030.0461.281299
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 15-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 և 26 հոդվածներով` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհել`
Գալինա ԱԿՈՊՈՎԱՅԻՆ` ծնված 1925 թվականին Վրաստանի Սուխում քաղաքում, քաղաքացիություն չունեցող, բնակվող Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում:
Նինա ԲԱԽՉԻՅԱՆՑԻՆ` ծնված 1972 թվականին Վրաստանի Թբիլիսի քաղաքում, քաղաքացիություն չունեցող, բնակվող Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում:
Իրինա ԲՈՒՆԻԱԹՅԱՆԻՆ` ծնված 1970 թվականին Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում, քաղաքացիություն չունեցող, բնակվող Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում:
Ելիզավետա ԳԱԼՈՒՍՏՅԱՆԻՆ` ծնված 1921 թվականին Վրաստանի Ախալքալաք քաղաքում, քաղաքացիություն չունեցող, բնակվող Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում:
Արաքսի ԳՈԳԻՆՅԱՆԻՆ` ծնված 1946 թվականին Վրաստանի Թբիլիսի քաղաքում, քաղաքացիություն չունեցող, բնակվող Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում:
Բորիս ԳՈԳԻՆՅԱՆԻՆ` ծնված 1936 թվականին Վրաստանի Թբիլիսի քաղաքում, քաղաքացիություն չունեցող, բնակվող Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում:
Վիգեն ԳՈԳԻՆՅԱՆԻՆ` ծնված 1969 թվականին Վրաստանի Թբիլիսի քաղաքում, քաղաքացիություն չունեցող, բնակվող Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում:
Տիգրան ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ` ծնված 1946 թվականին Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան քաղաքում, քաղաքացիություն չունեցող, բնակվող Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում:
Զենֆիրա ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻՆ` ծնված 1960 թվականին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի (Իջևանի նախկին վարչական շրջան) Ծաղկավան գյուղում, քաղաքացիություն չունեցող, բնակվող Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում:
Գոհար ՍՆԽՉՅԱՆԻՆ` ծնված 1964 թվականին Ռուսաստանի Դաշնության Ալթայի երկրամասի Ռուբցովսկ քաղաքում, քաղաքացիություն չունեցող, բնակվող Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում:
Մամիկոն ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ` ծնված 1973 թվականին Վրաստանի Թբիլիսի քաղաքում, քաղաքացիություն չունեցող, բնակվող Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում:
Էվելինա ՍՈՒԽԱՆՈՎԱՅԻՆ` ծնված 1975 թվականին Վրաստանի Թբիլիսի քաղաքում, քաղաքացիություն չունեցող, բնակվող Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
28 դեկտեմբերի 1999 թ.
ՆՀ-461