030.0450131299
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայրենական գրականության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար և հիմք ընդունելով պետական գրական մրցանակների հարցերով հանձնաժողովի առաջարկությունը` որոշում եմ.
1. 1999 թվականի պետական գրական մրցանակներ շնորհել.
«ՈՍԿԵ ԵՂԵԳՆ» ԳՐԱԿԱՆ ՄԵԾ ՄՐՑԱՆԱԿ
Լևոն Վանիկի ԽԵՉՈՅԱՆԻՆ` «Սև գիրք, ծանր բզեզ» վեպի համար (1998 թ.)
ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿ
Գուրգեն Վազգենի ԽԱՆՋՅԱՆԻՆ` «Ստվերներ խամաճիկների փողոցում»
պատմվածքների ժողովածուի համար (1998 թ.)
Խաչիկ Վաչագանի ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ` «Շերտ» բանաստեղծությունների ժողովածուի
համար (1998 թ.)
Յուրի Հակոբի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ` «Այբբենարանի ուղեկից» մանկական
բանաստեղծությունների ժողովածուի համար
(1998 թ.)
ԵՐԿՐՈՐԴ ՄՐՑԱՆԱԿ
Զորայր Երվանդի ԽԱԼԱՓՅԱՆԻՆ` «Արա Գեղեցիկ և Շամիրամ» վեպի համար
(1998 թ.)
Վիոլետ Խաչատուրի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ` «Քաղաքը» բանաստեղծությունների
ժողովածուի համար (1998 թ.)
Պերճ Արմենակի ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԻՆ` «Խոր վիրապ» դրամայի համար (1999 թ.)
Երվանդ Մարկոսի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ` «Կապույտ հեքիաթ» մանկական
բանաստեղծությունների ժողովածուի համար
(1998 թ.)
ԵՐՐՈՐԴ ՄՐՑԱՆԱԿ
Վահան Սիոնի ԹԱՄԱՐՅԱՆԻՆ` «Արյունաբանություն» գրքի համար (1999 թ.)
Կարինե Կիմիկի ԽՈԴԻԿՅԱՆԻՆ` «Պիեսներ» ժողովածուի համար (1997 թ.)
Գուրգեն Արտեմի ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ` «Ուրախ հայերեն» մանկական
բանաստեղծությունների ժողովածուի համար
(1999 թ.):
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
13 դեկտեմբերի 1999 թ.
ՆՀ-450