերի համար
8.7.3 Վերաբնակեցման նպաստ
8.8 Գրանցման ծախսերը և կիրառվող հարկերը
8.9 Բյուջեի (ծախսերի) ամփոփում
9 ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
9.1 Ընդհանուր տեղեկություններ
9.2 Հիմնական գործակալությունները և կազմակերպությունները
9.2.1 Ասիական զարգացման բանկ
9.2.2 ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
9.2.3 Երևանի քաղաքապետարանը և ծրագրի իրականացման գրասենյակը
9.2.4 Խորհրդատուներ
9.3 Այլ գործակալություններ և հաստատություններ
9.4 ՀՕՏԾ իրականացման կարողությունները
10 ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
10.1 Ընդհանուր տեղեկություններ
10.2 Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի պատրաստման գործողությունները
10.3 Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի իրականացման փուլերը
10.4 Օրինականացման և շտկող միջոցառումների պլան
10.4.1 ԱԵԱ-ների` օրինական կարգավիճակ ստանալուն վերաբերող դեպքեր
10.4.2 Կադաստրային ուղղումների հետ կապված դեպքեր
10.4.3 Ազդեցությունները շինարարության փուլում
10.5 Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի իրականացման ժամանակացույցը
11 ՄՈՆԻՏՈՐԻՆԳ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ
11.1 Ընդհանուր տեղեկություններ
11.2 Ներքին մոնիտորինգ
11.3 Արտաքին մոնիտորինգ
11.3.1 Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի իրականացման կարճաժամկետ
մոնիտորինգ և գնահատում
11.3.2 Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի վերականգնողական
միջոցառումների արդյունքների երկարաժամկետ գնահատում
ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ
Աղյուսակ Ե.1 Ազդեցության ենթակա տնային տնտեսությունները/անձինք` ըստ
ազդեցության տեսակի
Աղյուսակ Ե.2 Ծրագրի համար մշակված իրավունքների սխեման
Աղյուսակ Ե.3 Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի իրականացման
ժամանակացույց
Աղյուսակ 2-1 Հողի կրած ազդեցությունը` ըստ հողի տեսակի և
սեփականության/հողի զբաղեցման կարգավիճակի
Աղյուսակ 2-2 Ազդեցությունը բնակելի շենքերի և շինությունների վրա
Աղյուսակ 2-3 Ազդեցությունը ոչ բնակելի շենքերի և շինությունների վրա
Աղյուսակ 2-4 Ազդեցությունն ապամոնտաժման ենթակա շինությունների վրա
Աղյուսակ 2-5 Ազդեցությունը ցանկապատերի և պատերի վրա
Աղյուսակ 2-6 Ազդեցությունը բարելավումների վրա
Աղյուսակ 2-7 Ազդեցությունը վերաբնակեցման վրա
Աղյուսակ 2-7.1 Մանրամասնորեն ներկայացված ազդեցությունները բնակավայրերից
վերաբնակեցման վրա
Աղյուսակ 2-8 Ազդեցությունը մշակաբույսերի վրա
Աղյուսակ 2-9 Ազդեցությունը մրգատու ծառերի վրա
Աղյուսակ 2-10 Ազդեցությունը փայտանյութ տվող ծառերի վրա
Աղյուսակ 2-11 Ազդեցությունը դեկորատիվ ծառերի և թփերի վրա
Աղյուսակ 2-12 Մշտական ազդեցություն ձեռնարկատիրական գործունեության վրա
Աղյուսակ 2-13 Ազդեցությունը զբաղվածության վրա
Աղյուսակ 2-14 Ազդեցության աստիճանը
Աղյուսակ 2-15 Ազդեցությունն աղքատ և խոցելի ազդեցության ենթակա տնային
տնտեսությունների վրա *
Աղյուսակ 2-16 Ազդեցության ենթակա տնային տնտեսությունները/անձինք`ըստ
ազդեցության տեսակի
Աղյուսակ 3-1 Ազդեցության ենթակա տնային տնտեսությունների ղեկավարների և
անդամների սեռը
Աղյուսակ 3-2 Ազդեցության ենթակա անձանց սեռը
Աղյուսակ 3-3 Ազդեցության ենթակա անձանց ազգային պատկանելությունը
Աղյուսակ 3-4 Ազդեցության ենթակա տնային տնտեսությունների ղեկավարների և
անդամների ամուսնական կարգավիճակը
Աղյուսակ 3-5 Ազդեցության ենթակա տնային տնտեսությունների ղեկավարների և
անդամների տարիքային բաշխումը
Աղյուսակ 3-6 Ազդեցության ենթակա տնային տնտեսությունների ղեկավարների և
անդամների կրթությունը
