118.0228.010617
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«01» 06 2017 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11817224
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
20 մայիսի 2017 թվականի N 228-Ն
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՄ ԴՐԱ ՄԻ ՄԱՍԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 180-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքների վերաբերյալ եզրակացության ձևը` համաձայն հավելվածի:
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2015 թվականի ապրիլի 1-ի «Պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքների վերաբերյալ եզրակացության ձևը հաստատելու մասին» N 180-Ն հրամանը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
ՀՀ ֆինանսների նախարարի
2017 թվականի մայիսի 20-ի
N 228-Ն հրամանի
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՄ ԴՐԱ ՄԻ ՄԱՍԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«_____»»____________» 20 ___ թ.
Պայմանագրի անվանումը` ____________________________________________
Պայմանագրի կնքման ամսաթիվը` «_____»»____________» 20 ___ թ.
Պայմանագրի համարը ____________
Պատվիրատուի անվանումը ___________________________________________
Պայմանագրի կողմի անվանումը _______________________________________
Վերոհիշյալ պայմանագրի շրջանակներում պայմանագրի իրականացրել է հետևյալ աշխատանքները (մատակարարումներ, ծառայություններ)`
.______________________________________________________________________.
|N|Մատակարարված ապրանքների, կատարված աշխատանքների, մատուցված |
| |ծառայությունների |
| |____________________________________________________________________|
| |անվանումը|տեխնիկական|քանակական ցուցանիշը |կատարման ժամկետը |
| | |բնութագրի |_______________________|_______________________|
| | |համառոտ |ըստ պայմանագրով|փաստացի|ըստ պայմանագրով|փաստացի|
| | |շարադրանքը|հաստատված գնման| |հաստատված գնման| |
| | | |ժամանակացույցի | |ժամանակացույցի | |
|_|_________|__________|_______________|_______|_______________|_______|
| | | | | | | |
|_|_________|__________|_______________|_______|_______________|_______|
| | | | | | | |
|_|_________|__________|_______________|_______|_______________|_______|
| | | | | | | |
.______________________________________________________________________.
Նշումներ հանրային հսկողություն իրականացնող անձի կողմից ներկայացված դրական դիրքորոշման վերաբերյալ`
________________________________________________________________________
Նշումներ անհամապատասխանությունների մասին`
________________________________________________________________________
________________________________________________________________________
________________________________________________________________________
________________________________________________________________________
________________________________________________________________________
________________________________________________________________________
Հիմք ընդունելով վերոգրյալը, տալիս եմ __________________ եզրակացություն:
(դրական/բացասական)
«____»»_________» 20___ թ. Գնման հայտը նախագծած ներկայացուցիչ`
____________________________________
անուն-ազգանուն, ստորագրություն
Ընդ որում հավելվածով սահմանված` պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքների վերաբերյալ եզրակացության ձևը լրացվում է հետևյալ կերպ`
1. Սյունակի «քանակական ցուցանիշը ըստ պայմանագրով հաստատված գնման ժամանակացույցի» բաժնում լրացվում է պայմանագրով նախատեսված և տվյալ ժամանակահատվածում ձեռքբերման ենթակա ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների քանակական ցուցանիշը:
2. Սյունակի «քանակական ցուցանիշը փաստացի» բաժնում լրացվում է տվյալ ժամանակահատվածում պատվիրատուի ընդունմանը ներկայացված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների քանակական ցուցանիշը:
3. Սյունակի «կատարման ժամկետը ըստ պայմանագրով հաստատված գնման ժամանակացույցի» բաժնում նշվում է տվյալ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման համար պայմանագրով սահմանված ժամկետը:
4. Սյունակի «կատարման ժամկետը փաստացի» բաժնում նշվում է տվյալ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման փաստացի ժամկետը:
5. Կատարված աշխատանքները, մատուցված ծառայությունները և մատակարարված ապրանքները` պայմանագրով նախատեսված տեխնիկական բնութագրերին, քանակական ցուցանիշներին և գնման ժամանակացույցին համապատասխանելու դեպքում «Նշումներ անհամապատասխանությունների մասին» բաժնում լրացվում են միայն հետևյալ բառերը` «անհամապատասխանությունները բացակայում են», հակառակ դեպքում` մանրամասն նկարագրվում են արձանագրված անհամապատասխանությունները:
6. Սույն եզրակացությունը կազմելիս վերջինիս լրացմանը վերաբերվող կետերը օրինակելի ձևից հանվում են:
(հավելվածը փոփ. 14.07.2021 թիվ 363-Ն հրաման)