Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0665.300617

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հունիսի 2017 թվականի N 665-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետությունում մինչդատական վարույթում գտնվող քրեական գործերի կառավարման էլեկտրոնային համակարգի տեխնիկական առաջադրանքը մշակելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին` մինչև 2018 թվականի սեպտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողով ներկայացնել աշխատանքային խմբի կողմից մշակված տեխնիկական առաջադրանքի նախագիծը:

(2-րդ կետը փոփ. 14.09.17 թիվ 1021-Ա, 21.03.18 թիվ 278-Ա որոշումներ)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2017 թվականի հունիսի 30-ի

N 665-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Դ. Մելքոնյան       - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (աշխատանքային խմբի

                         ղեկավար) (համաձայնությամբ)

 

    Մ. Բաբայան         - ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Աղաջանյան       - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության

                         ծառայության քննչական վարչության պետի տեղակալ

 

    Վ. Շահնազարյան     - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների

                         կոմիտեի քննչական վարչության թիվ 3 բաժնի պետ

 

    Գ. Մկրտչյան        - ՀՀ քննչական կոմիտեի կազմակերպական-վերլուծական

                         բաժնի ավագ քննիչ (համաձայնությամբ)

 

    Վ. Պետրոսյան       - ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի համակարգչային և

                         տեխնիկական ապահովման բաժնի պետ (համաձայնությամբ)

 

    Ս. Սարդարյան       - ՀՀ դատախազության աշխատակազմի տեղեկատվական

                         տեխնոլոգիաների սպասարկման և անվտանգության

                         ապահովման վարչության տեղեկատվական տեխնոլոգիաների

                         սպասարկման մասնագետ (համաձայնությամբ)

 

    Վ. Զաքարյան        - ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի գործերի

                         կառավարչության համակարգչային ցանցի ադմինիստրատոր

                         (համաձայնությամբ)

 

    Ս. Նանագուլյան     - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության

                         ծառայության կառավարական կապի և տեղեկատվության

                         վարչության աշխատող

 

    Ա. Խաչատրյան       - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների

                         կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության

                         տեղեկատվության փոխանակման և կառավարման բաժնի

                         գլխավոր հարկային տեսուչ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
30.06.2017
N 665-Ա
Որոշում