Աղյուսակ 3-7 Ազդեցության ենթակա տնային տնտեսությունների ղեկավարների և
անդամների զբաղվածության կարգավիճակը
Աղյուսակ 3-8 Զբաղվածության տեսակը
Աղյուսակ 3-9 Ազդեցության ենթակա տնային տնտեսության եկամուտների
աղբյուրները
Աղյուսակ 3-10 Ազդեցության ենթակա տնային տնտեսությունների միջին ամսական
ծախսերը
Աղյուսակ 3-11 Բնակարանային պայմանները
Աղյուսակ 3-12 Թաղամասի վերաբերյալ ԱԵՏՏ-ների ընկալումները
Աղյուսակ 3-13 Ծրագրի ընկալումը ազդեցության ենթակա տնային
տնտեսությունների կողմից
Աղյուսակ 4-1 Հարցեր և պատասխաններ
Աղյուսակ 6-1 Հողի օտարման և տարաբնակեցման ՀՀ օրենսդրության և ԱԶԲ
Տարաբնակեցման քաղաքականության համեմատություն
Աղյուսակ 7-1 Փոխհատուցում և օժանդակություն եկամուտը կորցնող
ազդեցության ենթակա անձանց համար
Աղյուսակ 7-2 Գործունեության վայրը տեղափոխող ձեռնարկատիրական
գործունեության վրա ազդեցության մանրամասները
Աղյուսակ 7-3 Փոխհատուցում և օժանդակություն ազդեցության ենթակա
ձեռնարկատիրական գործունեության համար
Աղյուսակ 8-1 Գյուղատնտեսական և ոչ գյուղատնտեսական հողի դիմաց
փոխհատուցումը/վերականգնման նպաստը
Աղյուսակ 8-2 Փոխհատուցում մասնավոր և համայնքային սեփականություն
հանդիսացող հողերի համար
Աղյուսակ 8-3 Փոխհատուցում վարձակալված հողի համար
Աղյուսակ 8-4 Վերականգնման նպաստ` ՀՀ պահանջների չպահպանմամբ`
անշարժ գույքի նկատմամբ չգրանցված իրավունքով օգտագործվող
հողի համար
Աղյուսակ 8-5 Փոխհատուցում բնակելի և ոչ բնակելի շինությունների համար
Աղյուսակ 8-6 Փոխհատուցում բնակելի շենքերի համար
Աղյուսակ 8-7 Փոխհատուցում ոչ բնակելի շինությունների համար
Աղյուսակ 8-8 Փոխհատուցում բարելավումների համար
Աղյուսակ 8-9 Փոխհատուցում ցանկապատերի համար
Աղյուսակ 8-10 Փոխհատուցում մշակաբույսերի համար
Աղյուսակ 8-11 Փոխհատուցում նորատունկ ծառերի համար
Աղյուսակ 8-12 Փոխհատուցում դեռևս ոչ բերքատու ծառերի համար
Աղյուսակ 8-13 Փոխհատուցում մրգատու ծառերի համար
Աղյուսակ 8-14 Փոխհատուցում փայտանյութ տվող ծառերի համար
Աղյուսակ 8-15 Փոխհատուցում դեկորատիվ ծառերի և թփերի համար
Աղյուսակ 8-16 Փոխհատուցում ձեռնարկատիրական գործունեության կորստի դիմաց
Աղյուսակ 8-17 Փոխհատուցում զբաղվածության կորստի համար
Աղյուսակ 8-18 Նպաստներ զգալի ազդեցության ենթակա տնային տնտեսությունների
համար
Աղյուսակ 8-19 Նպաստներ սոցիալապես խոցելի անձանց համար
Աղյուսակ 8-20 Շարժական/ապամոնտաժման ենթակա գույքի
տեղափոխման/տրանսպորտային ծախսերը
Աղյուսակ 8-21 Կենսաապահովման ծախսեր վերաբնակեցվող ԱԵՏՏ-ների համար
Աղյուսակ 8-22 Ապամոնտաժման ենթակա տարբեր կոնստրուկցիաներ ունեցող
շինությունների տեղափոխման/տրանսպորտային ծախսերը
Աղյուսակ 8-23 Սեփականության գրանցման վճարները
Աղյուսակ 8-24 Ավելացված արժեքի հարկ ազդեցության ենթակա գույքերի համար
Աղյուսակ 8-25 Ամփոփ բյուջեն
Աղյուսակ 8-26 Ամփոփ բյուջեն` ըստ ֆինանսավորման յուրաքանչյուր աղբյուրի
Աղյուսակ 10-1 Օրինական կարգավիճակ ստանալու և կադաստրային ուղղումների
դեպքերի ցանկը 129
Աղյուսակ 10-2 Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի պատրաստման,
վերջնականացման և իրականացման ժամանակացույց
ՆԿԱՐՆԵՐԻ ՑԱՆԿԸ
Նկար 1-1 Հայաստանի Հանրապետության և Երևանի տեղակայվածություն
Նկար 1-2 Ծրագրի տեղակայվածության քարտեզ
Նկար 1-3 Դավթաշեն-Աշտարակ ճանապարհային հանգույց
Նկար 5-1 Բողոքների կարգավորման գործընթացի գծապատկեր
Նկար 9-1 Հողի օտարման և տարաբնակեցման կազմակերպչական կառուցվածքը և
գործողությունները
ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿԸ
Հավելված 1 ՀՕՏԾ Ծրագրի տեղեկագիր
Հավելված 2 ՄՉՀ, մարդահամար, ՍՏՀ և գնահատման մեթոդաբանություն
Հավելված 3 Հարցաշար աշխատողների համար
Հավելված 4 Հարցաշար փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեությունների
համար
Հավելված 5 Հարցաշար մարդահամարի և սոցիալ-տնտեսական հետազոտության համար
Հավելված 6 Հանրային լսումների արձանագրությունը
Հավելված 7 Արտաքին մոնիտորինգի գործակալություն ՊՇ
Հավելված 8 Նկարագրության արձանագրության ձևաչափը
Հավելված 9 Հանրային լսումների տեղեկագիր (ՀՕՏԾ փուլեր)
Հավելված 10 ՀՕՏԾ-ում ներառված ազդեցության ենթակա գույքի ցանկը`
անուղղակի ազդեցության ենթարկվող մասերով
Հավելված 11 ԱԵԱ-ների ցուցակը` համապատասխան կորուստներով
Հավելված 12 Նախնական ուսումնասիրության հանրային լսումների
արձանագրությունը
ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐ
Ծրագրի պատմությունը
Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում Ծրագիր 2-ը (Ծրագիրը), որը ֆինանսավորվում է ԱԶԲ-ի Բազմափուլային ֆինանսական գործիքի (ԲՖԳ) միջոցով, իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության (ԷՆ) կողմից, որը հանդես է գալիս որպես Գործադիր մարմին (ԳՄ), և Երևանի քաղաքապետարանի (ԵՔ) կողմից, որը հանդես է գալիս որպես Իրականացնող մարմին (ԻՄ) և գործում է անմիջապես ԾԻԳ-ի հետ: Սույն ծրագրի նպատակն է խթանել կայուն, ինտեգրված, սոցիալապես հասանելի ու ծախսերի տեսանկյունից արդյունավետ քաղաքային տրանսպորտի համակարգի ստեղծումը: Հակիրճ ասած` հիմնական նպատակն է լրացնել քաղաքային արևմտյան օղակի բացակայող ճանապարհային հանգույցները: Ծրագիրը ներառում է ճանապարհների և մայրուղիների վերականգնման և շինարարության երեք Ենթածրագիր: Բոլոր Ենթածրագրերն ունենալու են տարաբնակեցման ազդեցություններ:
Նախագծման գործընթացի, բյուջեի սահմանափակումների և մանրամասն չափագրման հետազոտության համար իրավական սահմանափակումների հետ համատեղելի լինելու նպատակով Տրանշ 2-ի շրջանակում չորս առանձին ՀՕՏԾ-ներ կտրամադրվեն 3 Ենթածրագրերի համար (ուսումնասիրության տևողությունը չի կարող երկու ամսից ավելի լինել` սկսած այն պահից, երբ ուժի մեջ է մտնում ՀՀ կառավարության որոշումը նախնական ուսումնասիրության վերաբերյալ («Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենք, Հոդված 8, կետ 4 բ): Երկու ՀՕՏԾ կպատրաստվի 3-րդ ենթածրագրի համար` Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհային հանգույց:
ա. Ենթածրագիր 1. Արգավանդ-Շիրակ ճանապարհային հանգույց` իրականացման փուլում է,
բ. Ենթածրագիր 2. Դավթաշեն-Աշտարակ ճանապարհային հանգույց` սույն փաստաթղթի առարկան է,
գ. Ենթածրագիր 3. Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհային հանգույց: Ներկա պահին նախագիծը վերջնականացման փուլում է, սպասվում է նախնական ուսումնասիրություն իրականացնելու մասին ՀՀ կառավարության որոշում Բաբաջանյան - Հին Սիլիկյան մայրուղի ճանապարհահատվածի համար, և բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշում` Հին Սիլիկյան - Աշտարակի մայրուղի ճանապարհահատվածի համար:
Սույն Հողի օտարման և տարաբնակեցման ծրագիրը (ՀՕՏԾ) մշակվել է Մանրամասն նախագծման և շինարարության վերահսկողության խորհրդատուի (ՄՆՇՎԽ) կողմից Երևանի քաղաքապետարանի (ԵՔ) Ծրագրերի իրականացման գրասենյակի (ԾԻԳ) համար: Սույն ՀՕՏԾ-ն անդրադառնում է Տրանշ 2-ի շրջանակներում իրականացվող Դավթաշեն-Աշտարակ ճանապարհային հանգույցի, հատված 9-ի (այսուհետ` Ծրագիր) հողի օտարման և տարաբնակեցման ազդեցություններին:
Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի նպատակն ու շրջանակը
Սույն ՀՕՏԾ-ի հիմնական նպատակն է բացահայտել Տրանշ 2/հատված 9-ի արդյունքում ազդեցության ենթակա անձանց և աջակցել նրանց` վերականգնելու իրենց կենսամակարդակը: ՀՕՏԾ-ն համապատասխանում է ՀՀ օրենսդրությանը և ԱԶԲ-ի Անվտանգության քաղաքականության հայտարարագրի (ԱՔՀ, 2009թ.) պահանջներին:
ՀՕՏԾ-ի շրջանակը ներառում է` 1) ԱԵԱ-ների նկարագրությունը (100% ընտրանքով մարդահամարի միջոցով), 2) ազդեցության ենթակա ամբողջ գույքի մանրամասն չափագրման հետազոտությունը (ՄՉՀ), 3) տեղեկատվության հրապարակումը և ԱԵԱ-ների հետ հանրային լսումների կազմակերպումը, 4) վերականգնման և փոխհատուցումների վճարման քաղաքականությունը և շրջանակը, 5) բողոքների և դժգոհությունների լուծման մեխանիզմը, 6) տարաբնակեցման բյուջեն, 7) ինստիտուցիոնալ շրջանակը, 8) ՀՕՏԾ իրականացման ժամանակացույցը և 10) ՀՕՏԾ իրականացման մոնիտորինգը:
Ազդեցությունների ամփոփում
ԱԵՏՏ/ԱԵԱ-ների մարդահամարի և ազդեցության ենթակա բոլոր գույքերի մանրամասն չափագրման հետազոտությունն իրականացվել է 2015 թ. հուլիս-օգոստոս ամիսներին և վավերացվել է 2016 թ. փետրվարին:
Մարդահամարի արդյունքում բացահայտվեցին ծրագրի ազդեցությանը ենթակա 76 տնային տնտեսություն` ներառյալ սեփականատերերը, վարձակալները և հողերի կամ շինությունների օգտագործողները, ձեռնարկատերերը և աշխատողները` ընդհանուր առմամբ տնային տնտեսությունների 302 անդամներով: ԱԵՏՏ-ների և ԱԵԱ-ների տարբեր կատեգորիաների վերաբերյալ տեղեկությունները` ըստ ազդեցության տեսակի, ինչպես նաև զուտ թվերը` առանց կրկնահաշվարկի, ներկայացված են ստորև տեղ գտած ԱԵՏՏ-ներ/ԱԵԱ-ների ամփոփ աղյուսակում: Ընդհանուր առմամբ 9-րդ հատվածում ազդեցության կենթարկվեն 77 հողակտոր, 103 բնակելի և ոչ բնակելի շենքեր և շինություններ, 11 ձեռնարկատիրական գործունեություններ և 15 աշխատող: Մանրամասները ներկայացված են ստորև բերված պարբերություններում:
ՀՕՏԾ-ի շրջանակում բացահայտվել է ազդեցության ենթակա 77 հողակտոր (25,617.34 մ2), որոնցից`
ա. 34-ը սեփականության իրավունքով պատկանում են 39 ԱԵՏՏ-ների (16,273.75 մ2),
բ. 42 հողակտոր (9,337.51 մ2) սեփականության իրավունքով պատկանում է ԵՔ-ին, որոնցից 38-ը ՀՀ օրենսդրության պահանջների չպահպանմամբ` անշարժ գույքի նկատմամբ չգրանցված իրավունքով օգտագործվում են 22 ԱԵՏՏ-ների կողմից (6,473.24 մ2), իսկ 3-ը պաշտոնական կարգով տրվել է վարձակալության (2,798.02 մ2),
գ. հատուկ օգտագործման մեկ հողակտոր (6.08 մ2) հանդիսանում է պետական սեփականություն:
Ընդհանուր առմամբ կքանդվեն 69 բնակելի շենքեր (2,862.03 մ2) և 34 ոչ բնակելի շենքեր և շինություններ (2,761.13 մ2): Բացի այդ, կտեղափոխվեն 53 շարժական կառույցներ: Ազդեցության է ենթարկվում 1,156.65 գծամետր ցանկապատ և 1,679.83 մ2 քարե պատեր կամ պատնեշներ: Ազդեցության են ենթարկվում թվով 24 բարելավումներ, օրինակ` խողովակներ, էլեկտրահաղորդման գծերի սյուներ, բետոնե և ասֆալտե պատվածքներ և այլն, ընդամենը` 3,639.82 մ2, 240 մ2, 476.30 գծմ:
Ազդեցության կենթարկվեն 352,00 մ2 մակերեսով մշակաբույսեր, 2,545 մրգատու ծառեր ու թփեր, 73 փայտանյութ տվող ծառեր և 697 դեկորատիվ ծառեր ու թփեր: 11 ձեռնարկատիրական գործունեություններ կկրեն մշտական ազդեցություն, և 15 աշխատողներ մշտապես կկորցնեն իրենց աշխատանքները:
76 ԱԵՏՏ-ներից 32-ը ազդեցության ենթարկված հողակտորներում մրգատու ծառերի ու թփերի կորստի պատճառով կկորցնեն իրենց գյուղատնտեսական եկամտի 10%-ը կամ ավելին, իսկ 19 ԱԵՏՏ-ներ կտեղափոխվեն իրենց բնակության վայրից: 13 ԱԵՏՏ-ներ համարվում են խոցելի:
Ազդեցության ենթակա տնային տնտեսությունների (ԱԵՏՏ) և ազդեցության ենթակա անձանց (ԱԵԱ) տարբեր կատեգորիաների վերաբերյալ տեղեկությունները, ըստ ազդեցության տեսակի, ինչպես նաև զուտ թվերը` առանց կրկնահաշվարկի, ներկայացված են ԱԵՏՏ-ներ/ԱԵԱ-ների` ստորև բերված ամփոփ աղյուսակում:
Աղյուսակ Ե.1 Ազդեցության ենթակա տնային տնտեսությունները/անձինք` ըստ ազդեցության տեսակի
._____________________________________________________________________.
|Ազդեցության տեսակը |ԱԵՏՏ-ներ|ԱԵՏՏ-ներ|ԱԵԱ-ներ |Նշումներ |
| |________|________|________| |
| |Քանակը` |Առանց |Բացարձակ| |
| |ըստ |կրկնա- |քանակը | |
| |ազդեցու-|հաշվարկի| | |
| |թյան | | | |
| |տեսակի | | | |
|_____________________________________________________________________|
|Ա. Ազդեցությունը հողի վրա` ըստ օրինական տիրապետման |
|_____________________________________________________________________|
|Ա1. Մասնավոր |39 |39 |157 |- |
|______________________|________|________|________|___________________|
|Ա2. Համայնքային |33 |22 |84 |11 ԱԵՏՏ-ներ |
| | | | |ընդգրկված են Ա1-ում|
|______________________|________|________|________|___________________|
|Ա3. Պետական հող |1 |0 |0 |- |
|_____________________________________________________________________|
|Բ. Ազդեցությունը շենքերի վրա |
|_____________________________________________________________________|
|Բ1. Բնակելի |24 |0 |0 |Բոլոր ԱԵՏՏ-ներն |
|շինություններ | | | |ընդգրկված են Ա1-ում|
| | | | |և Ա2-ում |
|______________________|________|________|________|___________________|
|Բ2. Ոչ բնակելի |11 |0 |0 |Բոլոր ԱԵՏՏ-ներն |
|շինություններ | | | |ընդգրկված են Ա1-ում|
| | | | |և Ա2-ում |
|______________________|________|________|________|___________________|
|Բ3. Շարժական |9 |1 |6 |8 ԱԵՏՏ-ներ |
|կառույցներ | | | |ընդգրկված են Ա1-ում|
| | | | |և Ա2-ում |
|______________________|________|________|________|___________________|
|Բ4. Ցանկապատեր |39 |0 |0 |Բոլոր ԱԵՏՏ-ներն |
| | | | |ընդգրկված են Ա1-ում|
| | | | |և Ա2-ում |
|_____________________________________________________________________|
|Գ. Ազդեցությունը ծառերի և մշակաբույսերի վրա |
|_____________________________________________________________________|
|Գ1. Մրգատու ծառեր ու |34 |0 |0 |Բոլոր ԱԵՏՏ-ներն |
|թփեր | | | |ընդգրկված են Ա1-ում|
| | | | |և Ա2-ում |
|______________________|________|________|________|___________________|
|Գ2. Փայտանյութ տվող |14 |0 |0 | |
|ծառեր | | | | |
|______________________|________|________|________|___________________|
|Գ3. Դեկորատիվ ծառեր, |24 |0 |0 | |
|թփեր, ծաղիկներ | | | | |
|______________________|________|________|________|___________________|
|Գ4. Մշակաբույսեր |17 |0 |0 | |
|_____________________________________________________________________|
|Դ. Ազդեցությունը ձեռնարկատիրական գործունեության վրա |
|_____________________________________________________________________|
|Դ1. Մշտական` հարկային |6 |4 |20 |2 ԱԵՏՏ-ներ |
|հայտարարագրի | | | |ընդգրկված են |
|առկայությամբ | | | |Ա2-ում: |
|______________________|________|________|________|___________________|
|Դ2. Մշտական` առանց |5 |0 |0 |Բոլոր ԱԵՏՏ-ներն |
|հարկային հայտարարագրի | | | |ընդգրկված են Ա1-ում|
| | | | |և Ա2-ում |
|_____________________________________________________________________|
|Ե. Ազդեցությունը զբաղվածության վրա |
|_____________________________________________________________________|
|Ե. Զբաղվածության |12 |8 |28 |2 ԱԵՏՏ-ներ |
|մշտական կորուստ | | | |ընդգրկված են Ա2-ում|
| | | | |2 ԱԵՏՏ-ներ |
| | | | |ընդգրկված են Դ1-ում|
|_____________________________________________________________________|
|Զ. ԱԵՏՏ-ների խոցելիությունը |
|_____________________________________________________________________|
|Զ. Խոցելի ԱԵՏՏ-ներ |13 |1 |1 |1 ԱԵՏՏ ընդգրկված է |
| | | | |Ե-ում |
| | | | |5 ԱԵՏՏ-ներ |
| | | | |ընդգրկված են Ա1-ում|
| | | | |6 ԱԵՏՏ-ներ |
| | | | |ընդգրկված են Ա2-ում|
|_____________________________________________________________________|
|Է. Տեղափոխության ազդեցություն |
|_____________________________________________________________________|
|Է1. Ձեռնարկատիրական |11 |0 |0 |Բոլոր ԱԵՏՏ-ներն |
|գործունեության | | | |ընդգրկված են |
|տեղափոխում | | | |Ա1-ում և Ա2-ում |
|______________________|________|________|________|___________________|
|Է2. Բնակելի |19 |2 |6 |1 ԱԵՏՏ ընդգրկված է |
|շինությունների | | | |Զ-ում |
|տեղափոխում | | | |10 ԱԵՏՏ-ներ |
| | | | |ընդգրկված են Ա1-ում|
| | | | |6 ԱԵՏՏ-ներ |
| | | | |ընդգրկված են Ա2-ում|
|______________________|________|________|________|___________________|
|Ընդամենը |- |76 |302 | |
._____________________________________________________________________.
Ազդեցության ենթակա տնային տնտեսությունների սոցիալ-տնտեսական հետազոտությունը (ՍՏՀ) իրականացվել է 2015 թվականի հուլիսին: Հետազոտվել է ազդեցության ենթակա 65 տնային տնտեսություն (մնացած 11 ԱԵՏՏ-ներից 5-ը հրաժարվել են պատասխանել հարցերին (նրանցից 3-ը խոշոր ձեռնարկատերեր են, ովքեր հրաժարվեցին իրենց ԱԵՏՏ անդամների և եկամտի մասին տեղեկություններ «հրապարակել», 1 ԱԵՏՏ-ի լիազորված ներկայացուցիչը հարցերին պատասխանելու թույլտվություն չստացավ, 1 ԱԵՏՏ-ի ղեկավարը կարևորություն չտվեց հետազոտությանը և պարզապես տեղեկացրեց, որ ԱԵՏՏ-ն խոցելի չէ), 4 ԱԵՏՏ եղել է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, և 2 ԱԵՏՏ-ներ անհասանելի են եղել մարդահամարի և սոցիալ-տնտեսական հետազոտության համար): ԾԻԳ-ը երկու անգամ լսումներ է անցկացրել բոլոր ԱԵԱ-ների հետ. առաջինը տեղի է ունեցել 2015 թ. հունիսի 25-ին, իսկ երկրորդը` 2015 թ. դեկտեմբերի 18-ին: ԾԻԳ-ը նրանց տեղեկացրել է Ծրագրի, իրավունքների, բողոքների լուծման մեխանիզմի մասին և տրամադրել է Ծրագրի վերաբերյալ այլ տեղեկություններ:
Փոխհատուցման քաղաքականությունը և վերականգնման միջոցառումները
Հողի օտարման և տարաբնակեցման շրջանակի (ՀՕՏՇ) համաձայն, որը հիմնված է ՀՀ օրենսդրության և ԱԶԲ ԱՔՀ (2009 թ.) պահանջների վրա, փոխհատուցման և/կամ առնվազն վերականգնման իրավունք ունեցող ԱԵԱ-ներն են` 1) բոլոր ԱԵԱ-ները, ովքեր կորցնում են ինչպես ՀՀ օրենսդրության պահանջների պահպանմամբ, անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքով, այնպես էլ օրենսդրության պահանջների չպահպանմամբ, անշարժ գույքի նկատմամբ չգրանցված իրավունքով տնօրինվող, տիրապետվող և օգտագործվող հողը, 2) վարձակալները, որոնք տիրապետում և օգտագործում են անշարժ գույքը` ինչպես ՀՀ օրենսդրության պահանջների պահպանմամբ, անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքով, այնպես էլ օրենսդրության պահանջների չպահպանմամբ, անշարժ գույքի նկատմամբ չգրանցված իրավունքով, 3) շենք/շինությունների, մշակաբույսերի, բույսերի կամ հողին ամրացված այլ օբյեկտների սեփականատերերը, 4) ձեռնարկատիրական գործունեությունը, եկամուտը և աշխատավարձը կորցնող ԱԵԱ-ները: Հատված 9-ի ազդեցություններին համապատասխան Իրավունքների սխեման բերված է ստորև:
Փոխհատուցման իրավունքը սահմանափակված է կասեցման օրով, որը Ծրագրի համար սահմանվել է 2016 թվականի փետրվարի 22-ը, որը բոլոր ԱԵԱ-ների համար նույնն է` անկախ նրանց իրավական կարգավիճակից: Սա ազդեցության ենթարկված գույքերի նկարագրության արձանագրությունների կազմման (ԱԵԱ-ների և Օտարողի կողմից արձանագրությունների ստորագրման) օրն է: Քանի որ ազդեցության ենթարկված գույքերի նկարագրության արձանագրությունների կազմման ամսաթիվը յուրաքանչյուր գույքի համար տարբեր է, նշված ամսաթիվը ԱԵԱ-ների և Օտարողի կողմից առաջին գույքի նկարագրության արձանագրության ստորագրման օրն է:
Աղյուսակ Ե.2 Ծրագրի համար մշակված իրավունքների սխեման
._____________________________________________________________________.
