041.0007.070100
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
7 հունվարի 2000 թվականի N 7
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԼՈՆԴՈՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ բանակցություններ վարելու նպատակով 2000 թվականի հունվարի 10-13-ը Լոնդոն գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն հետևյալ կազմով`
Ա. Սարգսյան - ՀՀ վարչապետ
Գ. Շահբազյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար
Շ. Կարամանուկյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
Ա. Եղիազարյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Տ. Սարգսյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ
Մ. Գեղագուլյան - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության ղեկավար
Վ. Մարտիրոսյան - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատող
Ն. Պողոսյան - «Արարատ-ցեմենտ» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրենի օգնական
i
2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության Լոնդոն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
Ընդունել ի գիտություն, որ Ն. Պողոսյանի գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն սեփական միջոցների հաշվին:
(2-րդ կետը լրաց. 09.02.00 թիվ 45 որոշում)
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Լոնդոն մեկնելու հետ կապված հարցերը: