041.0011.100100
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
10 հունվարի 2000 թվականի N 11
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքում առաջացած պարտքերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով`
1. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին (Երևանի քաղաքապետին)` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել 1999 թվականի բյուջետային տարվա ընթացքում իրականացված միջոցառումների, ինչպես նաև համակարգի բյուջետային հիմնարկների (ապրանքների, ծառայությունների ստացումը հաստատող փաստաթղթերով հիմնավորված) և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված, բայց թերֆինանսավորման հետևանքով գոյացած պարտքերի վերաբերյալ տեղեկատվություն (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` եռօրյա ժամկետում ամփոփել Հայաստանի Հանրապետության նախարարություններից, գերատեսչություններից, մարզպետներից (Երևանի քաղաքապետից) ստացված տեղեկատվությունը և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն պարտքերի մարման վերաբերյալ:
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
համակարգի բյուջետային հիմնարկների (ապրանքների, ծառայությունների
ստացումը հաստատող փաստաթղթերով հիմնավորված) և Հայաստանի
Հանրապետության պետական բյուջեով նախատեսված, բայց թերֆինանսավորման
հետևանքով գոյացած պարտքերի
Նախարարություն, գերատեսչություն, մարզպետարան------------------------
(հազ. դրամ)
._______________________________________________________________________.
|ՀՀ 1999 թվականի | 1999 թվական |Պարտքը 1999 թվականի |
|պետական բյուջեի |_______________________________|դեկտեմբերի 31-ի |
|ծախսերի (խումբ, |հաստատված|ճշտված |ֆինանսավորում| |
|ենթախումբ, ծրագիր,|բյուջե |բյուջե | | |
|հոդված) | | | | |
|__________________|_________|_______|_____________|____________________|