|Կորստի տեսակը|Նկարագրություն |Ազդեցության |Փոխհատուցում ստանալու |
| | |ենթարկված |իրավունքները |
| | |անձինք | |
|_____________|_______________|____________|__________________________|
|1. Գյուղատն- |ԱԵՏՏ-ներ, որոնք|Սեփականատեր |Փոխհատուցում` փոխարինման |
|տեսական |կորցնում են | |արժեք +15%` շուկայական կամ|
|հողերի |գյուղատնտեսական| |կադաստրային արժեք (որն |
|կորուստ |հողերը` անկախ | |ավելի բարձր է): Հողի |
| |ազդեցության | |շուկայի բացակայության |
| |աստիճանից | |դեպքում փոխհատուցումը |
| | | |կիրականացվի հիմք |
| | | |ընդունելով հողի տարեկան |
| | | |արտադրողականությունը` |
| | | |հաշվարկված տարիների այն |
| | | |քանակով, որը կապահովի |
| | | |ԱԵՏՏ-ի կորցրած հողի դիմաց |
| | | |վերականգնումը: |
| | |____________|__________________________|
| | |Իրավական |ԱԵԱ-երը պետք է ստանան |
| | |կարգավիճակ |իրավական կարգավիճակ և |
| | |ստանալու |փոխհատուցումը կիրականացվի |
| | |ենթակա |վերը նշված ձևով: |
| | |սեփականատեր | |
| | |____________|__________________________|
| | |Վարձակալ |Վարձակալը պետք է ստանա |
| | |(համայնքա- |փոխհատուցում որպես |
| | |յին, |լիարժեք սեփականատեր` |
| | |պետական) |շուկայական կամ էլ |
| | | |կադաստրային արժեք (որն |
| | | |ավելի բարձր է) կամ նրան |
| | | |պետք է տրվի նոր |
| | | |վարձակալություն: Եթե դա |
| | | |հնարավոր չէ, ապա, նա պետք |
| | | |է ստանա ազդեցության |
| | | |ենթակա հողի շուկայական |
| | | |կամ կադաստրային արժեք |
| | | |(որն ավելի բարձր է)` |
| | | |գումարած 15%-ին համարժեք |
| | | |փոխհատուցում հետևյալ |
| | | |մասնաբաժիններով` մինչև 1 |
| | | |տարի` հողի արժեքի 5%, 2) |
| | | |մինչև 15 տարի` հողի |
| | | |արժեքի 14%, 3) մինչև 25 |
| | | |տարի` հողի արժեքի 20%, 4) |
| | | |25 և ավելի տարի` հողի |
| | | |արժեքի 25%: |
| | |____________|__________________________|
| | |Իրավական |Այս ԱԵԱ-ները կստանան |
| | |կարգավիճակ |վերականգնման նպաստ |
| | |ստանալու ոչ |ազդեցության ենթարկված հողի|
| | |ենթակա |շուկայական կամ էլ |
| | |ԱԵՏՏ-ներ |կադաստրային արժեքի (որն |
| | | |ավելի բարձր է) 25%-ի |
| | | |չափով: |
| | | | |
|_____________|_______________|____________|__________________________|
|2. Ոչ գյուղա-|ԱԵՏՏ-ներ, որոնք|Սեփականատեր |Փոխհատուցում` փոխարինման |
|տնտեսական |կորցնում են | |արժեք +15%` շուկայական |
|հողեր |իրենց | |կամ կադաստրային արժեք (որն|
| |հասարակական | |ավելի բարձր է) |
| |նշանակության |____________|__________________________|
| |կամ բնակելի |Իրավական |Փոխհատուցումը կիրականացվի |
| |հողերը |կարգավիճակ |վերը նշված ձևով: |
| | |ստանալու | |
| | |ենթակա | |
| | |սեփականատեր | |
| | |____________|__________________________|
| | |Վարձակալ |Այս ԱԵՏՏ-ներին կտրվի |
| | |(համայնքա- |իրավական կարգավիճակ և |
| | |յին, |նրանք կփոխհատուցվեն որպես |
| | |պետական) |որպես լիարժեք |
| | | |սեփականատեր` շուկայական |
| | | |կամ էլ կադաստրային արժեք |
| | | |(որն ավելի բարձր է) կամ |
| | | |նրան պետք է տրվի նոր |
| | | |վարձակալություն: Եթե դա |
| | | |հնարավոր չէ, ապա, ելնելով |
| | | |վարձակալության մնացած |
| | | |տարիների հաշվարկից, նա |
| | | |պետք է ստանա ազդեցության |
| | | |ենթակա հողի շուկայական |
| | | |կամ կադաստրային արժեք |
| | | |(որն ավելի բարձր է)` |
| | | |գումարած 15%-ին համարժեք |
| | | |փոխհատուցում հետևյալ |
| | | |մասնաբաժիններով` մինչև 1 |
| | | |տարի` հողի արժեքի 5%, 2) |
| | | |մինչև 15 տարի` հողի |
| | | |արժեքի 14%, 3) մինչև 25 |
| | | |տարի` հողի արժեքի 20%, 4) |
| | | |25 և ավելի տարի` հողի |
| | | |արժեքի 25%: |
| | |____________|__________________________|
| | |Իրավական |Այս ԱԵՏՏ-ները կստանան |
| | |կարգավիճակ |վերականգնման նպաստ |
| | |ստանալու ոչ |ազդեցության ենթարկված հողի|
| | |ենթակա |շուկայական կամ էլ |
| | |ԱԵՏՏ-ներ |կադաստրային արժեքի (որն |
| | | |ավելի բարձր է) 25%-ի |
| | | |չափով: |
| | | | |
|_____________|_______________|____________|__________________________|
|3. Բնակելի | |Բոլոր |Շինության կորստի դեպքում` |
|կառույցներ | |ԱԵՏՏ-ները` |դրամական փոխհատուցում |
| | |անկախ սեփա- |փոխարինման ամբողջ արժեքով |
| | |կանության |(շուկայական արժեքից ոչ |
| | |իրավական |պակաս) + 15%` առանց |
| | |գրանցման |ամորտիզացիոն |
| | |կարգավիճակից|մասհանումների, գործարքի |
| | | |համար ծախսերի և փրկված |
| | | |նյութերի: Մասնակի |
| | | |ազդեցության դեպքում և |
| | | |ԱԵՏՏ համաձայնությամբ` |
| | | |փոխհատուցում տրամադրվում |
| | | |է շինության միայն |
| | | |ազդեցության ենթակա |
| | | |հատվածի, ինչպես նաև |
| | | |շինության վերանորոգման |
| | | |համար (ԱԵԱ-ի |
| | | |համաձայնությամբ): |
| | | | |
|4. Ոչ բնակելի| |Իրավական |Շինության կորստի դեպքում` |
|կառույցներ/ | |գրանցման |դրամական փոխհատուցում |
|գույք | |կարգավիճակ |փոխարինման ամբողջ արժեքով |
| | |ունեցող |(շուկայական արժեքից ոչ |
| | |ԱԵՏՏ-ներ |պակաս) + 15%` առանց |
| | | |ամորտիզացիոն |
| | | |մասհանումների, գործարքի |
| | | |համար ծախսերի և փրկված |
| | | |նյութերի: Մասնակի |
| | | |ազդեցության դեպքում և |
| | | |ԱԵՏՏ համաձայնությամբ` |
| | | |փոխհատուցում տրամադրվում |
| | | |է շինության միայն |
| | | |ազդեցության ենթակա |
| | | |հատվածի, ինչպես նաև |
| | | |շինության վերանորոգման |
| | | |համար (ԱԵԱ-ի |
| | | |համաձայնությամբ): |
| | |____________|__________________________|
| | |Իրավական |Շինության կորստի դեպքում` |
| | |գրանցման |դրամական փոխհատուցում |
| | |կարգավիճակ |փոխարինման ամբողջ արժեքով |
| | |ունեցող |(շուկայական արժեքից ոչ |
| | |հողի վրա ՀՀ |պակաս)`առանց ամորտիզացիոն |
| | |օրենսդրու- |մասհանումների, գործարքի |
| | |թյան |համար ծախսերի և փրկված |
| | |պահանջների |նյութերի: |
| | |չպահպանմամբ`| |
| | |անշարժ | |
| | |գույքի | |
| | |նկատմամբ | |
| | |չգրանցված | |
| | |իրավունքով | |
| | |շինություն- | |
| | |ներ ունեցող | |
| | |ԱԵՏՏ-ներ | |
| | |____________|__________________________|
| | |Իրավական |Վերականգնման նպաստ |
| | |գրանցման |փոխարինման արժեքով (առանց |
| | |կարգավիճակ |ամորտիզացիոն |
| | |չունեցող |մասհանումների և |
| | |հողի վրա ՀՀ |գործարքի համար ծախսերի)` |
| | |օրենսդրու- |հանած օրինականացման |
| | |թյան |ծախսերը, առավելագույնը |
| | |պահանջների |մինչև շուկայական արժեքի |
| | |չպահպանմամբ`|20%: |
| | |անշարժ | |
| | |գույքի | |
| | |նկատմամբ | |
| | |չգրանցված | |
| | |իրավունքով | |
| | |շինություն- | |
| | |ներ ունեցող | |
| | |ԱԵՏՏ-ներ | |
| | | | |
|_____________|_______________|____________|__________________________|
|5. Ընդհանուր |Համայնքային/ |Համայնք/ |Համայնքի/պետության |
|սեփականության|պետական |պետություն |իրավասու մարմնի |
|միջոցներ |գույք | |համաձայնությամբ կորցրած |
| | | |կառույցների վերակառուցում |
| | | |և նրանց գործառույթների |
| | | |վերականգնում: |
| | | | |
|_____________|_______________|____________|__________________________|
|6. Բերք |Ազդեցության |Բոլոր |Մեկ տարվա բերքի |
| |ենթակա բերքի |ԱԵՏՏ-ները` |փոխհատուցում հաշվարկված |
| |զանգված |անկախ |շուկայական գներով` |
| | |իրավական |ակնկալվող համախառն բերքի |
| | |գրանցման |համար: |
| | |կարգավիճակից| |
| | |(ներառյալ | |
| | |իրավական | |
| | |կարգավիճակ | |
| | |ստանալու | |
| | |ենթակա | |
| | |սեփականատեր | |
| | |և | |
| | |կացության | |
| | |որևէ | |
| | |կարգավիճակ | |
| | |չունեցող | |
| | |բնակիչները) | |
| | | | |
|_____________|_______________|____________|__________________________|
---------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում