Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 դեկտեմբերի 2016 թվականի N 634-Ն

 

ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետին և 83-րդ հոդվածին համապատասխան`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Երևանի զարգացման 2017 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշմամբ հաստատված Երևանի զարգացման 2017 թվականի ծրագիրը ենթակա է հրապարակման «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 56-րդ և 63-րդ հոդվածներով սահմանված կարգով, իսկ ծրագրի հիմնական ցուցանիշները, վիճակագրական և գրաֆիկական տվյալները` նաև առանձին տեղեկատուներով և գրքույկներով` ընդհանուր 1000 տպաքանակներով:

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2016 թ. դեկտեմբերի 21-ի

N 634-Ն որոշման

 

Երևանի զարգացման 2017 թվականի ծրագիր

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Բովանդակություն

Նախաբան

Երևանի զարգացման 2017 թ. ծրագրի գերակայությունները

Քաղաքաշինություն և ճարտարապետություն

Արտաքին ձևավորում և գովազդ

Շինարարություն և բարեկարգում

Անշարժ գույքի կառավարում

Կոմունալ տնտեսություն

Առևտրի և սպասարկումների ոլորտ

Տրանսպորտ

Բնապահպանություն

Հանրակրթություն

Առողջապահություն

Սոցիալական ապահովություն

Մշակույթ

Ֆիզիկական կուլտուրա և սպորտ

Երիտասարդության հետ տարվող աշխատանքներ

Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտ

Միջազգային համագործակցություն

Զբոսաշրջություն

Աջափնյակ վարչական շրջան

Ավան վարչական շրջան

Արաբկիր վարչական շրջան

Դավթաշեն վարչական շրջան

Էրեբունի վարչական շրջան

Կենտրոն վարչական շրջան

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան

Նոր Նորք վարչական շրջան

Նորք-Մարաշ վարչական շրջան

Նուբարաշեն վարչական շրջան

Շենգավիթ վարչական շրջան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան

 

ՆԱԽԱԲԱՆ

 

Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանը 2798 տարեկան է:

Երևանի տարածքը կազմում է 223 քառ.կմ, բնակչությունը 1074.6 հազ. մարդ:

Երևանը գտնվում է Արարատյան դաշտավայրի հյուսիսարևելյան մասում, Հրազդան գետի երկու ափերին ծովի մակերևույթից 900-1200 մետր բարձրության վրա: Քաղաքի կլիման խիստ ցամաքային է շոգ ու չոր ամառ և համեմատաբար խստաշունչ ձմեռ:

Երևանը վարչական սահմանով հարում է Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերին: Երևանը բաժանված է 12 վարչական շրջանների Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն:

Երևանը Հայաստանի խոշորագույն տնտեսական, գիտական և մշակութային կենտրոնն է, հանդիսանում է տարածաշրջանային փոխադրումների կարևորագույն տրանսպորտային և տարանցիկ հանգույց: Երևանին են բաժին ընկնում հանրապետության արդյունաբերության ընդհանուր ծավալի 41.2%-ը, շինարարության 63.7%-ը, մանրածախ առևտրի 76.4%-ը, ծառայությունների 81.4%-ը, շահագործման հանձնված բնակելի շենքերի ընդհանուր մակերեսի 76.5%-ը, հյուրանոցային տնտեսության օբյեկտների 56.6%-ը:

Երևանի սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացման գործում զգալի նշանակություն ունի նաև այն, որ այստեղ են գտնվում Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրը, Ազգային ժողովն ու ՀՀ կառավարությունը, ՀՀ բոլոր նախարարությունները և պետական կառավարման մարմինները, հասարակական և այլ կազմակերպությունների, տարբեր միությունների, հիմնադրամների, հանձնաժողովների, դատաիրավական մարմինների, զանգվածային լրատվության միջոցների գերակշիռ մասը: Մայրաքաղաքում են գործում ՀՀ-ում միջազգային և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների գրասենյակները, օտարերկրյա պետությունների ներկայացուցչությունները, արտերկրյա ֆինանսական, հասարակական և մշակութային հաստատությունների հայաստանյան գրասենյակներ, Հայաստանում գործող բանկեր և ֆինանսական հաստատություններ:

Քաղաքում են գործում իր էությամբ եզակի հին ձեռագրերի կենտրոն Մատենադարանը, բազմաթիվ գիտական հաստատություններ, համալսարաններ և ինստիտուտներ, երկու տասնյակ թատրոն և մոտ 60 թանգարան, համերգասրահ և մարզական կենտրոն:

Երևանի զարգացման 2017 թվականի ծրագրի նպատակն է Երևան քաղաքի կայուն և համաչափ զարգացման ապահովումը հաշվի առնելով բնակչության կենսական շահերը և բարեկեցությունը, մարդկային զարգացումը որպես հետևանք երաշխավորելով երևանցիների կյանքի որակի էական բարելավումը:

Ծրագիրը բովանդակում է քաղաքային տնտեսության ոլորտների ներկա վիճակը, հիմնախնդիրները և զարգացման հիմնական ուղղությունները: Ծրագրում օգտագործված վիճակագրական տվյալները վերցված են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած

նյութերից:

Ծրագրի իրականացման կայուն երաշխիքներն են հանդիսանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը և այլ իրավական ակտեր, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները Երևանի քաղաքապետը և ավագանին:

Երևանի զարգացման 2017 թվականի ծրագրի լիարժեք իրականացումը հիմնարար նախադրյալներ կստեղծի մայրաքաղաքի կայուն և համաչափ զարգացման համար:

 

ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2017Թ. ԾՐԱԳՐԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Երևանի զարգացման ծրագրի գերակայություններն են`

1. Երևանի տարածքային համաչափ և կայուն զարգացման ապահովումը,

2. Երևանի կենտրոնի բեռնաթափման և քաղաքը շրջանցող ճանապարհների ճանապարհաշինարարական լայնածավալ ծրագրերի շարունակականության ապահովումը,

3. շենքերի և բակային տարածքների բարեկարգումը և բնակչության անվտանգ տեղաշարժի ապահովումը,

4. էներգախնայող համակարգերի ներդրման նպատակով փողոցային լուսավորության արդիականացման ծրագրի մեկնարկի ապահովումը,

5. գործարարության և ներդրումների համար բարենպաստ միջավայրի ապահովումը, համայնքի և գործարար միջավայրի միջև փոխշահավետ համագործակցությանը միտված ավանդույթների ձևավորումը և խթանումը,

6. սանմաքրման և աղբի տեղափոխման ժամանակակից մեխանիզմների ներդրմանը համահունչ նոր աղբավայրի կառուցման և հին աղբավայրի մեկուսացման գործնական ծրագրի աշխատանքների իրականացման ապահովումը,

7. նպատակային տնտեսական և սոցիալական քաղաքականության վարման միջոցով տնտեսական և քաղաքացիական կյանքին բնակչության անմիջական մասնակցության խթանումը,

8. առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող քաղաքացիների համար քաղաքային առօրյան ավելի մատչելի դարձնելու մարդասիրական ծրագրի հետևողական իրագործումը,

9. կառավարման համակարգի բարեփոխումների և տեղական ինքնակառավարման արդյունավետության ապահովումը, իրավական դաշտի կատարելագործումը, նորագույն տեխնոլոգիաների ներդրումը, հաղորդակցության ժամանակակից միջոցների կիրառումը և բնակչի հետ հետադարձ կապի ակտիվացումը,

10. մայրաքաղաքի արտաքին ձևավորման և շենքերի արտաքին տեսքի կարգաբերման շարունակական ծրագրերի իրականացման ապահովումը,

11. նախակրթական, կրթական, մշակութային և սպորտային օբյեկտների հիմնանորոգման աշխատանքների շարունակականության ապահովումը,

12. ներդաշնակ կենսատարածքի ձևավորումը և բնակչության տարածքային համաչափ բաշխվածությանը նպաստումը,

13. հանգստի գոտիների ստեղծումը, կանաչ տարածքների պահպանումն ու ավելացումը,

14. մշակութային ժառանգության պահպանությունը, առողջ ապրելակերպի խրախուսումը, այդ նպատակով նպաստավոր պայմանների ստեղծումը,

15. երեխաների իրավունքների պաշտպանությունը և անչափահասների հետ տարվող աշխատանքների բարելավումը,

16. առողջապահության համակարգի կառավարման արդյունավետության բարձրացումը, բնակչությանը մատուցվող առողջապահական ծառայությունների որակական բարելավման նպատակով քաղաքապետարանի ենթակայության առողջապահական կազմակերպությունները ժամանակակից բուժսարքավորումներով համալրելու գործընթացին աջակցումը,

17. բնակչության անվտանգության, հասարակական կարգի և համակեցության կանոնների պահպանության ապահովումը,

18. մայրաքաղաքի բնակելի ֆոնդի վթարայնության հետազոտման աշխատանքների շարունակականության ապահովումը,

19. հասարակական տրանսպորտի արդյունավետ գործունեության կանոնակարգմանը միտված ծրագրերի մշակման ապահովումը,

20. մայրաքաղաքի բնապահպանական իրավիճակի բազմակողմ ու համակարգված բարելավումը,

21. գովազդատեղեկատվական համակարգի կատարելագործման միջոցով զբոսաշրջության զարգացմանը խթանող քաղաքականության իրականացումը,

22. բնակիչների սոցիալական պաշտպանվածության ապահովումը և այդ նպատակով հաշմանդամների, ծնողազուրկ երեխաների, բազմազավակ և անապահով ընտանիքների կենսական ապահովմանն ուղղված սոցիալական ծրագրերի իրագործումը,

23. Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների պարզեցումը և սպասարկման որակի բարելավումը,

24. միջազգային համագործակցության ընդլայնումը, քույր և գործընկեր քաղաքների հետ արդյունավետ համագործակցության ակտիվացումը, միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունն ու կիրառումը:

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի «Երևան քաղաքի գլխավոր հատակագծի» 2006-2020 թթ. իրականացման հիմնական միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին հ.1402-Ն որոշմանը համապատասխան, նախորդ տարիներին կազմակերպվել և հաստատվել են մի շարք քաղաքաշինական ծրագրային և նախագծանախահաշվային փաստաթղթեր:

Հիմնախնդիրներ

1. Երևանի գլխավոր հատակագծի իրականացման ընթացքի ուսումնասիրություն, վերլուծություն:

2. Երևան քաղաքի մինչև 2030 թվականը քաղաքաշինական զարգացման հիմնական ուղղությունների հստակեցում:

3. Երևանի ճանապարհափողոցային ցանցի մինչև 2030 թվականը զարգացման հիմնական ուղղությունների հստակեցում:

4. Գլխավոր հատակագծի իրականացմանն ուղղված ծրագրերի մշակում:

5. Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման կարգավորման համար օրենքով նախատեսվելիք անհրաժեշտ իրավական և նախագծային փաստաթղթերի մշակում:

6. Կայուն զարգացման «ՌԻՕ+20» գագաթաժողովի որոշումների իրագործմանն ուղղված «Կայուն քաղաքներ: Կանաչ ճարտարապետություն», «Խելացի քաղաքներ», «Կանաչ քաղաքաշինություն» և «Լանդշաֆտի Եվրոպական Կոնվենցիայի» սկզբունքներից և գաղափարախոսությունից բխող միջոցառումների իրականացում:

7. Երևան քաղաքի վարչական շրջանների և առանձին տարածքների գոտիավորման նախագծերի մշակում:

8. Երևան քաղաքի քաղաքաշինական կադաստրի ստեղծում և ներդրում:

9. Քաղաքային տնտեսության զարգացմանն ուղղված քաղաքաշինական ներդրումային ծրագրերի մշակում բնակելի թաղամասերի վերակառուցման և ամբողջականացման, զբոսաշրջային ռեսուրսների զարգացման, հանգստի և ժամանցի նոր գոտիների ստեղծման նպատակով:

10. Նոր այգիների և հանգստի գոտիների հիմնադրում, զբոսայգիների և կանաչ տարածքների վերականգնում:

11. Քաղաքային նշանակության մայրուղիների պատշաճ որակի ապահովում, ճանապարհափողոցային ցանցի ընդլայնում, ժամանակակից չափանիշներին համապատասխանող ճանապարհների կառուցում, մայրաքաղաքի կենտրոնը բեռնաթափող, շրջանցող ճանապարհների, տրանսպորտային հանգույցների և նոր ուղեբաժանքների նախագծում և կառուցում, գոյություն ունեցող ճանապարհների ծանրաբեռնվածության թեթևացում

12. Քաղաքաշինական միջավայրում հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի տեղաշարժման մատչելիության ապահովմանն ուղղված ծրագրերի և նախագծերի մշակում ու իրականացում:

13. Նոր մանկական խաղահրապարակների և ֆուտբոլի դաշտերի նախագծում:

14.3-րդ կարգի վթարայնության աստիճան ունեցող շենքերի հիմնախնդիրների շարունակական լուծում հաշվի առնելով Երևանի քաղաքապետի N 2658-U առ 26.08.2015 թ. որոշմամբ հաստատված «Երևան քաղաքի 3-րդ և 4-րդ կարգի վթարայնություն ունեցող բազմաբնակարան շենքերի հիմնախնդիրների լուծման ծրագրի հայեցակարգի» դրույթները:

2017 թվականին նախատեսվող աշխատանքներ

. Կիրականացվի Երևան քաղաքի 2005-2020 թթ. Գլխավոր հատակագծի ճշգրտման նախագծի մշակման նախապատրաստական աշխատանքներ մինչև 2030 թվականը զարգացման հեռանկարով:

. «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքով սահմանվելիք իրավական ակտերի և քաղաքաշինական փաստաթղթերի մշակում:

. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գոտիավորման նախագծի մշակում:

. Երևան քաղաքում հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի մատչելիության ապահովման տարեկան միջոցառումների մշակում և իրականացում:

. Աճուրդով օտարված կամ գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում ներդրումային ծրագրերի, ճանապարհների և ինժեներական ցանցերի նախագծային աշխատանքներ:

. Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի հունիսի 24-ին հաստատված «Երևան քաղաքի «Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիրը» հաստատելու մասին» 558-Ն որոշումից բխող միջոցառումների իրականացում;

Լիոն և Երևան քաղաքների համագործակցության շրջանակներում Լիոնի քաղաքապետարանի և Լիոնի քաղաքաշինական գործակալության հետ համատեղ կքննարկվեն և ընթացքի մեջ կդրվեն Երևանի զարգացմանն ուղղված քաղաքաշինական բնագավառի հետևյալ ծրագրերը.

. Երևան քաղաքի քաղաքաշինական կանոնադրության մշակման միջոցառումներ,

. Երևան քաղաքի զբոսաշրջության զարգացման քաղաքաշինական հայեցակարգի մշակման միջոցառումներ,

. Երևանի «Կոնդ» պատմական թաղամասի վերակառուցման ուղիները և հնարավորությունները,

. Երևանի տրանսպորտային և ճանապարհային համակարգի բարելավման ուղղությամբ որոշ ոլորտների /մետրոպոլիտեն, տրամվայ, ֆունիկուլյոր, քաղաքային կախովի մարդատար ճոպանուղի, հեծանվաուղիներ, հետիոտն փողոցներ/ կազմակերպման և ստեղծման հնարավոր տարբերակների ուսումնասիրության և հետազոտման աշխատանքներ,

. «Երևանի «Դալմայի այգիներ» անտառպուրակային պատմամշակութային համալիրի ստեղծման ծրագրի մշակման աշխատանքներ:

Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությամբ 2017 թվականին կշարունակվեն մայրաքաղաքը շրջանցող ռազմավարական ճանապարհի Արգավանդ-Շիրակ, Դավթաշեն-Աշտարակ և Ա. Բաբաջանյան-Աշտարակ նոր ճանապարհահատվածների կառուցման աշխատանքները:

Կսկսվեն Արշակունյաց պողոտայի և Գ.Նժդեհի փողոցի հատման հատվածում («Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկ) տրանսպորտային հանգույցի շինարարական աշխատանքները:

Կշարունակվի Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների կազմակերպման և զարգացման ծրագրերի իրականացումը, այդ թվում նաև Կարապի լճի տարածքի և Օղակաձև զբոսայգու բարեկարգման ուղղությամբ:

2017 թվականին նախատեսվում է ավարտել Գլխավոր պողոտայի` Սարյան փողոցի և Մաշտոցի պողոտայի հատվածի վերակառուցման բարեկարգման աշխատանքները:

Կշարունակվեն Ավան վարչական շրջանում ուսումնամարզական համալիրի շինարարական աշխատանքները, որի կազմում նախատեսվում է դպրոց, մանկապարտեզ, մարզաառողջարարական համալիր ունիվերսալ դահլիճով, փակ սահադաշտ, ստորգետնյա ավտոկայանատեղեր և զբոսապուրակ: Նշված աշխատանքներին զուգահեռ կսկսվեն Ծարավ Աղբյուրի փողոցի N 55/27 հասցեում զբոսայգու կառուցման աշխատանքները:

 

ԱՐՏԱՔԻՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ԵՎ ԳՈՎԱԶԴ

 

Գովազդ

Երևան քաղաքում իրականացվում է մեծ և փոքր գովազդային վահանակների, շենք-շինություններին տեղադրված գովազդային մակերեսների գույքագրում, էլեկտրոնային բազայի միջոցով կառավարում, գովազդի մասով վարչական շրջանների աշխատանքների համակարգում, մշակված հայեցակարգի տեղայնացում, գովազդային վահանակների արդիականացում, շենք-շինությունների վրա տեղադրվող գովազդային վահանակների անձնագրերի մշակում:

Հիմնախնդիրներ`

1. Շենք-շինությունների, բազմաբնակարան շենքերի, տանիքների, գովազդային վահանակների միասնական հայեցակարգի մշակում:

2. Շենք-շինությունների գովազդային անձնագրերի ստեղծում:

3. Էլեկտրոնային կառավարման համակարգի կատարելագործում:

2017 թվականին նախատեսվող աշխատանքներ

2017 թվականին նախատեսվում է իրականացնել վարչական շրջաններում առկա գովազդային վահանակների, ցուցանակների արդիականացման, «Գովազդի մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցման աշխատանքներ, ինչպես նաև գովազդային վահանակների փոխարինում քաղաքային չափերի գովազդային վահանակներով: 2016 թվականին ստեղծված էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով նախատեսվում է իրականացնել Երևան քաղաքում առկա գովազդային վահանակների հաշվառման, էլեկտրոնային կարգով թույլտվությունների տրամադրման աշխատանքներ, որն իր հերթին կբարձրացնի գովազդի ոլորտի կառավարման արդյունավետությունը և կնպաստի տեղական տուրքերի հավաքագրմանը:

2017 թվականին շարունակվելու է աշխատանքը մասնագիտացված գովազդային կազմակերպությունների հետ գովազդային վահանակների արդիականացման, սոցիալական գովազդային ծրագրերի իրականացման և Երևան համայնքի հետ աշխատանքի որակի բարձրացման ուղղություններով:

2017 թվականին նախատեսվում է շարունակել շենք-շինությունների վրա տեղադրվող գովազդային վահանակների անձնագրերի նախապատրաստման աշխատանքները, որով կհստակեցվեն արտաքին գովազդի տեղադրման վայրերը, գունային լուծումները, ինչպես նաև գովազդային վահանակների արտաքին տեսքը և մակերեսները:

2017 թվականին կշարունակվեն օրենքին չհամապատասխանող, ինչպես նաև ինքնակամ և ապօրինի տեղադրված գովազդային վահանակների հայտնաբերման և ապամոնտաժման աշխատանքները, որի արդյունքում կապահովվի գովազդի ոլորտի համապատասխանեցումը «Գովազդի մասին» ՀՀ օրենքին:

Կշարունակվի խիստ հսկողությունը մայրաքաղաքի տարածքում առկա գովազդային վահանակների հայալեզու գրվածքը օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:

 

Ձևավորում

Ձևավորման ոլորտում Երևանի քաղաքապետարանի իրականացրած աշխատանքներն ուղղված են Երևան քաղաքը բնակիչների և հյուրերի համար առավել գունագեղ, համահունչ կահավորված ու հարմարավետ դարձնելուն:

Հիմնախնդիրներ

1. Անցյալի քաղաքային ձևավորման փորձի և ներկայիս քաղաքային զարգացման և ձևավորման հմտությունների համադրում

2. Վարչական շրջանների բակային տարածքների գեղագիտական ձևավորում

3. Ֆասադային հատվածների, կամարանցումների վերանորոգում, նկարազարդում

4. Տոնական ձևավորման հայեցակարգի և արտաքին ձևավորման գեղարվեստական բովանդակությանը վերաբերող ընդհանուր պահանջների մշակում

2017թ. թվականին նախատեսվող աշխատանքներ

Նախատեսվում է շարունակել նախկինում վերանորոգված և գունազարդված կամարանցումների վնասված հատվածների նորոգման, թարմացման և թերությունների շտկման աշխատանքները:

Նախատեսվում է իրականացնել պանելային շենքերի ֆասադների գունազարդման աշխատանքներ:

Շարունակվելու են բակային տարածքների գեղագիտական ձևավորման աշխատանքները, որի շրջանակներում իրականացվելու են նկարազարդման աշխատանքներ բակային տարածքներում:

2017թ. կմեկնարկի դեկորատիվ դիտահորերի պատրաստման և տեղադրման ծրագիրը:

Լանդշաֆտների ձևավորման աշխատանքների շրջանակներում նախատեսվում է նոր լանդշաֆտային էսքիզների ձևավորում, այդ թվում նոր տիպի ծաղկամանների, բազրիքների, խոտածածկերի և ծառերի համար նախատեսված մետաղյա ցանկապատերի տեղադրում և այլն:

Փողոցների, հրապարակների, այգիների կահավորման նպատակով նախատեսվում է քաղաքային կահույքի արդիականացման աշխատանքներ նոր նստարանների (500 հատ), մեծ (600 հատ) և միջին (1000 հատ) չափերի աղբամանների տեղադրում բոլոր վարչական շրջաններում: Կտեղադրվեն նաև փողոցային ուղենիշեր, ծառաբների մետաղական ծածկույթներ, անվճար հայտարարությունների տախտակներ, հեծանվային կանգառներ, քաղաքային նշանակության միջոցառումների համար նորաոճ քաղաքային ինստալյացիաներ և նորաոճ դրոշակահենքեր:

Նախատեսվում է աղբամանների ամբողջական վերանորոգում 150 հատ, մասնակի վերանորոգում 1000 հատ, նստարանների ամբողջական վերանորոգում 70 հատ, մասնակի վերանորոգում 1350 հատ:

2017թ. կիրականացվեն մետաղյա հենասյուների վերանորոգման և հատուկ պաշտպանիչ նյութով երեսպատման աշխատանքներ դրանք գրաֆիտից, տարատեսակ ներկերից ու սոսինձներից զերծ պահելու, ինչպես նաև սյան արտաքին մակերեսը կոռոզիայից, խոնավության, ագրեսիվ նյութերի և յուղերի ներթափանցումից պաշտպանելու նպատակով:

Նախատեսվում է լոգոտիպերի մշակում տարբեր միջոցառումների համար քաղաքի տոնական ձևավորման հայեցակարգի և գեղարվեստական բովանդակությանը վերաբերող ընդհանուր պահանջների կիրառմամբ:

Նախատեսվում է շարունակել տոնական միջոցառումների, թեմատիկ բաներների, հրավիրատոմսերի, շնորհակալագրերի, տաղավարների, թռուցիկների, ինստալյացիաների ձևավորումն ու կազմումը:

2017 թվականին նախատեսվում է իրականացնել մի շարք քաղաքային միջոցառումների ձևավորման և դրոշակազարդման աշխատանքներ (Բանակի օր, Սուրբ Սարգիս, Մայիսի 1, Մայիսի 9, Մայիսի 28, Վերջին զանգ, Երեխաների պաշտպանության օր,

Երևանյան ամառ, Սահմանադրության օր, Անկախության օր, ՈՒսուցչի օր, Էրեբունի-Երևան, Ամանորյա տոնակատարություններ և այլն):

Օտարերկրյա պատվիրակությունների պետական և պաշտոնական այցերի ժամանակ նախատեսվում է իրականացնել դրոշակազարդման աշխատանքներ:

 

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ

 

Փողոցների բարեկարգում

Երևան քաղաքում առկա են շուրջ 1080 փողոցներ ընդհանուր 750 կմ երկարությամբ, իսկ փողոցների և հրապարակների ընդհանուր մակերեսը կազմում է 15900 քմ:

Հաշվի առնելով, որ տարեկան մայրաքաղաք են ներմուծվում մեծ քանակությամբ ավտոմեքենաներ և փողոցներում երթևեկում են մինչև 60 տ ծանրություն ունեցող տրանսպորտային միջոցներ, որից մաշվում և քայքայվում է փողոցների ասֆալտբետոնե ծածկը, յուրաքանչյուր տարի անհրաժեշտություն է առաջանում իրականացնել փողոցների ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքներ, ինչպես նաև կառուցել նոր փողոցներ:

Մայրաքաղաքը առավել բարեկեցիկ և հարմարավետ դարձնելու նպատակով վերանորոգման աշխատանքներ են կատարվում նաև բակային տարածքներում: Բացի այդ իրականացվում են մայրաքաղաք մտնող մայրուղինների, հրապարակների և վերանորոգման կարիք ունեցող այլ տարածքների ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման աշխատանքներ:

Հիմնախնդիրներ

1. Քաղաքային նշանակության մայրուղիների պատշաճ որակի ապահովում

2. Երևան քաղաքի փողոցների բարեկարգում, հիմնանորոգում

3. հուսալի և ժամանակակից ճանապարհների կառուցում

4. հողային ծածկույթով (գրունտային) ճանապարհների վերակառուցում, ասֆալտապատում

5. բակային տարածքների ասֆալտբետոնե ծածկի վերականգնում

6. մայթերի ասֆալտբետոնե ծածկի վերանորոգում

2017 թվականին նախատեսվող աշխատանքներ

Հաշվի առնելով վարչական շրջանների համաչափ զարգացման քաղաքականությունը 2017թ. մայրաքաղաքում ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն բոլոր 12 վարչական շրջանների փողոցներում, բակերում, մայթերում, ինչպես նաև առկա գրունտային ճանապարհներին:

Նախատեսվում է իրականացնել շուրջ 810 հազ. քմ ասֆալտբետոնե ծածկի ընթացիկ վերանորոգման աշխատանքներ, որի 60-70%-ը նախատեսվում է իրականացնել բակային տարածքներում` այդպիսով ըստ էության ավարտին հասցնելով բակային տարածքների նորոգման աշխատանքների ծրագիրը, ինչպես նաև շուրջ 5,000 քմ գրունտային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ:

Փողոցների պատշաճ մակարդակը պահպանելու նպատակով կշարունակվեն անհրաժեշտ ծավալի ասֆալտբետոնե ծածկի փոսային նորոգման և ճաքալցման աշխատանքները:

Հենապատերի նորոգում-վերականգնում

Ներկայումս Երևան քաղաքում հաշվառված է հենապատերի վերանորոգման և հիմնանորոգման կարիք ունեցող, ինչպես նաև նոր հենապատերի կառուցման անհրաժեշտություն ունեցող շուրջ 120 հասցե:

Հիմնախնդիրներ

1. Քանդված և վնասված հենապատերի բացառում,

2. քայքայված, վթարային հենապատերի հիմնանորոգում, անվտանգության

աստիճանի բարձրացում

3. նոր հենապատերի կառուցում

2017 թվականին նախատեսվող աշխատանքներ

Հենապատերի վերանորոգման աշխատանքների ծրագիրը շարունակական է: 2017թ. կիրականացվեն շուրջ 20 հենապատերի ընթացիկ նորոգման աշխատանքներ:

Վերգետնյա և ստորգետնյա անցումների կառուցում և նորոգում

Մայրաքաղաքում բնակիչների և հյուրերի անվտանգ և հարմարավետ տեղաշարժը ապահովելու նպատակով ըստ անհրաժեշտության կառուցվում են հետիոտնային անցումներ, վերանորոգվում և շահագործման բարենպաստ պայմաններ են ստեղծվում առկա անցումներում:

Նոր անցումների ստեղծման վայրերն ընտրվում են ուսումնասիրության և մասնագիտական քննարկումների արդյունքում հաշվի առնելով քաղաքացիների առաջարկները:

Հաշվառվել է 65 անցում 26 վերգետնյա և 39 ստորգետնյա, որից 45-ը բավարար վիճակում են, 20-ում անհրաժեշտ է իրականացնել վերանորոգման աշխատանքներ հիմնականում երեսապատման, հարդարման, ջրամեկուսացման, ջրահեռացման և լուսավորության ուղղություններով:

Հիմնախնդիրներ

1. Հետիոտնի առավել մեծ կուտակումներ առաջացնող խաչմերուկներում

ստորգետնյա և վերգետնյա հետիոտնային անցումների կառուցում

2017 թվականին նախատեսվող աշխատանքներ

Ներկայումս հաշվառված է 44 հասցե, որտեղ անհրաժեշտ է կառուցել վերգետնյա անցումներ: 2017 թ. նախատեսվում է կառուցել 5 վերգետնյա անցում:

Վարձակալությամբ տրված ստորգետնյա հետիոտն անցումներում նախատեսվում է իրականացնել ընթացիկ նորոգման և հիմնանորոգման աշխատանքներ վարձակալների հետ համագործակցությամբ:

Թեքահարթակների կառուցում

Երևանի զարգացման ծրագրերով և մասնավոր հատվածի հետ համագործակցության արդյունքում հենաշարժողական խնդիրներ և սահմանափակ կարողություններ ունեցող քաղաքացիների համար մատչելի պայմաններ ապահովելու, նրանց տեղաշարժը դյուրին և ապահով դարձնելու նպատակով մայրաքաղաքի փողոցների խաչմերուկներում, բանուկ մասերում, հասարակական վայրերում և հանգստի գոտիներում կառուցվում են թեքահարթակներ:

Թեքահարթակի կառուցման անհրաժեշտությունը որպես պարտադիր պայման նշվում է բազմաբնակարան, բազմաֆունկցիոնալ և հասարակական տիպի շենքերի նախագծային աշխատանքների համար տրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքներում, իսկ օբյեկտների շինարարական աշխատանքների ավարտից հետո, հանձնաժողովի կողմից կազմված հանձնման-ընդունման, հետագայում նաև փաստագրման ակտերը հաստատվում են միայն թեքահարթակների առկայության դեպքում:

Թեքահարթակների կառուցման տեղերը որոշելու նպատակով քննարկումներ են անցկացվում հաշմանդամների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների հետ:

2013-2016 թթ. ընթացքում մայրաքաղաքում կառուցվել է շուրջ 2015 թեքահարթակ, որից 1625-ը կառուցվել է Երևանի քաղաքապետարանի ծրագրերով, իսկ 390-ը մասնավոր ընկերությունների կողմից:

Մայրաքաղաքի փողոցների մի շարք հասցեներում տեղադրվել են վատ տեսողություն ունեցող քաղաքացիների համար նախատեսված հատուկ անհարթություններով, նախազգուշացնող բետոնե սալիկներ:

2017 թվականին նախատեսվող աշխատանքներ

Թեքահարթակների կառուցման ծրագիրը շարունակական է: 2017թ. նախատեսված է կառուցել 285 թեքահարթակ, կտեղադրվեն նաև վատ տեսողություն ունեցող քաղաքացիների համար նախատեսված հատուկ սալիկներ:

Մայթերի վերանորոգում և բարեկարգում

Հարմարավետություն և անվտանգություն ապահովող շինարարական աշխատանքների իրականացումից բացի բարեկարգման ծրագրերը ենթադրում են նաև մայրաքաղաքին հարիր արտաքին տեսքի ապահովում:

Կատարվում են մայթերի և եզրաքարերի վերանորոգման աշխատանքներ, մասնավորապես. վերանորոգվում կամ փոխարինվում են նորերով մայթերի ձևավոր բետոնե, բազալտե և տրավերտինե սալիկները, վերանորոգվում և տեղադրվում են նոր բետոնե և բազալտե եզրաքարեր:

2017 թվականին նախատեսվող աշխատանքներ

Մայթերի և եզրաքարերի վերանորոգման աշխատանքները կշարունակվեն նաև 2017 թվականին:

Կամրջային կառուցվածքների սպասարկում, շահագործում, վերականգնում և ամրացում:

Որպես մայրաքաղաքի այցեքարտ կարևորվում են կամուրջների և կամրջային կառույցների արտաքին տեսքն ու հուսալիությունը:

Կամուրջների հիմնանորոգման նախագծեր կազմելիս հաշվի են առնվում ստացված առաջարկությունները և, կատարվող ուսումնասիրությունների արդյունքում, հնարավորության սահմաններում, իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ:

Հիմնախնդիրներ

1. Կամրջային կառույցների հիմնանորոգում

2. Ընթացիկ նորոգում, շահագործման բարելավում

2017 թվականին նախատեսվող աշխատանքներ

Նախատեսվում է շուրջ 37 կամուրջների, կամրջային կառուցվածքների, ուղեանցների, վերգետնյա անցումների և էստակադաների սպասարկում և շահագործում:

Երևան քաղաքում շենքերի ճակատային մասերի ընթացիկ նորոգում և քարերի մաքրում, վթարային պատշգամբների նորոգում

Մայրաքաղաքի պատշաճ տեսքը ապահովվում է նաև շենքերի ճակատային հատվածների մաքրման, լվացման, նորոգման և ներկման, բազմաբնակարան շենքերի վթարային պատշգամբների վերանորոգման ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների շնորհիվ:

2016 թվականի դրությամբ մաքրվել և նորոգվել են 510 շենքերի ճակատային հատվածներ: Վերանորոգվել են շուրջ 366 շենքերի 740 պատշգամբներ:

Հիմնախնդիրներ

1. Շենքերի ճակատային մասերի մաքրում, լվացում, ներկում

2. Մայրաքաղաքի պատշաճ արտաքին տեսքի ապահովում

3. Վթարային պատշգամբների նորոգում

4. Անձրևատար խողովակների փոխարինում

2017 թվականին նախատեսվող աշխատանքներ

2017 թ. ծրագրերով ըստ անհրաժեշտության կիրականացվեն 5 շենքերի ճակատային մասերի ընթացիկ նորոգման և քարերի մաքրման աշխատանքներ, ինչպես նաև կվերանորոգվի շուրջ 130 վթարային պատշգամբ:

Հանգստի գոտիների ստեղծում, բակային տարածքների բարեկարգում

Մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ հարմարավետ պայմաններ ստեղծելը հանդիսանում է գերակա խնդիր, որի լուծման նպատակով իրականացվում են նոր հանգստի գոտիների, այգիների, պուրակների ստեղծման, բակային տարածքների ու խաղահրապարակների հիմնանորոգման և պահպանման աշխատանքներ:

Հիմնախնդիրներ

1. Նոր հանգստի գոտիների ստեղծում

2. բակերի և այգիների բարեկարգում

3. գործող զբոսայգիների բարեկարգում և տարածքի ընդարձակում

2017 թվականին նախատեսվող աշխատանքներ

2017թ. նախատեսվում է կառուցել զբոսայգի Ծարավ Աղբյուրի 55/27 հասցեում, կբարեկարգվի Կարապի լճի շրջակա տարածքը:

Մինի ֆուտբոլի դաշտերի ստեղծում

Ակտիվ հանգստի կազմակերպման և առողջ ապրելակերպի խթանման նպատակով մեծ ուշադրություն է հատկացվում բակերի բարեկարգման աշխատանքներին, ինչպես նաև մինի ֆուտբոլի դաշտերի կառուցմանը:

Այժմ մայրաքաղաքում շահագործվում են ավելի քան 126 մինի ֆուտբոլի դաշտեր:

2017 թվականին նախատեսվող աշխատանքներ

2017 թ. կկառուցվի 5 մինի ֆուտբոլի դաշտ:

Կրթական, նախադպրոցական, արտադպրոցական և մարզական հաստատությունների հիմնանորոգում

Ծրագրի շրջանակում կրթական, նախադպրոցական, արտադպրոցական և մարզական հաստատություններում իրականացվում են հիմնանորոգման, ջեռուցման ապահովման, տանիքների վերանորոգման աշխատանքներ:

2017 թվականին նախատեսվող աշխատանքներ

2017 թ. ծրագրով հիմնանորոգման աշխատանքներ են նախատեսվում Երևանի ենթակայության շուրջ 30 մանկապարտեզներում:

Հիմնանորոգման աշխատանքներ կկատարվեն 1 երաժշտական դպրոցում և 2 ստեղծագործական կենտրոններում, որով կավարտվեն Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական դպրոցների և ստեղծագործական կենտրոնների հիմնանորոգման ծրագրերը: Կվերանորոգվի 1 մանկապատանեկան համալիր մարզադպրոց:

Առողջապահական օբյեկտների հիմնանորոգում

Երևանի քաղաքապետարանի ծրագրերով կատարվում են Երևան համայնքի ենթակայության պոլիկլինիկաների ջեռուցման համակարգերի կառուցման և լուսամուտների փոխարինման աշխատանքները:

2016 թ. թվով 10 պոլիկլինիկաներում ջեռուցման համակարգերի տեղադրմամբ ավարտվել է պոլիկլինիկաների ջեռուցման համակարգերի կառուցման ծրագիրը:

2017 թ. նախատեսվում է կատարել լուսամուտների փոխարինման աշխատանքներ թվով 7 պոլիկլինիկաներում, որոնցում 2016թ. կատարվել են ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքներ:

Երևան քաղաքի ջրային կառույցների սպասարկման ու շահագործման ծառայությունների իրականացում

Մայրաքաղաքին յուրահատուկ տեսք ու թարմություն են տալիս շատրվանները, ջրավազանները և բազմաթիվ ցայտաղբյուրները, որոնք հատուկ են մեր մայրաքաղաքին:

Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում առկա 36 ջրային կառույցների շահագործումն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետարանի ծրագրերով յուրաքանչյուր տարի նախատեսվում են դրանց ընթացիկ նորոգման և պահպանման ծառայություններ:

2017 թվականին նախատեսվող աշխատանքներ

Ջրային կառույցների վերականգնման ծրագիրը կրում է շարունակական բնույթ:

2017թ. շարունակվելու են մայրաքաղաքի 35 ջրային կառույցների վերանորոգման, վերազինման, պահպանման և շահագործման աշխատանքները:

Նախատեսվում է վերանորոգել Հանրապետության հրապարակի շատրվանները:

Նախատեսվում է նաև համայնք-մասնավոր հատված շարունակական համագործակցության միջոցով իրականացնել բարեկարգման կարիք ունեցող շատրվանների վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքներ:

Հուշարձանների պահպանում (պատվանդանների վերանորոգում, կառուցում)

Երևանի քաղաքապետարանն իրականացնում է ՀՀ կառավարության 20.04.2002թ. հ.438 որոշման համաձայն Երևանի սեփականություն հանդիսացող 401 հուշարձանների պահպանումը, սպասարկումն ու պատվանդանների նորոգման աշխատանքները:

2017 թվականին նախատեսվող աշխատանքներ

Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերի շրջանակներում պարբերաբար կատարվում են հուշարձանների լվացման, պատվանդանների վերանորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքներ:

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

 

.______________________________________________________________.

|  |                                                   |Տարածքը|

|  |                                                   |(հա)   |

|__|___________________________________________________|_______|

|N |Երևան  քաղաքի վարչական տարածքը                     |22328  |

|__|___________________________________________________|_______|

|  |այդ թվում`                                         |       |

|1 |պետական սեփականության հողեր                        | 3396,8|

|__|___________________________________________________|_______|

|2 |համայնքային սեփականության հողեր                    |10763,2|

|__|___________________________________________________|_______|

|3 |քաղաքացիների և  իրավաբանական անձանց սեփականություն | 5473,6|

|  |                                                   | 2679.5|

|__|___________________________________________________|_______|

|4 |օտարերկրյա պետությունների սեփականություն           |   14.9|

.______________________________________________________________.

 

ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Երևանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու» հ. 1517-Ն որոշմամբ Երևանի քաղաքային համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի մակերեսը կազմում էր 11330,61 հա, որից գյուղատնտեսական նշանակության 3158.44 հա, բնակավայրերի հողեր 6278.40 հա, արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր 969.69 հա, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր 107.25 հա, հատուկ պահպանվող տարածքներ 853.34 հա, ջրային հողեր 13.49 հա:

Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի տարածքում վերաբնակեցման նպատակով ստեղծված նորակառույց բնակելի ֆոնդի միջոցով հնարավորություն ստեղծվեց լուծել մինչև 2014թ. հունվարի 1-ը Երևան քաղաքում հաշվառված քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման հարցերը:

Երևան քաղաքում 2016թ. ընթացքում հաշվառվել են 4-րդ կարգի վթարային վնասվածություն ունեցող քանդման ենթակա Արցախի 4-րդ նրբանցքի հ.8 և հ.10 հանրակացարանային շենքերը /ընդհանուր մոտ 140 բնակարան կառուցվածքով/:

Երևանում առկա են դեռևս խորհրդային ժամանակներից քաղաքացիների կողմից զբաղեցրած, սակայն չմասնավորեցված բնակարաններ, կան նաև պետական գրանցում ունեցող, հաշվառված, բայց չհասցեավորված, ինչպես նաև չհաշվառված շենք-շինություններ:

Երևանի Հաղթանակ, Չարբախ, Նորագավիթ, Նուբարաշեն, Սիլիկյան և Մուշավան, ինչպես նաև այլ թաղամասերում առկա են նախկինում տնամերձ, բնակարանային շինարարության համար հատկացված, բայց դեռևս չսեփականաշնորհված հողամասեր:

Հստակեցման կարիք ունի որոշ շենք-շինությունների և հողամասերի իրենց գործառնական և նպատակային նշանակությամբ օգտագործման հարցը:

 

ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ

. Երևան քաղաքում քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային շենքերից` ՀՀ կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 25-ի հ.682 և 2009 թվականի փետրվարի 5-ի հ. 172-Ն որոշումների շրջանակներում վերաբնակեցման գործընթաց իրականացնելու նպատակով նոր բազմաբնակարան ֆոնդի ստեղծում

. Օրենսդրությամբ սահմանված կարգով չհասցեավորված շենք-շինությունների և հողամասերի հասցեավորում:

. Համայնքային սեփականություն հանդիսացող շենք, շինությունների և հողամասերի վարձակալության դրույքաչափերի համապատասխանեցում Երևանի ավագանու կողմից սահմանված չափերին:

. Երևան քաղաքի բնակարանային ֆոնդի պահպանմանն ու վերականգնմանն ուղղված, ինչպես նաև վթարայնությունը վերացնելու և շենքերի ամրացում իրականացնելու նպատակով նոր ծրագրերի իրականացում:

. Երևան քաղաքի Հաղթանակ, Չարբախ, Նորագավիթ, Նուբարաշեն, Սիլիկյան և Մուշավան, ինչպես նաև այլ թաղամասերում տնամերձ, բնակարանային շինարարության համար հատկացված հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի վերականգնման հարցերի լուծումի Շենք, շինությունների և հողամասերի գործառական և նպատակային նշանակությունների համապատասխանեցում փաստացի օգտագործմանը:

. Երևանի սեփականություն համարվող գույքի կազմից ֆիզիկապես և բարոյապես մաշված, լրացուցիչ չհիմնավորված ծախսեր պահանջող գույքի մասնավորեցման գործընթացի իրականացում:

 

2017 թվականին նախատեսվող աշխատանքների

. Կիրականացվի ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի «Անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» հ.947-Ն որոշման համաձայն զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) կարիքավոր ընտանիքներին բնակարանային կարիքավորության հաշվառման վերցնելու և ցուցակները ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացնելու գործընթաց:

. 2017 թվականին շարունակվելու է սեփականության վկայական ունեցող շենք, շինությունների և հողամասերի հասցեավորման, ինչպես նաև Երևան քաղաքի դեռևս չանվանակոչված և անվանափոխության ենթակա պողոտաների, փողոցների և հրապարակների անվանման գործընթացը:

. Կիրականացվի քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող անշարժ գույքերի գործառնական նշանակությունների փոփոխում համապատասխան որոշումների միջոցով:

. Օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունքներ չձևակերպած, սակայն նախկինում սեփականաշնորհված հողամասերի հաշվառման, գույքագրման, դրանց նկատմամբ իրավունքի վերականգնման և ձևակերպման գործառույթները կշարունակվեն նաև 2017 թվականին:

. Նախատեսվում է իրականացնել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, ինչպես նաև ՀՀ կառավարության համապատասխան որոշումների հիման վրա Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող, սակայն դեռևս չգրանցված գույքերի նկատմամբ իրավունքի պետական գրանցման աշխատանքների կազմակերպում:

. Քաղաքացիների կողմից զբաղեցրած Երևան համայնքի սեփականություն հանդիսացող բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող բնակարանների անհատույց մասնավորեցման գործընթացը կշարունակվի նաև 2017 թվականին:

. Կիրականացվի նախկինում կնքված հողամասերի և շինությունների վարձակալության պայմանագրերի ժամկետների և դրույքաչափերի վերանայում և վարձավճարների համապատասխանեցում Երևանի ավագանու կողմից սահմանված չափերին:

. Կշարունակվի նոր հայտնաբերված անշարժ գույքի միավորների մուտքագրումը անշարժ գույքի կառավարման բազայի էլեկտրոնային ծրագրում, կկատարվի բազայի հետևողական թարմացում` օտարված, փոխանակված, նվիրաբերված գույքերի մասով, իսկ վարձակալությամբ տրամադրված գույքերի դեպքում պայմանագրային պարտավորությունների նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով կստեղծվի ավտոմատ ռեժիմով կառավարման հնարավորություն:

. Ակտիվ մասնակցություն կցուցաբերվի Երևան քաղաքի զարգացմանն ուղղված ներդրումների ակտիվացման նպատակով համապատասխան ծրագրերի մշակման գործընթացում:

. 2017 թվականին կշարունակվեն Երևան համայնքի սեփականություն հանդիսացող ֆիզիկապես և բարոյապես մաշված և պահպանման համար չհիմնավորված ծախսեր պահանջող գույքերի օտարման գործընթացները:

. 2017 թ. ընթացքում նախատեսվում է ակտիվ շահագործման փուլում չգտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, օտարման համար առանձնացված գույքերի օտարումներ տարեկան ծրագրին համապատասխան, ինչպես նաև Երևան համայնքի հաշվեկշռում գտնվող գույքերի վարձակալությամբ տրամադրումներ նպատակահարմարությունը նախապես ճշտելով համապատասխան ոլորտի պատասխանատու ստորաբաժանումների հետ:

. Կշարունակվի առանց համապատասխան պայմանագրերի քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից համայնքային սեփականություն հանդիսացող գույքերի օգտագործման դեպքերի հայտնաբերումը և համապատասխան ձևակերպումների իրականացումը:

. Աշխատանքներ կիրականացվեն Երևան համայնքի սեփականությունը համարվող գույքային միավորների հաշվառման, չափագրման, գույքագրման և դրանց նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցման ուղղությամբ:

 

ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 

Ջրամատակարարում և ջրահեռացում

Երևան քաղաքի ջրամատակարարման բաշխիչ ցանցի ընդհանուր երկարությունը մոտ 1900 կմ է: Մայրաքաղաքում ջուրը սպառողին բաշխվում է 1910 կմ երկարությամբ բաշխիչ ցանցի և 226.6 հազ. խմ տարողությամբ 29 օրվա կարգավորիչ ջրավազանների (ՕԿՋ) միջոցով: Երևան քաղաքի ջրամատակարարման համակարգն ունի 11 ջրաղբյուր, 103 կապտաժային կառույց, 39 արտեզյան (ինքնաբուխ) հորատանցք, 5 խոշոր պոմպակայան, 29 խորքային հորատանցք և 803 կմ երկարությամբ մայրուղային ջրատար:

Երևան քաղաքի կոյուղատար ցանցի ընդհանուր երկարությունը մոտ 1200 կմ է: Վերջին տասնամյակում ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում իրականացված աշխատանքների արդյունքում արձանագրվել են նշանակալի ձեռքբերումներ: Երևան քաղաք հասնող ջրի ծավալը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 6 մլն. խմ-ով կամ 190 լ/վրկ-ով, ինչը հնարավոր է դարձել ջրամատակարարման բաշխիչ ցանցում գոտիավորման աշխատանքների և տեխնիկական կորուստների զգալի կրճատման շնորհիվ: 2006թ. համեմատությամբ 2016 թ. ջրի սպառումը 161.6 հազ.խմ/օր դարձել է 224.67 հազ.խմ/օր, ջրաչափ ունեցող բաժանորդները կազմում են 98,.42%: Ոլորտում էլեկտրաէներգիայի ծախսը կրճատվել է 2006 թ. 327 հ.կվտ.ժ/օրվա փոխարեն 2016 թ. կազմելով 49.71 հ.կվտ.ժ/օր:

Բաշխիչ ցանցերի կառավարման արդյունավետության բարձրացման արդյունքում Երևան քաղաքում ապահովվել է կայուն ջրամատակարարում առանց սեզոնային տատանումների: Երևանի բնակիչներին մատուցվող ջրամատակարարման նվազագույն տևողությունը 2015 թ. մայիս ամսից հասցվել է 17 ժամի, իսկ ավտոմատ կառավարման հանգույցի ստեղծումը հնարավորություն կտա ոչ միայն տեղեկատվություն ստանալ ջրամատակարարման ցանցում ջրի հոսքի և ճնշումների մասին, այլև ավտոմատացված կերպով դրանք կառավարել:

Բնակիչներին մատակարարվող խմելու ջրի միջին տևողությունը օրվա ընթացքում կազմել է 97,59% կամ 23,42 ժամ:

Հիմնախնդիրներ

1. Բնակիչ-բաժանորդների սեփականությունը հանդիսացող, անհատական ժամկետանց և անսարք ջրաչափերի փոխարինում:

2. Ջրակորուստների կրճատում և համակարգում տեղ գտած ապօրինի միացումների ու խախտումների բացառում:

3. Բաժանորդներին մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացում և սահմանված ստանդարտներին համապատասխան խմելու ջրի որակի ապահովում:

4. Ջրամատակարարման և ջրահեռացման ներքին ցանցերի հետագա շահագործման խնդիրների կարգավորում:

5. Հեղեղատար համակարգի գույքագրում, խցանված հատվածների հայտնաբերում ու դրանց փոխարինում:

6. Կոյուղագծերի և հեղեղատար կոյուղագծերի ապօրինի միացումների հայտնաբերումն ու դրանց տարանջատումը:

2017 թվականին նախատեսվող աշխատանքներ

2017 թ. կիրականացվեն ծրագրեր` բնակիչներին մատուցվող ծառայությունների արդյունավետությունն ու որակը բարելավելու, շրջակա միջավայրը կեղտաջրերով աղտոտումից զերծ պահելու, սպառողներին մատչելի և որակյալ ջրամատակարարմամբ, ինչպես նաև համայնքային կոմունիկացիաների շահագործման հուսալիությունն ապահովելու նպատակով:

2017 թվականին աշխատանքներ կիրականացվեն Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագրի շրջանակներում: 2015թ. մեկնարկած Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագիրը իրականացվում է Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և Եվրոպական միության հարևանության ներդրումային ծրագրի ֆինանսավորմամբ: Կշարունակվեն ջրի բաշխման ցանցի վերականգնման և անհատական տնատիրությունների միացումների փոխարինման աշխատանքները: Ջրի բաշխման ցանցի վերականգնումը կներառի ցանցի այն հատվածները, որոնք տեխնիկական և գործածության առումով գտնվում են վատթար վիճակում: Աշխատանքները կիրականացվեն Արաբկիր, Աջափնյակ, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նորք Մարաշ, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում:

Բազմաբնակարան շենքերի կառավարում

Երևանում առկա 4883 բազմաբնակարան շենքերից 4572-ը կառավարվում է 181 համատիրությունների կողմից, 169-ը լիազորագրային կառավարիչների, 142-ը վարչական շրջանների ղեկավարների:

ՀՀ կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի «Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերը սահմանելու մասին» հ.1161-Ն որոշման հիման վրա Երևանի քաղաքապետարանում մշակվել և կիրառվում են պարտադիր նորմերի վերահսկման մեխանիզմներ: Դրա արդյունքում բարձրացել է պարտադիր նորմերի կատարմանն ուղղված աշխատանքների արդյունավետությունը, բարելավվել է կառավարման մարմինների հաշվետվողականությունը դառնալով ավելի թափանցիկ:

«Համատիրությունների մասին» և «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքներով սահմանված վերահսկողության մեխանիզմների ոչ հստակությունը որոշակի դժվարություններ է ստեղծում ընդհանուր ժողովի հրավիրման, բյուջեների կազմման և հաստատման, ֆինանսական միջոցների գանձման և ծախսման, կանոնադրական այլ պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման համար:

Ոլորտում առկա խնդիրների կարգավորման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ հավանություն է տրվել ՀՀ բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման, պահպանման և շահագործման բարելավման հնգամյա ռազմավարական ծրագրին, որի շրջանակներում ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել և ներկայացվել է «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծ:

Մայրաքաղաքի բարձրահարկ բազմաբնակարան շենքերի թվով 4551 վերելակները սպասարկվում և շահագործվում են վարչական շրջաններում կազմավորված վերելակային ծառայությունների ու համատիրությունների կողմից:

Հիմնախնդիրներ

. Վերելակային տնտեսության կապիտալ վերանորոգում, շուրջօրյա դիսպետչերական ծառայության ստեղծում և կադրերի պատրաստում ու վերապատրաստում

. Թեք տանիքների հիմնանորոգում

. Ընդհանուր օգտագործման տարածքների վերանորոգման կարիք ունեցող շենքերի առկայություն:

. Բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների մասնագիտական կարողությունների ոչ բավարար մակարդակ:

. Բազմաբնակարանային ֆոնդի վերաբերյալ օրենսդրական դաշտի կատարելագործում. «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» նոր օրենքի ընդունման անհրաժեշտություն:

. 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող բազմաբնակարան շենքերի ամրացում: 2017 թվականին նախատեսվող աշխատանքներ

. Կառավարման մարմիններին տեղեկատվական և խորհրդատվական աջակցության տրամադրում:

. «Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերը սահմանելու մասին» որոշման պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում:

. Բազմաբնակարան շենքերի շուրջ 1628 մուտքերի վերանորոգում:

. Երևան քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի շուրջ 80000 քմ հարթ և 47000 քմ թեք տանիքների վերանորոգում:

. Հաբիթաթ Ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի և Երևան համայնքի միջև 2014 թ. փետրվարի 20-ին և 22-ին կնքված փոխըմբռնման հուշագրերի շրջանակներում բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների վերանորոգում և էներգաարդյունավետության բարձրացում:

Աղբահանություն և սանիտարական մաքրում

Երևան քաղաքի սանիտարական մաքրման ենթակա փողոցների, հրապարակների, կամուրջների, մայթերի, բակային տարածքների և այլ կառույցների ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 24.348.634 քմ:

Մայրաքաղաքի աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներն իրականացվում է մրցույթում հաղթող ճանաչված «Սանիթեք» և «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊ ընկերությունների կողմից: Երևան քաղաքի տարածքից օրական հավաքվում և տարբեր աղբավայրեր է տեղափոխվում շուրջ 1300-1400 տ. կենցաղային աղբ:

Նուբարաշենի քաղաքային աղբավայրը գործարկվել է 1950-ական թվականներին և գտնվում է մայրաքաղաքի կենտրոնից մոտ 9-10 կմ հեռավորության վրա զբաղեցնելով շուրջ 52.3 հա տարածք:

Քաղաքային աղբավայրում ջերմային գազերի արտանետումը, ինքնաբռնկման երևույթները կանխելու նպատակով 2009 թ. մարտի 10-ին Երևանի քաղաքապետարանը ճապոնական «Շիմիձու» ընկերության հետ կնքել է համաձայնագիր Նուբարաշենի թափոնակուտակիչում կենսագազի հավաքման և այրման ծրագրի իրականացման վերաբերյալ: Պայմանագրի գործողության ժամանակահատվածում մինչև 2023 թվականը, ըստ հաշվարկների, պետք է իրականացվի 512 հազար տոննա C02 գազին համարժեք արտանետումների սերտիֆիկացված կրճատում:

Մայրաքաղաքում լուծում են ստացել աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի (ներառյալ ձմռան ամիսներին) հիմնախնդիրները, ոլորտում ներդրվել է ժամանակակից կառավարման համակարգ ապահովելով եվրոպական չափանիշներին համապատասխան որակյալ ծառայություններ:

Մշտական հսկողություն է իրականացվում բազմաբնակարան շենքերի խցանված աղբամուղների մաքրման, ախտահանման, աղբընդունիչի վերանորոգման, շինարարական աղբի տեղափոխման, ինչպես նաև գետերի հուների մաքրման աշխատանքների իրականացման նկատմամբ:

Հիմնախնդիրներ

. Նուբարաշենի քաղաքային աղբավայրի համապատասխանեցում ժամանակակից միջազգային չափանիշներին:

. Մայրաքաղաքում աղբավերամշակման գործարանի կառուցում:

2017 թվականին նախատեսվող աշխատանքներ Նոր աղբավայրի կառուցում

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Նուբարաշենի առկա աղբավայրի հարակից շուրջ 32 հա տարածքում նախագծել, կառուցել և շահագործել եվրոպական չափանիշներին համապատասխան նոր աղբավայր, ինչպես նաև նույն չափորոշիչներին համապատասխան մեկուսացնել առկա աղբավայրի (աղբավայրերի) տարածքները:

Նոր աղբավայրի ամբողջ տարածքը նախատեսված է 8.4 մլն մ3 աղբի ծավալի համար, որը Երևան քաղաքում տարեկան 300 հազար տոննա աղբի գնահատված ծավալի պարագայում կապահովի շուրջ 28 տարի շահագործում: Աղբի ծավալների փոփոխությամբ պայմանավորված, մասնավորապես աղբի վերամշակման արդյունքում, աղբավայրի շահագործման ժամկետը կավելանա: Աղբավայրի ընդհանուր տարածքը նախատեսվում է բաժանել 5 գոտիների, որից ծրագրի շրջանակներում փաստացի կառուցել 2-ը. առաջինը մոտ 8,5 հա մակերեսով, երկրորդը 4,2 հա: Նախատեսված աղբի կուտակման ծավալները համապատասխանաբար կկազմեն 1,5 մլն մ3 և 1,4 մլն մ3: Նշված յուրաքանչյուր գոտու շահագործման ժամկետը սահմանված է մոտ 5 տարի:

Նախատեսվում է նոր կառուցվող աղբավայրի տարածքը մեկուսացնել առկա աղբավայրից, կառուցել եվրոպական չափանիշներին համապատասխան աղբավայր` շահագործման համար անհրաժեշտ բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներով, հիմքերը մեկուսացնելով անջրաթափանց շերտերով, կառուցելով հոսքաջրերի դրենաժային համակարգեր և համապատասխան ռեզերվուարներ վերջինիս պահեստավորման համար: Հետագայում հավաքված հոսքաջրերն օգտագործվելու են աղբի ցողման համար, որի նպատակն է, պահպանելով աղբի կենսաբանական քայքայման պրոցեսը, ապահովել գազի մշտական արտադրություն: Թափոնների զանգվածից գազերի հավաքումը կատարվելու է գազի հորերի միջոցով, որոնք միացվելու են գազահավաք խողովակներին: Գազահավաք խողովակները խտուցքահավաքիչի միջոցով գազը տանելու են դեպի գազի այրում:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև փակել/մեկուսացնել առկա աղբավայրը (աղբավայրերը) անջրպետելով վերջինս նոր աղբավայրից: Մեկուսացնելուն զուգահեռ նախատեսվում է ծածկել հին աղբավայրը ապահովելով կուտակված գազի արտահոսքը և այրումը: Ընդ որում հին աղբավայրի այն հատվածներում, որոնք չեն օգտագործվել վերջին 20 տարվա ընթացքում, կիրականացվեն վերջնական մեկուսացման աշխատանքներ` ապահովելով բարեկարգ (կանաչ) տարածքների առկայությունը, իսկ մնացած հատվածներում կիրականացվի ժամանակավոր մեկուսացում, որտեղ նստեցումները դադարելուց հետո կարող է առաջանալ վերջնական մեկուսացման անհրաժեշտություն:

Նոր կառուցվող աղբավայրը կարող է ծառայել ինչպես Երևան քաղաքին, այնպես էլ հարակից 4 համայնքներին: Նուբարաշենի աղբավայրից բացի նախատեսվում է նաև փակել Երևան քաղաքում տարերայնորեն առաջացած Աջափնյակի աղբավայրը:

Կշարունակվեն ձեռնարկվել բոլոր անհրաժեշտ միջոցները չնախատեսված վայրերում աղբ տեղադրելու դեպքերը բացառելու ուղղությամբ:

Նախատեսվում է նաև իրականացնել անվավոր կոնտեյներների հարթակների կառուցման աշխատանքներ:

Արտաքին լուսավորություն

Երևան քաղաքում ներկայումս շահագործվում է 1514 կմ երկարությամբ արտաքին լուսավորության ցանց: Առկա են 65199 հատ տարբեր տիպի լուսատուներ, որոնք մոնտաժված են 39799 հատ հենասյուների վրա: Շահագործվող արտաքին լուսավորության ցանցի երկարությունը վերջին տարիներին, կապիտալ ներդրումների հաշվին իրականացված աշխատանքների շնորհիվ, զգալի աճել է:

Հիմնախնդիրներ

. Չլուսավորվող փողոցների, նրբանցքների, բակերի և խաղահրապարակների լուսավորում

. Ցանցի ավտոմատացման, նոր տրանսպորտատեխնիկական սարքավորումների, գործիքների և այլ տեխնիկական միջոցների ներդրում

. Դիսպետչերական ծառայության ավտոմատացում, կապի և կառավարման համակարգի ներդրում

. Լուսային ժամանակակից և էներգաարդյունավետ սարքավորումների տեղադրում

. Վերգետնյա մալուխային ցանցի անցկացում ստորգետնյա խրամուղիներով

«Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագիր

Ծրագրի նպատակն է նպաստել լուսավորության էներգաարդյունավետ սարքերի և տեխնոլոգիաների ներդրմանն ու կիրառմանը` այդպիսով նվազեցնելով ջերմոցային գազերի արտանետումները: Այդ նպատակով Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև ստորագրվել է «Մտադրությունների մասին» հուշագիր, որով նախատեսվում է Երևանի քաղաքային լուսավորության համակարգի էներգետիկ աուդիտի իրականացում, քաղաքային լուսավորության համակարգի արդիականացման հայեցակարգի մշակում, պիլոտային ծրագրի իրականացում:

2015-2016 թթ. իրականացվել են Իսակովի պողոտայի և Թաիրովի փողոցի մինչև «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկ, Հաղթանակի կամրջի և Մաշտոցի պողոտայի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքները: Ընթացքի մեջ են Աթենքի փողոցի և Ծիծեռնակաբերդի խճուղու արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքները: Իրականացվում է նաև նշված փողոցների գործող լուսավորության համակարգի մշտական մոնիտորինգ:

ՄԱԶԾ և Երևանի քաղաքապետարանի միջև ստորագրված «Մտադրությունների մասին» հուշագրի շրջանակներում Երևան քաղաքի արտաքին լուսավորության ցանցի հետագա զարգացման և ընդլայնման, դրանում էներգաարդյունավետ տեխնոլոգիաների առավել լայն կիրառման նպատակով 2015 թ. ստեղծվել է վերականգնվող նպատակային ֆինանսական ֆոնդ, որը համալրվելու է նախագծերի իրականացման արդյունքում էլեկտրաէներգիայի խնայողության և շահագործման ու պահպանման տարեկան ծախսերի նվազեցումից առաջացող խնայված միջոցների հաշվին:

2017 թ. նախատեսվող աշխատանքներ

Նախատեսվում է իրականացնել 1554 կմ արտաքին լուսավորության ցանցի շահագործման և պահպանման աշխատանքներ: Կիրականացվի նաև շուրջ 50 կմ արտաքին լուսավորության ցանցի հիմնանորոգման աշխատանքներ, որի շնորհիվ տարեվերջին Երևան քաղաքի շահագործվող արտաքին լուսավորության ցանցի երկարությունը կկազմի 1604 կմ: Նախատեսվում է շարունակել նաև բակային տարածքներում լուսավորության ապահովման գործընթացը:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվելու է Երևան քաղաքի թվով 28 փողոցների լուսավորության համակարգերի արդիականացումը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է

- վերակառուցել վերը նշված փողոցների հենասյուները` հաշվի առնելով լուսադիոդային լուսատուների լուսատեխնիկական տվյալները:

- անհրաժեշտության դեպքում վերանայել հենասյուների բարձրությունը և տեղադրման հեռավորությունը` երթևեկելի և հետիոտնի համար նախատեսված վայրերում ապահովելով առանց ստվերի լուսավորություն:

- փոխարինել նատրիումային լուսատուները ժամանակակից և որակյալ լուսադիոդային լուսատուներով:

- օդային մալուխներն անցկացնել ստորգետնյա եղանակով:

Սույն ծրագիրը նախատեսվում է իրականացնել վարկային և դրամաշնորհային միջոցների ներգրավմամբ:

«Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակներում վերականգնվող նպատակային ֆոնդում կուտակված խնայողության հաշվին 2017թ. ընթացքում նախատեսվում է շարունակել արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքները, մասնավորապես Արշակունյաց պողոտայի նատրիումական լուսատուների փոխարինումը լուսադիոդային լուսատուներով:

 

ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏ

 

Երևան քաղաքում գործում են առևտրի 8647 օբյեկտներ, սպառողական ապրանքների 7, գյուղատնտեսական արտադրանքի 10, գյուղմթերքի փոքրածավալ 18 շուկաներ, տոնավաճառներ 5, առևտրի կենտրոններ 22, հանրային սննդի 1600 և կենցաղային ծառայություններ մատուցող 2855 օբյեկտներ:

Առևտրի օբյեկտների 62.2%-ը, հանրային սննդի կազմակերպման օբյեկտների 76.8%-ը և կենցաղային ծառայություններ մատուցող օբյեկտների 67.8%-ը կենտրոնացված են Կենտրոն, Արաբկիր, Շենգավիթ և Նոր Նորք վարչական շրջաններում:

Մայրաքաղաքի բնակչության սպառողական պահանջարկը հիմնականում բավարարվում է խանութներում և սպառողական ապրանքների շուկաների միջոցով իրականացվող մանրածախ առևտրի միջոցով: Եթե առևտրի այդ տեսակների շրջանառությունը մանրածախ առևտրի ողջ ծավալում 2016թ. 1-ին կիսամյակի ընթացքում կազմել է 91.8%, ապա գյուղատնտեսական արտադրանքի շուկաների, տաղավարների ու կրպակների միջոցով կատարվող առևտրի շրջանառությունը ունի չնչին տեսակարար կշիռ և նշված ժամանակաշրջանում այն կազմում է ընդամենը 2.5%:

Երևանում առևտրի շրջանառության ծավալի մոտ 90%-ը բաժին է ընկնում Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Արաբկիր, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններին, չնայած նշված վարչական շրջաններում ապրում է քաղաքի բնակչության մոտ 60%-ը: Դա բացատրվում է այդ վարչական շրջաններում առևտրի խոշոր կազմակերպությունների առկայությամբ: Մնացած 7 վարչական շրջանների տարածքներում իրականացվող առևտրի շրջանառությունը առանձին-առանձին վերցրած կազմում է ընդամենի 0.03%-ից մինչև 6.3%:

Առևտրի շրջանառության 50.7%-ը իրականացվում է խոշոր, մնացած 49.3%-ը փոքր և միջին բիզնեսի կողմից:

Անհավասարաչափ են տեղաբաշխված առևտրի, հանրային սննդի, սպասարկման ծառայություններ մատուցող և զվարճանքի օբյեկտները:

Որոշ կենտրոնական փողոցներին հարող տարածքներում տեղադրված կրպակները և տաղավարները կարիք ունեն կանոնակարգման ու վերակառուցման:

Հիմնախնդիրներ

1. Երևան քաղաքում ուսումնասիրված չէ առևտրի և սպասարկման ծառայություններ մատուցող օբյեկտների տեղաբաշխումը և բացակայում են բնակչության առաջարկի և պահանջարկի տվյալները, որոնք հանգեցնում են շուկայի տարերային, առանց համակարգման մոտեցման ձևավորմանը:

2. Երևան քաղաքի ծայրամասային վարչական շրջաններում առևտրի և սպասարկման նոր օբյեկտների կառուցման անհրաժեշտություն մայրաքաղաքում առևտրի և սպասարկման ոլորտի հավասարաչափ զարգացման և բնակչության պահանջմունքների բավարարման նպատակով:

3. Պիտանիության ժամկետներն անցած ապրանքների վաճառքը բացառելու նպատակով հսկողության ուժեղացում:

4. Բացօթյա առևտուրը պատշաճ կազմակերպելու, ապօրինի առևտուրը և կանխարգելելու նպատակով մշտական հսկողության սահմանում:

5. Երևանում գործող գյուղմթերքների արտադրանքի շուկաների աշխատանքի թերծանրաբեռնվածություն:

4. Ոլորտում առևտուրը կանոնակարգելու նպատակով գյուղատնտեսական արտադրանքի ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ նոր շուկաների և անասնաշուկայի ստեղծում::

5. Ստորգետնյա անցումներում իրականացվող առևտուրի նկատմամբ մշտական հսկողության սահմանում:

6. Որոշ կրպակների (տաղավարների), ինչպես նաև բացօթյա փոքրածավալ շուկաների ու տոնավաճառների արդիականացում:

7. Հսկողության խստացման անհրաժեշտություն առևտրի օբյեկտներում սգո ծիսակատարություններին վերաբերող ապրանքների նմուշների առևտրի օբյեկտից դուրս ցուցադրումն արգելելու և օրենսդրական պահանջներն ապահովելու ուղղությամբ:

2017 թվականին նախատեսվող աշխատանքներ

. Առևտրի և ծառայությունների ոլորտի օրենսդրական դաշտի կատարելագործման նպատակով առաջարկությունների ձևավորում և ներկայացում:

. Առևտրի և ծառայությունների ոլորտում օրենքով տրված լիազորությունների շրջանակներում համակարգված և արդյունավետ հսկողության իրականացում:

. Բացօթյա առևտրի նկատմամբ անհրաժեշտ հսկողության իրականացում և կանոնակարգում: Կշարունակվեն միջոցառումներ ձեռնարկվել Երևան քաղաքում բացօթյա ապօրինի առևտրի վերացման ուղղությամբ: Երեկոյան ժամերին, հանգստյան և տոնական օրերին բացօթյա ապօրինի առևտուրը արգելելու և կանխարգելելու նպատակով մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում և հրապարակներում կսահմանվի հերթապահություն:

. Մայրաքաղաքում գյուղմթերքների առևտուրը կանոնակարգելու, արտադրող-սպառող անմիջական կապն ապահովելու, ազգաբնակչությանը թարմ ու որակյալ մթերքով ապահովելու նպատակով կշարունակվի վարչական շրջաններում շաբաթ, կիրակի և տոնական օրերին գյուղատնտեսական արտադրանքի, սպառողական ապրանքների շուկաների, տոնավաճառների կազմակերպման գործընթացը:

. Մասնավոր ներդրումների հաշվին գյուղմթերքի փոքրածավալ շուկաներ ստեղծելու նպատակով դրանց տեղակայման վայրերի որոշում, քաղաքաշինական փաթեթի մշակում և կառուցում:

. Երևանի վարչական շրջանների ղեկավարների կողմից տրված ոգելից և ալկոհոլային խմիչքների, ծխախոտի վաճառքի ու իրացման, հեղուկ վառելիքի սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի և տեխնիկական հեղուկների վաճառքի, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի առուվաճառքի, բացօթյա առևտրի կազմակերպման, վարչական շրջանների տարածքներում առևտրի, հանրային սննդի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, բաղնիքներին (սաունաներին), խաղատներին ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվությունների, տեղական տուրքերի մուտքերի նկատմամբ անհրաժեշտ հսկողության իրականացում:

. Առևտրի օբյեկտներում պիտանիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի դեպքերը հայտնաբերելու, արգելելու և կանխարգելելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների իրականացում:

. Ստորգետնյա անցումներում իրականացվող առևտրի նկատմամբ հսկողության իրականացում և կանոնակարգում:

. Կշարունակվեն աշխատանքներ տարվել չգործող, լքյալ, հողի վարձակալության ժամկետը լրացած, ոչ հարիր տեսք ունեցող առևտրի և սպասարկման կրպակների ապամոնտաժման, ինչպես նաև արդիականացման ուղղությամբ:

. Թափառող կենդանիների վնասազերծման աշխատանքների նկատմամբ հսկողության իրականացում: Աշխատանքներ կտարվեն թափառող կենդանիների բազմացման կանխման և թվաքանակի նվազեցման ուղղությամբ: ի Թափառող կենդանիների վնասազերծման ոլորտի արդյունավետ կառավարման

մեխանիզմների մշակում, միջազգային առաջավոր փորձի ուսումնասիրում և ներդրում, ինչպես նաև համապատասխան օրենսդրական դաշտի ձևավորում («Կենդանիների մասին», և «Կենդանիների պաշտպանության մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակման նպատակով առաջարկությունների ներկայացում):

 

ՏՐԱՆՍՊՈՐՏ

 

Երևան քաղաքի բնակչության տրանսպորտային սպասարկումն իրականացվում է ավտոբուսներով, միկրոավտոբուսներով, տրոլեյբուսներով և մետրոպոլիտենով:

Երևանի քաղաքային հասարակական տրանսպորտի համակարգն իր մեջ ներառում է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն», «Երևանի էլեկտրատրանսպորտ», «Երևանի ավտոբուս», «Երևանտրանս» ՓԲ ընկերությունները և թվով 57 մասնավոր կազմակերպություններ, որոնք պայմանագրային հիմունքներով կանոնավոր ուղևորափոխադրումներ են իրականացնում Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիներում:

Երթուղային ցանց

Երևանի քաղաքապետի 2012թ. մարտի 30-ի հ.2911-Ա որոշմամբ հաստատված Երևան քաղաքի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների նոր երթուղային ցանցը նպատակ է հետապնդել ամբողջովին վերանայելու Երևանի փոքր կենտրոնում ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացը, որոշակիորեն նվազեցնելու միկրոավտոբուսների քանակը, մեծացնելու մետրոպոլիտենի և տրոլեյբուսների դերը ներքաղաքային ուղևորափոխադրումներում, ինչպես նաև նախատեսելու ավտոբուսային նոր, արդյունավետ երթուղիներ:

2012 թվականից հետո ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետի որոշումներով առանձին երթուղիներում կատարվել են ուղեգծերի և շարժակազմի քանակների փոփոխություններ, դադարեցվել է մի քանի ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիների աշխատանքը և անհրաժեշտություն էր առաջացել մասնակիորեն վերանայելու ու լրամշակելու երթուղային ցանցը: Այն շարադրվել է նոր խմբագրությամբ և հաստատվել է Երևանի քաղաքապետի 2015 թվականի մարտի 11-ի հ.665- Ա որոշմամբ:

Գործող երթուղային ցանցով նախատեսված է 74 միկրոավտոբուսային (1529 միավոր շարժակազմ), 44 ավտոբուսային (590 միավոր շարժակազմ) և 10 տրոլեյբուսային երթուղի (108 միավոր շարժակազմ):

Հաշվի առնելով, որ միկրոավտոբուսային երթուղիների գերակշիռ մասի սպասարկման ժամկետներն ավարտվում են 2016 թվականին, անհրաժեշտություն է առաջացել ամբողջությամբ վերանայելու գործող երթուղային ցանցը հիմնականում նպատակ հետապնդելով ավարտին հասցնել միկրոավտոբուսների կրճատման գործընթացը և զգալիորեն մեծացնելու ավտոբուսների տեսակարար կշիռը մայրաքաղաքի կանոնավոր ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալում:

Ավտոբուսային փոխադրումներ

Երևան քաղաքի ավտոբուսային հավաքակազմը համալրված է տարբեր մակնիշների 665 ավտոբուսով: Ավտոբուսային երթուղիները պայմանագրային հիմունքներով

սպասարկվում են «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի և 18 մասնավոր կազմակերպությունների կողմից:

Երևան քաղաքում փաստացի գործում են 39 ավտոբուսային երթուղիներ, որոնցում օրական միջին հաշվով շահագործվում է 420-430 միավոր շարժակազմ: 2016թ. մայրաքաղաքի ավտոբուսային հավաքակազմը համալրվել է թվով 10 «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսներով, որի արդյունքում որոշակիորեն աճել է ավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրումների ծավալը: Արդյունքում ավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրումների տեսակարար կշիռը ներքաղաքային ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալում աճել է մոտ 1.9%-ով կազմելով մոտ 36.9%:

Երևան քաղաքում դեռևս անբավարար է ավտոբուսային երթուղիների շահագործման արդյունավետությունը: Երթուղային ցանցում ներառված որոշ երթուղիներ չեն սպասարկվում, մի մասը համալրված է մասնակիորեն, իսկ թվով 5 երթուղիներ դեռևս սպասարկվում են միկրոավտոբուսներով:

Միկրոավտոբուսային փոխադրումներ

Երևան քաղաքում փաստացի գործում է 79 միկրոավտոբուսային երթուղի, որոնցից ևս 5-ը երթուղային ցանցով նախատեսված է փոխարինել ավտոբուսային երթուղիներով, սակայն անհրաժեշտ քանակի ավտոբուսներ չլինելու պատճառով դրանք ներկայում դեռևս սպասարկվում են միկրոավտոբուսներով: Միկրոավտոբուսային երթուղիները համալրված են տարբեր մակնիշների մոտ 1540 միկրոավտոբուսներով, օրական երթուղիներ է դուրս բերվում միջին հաշվով 1200-1220 միավոր շարժակազմ: Նշված երթուղիները պայմանագրային հիմունքներով սպասարկում են 43 մասնավոր կազմակերպություններ:

Վերջին տարիներին միկրոավտոբուսների թվաքանակի կրճատման հետևանքով (մոտ 1000-ով) զգալիորեն նվազել է միկրոավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրումների ծավալը (այդ թվում 2016 թվականին): Չնայած դրան, այսօր մայրաքաղաքում ուղևորափոխադրումների հիմնական մասը դեռևս իրականացվում է միկրոավտոբուսներով, որոնց բաժին է ընկնում ընդհանուր ծավալի մոտ 52.8%-ը:

Նոր երթուղային ցանցի ներդրման արդյունքում Երևանի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների ընդհանուր գործընթացում ավտոբուսային փոխադրումների տեսակարար կշռի ավելացումը, միկրոավտոբուսների քանակի նվազեցումը և միկրոավտոբուսային երթուղիները սպասարկող կազմակերպությունների քանակի կրճատումը, հնարավորություն կտան զգալիորեն բարելավելու մայրաքաղաքի բնակչության տրանսպորտային սպասարկման վիճակը և բարձրացնելու սպասարկման մակարդակը, ինչպես նաև նախադրյալներ կստեղծվեն հետագայում միասնական տոմսային համակարգի անցման գործընթացի և անկանխիկ վճարման միջոցների ներդրման համար:

Վերգետնյա էլեկտրատրանսպորտ

«Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի հաշվեկշռում առկա է 79 տրոլեյբուս (1-ը տեխօգնության): Ընկերության կողմից ներկայում սպասարկվում են 5 տրոլեյբուսային երթուղիներ, օրական գիծ է դուրս բերվում միջին հաշվով 45-48 միավոր շարժակազմ:

Երևանի վերգետնյա էլեկտրատրանսպորտի գործունեության վերլուծությունը ցույց է տվել, որ 2016թ. որոշակիորեն ավելացել է տրոլեյբուսներով տեղափոխվող ուղևորների քանակը (8.5%-ով) և տեսակարար կշիռը ներքաղաքային ընդհանուր ուղևորափոխադրումներում կազմել է մոտ 2.8%:

Մետրոպոլիտեն

Երևանի մետրոպոլիտենում առկա է 45 վագոն: Աշխատանքային օրերին գիծ է դուրս բերվում 26 վագոն (13 շարժակազմ), իսկ շաբաթ և կիրակի օրերին` 24 վագոն (12 շարժակազմ):

Չնայած վերջին տարիներին մետրոպոլիտենով իրականացվող ուղևորափոխադրումներում արձանագրված կայունացման և աճի միտմանը, ինչը պայմանավորված է նաև նոր երթուղային ցանցի ներդրմամբ, մասնավորապես, միկրոավտոբուսների քանակի կրճատմամբ, 2016թ. արձանագրվել է ուղևորափոխադրումների ծավալի որոշակի նվազում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 4.0%-ով: Մետրոպոլիտենով ուղևորափոխադրումների տեսակարար կշիռը ևս ընդհանուր ուղևորափոխադրումների ծավալում նվազել է և կազմում է մոտ 7.5%:

Մետրոպոլիտենով իրականացվող ուղևորափոխադրումների ծավալների զգալի աճ կարող է տեղի ունենալ միայն գործող գծի ընդլայնման, նոր կայարանների կառուցման և շահագործման, ինչպես նաև, մասնակիորեն, ուղևորատար տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի ավարտից հետո:

Մետրոպոլիտենի վերականգնման ծրագրի 2-րդ փուլով նախատեսված աշխատանքները վագոնների հիմնանորոգում և արդիականացում, դրենաժային թունելի կառուցում, գործող թունելի վիճակի բարելավում, մեքենավարների ուսումնական ծրագրերի կենտրոնի ստեղծում, վագոնների լվացման կայարանի կառուցում, հակահրդեհային միջոցների ձեռքբերում, բացառությամբ դրենաժային թունելի երկարացման և մետրոյի թունելների վերականգնողական աշխատանքներից (այն 2-րդ փուլի ամենակարևոր և ամենածավալուն բաղադրիչն է), ավարտված են:

Հասարակական տրանսպորտի կանգառներ

Երևան քաղաքում սահմանված է հասարակական տրանսպորտի թվով 826 կանգառ, որոնցից 348-ում տեղադրված են կանգառասրահներ և կանգառանշաններ, 478-ում միայն կանգառանշաններ:

Մայրաքաղաքի նոր երթուղային ցանցի ներդրումը ենթադրում է նաև շարունակել ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների որոշ նախկին կանգառների վերականգնման, ինչպես նաև, ըստ նոր երթուղիների ուղեգծերում ընդգրկված ճանապարհահատվածների նոր կանգառների սահմանման ուղղությամբ նախկինում մեկնարկած աշխատանքները:

Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիների չվացուցակների մասին կանգառներում սպասող ուղևորներին իրազեկելու նպատակով պիլոտային ծրագրի շրջանակներում կանգառներում տեղադրվել են ընդհանուր առմամբ թվով 50 էլեկտրոնային չվացուցակներ: Այս գործընթացի շրջանակներում թվով 282 ավտոբուսներ կահավորվել են GPS համակարգով: Աշխատանքները շարունակական բնույթ են կրում, ամեն տարի կավելանան էլ.չվացուցակների և GPS համակարգով կահավորված շարժակազմերի քանակը:

Ավտոկայանատեղեր

Մայրաքաղաքում կայանատեղերի ոլորտի կանոնակարգման նպատակով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի և դրա կիրարկման համար անհրաժեշտ բոլոր ենթաօրենսդրական ակտերի (ՀՀ կառավարության և Երևանի ավագանու համապատասխան որոշումներ) հիման վրա ներկայումս ընթանում են գործնական միջոցառումներ հիշյալ նորմատիվ ակտերի դրույթների կիրառմամբ մայրաքաղաքի համայնքային սեփականությունը հանդիսացող փողոցներում (ճանապարհահատվածներում) և հրապարակներում վճարովի կայանատեղերի կազմակերպման ու կահավորման աշխատանքներն իրականացնելու ուղղությամբ:

Մասնավորապես Երևան քաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման գնման պայմանագրի հիման վրա, ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման պարտավորությունը ստանձնած ընկերությունների կոնսորցիումը 2016 թվականին շարունակել է կայանատեղերի կազմակերպման և կահավորման աշխատանքները: Գործընթացի սկզբից կազմակերպվել են տրանսպորտային միջոցների վճարովի կայանատեղեր Երևանի Կենտրոն, Արաբկիր, Դավթաշեն, Շենգավիթ, Էրեբունու, Քանաքեռ-Զեյթուն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, ավարտվել են դրանց կահավորման աշխատանքները:

Ավտոկայանատեղերի կազմակերպման գործընթացի շրջանակներում, Երևանի ավագանու համապատասխան որոշումներով թվով 42 կազմակերպությունների և ֆիզիկական անձանց թույլատրվել է կազմակերպել ծառայողական ավտոկայանատեղեր, ավարտվել է դրանց կահավորման աշխատանքները. տեղադրվել են համապատասխան նշաններ, ցուցանակներ, կատարվել են գծանշումներ:

Երևանի քաղաքապետի թվով 10 որոշումներով սահմանվել են թեթև մարդատար տաքսի-ավտոմոբիլների 122 կայանատեղ (604 մեքենատեղ):

Հաշմանդամների տրանսպորտային սպասարկում

Երևան քաղաքի ներքաղաքային երթուղիներում շահագործվում են թվով 25 «ՀԻԳԵՐ» մակնիշի ավտոբուսներ, որոնք կահավորված են հատուկ վերելակային հարմարանքներով հաշմանդամություն ունեցող անձանց տրանսպորտային սպասարկման նպատակով: Բացի այդ, թվով 2 «ԼԻԱԶ» մակնիշի տրոլեյբուս իրենց կառուցվածքով հարմարեցված են (կահավորված են թեքահարթակով) հաշմանդամություն ունեցող անձանց տրանսպորտային սպասարկումն իրականացնելու համար: Նմանատիպ թեքահարթակով կահավորված են նաև Երևան «Սիթի-Տուր» զբոսաշրջային ավտոբուսները:

Կույրերի, ինչպես նաև մայրաքաղաքի հյուրերի համար քաղաքային հասարակական տրանսպորտից օգտվելու մատչելիության և հարմարավետության ապահովման նպատակով «Հիգեր» մակնիշի թվով 55 քաղաքային ավտոբուսների ուղևորասրահներում տեղադրվել են կանգառների անվանումների բարձրաձայն հայտարարման սարքեր և ներկայումս իրականացվում է կանգառների հայտարարումը հայերեն և անգլերեն լեզուներով: 2016 թվականի վերջին ևս 18 ավտոբուս կկահավորվի նմանատիպ սարքերով:

Կարևորելով սակավաշարժ խմբերի քաղաքացիների համար մատչելիության ապահովման անհրաժեշտությունը, կայանատեղերի կահավորման աշխատանքների շրջանակներում մեկնարկել է և հետևողականորեն լուծում է ստանալու նաև հաշմանդամություն ունեցող անձանց կամ նրանց տեղափոխող տրանսպորտային միջոցների համար առանձնացված տեղերի նախատեսման խնդիրը: Այդ համատեքստում թվով 101 վճարովի կայանատեղերում, համապատասխան կահավորանքի միջոցով, առանձնացվել են տեղեր հաշմանդամություն ունեցող անձանց տրանսպորտային միջոցների համար:

Երևան քաղաքի ավագանու 2014 թվականի հունիսի 24-ի հ.190-Ն որոշման համաձայն ընթանում է տեղաշարժվելու դժվարություն ունեցող հաշմանդամություն ունեցող անձանց կամ նրանց փոխադրող տրանսպորտային միջոց վարող անձանց տրանսպորտային միջոցների համար անվճար կայանման թույլտվության կտրոնների տրամադրման և, միաժամանակ, Երևանի համայնքային բյուջեից այդ անձանց համար ավտոկայանատեղի տուրքի վճարման գործընթացը: 2016 թվականի սկզբից արդեն տրամադրվել է 112 հատ կտրոն:

Հիմնախնդիրներ

1. Գործող երթուղային ցանցը չի բավարարում մայրաքաղաքի կանոնավոր ուղևորափոխադրումների գործընթացին ներկայացվող առկա պահանջներին:

2. Մայրաքաղաքի ավտոբուսային հավաքակազմի համալրման անհրաժեշտություն:

3. Երևանի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների ընդհանուր գործընթացում դեռևս մեծ է միկրոավտոբուսների տեսակարար կշիռը:

4. ՈՒղևորների տրանսպորտային սպասարկման մակարդակը դեռևս բավարար չէ:

5. Միկրոավտոբուսների արտաքին տեսքի և ուղեսրահների հարդարանքի ընդհանուր վիճակը բավարար չէ:

6. Մայրաքաղաքի տրոլեյբուսային հավաքակազմի համալրում, վիճակի բարելավում

7. Սահմանափակ են Երևանի մետրոպոլիտենի հնարավորությունները:

8. Երևանի ներքաղաքային հասարակական տրանսպորտում միասնական տոմսային համակարգ ներդրված չէ:

9. Ճանապարհատրանսպորտային գործոնների բնութագրիչներին համահունչ զարգացումը թելադրում է ճանապարհային երթևեկության կազմակերպմանն ուղղված միջոցառումների իրավիճակային համապատասխանեցում:

10. Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառները ամբողջությամբ բարեկարգված և կահավորված չեն:

11. Հաշմանդամություն ունեցող անձանց տրանսպորտային սպասարկման մակարդակը դեռևս բավարար չէ:

2017թ. նախատեսվող աշխատանքներ

- Երևան քաղաքի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների նոր երթուղային ցանցի մշակման և ներդրման նախապատրաստական աշխատանքների իրականացում:

- Մետրոպոլիտենի վագոնների հիմնանորոգում և արդիականացում, դրենաժային թունելի կառուցում և ընդլայնում («Հանրապետության հրապարակ» և «Զորավար Անդրանիկ» կայարանների հատվածում մոտ 1 կմ երկարությամբ), գործող թունելի վիճակի բարելավում (ներառյալ հակակոռոզիոն ծրագիր), շարժասանդուղքների հիմնանորոգում, ինչպես նաև մետրոպոլիտենի շահագործման և երթևեկության անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում:

- Երևանի վերգետնյա էլեկտրատրանսպորտի հետագա զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացում տրոլեյբուսային տնտեսության, հպակային ցանցի բարելավում, առկա շարժակազմի հիմնանորոգում.

- Երևան քաղաքի ավագանու 2012թ. դեկտեմբերի 25-ի «Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղեր կազմակերպելու մասին» հ.561-Ն որոշմամբ սահմանված ցանկում ներառված համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում ավտոկայանատեղերի կազմակերպմանն ու շահագործմանն ուղղված միջոցառումներ:

- Իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից ստացվող հայտերի հիման վրա ծառայողական ավտոկայանատեղերի կազմակերպման աշխատանքների իրականացում:

- Թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլների կայանատեղերի սահմանման և կազմակերպման աշխատանքների իրականացում:

- Ճանապարհային երթևեկության կազմակերպչական լուծումների կիրառում:

- Առկա երթուղային ցանցի պայմաններում ուղևորների տրանսպորտային սպասարկման որակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում:

- Ներքաղաքային կանոնավոր փոխադրումների երթուղիներում շահագործվող շարժակազմերի (ավտոբուս, տրոլեյբուս, միկրոավտոբուս) ցուցահարթակների թարմացում և գրառումների վերանայում ոչ հայեցի բառերն ու տեղանունները բացառելու համար:

- Թվով 5 ավտոբուսների վերասարքավորում և հարմարեցում սայլակավոր հաշմանդամների տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար:

- Հասարակական տրանսպորտը կույրերի համար մատչելի դարձնելու նպատակով թվով 37 ավտոբուսների ուղեսրահներում կանգառների հայտարարման սարքերի տեղադրում:

- Նոր երթուղային ցանցի պահանջներին համապատասխան նախապատրաստական աշխատանքների իրականացում անհրաժեշտ տրանսպորտային պարկի համալրման, միասնական և էլեկտրոնային տոմսային համակարգի ներդրման ուղղությամբ:

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Բնապահպանության ոլորտում քաղաքային իշխանությունների քաղաքականության հիմնական նպատակը բնապահպանական անվտանգության ապահովումն է, այդ թվում մայրաքաղաքի կայուն և համաչափ զարգացման նպատակով շրջակա միջավայրի վրա վնասակար ներգործությունների հետ կապված վտանգների գնահատումը, կանխատեսումն ու կանխարգելումը, ինչպես նաև կանաչապատումն ու շրջակա միջավայրի պահպանությունը:

Ներկայումս Երևան քաղաքի կանաչ տնկարկները կազմում են 6758,5 հա, որից 858,5 հեկտարն է ընդհանուր օգտագործման, իսկ յուրաքանչյուր բնակչին բաժին ընկնող կանաչ տարածքը կազմում է 7,8 մ2:

Տրանսպորտային միջոցների առատությունը, ինչպես նաև ժամանակին արդյունաբերական ձեռնարկությունների գործունեությունը զգալիորեն վատթարացրել են Երևան քաղաքի և նրա շրջակա տարածքի օդային ավազանի ու հողերի վիճակը: Իրավիճակի բարելավմանը նպաստում է կանաչ տնկարկների հիմնումը, ընդլայնումը և վերականգնումը:

Երևան քաղաքի անբարենպաստ կլիմայական և էկոլոգիական պայմաններում կանաչ տարածքներն ունեն սանիտարահիգիենիկ և միկրոկլիմայական պայմանները բարելավելու, գեղեցիկ լանդշաֆտադիզայներական տեսք հաղորդելու նշանակություն:

Այսպիսով, Երևան քաղաքի կանաչ տնկարկների բարելավման, գեղազարդության բարձրացման և դենդրոֆլորայի հարստացման համար անհրաժեշտ է կիրառել հատուկ տնկանյութի տեսականի, որոնք ունեն նպատակային ֆունկցիոնալ նշանակություն:

Հիմնախնդիրներ

1. Խորքային հորերի ստեղծում, նոր ոռոգման ցանցերի կառուցում:

2. Թեք լանջերի կանաչապատում հողի էրոզիայի դեմ կանխարգելիչ բուսատեսակներով:

3. Տարբեր ստանդարտի գեղազարդ ծառաբույսերի որակյալ տնկանյութի աճեցում տեղական տնկարանում:

4. Մայրաքաղաքի արվարձաններում և մերձակա տարածքներում բուֆերային գոտիների ավելացում` հատկապես աբորիգեն ծառաբույսերի կիրառմամբ:

2017 թվականին նախատեսվող աշխատանքներ

2017թ. Երևան քաղաքում նախատեսվում է տնկել շուրջ 45000 հատ ծառ և թուփ, 20000 հատ վարդ և թուփ, 750000 հատ վարդակակաչ, կրապատել շուրջ 75000 ծառատեսակ, տեղադրել թվով 96 հատ գեղարվեստական կոմպոզիցիա, ներկել 12753 խմ բուսահող սիզամարգերի բարելավման նպատակով, բարելավել սիզամարգային տարածքները, գարնանային և աշնանային ժամանակահատվածում ձևավորել շուրջ 26000 ծառ: Կտնկվեն 2730000 հատ ծաղկասածիլներ, որի արդյունքում ծաղկապատ տարածքը կկազմի 7.3 հա: Արդյունավետ ծառատունկերի շնորհիվ կվերականգնվեն կանաչ տարածքները:

2017թ. կստեղծվեն նաև խորքային հորեր հետևյալ հասցեներում Գլխավոր պողոտա (Սարյան փող.-Մաշտոցի պող. հատված) և Րաֆֆու փողոց: Սիլիկյան թաղամասում նախատեսվում է մայրուղային ջրագծի կառուցում:

Նախատեսվում է շարունակել համագործակցությունը հասարակական կազմակերպությունների հետ քաղաքի կանաչապատման գործընթացում:

Համայնք-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում, Երևան քաղաքի գլխավոր հատակագծից բխող այգիների, պուրակների ստեղծման կամ բարեկարգման առաջարկների դեպքում, դրանց իրականացում:

 

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

Դպրոցական բաժին
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցների թիվը 159 է: «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով ամրագրված է, որ հանրակրթության գլխավոր նպատակը սովորողների մտավոր, հոգևոր, ֆիզիկական և սոցիալական ունակությունների համակողմանի և ներդաշնակ զարգացումն է, նրանց պատշաճ վարքի և վարվելակերպի ձևավորումը: Պահանջի իրականացման համար շարունակվում են հանրակրթության ոլորտի բարեփոխումները: ՀՀ ԿԳ նախարարության և քաղաքապետարանի համագործակցության արդյունքում վերապատրաստվել և պարզ ընթացակարգով ատեստավորվել են 828, իսկ հանրակրթական հաստատության ուսուցչի որակավորման 1-ին աստիճանի տարակարգ են ստացել 47 ուսուցիչ` նախորդ 3 տարիների 62 ուսուցչի փոխարեն: Երևանի քաղաքապետարանի 54 դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 2011 աշակերտի համար իրականացվել է ներառական կրթություն, որտեղ աշխատում են շուրջ 384 հատուկ մանկավարժներ, սոցիալական աշխատողներ, հոգեբաններ և լոգոպեդներ: Երևանի քաղաքապետարանի և «Վորլդ Վիժն Հայաստան» ՀԿ-ի հուշագրի շրջանակում Երևանի թվով 13 հիմնական դպրոցների բազմամասնագիտական խմբերի համար 2 փուլով կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ, դպրոցներին և մանկապարտեզներին հատկացրել 154 անվասայլակ, ինչպես նաև դպրոցներում իրականացվել է խոցելի խմբերի երեխաների ծնողների դպրոցին ինտեգրվելու ծրագիր: Դպրոցները հիմնականում ապահովված են համակարգիչներով և պարբերաբար համալրվում են: Դպրոցներում առկա են էլեկտրոնային գրատախտակներ, էլեկտրոնային ձեռնարկներով գրադարաններ: «Microsoft» ընկերության համագործակցությամբ մեկնարկել է «Թվային դարաշրջանի դպրոցներ» ծրագիրը, համաձայն որի հ.98 դպրոցում առաջին դասարանցի 74 երեխա և վեց դասվարներ ստացել են «Windows 10» սարքավորումներ, որոնք փորձնական նպատակով կօգտագործվեն որպես դյուրակիր համակարգիչներ կատարելու տնային առաջադրանքներ: Կազմակերպվել է ուսուցիչների վերապատրաստում: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության համագործակցությամբ դպրոցներում իրականացվում է ինժեներական խմբակ-լաբորատորիաների ստեղծման ծրագիր ռոբոտաշինություն (Վ. Վարդևանյանի անվան հ.173 հիմնական դպրոց): «Ազգային երգ ու պար» առարկան ներառվել է արդեն թվով 63 հանրակրթական դպրոցներում: Առարկան դասավանդելու իրավունք ունեն համապատասխան կրթությամբ և վերապատրաստված մասնագետները: Մշակվում և իրականացվում են տարվա հոբելյարներին նվիրված համադպրոցական միջոցառումներ: ՈՒշադրության կենտրոնում են սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրները. ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցությամբ իրականացվում են զինվորների ու դպրոցականների համատեղ միջոցառումներ զորամասերում ու դպրոցներում, ինչպես նաև փոխայցելություններ: Անցկացվում է դպրոցականների առարկայական օլիմպիադան կիրառելով կազմակերպման օնլայն ձևը: Շարունակվում է սիրիահայ երեխաների կրթության և ինտեգրման գործընթացը ՀՀ կրթական ծրագրով իրենց ընտրած դպրոցներում: Հետևողականություն է դրսևորվում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հիմնական կրթության ապահովման նկատմամբ: Չնայած կատարված աշխատանքներին առաջնահերթ է մնում դպրոցների նորոգման և գույքի նորացման խնդիրը: Հիմնախնդիրները` 1. Որակյալ և մրցունակ կրթության ապահովում քաղաքապետարանի ենթակայության կրթական հաստատություններում: 2. Ազգային արժեհամակարգով հայրենապաշտ քաղաքացու ձևավորմանը նպաստող միջավայրի ապահովում: 3. ՈՒսուցիչների վերապատրաստման գործընթացի ապահովում կրթական նորացող մեթոդաբանության յուրացման, մասնագիտական կատարելագործման նպատակով: 4. Կրթության որակի բարձրացմանը նպաստող նորարարական, ինչպես նաև այլընտրանքային ծրագրեր ներկայացնող մանկավարժների գործունեության խրախուսում: 5. ՈՒսուցչի մանկավարժական վարկի և հեղինակության բարձրացման նպատակով լավագույն փորձի հանրահռչակում: 6. Քաղաքապետարանի ենթակայության կրթական հաստատությունների շենքերի հիմնանորոգման և գույքի նորացման առաջնահերթություն: 7. Դպրոցներում նորագույն տեխնոլոգիաների ներդրման շարունակականություն: 8. Հանրակրթական, հատուկ ուսումնական հաստատությունների շենքային պայմանների համապատասխանեցում ժամանակակից պահանջներին: 9. Դպրոցների մարզադահլիճների և սպորտհրապարակների համապատասխանեցումը ժամանակակից պահանջներին ըստ առաջնահերթության: 10. Ներառական կրթություն իրականացնող դպրոցների, հատուկ դպրոցների, շենքային պայմանների համապատասխանեցումը սովորողների ֆիզիկական պահանջներին, ինչպես նաև վերոնշյալ հաստատությունների մանկավարժական համակազմի համապատասխան մասնագետներով համալրում: 11. Դպրոցների գրադարանային ֆոնդի համալրում: Դպրոցներում էլեկտրոնային գրադարանների ստեղծում: 2017 թվականին նախատեսվող աշխատանքներ . Դպրոցների բուժաշխատողների համակարգված վերապատրաստման գործընթացի ապահովում: . Սովորողների, ինչպես նաև դպրոցների մանկավարժների` համակարգչային գրագիտության մակարդակի բարձրացում որպես նորագույն տեխնոլոգիաների լայնածավալ կիրառման հիմք: . Տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների որպես ուսուցման նոր միջոցի, ոչ ձևական օգտագործման ապահովում դասապրոցեսում: Ինտերակտիվ և համագործակցային ուսուցման մեթոդների կիրառում: . Մանկավարժների խրախուսման նպատակով Երևան քաղաքի «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթների, ինչպես նաև նույն մրցույթների քաղաքային փուլի անցկացում: . Սովորողների մարզական, Ազգային Ժողովի գավաթի կիսաեզրափակիչ խաղերի անցկացում (քաղաքային, հանրապետական փուլեր): . Առարկայական օլիմպիադաների տարածքային, քաղաքային և հանրապետական փուլերի կազմակերպում և անցկացում: . Անվանակիր դպրոցների անվանատուներին նվիրված շաբաթների, տասնօրյակների և միամսյակների, հոբելյանական միջոցառումների, ինչպես նաև ՀՀ քաղաքացու համակողմանի զարգացմանը նպաստող այլ միջոցառումների կազմակերպում: . Ասմունքի, շարադրության, ինչպես նաև մտավոր առանձնահատուկ օժտվածությամբ դպրոցականների հայտնաբերման նպատակով մրցույթների կազմակերպում: . Իրականացվող մարզական և այլ կարգի մրցույթներում սահմանափակ կարողություններով երեխաների ընդգրկում: Վերջիններիս համար մայրաքաղաքի մշակութային օջախներ այցելելու ծրագրերի իրականացում: . Բարեկարգ շրջակայքով, կանաչապատված և ծառաշատ դպրոցի ծրագրի իրականացում: . Հասարակության հոգածությունը դպրոցի նկատմամբ ապահովող աշխատանքների իրականացում («Օգնիր դպրոցիդ» ծրագիր): Նախադպրոցական բաժին Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է 160 մանկապարտեզ: Շարունակական բնույթ է կրում մանկապարտեզների շենքային պայմանների բարելավման, կահույքի և կենցաղային գույքի թարմացման գործընթացը: Մանկապարտեզները համալրվել են եռահարկ և երկհարկանի մահճակալներով, մանկական սեղան-նստարաններով, պահարաններով և սառնարաններով: Նորացվել է նյութատեխնիկական բազան: Երևան քաղաքում սիրիահայ, ինչպես նաև զինծառայողների, ազատամարտիկների ընտանիքների երեխաների նախադպրոցական կրթությունն իրականացվում է արտահերթ և անվճար: Ապահովվել է մանկապարտեզ ընդունելության, հերթագրման էլեկտրոնային համակարգի կիրառումը: Շարունակական բնույթ է կրում վերահսկողությունը մանկապարտեզներում երեխաների սննդի կազմակերպման նկատմամբ: Գործընթացին մասնակցում են ծնողները: Երևանի ներառական կրթություն իրականացնող մանկապարտեզները թվով 8-ն են: Հիմնախնդիրներ 1. Մանկապարտեզների շենքային պայմանների համապատասխանեցումը սովորողների ֆիզիկական պահանջներին, ինչպես նաև վերոնշյալ հաստատությունների մանկավարժական համակազմի համապատասխան մասնագետներով համալրում: 2. Մանկապարտեզների գրադարանային ֆոնդի համալրում: Էլեկտրոնային գրադարանների ստեղծումը մանկապարտեզներում: 3. Մանկապարտեզներում նորագույն տեխնոլոգիաների ներդրման շարունակականություն: 4. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքային պայմանների համապատասխանեցում ժամանակակից պահանջներին: 2017 թվականին նախատեսվող աշխատանքներ . Մանկապարտեզների շենքերի վերանորոգման և հիմնանորոգման շարունակականության ապահովում: . Մինչև 5 տարեկան երեխաների օրենքով սահմանված կարգով նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորությունն ընդլայնող ծրագրերի իրականացում, մասնավորապես հերթագրված երեխաների մանկապարտեզ ընդունելության հնարավորությունը մեծացնելու նպատակով, հնարավորության դեպքում, դպրոցներին կից ստեղծել նախակրթարաններ, իսկ մանկապարտեզներում ավելացնել խմբերի թիվը: . Մանկապարտեզների նյութատեխնիկական բազայի հարստացում: . Մանկապարտեզների բուժաշխատողների համակարգված վերապատրաստման գործընթացի ապահովում: . Մանկապարտեզների մանկավարժների համակարգչային գրագիտության մակարդակի բարձրացում որպես նորագույն տեխնոլոգիաների լայնածավալ կիրառման հիմք: . Մանկավարժների խրախուսման նպատակով Երևան քաղաքի «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների, ինչպես նաև նույն մրցույթների քաղաքային փուլի անցկացում: . Իրականացվող մարզական և այլ կարգի մրցույթներում սահմանափակ կարողություններով երեխաների ընդգրկում: Վերջիններիս համար մայրաքաղաքի մշակութային օջախներ այցելելու ծրագրերի իրականացում: . Բարեկարգ շրջակայքով, կանաչապատված և ծառաշատ մանկապարտեզի ծրագրի իրականացում: . Հասարակության հոգածությունը մանկապարտեզի նկատմամբ ապահովող աշխատանքների իրականացում (»Օգնիր մանկապարտեզիդ» ծրագիր):

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

 

Առողջապահության ոլորտի գերակայությունը առողջապահական համակարգի կառավարման արդյունավետության և բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացումն է, մատչելիության ապահովումը, սպասարկող բժշկական ընկերությունների շենքային պայմանների բարելավումը, գույքի արդիականացումը, վերազինումը:

2010-2016թթ. ընթացքում իրականացվել է նշված գերակայության ապահովմանն ուղղված մի շարք գործողություններ (շենքերի մասնակի վերանորոգում, ջեռուցման համակարգի անցկացում, թեքահարթակների կառուցում):

Որակյալ բուժծառայությունների մատուցման և մատչելիության բարձրացման տեսանկյունից կարևոր հիմնախնդիր է հանդիսանում բուժհաստատությունների հագեցվածությունը:

Երևանի ենթակայությամբ գործող 32 առողջապահական կազմակերպություններից 4-ը բժշկական կենտրոն են (այդ թվում 1 մասնագիտացված հիվանդանոց, 2 ընդհանուր պրոֆիլի հիվանդանոց, 1 ծննդատուն), 2-ը դիսպանսեր, 1-ը շտապբուժօգնության ծառայություն, 1-ը գիտահետազոտական ինստիտուտ-մասնագիտացված հիվանդանոց, 2-ը ծննդատուն և 22-ը պոլիկլինիկա: Երևանի ենթակայության առողջապահական կազմակերպություններից 25-ը մատուցում է ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություն, որոնց բարոյապես և ֆիզիկապես մաշված սարքավորումները փոխելու և արդի բուժման նոր մեթոդներին համապատասխանեցնելու նպատակով 2013-2016թթ. ձեռք է բերվել և բուժհաստատություններին անհատույց օգտագործման հիմունքներով տրամադրվել է 143 ժամանակակից բուժսարքավորում` այդ թվում 2 ռենտգեն ապարատ:

Նշված սարքավորումների ձեռքբերումով հնարավոր եղավ ոչ միայն հզորացնել ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների հագեցվածությունը, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը, այլ նաև ապահովել պետական պատվերի շրջանակներում չներառված բժշկական ծառայությունների տևական աճ:

Բուժհաստատությունները նոր բուժսարքավորումներով հագեցնելու ծրագիրը կրում է շարունակական բնույթ, որը հնարավորություն է տալիս ստանալ լրացուցիչ եկամուտ, ինչն էլ իր հերթին հնարավորություն է տալիս ոչ միայն ապահովել բուժհաստատությունների ընթացիկ գործունեությունը, այլև ստեղծել ֆոնդեր հետագա զարգացման համար:

Կոմպյուտերային տոմոգրաֆիայի հետազոտությունը շատ կարևոր է առանձին հիվանդությունների ախտորոշման և արդյունավետ բուժման կազմակերպման համար, իսկ պետության կողմից երաշխավորված թանկարժեք ու դժվարամատչելի հետազոտությունների ցանկում ներառված լինելը այն հասանելի չի դարձնում հասարակության լայն շերտերի համար, որն էլ կարևոր հիմնախնդիրներից մեկն է Երևան համայնքի բնակիչների համար բուժծառայությունների մատուցման մատչելիության ապահովման տեսանկյունից: Այս խնդրի կարգավորման նպատակով Երևան քաղաքապետարանի կողմից ձեռք է բերվել կոմպյուտերային տոմոգրաֆիայի ծառայություն, որից 2014 թվականից առ այսօր օգտվել է 530 քաղաքացի: Նշված ծառայության ձեռքբերումը հնարավորություն է տալիս որոշ չափով մեղմել սոցիալական լարվածությունը, ինչպես նաև ապահովել առանձին խմբերում ընդգրկված անձանց համար նշված ծառայության սպառումը:

Հիմնախնդիրներ

1. Առողջապահական ծառայության որակի բարձրացում

2. «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» ՓԲԸ-ի վերազինում ժամանակից պահանջներին համապատասխան

3. Բնակչության համար պետության կողմից երաշխավորված թանկարժեք և դժվարամատչելի հետազոտությունների անցկացման մատչելիության ապահովում

4. Առողջապահական հաստատությունների հիմնանորոգում

5. Գույքի և բժշկական պարագաների արդիականացում

2017 թվականին նախատեսվող աշխատանքներ

Որակյալ բժշկական ծառայության մատուցման և մատչելիության բարձրացման նպատակով Երևանի ենթակայության առողջապահական կազմակերպությունների համար 2017թ. նախատեսվում է ձեռք բերել նոր բուժսարքավորումներ և բժշկական պարագաներ, մասնավորապես 2 ռենտգեն ապարատ, 4 կարդիոտոկոգրաֆ, 1 էլեկտրակոագուլյատոր, 1 ավտոկլավ, 1 ուլտրաձայնային ստացիոնար հետազոտման սարք, 3 դեղաչափը կարգավորող սարք, 1 արհեստական շնչառության սարք, 1 դեֆիբրիլյատոր, 4 պուլսօքսիմետր (նորածնային), 1 ներարկիչ ինֆուզիոն պոմպ (նորածնային), 2 հիվանդի մոնիտոր, 1 անզգայացման սարք, 1 նորածինների տաքացվող սեղան ջերմային տվիչով, 5 շարժական կողմնային լամպ, 1 բազմաֆունկցիոնալ վիրահատական սեղան մանկաբարձական վիրահատությունների համար, 1 բազմաֆունկցիոնալ վիրահատական սեղան գինեկոլոգիական վիրահատությունների համար, 10 շարժական շտատիվ` ներերակային ինֆուզիաների համար, 3 մանկաբարձական աթոռ, 17 գինեկոլոգիական զննման աթոռ, 20 նորածնային մահճակալ, 1 վիրահատական լամպ:

Լիարժեք ախտորոշում և արդյունավետ բուժում իրականացնելու նպատակով Երևանի բնակիչների համար նախատեսվում է ձեռք բերել պետության կողմից երաշխավորված թանկարժեք և դժվարամատչելի հետազոտություններ, այդ թվում`

1. կոմպյուտերային տոմոգրաֆիայի ծառայություն թվով 200 հատ,

2. մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի ծառայություն:

2017 թվականին նախատեսվում է հիմնանորոգված Երևանի ենթակայության «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» ՓԲԸ-ի համար ձեռք բերել տնտեսական և գրասենյակային գույք:

Երևանի ենթակայության թվով 7 բուժհաստատություններում, որոնցում 2016թ. կատարվել են ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքներ, նախատեսվում է իրականացնել պատուհանների փոխարինում:

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ

 

Սոցիալական ապահովության բնագավառում Երևանի քաղաքապետարանի ռազմավարությունն ուղղված է քաղաքացիների սոցիալական երաշխիքների պաշտպանությանն ու իրականացմանը պետական և համայնքային սոցիալական ծրագրերի իրականացմամբ, որը միտված է լինելու մայրաքաղաքի բնակչության սոցիալական ռիսկի խմբերի սոցիալական պաշտպանությանը, սոցիալական ռիսկերի աստիճանական կրճատմանը:

Հիմնախնդիրներ

1. Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրում

2. Անօթևան անձանց հիմնախնդիրների լուծում

3. Տարեցների, հաշմանդամների համար սոցիալ-վերականգնողական կենտրոնների ստեղծում

4. Բազմազավակ ընտանիքների բնակարանային և սոցիալ-կենցաղային պայմանների բարելավում

5. Սիրիահայերի հասարակական ինտեգրման և սոցիալական օժանդակության ծրագրերի ընդլայնում

6. Հաշմանդամների համար մատչելի միջավայրի ձևավորում և նրանց հասարակությանն աստիճանական ինտեգրում

7. Տարեցների շրջանում աղքատության հաղթահարում

2017 թվականին նախատեսվող աշխատանքներ

Պետական սոցիալական օժանդակության ծրագրեր

Սոցիալական ոլորտում բարեփոխումների արդյունքում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրում, որը կնպաստի սոցիալական ծառայությունների մատուցման մատչելիությանը, կմեծացնի հասցեականությունը:

2017թ. ընթացքում Երևան քաղաքում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կփաստագրվեն շուրջ 17280 ընտանիք և կստանան պետական նպաստներ:

Համայնքային սոցիալական աջակցություններ և ծրագրեր`

Հաշմանդամության ոլորտում իրականացվող քաղաքականությունը, հիմնական մոտեցումները և նպատակային ծրագրերը ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, հավասար պայմանների ու հնարավորությունների ապահովմանը, նրանց սոցիալական ներառմանը: Նպատակային քաղաքականություն է լինելու ռիսկային իրավիճակներում հայտնված և սոցիալապես խոցելի մարդկանց (տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց, տեղահանվածների, անօթևանների, ազատազրկման վայրերից ազատ արձակված անձանց) և այլ սոցիալական խմբերի սոցիալական իրավունքների պաշտպանությունը:

Երևանի քաղաքապետարանի սոցիալական առաջնահերթություններից է նաև տարեցների սոցիալական սպասարկման ծրագրերի իրագործումը ինչպես տնային պայմաններում, այնպես էլ պետության ամբողջական խնամքի ներքո տուն-ինտերնատների միջոցով, նաև պետություն-ՀԿ-համայնք համագործակցությամբ կազմակերպված ցերեկային խնամքի կենտրոններում:

Սոցիալական ապահովության ոլորտում Երևանի քաղաքապետարանի գործունեության կարևորագույն մասն են կազմում նաև սոցիալական խավերի համար իրականացվող միջոցառումները, որոնք որոշակիորեն մեղմում են քաղաքացիների սոցիալական դժվարությունները:

Մարտի 8-ի Կանանց միջազգային օրվա կապակցությամբ կկազմակերպվեն միջոցառումներ կարիքավորության գնահատման համակարգում հաշվառված և սոցիալական խմբեր ներկայացնող շուրջ 2000 կանանց համար, այդ թվում Երևանում բնակվող սոցիալապես անապահով սիրիահայերի ընտանիքների:

Ապրիլի 7-ի Մայրության օրվա կապակցությամբ մայրության խրախուսման նպատակով նորածին երեխաներ ունեցող կարիքավոր բազմազավակ մայրերին կտրամադրվի դրամական աջակցություն:

Հայոց ցեղասպանության 102-ամյակի կապակցությամբ ապրիլի 24-ին 4 վերապրած քաղաքացիների կտրամադրվի դրամական օգնություն:

Սոցիալապես անապահով երևանաբնակ շուրջ 2000-2500 ծնողների համար կկազմակերպվի տեսակցության ակցիա սահմանամերձ գոտիներում` Տավուշի, Սյունիքի և Լեռնային Ղարաբաղի զորամասերում ծառայող իրենց զինվոր որդիների հետ:

Սոցիալապես անապահով բազմազավակ ընտանիքների շուրջ 1200 երեխաներ /7-13 տարեկան/ իրենց ամառային հանգիստը կանցկացնեն Ծաղկաձորի, Հանքավանի և այլ մանկական ճամբարներում:

Տարեցների օրվա կապակցությամբ տարեցներին (մասնավորապես 100 և ավելի տարիք ունեցող) կտրամադրվի դրամական օգնություն:

Հաշվի առնելով հասարակական կառույցների` մարդկանց աջակցելու յուրահատուկ փորձը, ինչպես նաև հենվելով սոցիալական գործընկերության սկզբունքի վրա, համատեղ կիրականացվեն սոցիալական ծրագրեր առկա ռեսուրսների նպատակային օգտագործմամբ և սոցիալական խնդիրների լուծմամբ:

Դեկտեմբերի 3-ին հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ կիրականացվեն միջոցառումներ, համաքաղաքային նշանակության սոցիալական ծրագրերի իրականացման կամ համաֆինանսավորման նպատակով կցուցաբերվի դրամական օժանդակություն սոցիալական հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններին:

Կարիքավորության գնահատման համակարգում ընդգրկված սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար կկազմակերպվեն միջոցառումներ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Սոցիալական կարիքի մեջ գտնվող երևանաբնակ քաղաքացիներին կցուցաբերվի դրամական օժանդակություն:

Կշարունակվի անօթևան անձանց ժամանակավոր կացարանում տեղավորման գործընթացը:

Կիրականացվեն ՀՀ կառավարության 10.09.2015թ. հ. 1069-Ն որոշմամբ սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման նպատակով սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված բնակելի տարածության կարիք ունեցող անձանց (ընտանիքների) հաշվառման աշխատանքներ:

Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրում, բնակչությանը մատուցվող սոցիալական ծառայությունների կատարելագործում:

Առկա վիճակը: Ներկայում, ելնելով անհատական սոցիալական ծառայությունների տրամադրման չափորոշիչներից, քաղաքացիները, ըստ իրենց կարիքների, դասվում են տարբեր սոցիալական խմբերի: Ըստ այդմ, սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպությունները մասնագիտացած են ըստ տրամադրվող անհատական սոցիալական ծառայությունների: Դրանք ունեն տարբեր ենթակայություններ, սոցիալական ծառայությունների տրամադրման տարբեր տրամաբանություն, աշխատանքի մոտիվացիա, սկզբունք և կազմակերպական ձև (ՍԱՏԲ-ներ, զբաղվածության տարածքային կենտրոններ, բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովներ, սոցիալական ապահովության տարածքային բաժիններ): Տարբեր վարչական շրջաններում նշված ծառայությունները գտնվում են տարբեր վայրերում, տարբեր շենքային, գույքային և տեխնիկական հնարավորությունների պայմաններում, ինչը դժվարացնում է բնակչության շփումը տվյալ ծառայությունների հետ և բնականաբար ազդում մատուցվող ծառայությունների որակի վրա:

Ծրագրի նպատակը ՀՀ-ում պետության կողմից սոցիալական սպասարկման կենտրոններում նախանշված բարեփոխումների իրականացումն է (ՀՀ կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի «ՀՀ-ում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման ծրագիրը հաստատելու մասին» հ. 952-Ն որոշում), սոցիալական աջակցող ցանցի զարգացումը համակարգելով նույն միջավայրում գտնվող անձանց, կազմակերպությունների, հաստատությունների համագործակցությունը նրանց ռեսուրսների կիրառմամբ: «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառումը վերը նշված կազմակերպությունները մեկ շենքում տեղակայելով, ծրագիրն ուղղված է բարելավելու անհատական սոցիալական ծառայությունների տրամադրման մատչելիությունը և որակը, ստեղծելու տեղեկատվական բազաների միասնական կառավարման համակարգ, վերահսկելու և պլանավորելու մարդկանց սոցիալական հիմնախնդիրների լուծմանն ուղղված արդյունավետ միջոցներ:

Ծրագրի արդյունքում ակնկալվում է նոր որակի ծառայությունների տրամադրում, սոցիալական ծառայությունների մատչելի մատուցում, սոցիալական պաշտպանության ոլորտի տեղեկատվական համակարգերի միջև տեղեկատվության փոխանակությունն ապահովող ինքնաշխատ ծրագրի կիրառում և հասցեականության մեծացում:

Ներկայում Երևան քաղաքում սոցիալական ծառայությունների համալիր կենտրոններ են ստեղծվել 5 վարչական շրջաններում Աջափնյակ, Ավան, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Դավթաշեն: Մյուս վարչական շրջաններում համալիր կենտրոնների ստեղծման գործընթացը քննարկման փուլում է:

Տարեցների համար սոցիալական աջակցության ծրագրերի իրագործում, ցերեկային խնամքի կենտրոնների (բարեգործական ճաշարանների) գործունեության կազմակերպում:

Առկա վիճակը: Չնայած տարեցների նկատմամբ վարվող սոցիալական քաղաքականությանն ու այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումներին, դեռևս կան տարաբնույթ սոցիալական աջակցության, սոցիալական շփման և հոգածության կարիք ունեցող տարեցներ:

Ծրագրի նպատակը լրացուցիչ օգնության և հոգածության կարիք ունեցող տարեցներին պետության կողմից հասցեավորված սոցիալական աջակցությունից զատ, սոցիալական սպասարկման և աջակցության տրամադրումն է: Նրանք հիմնականում միայնակ, անժառանգ կամ ծայրահեղ կարիքի մեջ գտնվող տարեցներն են: Անհրաժեշտ տարաբնույթ սոցիալական աջակցության, կյանքի հարմարավետ հնարավոր պայմանների և ակտիվ երկարակեցության և ծերունական մեկուսացման կանխարգելման նպատակով մայրաքաղաքում անհրաժեշտ է ավելացնել տարեցների ցերեկային խնամքի կենտրոնների, ինչպես նաև բարեգործական ճաշարանների թիվը ապահովելով դրանց գործունեության շարունակականությունը:

Ծրագրի արդյունքում սոցիալապես անապահով տարեցներին կցուցաբերվի կենցաղային սպասարկում և խնամք, որը ներառում է.

ա) սոցիալական սպասարկողի այցելություն, խնամքի տրամադրում, բարեգործական ճաշարանից անհրաժեշտության դեպքում կերակրի տուն բերում:

բ) բժշկական օգնություն ցերեկային խնամքի կենտրոններում, բժշկի և բուժքրոջ այցելություն

գ) սոցիալ-հոգեբանական օգնություն, որը ներառում է հոգեբանի այցելություն

դ) կենցաղային սպասարկում, որը ներառում է սոցիալական սպասարկողի այցելություն ըստ կանչի:

Հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ստեղծում, նրանց աստիճանական ինտեգրում և սոցիալական աջակցության ծրագրեր:

Առկա վիճակը: Հաշմանդամների և հաշմանդամության ոլորտում տարվող քաղաքականությունը, նրանց համար կենսագործունեության բոլոր ոլորտներում հավասար պայմանների ստեղծմանը, հավասար հնարավորությունների ապահովմանն ու սոցիալական աջակցությանն ուղղված պետական, համայնքային և ոչ պետական կառույցների ջանքերը զգալի դրական արդյունք են տվել: Կատարվել են օրենսդրական բարեփոխումներ: Հասարակական կյանքին հաշմանդամների ինտեգրմանն ուղղված աշխատանքներն ու ծրագրերը կրում են շարունակական բնույթ:

Ծրագրի նպատակը Երևան քաղաքում հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ կենսագործունեության, ինչպես նաև հասարակությանը վերջիններիս լիարժեք ինտեգրման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն է: Երևանի քաղաքապետարանում ստեղծված է «Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի Երևանի քաղաքային հանձնաժողով», որը գործուն կառույց է և նպաստում է մայրաքաղաքում հաշմանդամների խնդիրների լուծմանը:

Ծրագրի արդյունքում կիրականացվի տարաբնույթ սոցիալական աջակցությունների և ծառայությունների մատուցում կարիքավոր հաշմանդամներին, քաղաքային ենթակառուցվածքների և սոցիալական ոլորտը սպասարկող հիմնարկներում կստեղծվեն հաշմանդամների համար հատուկ պայմաններ, մատչելիության ապահովման նպատակով կտեղադրվեն սարքեր և սարքավորումներ:

Մայրաքաղաքի մարզամշակութային շենք-շինությունները կհարմարեցվեն հաշմանդամություն ունեցող անձանց:

Հաշմանդամների անարգել տեղաշարժն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետարանը, հաշմանդամների կողմից ներկայացված առաջնահերթությամբ, մայրաքաղաքի հանրային նշանակության տարբեր վայրերում կառուցում է թեքահարթակներ, հարմարեցվում է հանրային տրանսպորտը, մայրաքաղաքի փողոցների բանուկ խաչմերուկները կահավորվում են ձայնային ազդանշաններով լուսացույցներով, երթուղիներում գործարկվում են կանգառների ձայնային իրազեկման համակարգեր: Սայլակավոր քաղաքացիների, ինչպես նաև նրանց փոխադրումն իրականացնող տրանսպորտային միջոցների համար առանձնացվում են գծանշված տարածքներ:

Տեղահանված սիրիահայերի հասարակական ինտեգրման և սոցիալական օժանդակության ծրագրեր

Առկա վիճակը Սիրիական պատերազմի հետևանքով հայրենիք են ներգաղթել շուրջ 14000 սիրիահայեր, որոնց շուրջ 90%-ը բնակվում է մայրաքաղաքում և մշտապես կարիք ունի սոցիալական աջակցության:

Ծրագրի նպատակը Սիրիահայերի սոցիալական պաշտպանությունը, առաջնային սոցիալական աջակցությունների կազմակերպումը, հասարակական կյանքին աստիճանական ինտեգրումը:

Ծրագրի արդյունքում կշարունակվի կարիքավոր սիրիահայ ընտանիքներին տարաբնույթ սոցիալական աջակցությունների տրամադրումը /այդ թվում երեխաներին արտահերթ հիմունքներով ՆՈԻՀ-երում և դպրոցներում ընդգրկումը/, հասարակական կյանքին աստիճանական ինտեգրումը: Սիրիահայերի սոցիալական պաշտպանության քաղաքականությունը նպատակաուղղված է վերջիններիս համար հավասար հնարավորությունների ստեղծմանը կյանքի բոլոր ոլորտներում:

Անօթևան անձանց և ընտանիքներին ժամանակավոր կացարանով ապահովում և սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման ռազմավարական ծրագրի իրագործում

ա) Անօթևան անձանց ժամանակավոր կացարանում տեղավորում

Առկա վիճակը: Ելնելով սոցիալական ծանր պայմաններից և անբարենպաստ այլ հանգամանքներից Երևանի փողոցներում և այլ վայրերում գիշերում են կացարան չունեցող անօթևան անձինք, որոնց թվում կան նաև ազատազրկման վայրերից վերադարձածներ: Այդ խմբերը ունեն սոցիալական աջակցության կարիք հասարակությանն առավել արագ ինտեգրվելու համար:

Ծրագրի նպատակը մայրաքաղաքի անօթևանների հավաքագրումն ու նրանց ժամանակավոր կացարանում տեղավորելն է ապահովելով շուրջօրյա խնամք, կենսակերպի փոփոխություն, հասարակական կյանքին ինտեգրում:

Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ 2011 թվականի դեկտեմբերի 23-ից Երևանի քաղաքապետարանը հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ ձևավորել է անօթևանների ժամանակավոր կացարան, որտեղ մինչ 2016 թվականի սեպտեմբեր տեղափոխվել են կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված շուրջ 584 անօթևաններ, որոնցից 90-ը քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակված անձինք:

Ծրագրի արդյունքում անօթևանների զգալի մասը լիարժեք ինտեգրվել է հասարակությանը, նրանք, ովքեր ինքնուրույն ապրելու հնարավորություն չունեին, տեղավորվել են պետական խնամակալական հաստատություններում, նրանց մի մասը աշխատանքի են անցել և ինքնուրույն կյանքի վերադարձել: Ներկայումս կացարանում ապրում են 98 անօթևաններ, որոնցից 13-ը հաշմանդամություն ունեցող անձինք են:

բ) Բնակարանային ֆոնդի ձևավորման ռազմավարական ծրագրի իրագործում

Առկա վիճակը: Վերջին 25 տարիներին համակարգային փոփոխությունների հետևանքով սոցիալապես անապահով, անօթևան շատ ընտանիքներ կանգնած են սոցիալական դժվարին խնդրի առաջ և ինքնուրույն ի վիճակի չեն հոգալու իրենց բնակապահովման խնդիրները:

Ծրագրի նպատակը պետական, ինչպես նաև ոչ պետական աջակցությամբ նպատակային ծրագրերի իրագործումն է: Պետության կողմից ընդունվել է սոցիալական բնակարանաշինության զարգացման ծրագիր, որը նախատեսում է համապատասխան ընտանիքներին աստիճանաբար սոցիալական բնակարաններով ապահովում:

Ծրագրի արդյունքում նախատեսվում է կարիքավոր ընտանիքների բնակարանային խնդիրների աստիճանական կարգավորում:

Բազմազավակ ընտանիքների բնակարանային և սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված ծրագրերի իրագործում:

Առկա վիճակը: Ծնելիության խնդիրը սոցիալական կարևորագույն խնդիրներից է, և ծնելիության ցածր մակարդակը ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգում դիտարկվում է ներքին սպառնալիքների ցանկում: Միայն պետական քաղաքականության շրջանակում հնարավոր չէ լուծել բնակարանային խիստ կարիքավորների, հատկապես բազմազավակ ընտանիքների խնդիրը:

Ծրագրի նպատակը Երևան քաղաքում բնակարանի կարիք ունեցող ընտանիքների սատարումն է միավորելով տարբեր կառույցների հնարավոր բոլոր ռեսուրսները:

Ծրագրի արդյունքում ակնկալվում է կարիքավոր բազմազավակ ընտանիքների սոցիալական հոգսերի թեթևացում, բնակարանային խնդիրների աստիճանական կարգավորում, ծնելիության խրախուսում:

Արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքների, հաշմանդամ դարձած ազատամարտիկների, Հայրենական Մեծ և Աֆղանական պատերազմների վետերանների, ցեղասպանությունը վերապրած և աջակցության կարիք ունեցող այլ ընտանիքների համար սոցիալական աջակցության ծրագրերի իրագործում:

Առկա վիճակը: Չնայած սոցիալական նշված խմբերի համար պետական ծրագրերի շրջանակում իրականացվող քաղաքականությանը անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել նրանց սոցիալական խնդիրները:

Ծրագրի նպատակը նշված անձանց և նրանց ընտանիքներին սոցիալական հասցեական աջակցությունների ցուցաբերման շարունակականության ապահովումն է:

Ծրագրի արդյունքում ակնկալվում է վետերանների և նրանց ընտանիքների շրջանում աղքատության մակարդակի կրճատում, հարկային որոշակի պարտավորությունների նկատմամբ սահմանված արտոնությունների շարունակականության ապահովում, արժանապատիվ կենսակերպի ապահովում:

Կարիքավոր ընտանիքների երեխաների ամառային հանգստի կազմակերպում: Առկա վիճակը: Վերջին տարիներին կարիքավոր, սակավ ապահովված, բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան շուրջ 1170 երեխաներ իրենց ամառային հանգիստն են անցկացրել Ծաղկաձորի, Հանքավանի և այլ մանկական առողջարարական ճամբարներում:

Ծրագրի նպատակը կարիքավոր ընտանիքների երեխաների ամառային ակտիվ հանգստի կազմակերպումն է:

Ծրագրի արդյունքում որոշակի սոցիալական խմբեր ներկայացնող կարիքավոր ընտանիքների 7-13 տարեկան երեխաները կշարունակեն հանգստանալ և կազդուրվել մարզաառողջարարական ճամբարներում, որը ինչ որ կերպ նաև կթեթևացնի տվյալ սոցիալական խմբերը ներկայացնող ընտանիքների հոգսը:

Սոցիալական գործընկերություն հասարակական կառույցների հետ Առկա վիճակը: Երևանի քաղաքապետարանը ակտիվ համագործակցում է սոցիալական հիմնահարցերով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների և կառույցների հետ:

Ծրագրի նպատակը սոցիալական ծրագրերի իրականացման ընթացքում ոչ կառավարական և առևտրային կազմակերպությունների մասնակցության ընդլայնումն է:

Հաշվի առնելով հասարակական կառույցների մարդկանց աջակցելու յուրահատուկ փորձը, ինչպես նաև հենվելով սոցիալական գործընկերության սկզբունքի վրա, համատեղ կիրականացվեն սոցիալական ծրագրեր առկա ռեսուրսների նպատակային օգտագործմամբ: Ծրագրի արդյունքում աջակցող ցանցում ներառվելու են Երևանի քաղաքապետարանը, տարածքային կառավարման պետական մարմիններ, սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություններ, ինչպես նաև ֆիզիկական անձինք, որոնց ջանքերն առավել արդյունավետ ձևով կյանքի կկոչվեն ուղղված հասարակության մեջ առկա սոցիալական խնդիրների լուծմանը:

ՄՇԱԿՈՒՅԹ

 

Մշակույթի ոլորտում նախատեսվող և իրականացվող ծրագրերի նպատակն է բարձրացնել մշակույթի դերը, պահպանել և տարածել ազգային մշակութային ժառանգությունը, խթանել անհատի, ինչպես նաև հասարակության ստեղծագործական ներուժը, ապահովել ազգային մշակութային ավանդական ձևերի պահպանումը և զարգացումը` ստեղծել կապ միջազգային մշակութային կառույցների հետ ապահովելով ինտեգրումն այդ կառույցներին:

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է 19 գրադարան, 26 երաժշտական, արվեստի և կերպարվեստի դպրոց, 16 մշակույթի տուն, մշակույթի ստեղծագործության և գեղագիտական կենտրոն, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» և Յու. Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիաները, «Երևան» փողային նվագախումբը, Երևանի կենդանաբանական այգին և «Հայ-Արտ մշակութային կենտրոն» ՓԲԸ-ն:

2017 թվականին նախատեսվող աշխատանքներ

2017 թվականի ընթացքում նախատեսվում է իրականացնել միջոցառումների շարք նվիրված Ամանորին, Մայրության և գեղեցկության տոնին, Թատրոնի միջազգային օրվան, «Գարնանամուտ», Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան, Թանգարանների միջազգային օրվան, «Գարուն-Երևան», «Ողջույն Երևանից Ստեփանակերտին», «Վերջին զանգ», Երեխաների իրավունքների պաշտպանության օրվան, Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների ամենամյա մրցույթ-փառատոնին, Երևան քաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների ստուգատես-փառատոնին, Ջազի միջազգային օրվան, Երիտասարդության միջազգային օրվան, «Երևանյան ամառ 2017» եռամսյա ծրագրին, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնին, Երևանի օրերը Մոսկվայում, «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը, «Գրադարանավարի օրվան» և հայ ականավոր գործիչների և մտավորականների հիշարժան տարեթվերին: Կիրականացվի «Երևանցին» հեռուստաշարք ամիսը 2 անգամ պարբերականությամբ: Երևան քաղաքի 12 վարչական շրջաններում ևս նախատեսվում է իրականացնել միջոցառումներ վերոնշյալ թեմատիկ ուղղվածություններով:

Մայրաքաղաքում տարվա կտրվածքով նախատեսվում է անցկացնել նաև միջազգային միջոցառումների շարք և մշակութային ծրագրեր ու նախագծեր «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոն, «ՀայՖեստ» միջազգային թատերական փառատոն, «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոն, «Ռեանիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոն և այլն, որոնք իրականացվում են Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Երևանի քույր և գործընկեր քաղաքների հետ համատեղ 2017 թվականին կիրականացվեն մշակութային տարաբնույթ ծրագրեր և միջոցառումներ, որոնք, տարածելով և հանրահռչակելով հայկական մշակույթը, կստեղծեն և կամրապնդեն համագործակցության նոր շրջանակներ: Կիրականացվեն ծրագրեր ուղղված Երևանում բնակվող ազգային փոքրամասնությունների պատմական, հոգևոր, մշակութային արժեքների և էթնիկ ինքնության պաշտպանության ապահովմանն ու ինքնաարտահայտմանը:

Գրադարաններ

Գրադարաններում ավելացել է գրքի ֆոնդը. 2015թ. կազմել է 1734.1 հազ. կտոր:

Հիմնախնդիրներ

1. Մշակույթի բնագավառում տեղեկատվական-հաղորդակցական, նոր տեխնոլոգիաների և էլեկտրոնային կառավարման համակարգերի մշակում և ներդրում, ինչպես նաև մշակութային արժեքների թվայնացման գործընթացի խթանում

2. Տեխնիկական-տեղեկատվական բազայի վերազինում և համալրում

3. Արդի գրականության համալրում

4. Գրադարանային գույքի նորացում

«Հայաստանի գրադարանների ավտոմատացված ցանց» ծրագիր

«Հայաստանի գրադարանների ավտոմատացված ցանց» ծրագրին միացել է «Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ը: Ծրագրի շրջանակում կենտրոնական գրադարանի գրքային ֆոնդը մուտքագրվում է ընդհանուր տեղեկատվական բազա:

«Ա.Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ի ընթերցողների էլեկտրոնային սպասարկման ծրագրի ներդրման և զարգացման աշխատանքները Երևանի «Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի» հետ շարունակվում են: Շարունակվում է նաև էլեկտրոնային գրադարանի ֆոնդերի թվայնացման և համալրման գործընթացը: Նոր ծրագրեր են տեղադրվում թվային բազայում: Իրականացվող աշխատանքները կրում են շարունակական բնույթ: Տեղադրված է նաև հատուկ խմբի համար /տեսողական խնդիրներ ունեցող/ «ԱՐԵՎ» էլեկտրոնային-թվային համակարգը, իսկ լսողական խնդիրներ ունեցողների համար «ԷԼԳՐԱԴ»-ի թվային բազաների «Ոսկե շղթա 1,2,3» ծրագրերը:

Իրականացվում է ՀՈԱԿ-ի աշխատակազմի ուսուցում «ԱԼԵՖ» և «ԷԼԳՐԱԴ» ծրագրերով:

2017 թվականին նախատեսվող աշխատանքներ

Գրադարաններում նախատեսվում է իրականացնել գրական, գրական-երաժշտական երեկոներ, գրքերի շնորհանդեսներ, մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ, Ազգային գրադարանային շաբաթ, ինչպես նաև կազմակերպել հանդիպումներ մշակույթի և արվեստի անվանի գործիչների հետ: Կկազմակերպվեն ազգային, պետական, հոգևոր տոներին ու հիշարժան տարեթվերին նվիրված գրքային և մշակութային-թեմատիկ ցուցահանդեսներ, հանդիպումներ, շնորհանդեսներ, քննարկումներ, դասախոսություններ, ֆիլմերի դիտումներ և այլն: Ավանդաբար կկազմակերպվի գրադարանավարի օրվան նվիրված «Հանդիպման վայրը գրադարան» ամենամյա միջոցառումը: Գրադարաններում նախատեսվում է տեղեկատվական-հաղորդակցական, նոր տեխնոլոգիաների և էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրում, գրադարանային ֆոնդերի թվայնացման գործընթացի խթանում: «Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ում «Մշակութային երկխոսություն» ծրագրով կշարունակեն իրենց գործունեությունը «Ամերիկյան անկյունը», «Ֆրանկոֆոնիայի կենտրոնը», «Բրիտանական կենտրոնը» և «Ասիական կենտրոնը», որոնք մշտապես համալրվում են բարձրարժեք գրականությամբ, տեղեկատվական կրիչներով: Կիրականացվեն ֆիլմերի անվճար ցուցադրություններ, դասախոսություններ, անգլերենի և ֆրանսերենի անվճար ուսուցման դասընթացներ տարիքային տարբեր խմբերի համար: Կանցկացվի «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական փառատոնը:

Թանգարաններ

Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարանային հավաքածուներում ցուցանմուշների քանակը 2015թ. կազմել է 116.3 հազ. ցուցանմուշ, այցելուների թիվը 53.5 հազ. մարդ:

Հիմնախնդիրներ

1. Թանգարանային նմուշների ամրակայում, վերականգնում, ֆոնդապահոցներում և ցուցադրությունում թանգարանային առարկայի անվտանգ և անհրաժեշտ պայմանների ապահովում

2. Վերականգնման արվեստանոցների վերազինում, անհրաժեշտ նյութերով և տեխնիկայով, վերականգնողների վերապատրաստում միջազգային կենտրոններում

3. Ֆոնդապահոցների ջերմախոնավային համակարգի ստեղծում և առկա համակարգերի բարելավում

4. Մեդիա ոլորտի հետ ակտիվ համագործակցության ապահովում և մշակութային արժեքների թվայնացման գործընթացի խթանում

5. Թանգարանների գիտաշխատողների վերապատրաստում արտերկրի հեղինակավոր թանգարաններում

Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան» ՀՈԱԿ-ի վերակառուցման ծրագիր

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան» ՀՈԱԿ-ում 2016թ. իրականացվող Էրեբունի հնավայրի վերականգնման և այցելուների սպասարկման բարելավման նախագիծը շարունակվելու է նաև 2017թ: Թանգարանի տարածքում կատարվում են գիտական ուսումնասիրություններ, պեղումներ:

2017 թվականին նախատեսվող ծրագրեր

Թանգարաններում կկազմակերպվեն պետական, ազգային տոներին, հիշարժան տարեթվերին նվիրված միջոցառումներ և ցուցադրություններ:

Կանցկացվեն միջոցառումներ նվիրված Թանգարանների միջազգային օրվան, Եվրոպական ժառանգության օրվան:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը կկազմակերպի միջոցառումների շարք նվիրված Հուշարձանների միջազգային օրվան:

Նախապատրաստական աշխատանքներ կիրականացվեն կապված Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800 ամյակի և թանգարանը նորովի ներկայացնելու հետ:

Թատրոններ

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է 3 թատրոն Հր.Ղափլանյանի անվան դրամատիկական, Պատանի հանդիսատեսի և Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնները:

2015թ. թատրոններում խաղացել են 406 ներկայացում, հանդիսատեսի թիվը կազմել է 78.6 հազար մարդ, թատրոնների խաղացանկը համալրվել է 12-ը նոր բեմականացումներով:

Հիմնախնդիրներ

1. Նոր ստեղծագործություններով խաղացանկի հարստացում

2. Երիտասարդ ստեղծագործական ներուժի զարգացում

2017 թվականին նախատեսվող աշխատանքներ

Թատրոնների խաղացանկերը համալրելու նպատակով նախատեսվում է իրականացնել շուրջ 10 նոր բեմականացում: Նախատեսվում է համալրել ստեղծագործական կազմը, բարձրացնել ներկայացումների որակը, վերազինել բեմերի լուսային և ձայնային տեխնիկան, ապահովել մասնակցությունը հանրապետական և միջազգային տարաբնույթ փառատոների:

Երաժշտական և արվեստի դպրոցներ

Երևան քաղաքում գործում է երաժշտական, արվեստի և կերպարվեստի 26 դպրոց: Աշակերտների թիվը 2015-2016թթ. ուսումնական տարում կազմել է 11.625 աշակերտ: 2016 թվականին երաժշտական դպրոցները համալրվել են երաժշտական գործիքներով:

Հիմնախնդիրներ

1. Երաժշտական և արվեստի դպրոցների անհրաժեշտ գույքով և երաժշտական գործիքներով համալրում

2. Հաշմանդամ և ծնողազուրկ երեխաների, բազմազավակ և անապահով ընտանիքների երեխաների ընդգրկվածության մեծացման նպատակով կրթական և սոցիալական ծրագրերի ընդլայնում

3. Լավագույն սաների բացահայտում, հանրապետական և միջազգային հարթակներում ներկայանալու համար նպաստավոր պայմանների ստեղծում:

2017 թվականին նախատեսվող ծրագրեր

Նախատեսվում է երաժշտական և արվեստի դպրոցներում համերգների, հանրապետական ու միջազգային մրցույթների, փառատոների կազմակերպում: ՈՒսումնական տարվա վերջում կկազմակերպվեն հաշվետու համերգներ, ինչպես նաև երաժշտական և արվեստի դպրոցների մրցույթ-փառատոն: Ա.Խաչատրյանի տուն-թանգարանում կանցկացվի Ա. Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների ամենամյա ստուգատես-փառատոնը լավագույն սաներին հնարավորություն ընձեռելով ելույթ ունենալու կամերային և սիմֆոնիկ նվագախմբերի հետ:

2017թ. կշարունակվի «Բաց դաս» խորագրով ծրագրի իրականացումը: Մասնագետներն ու դպրոցի սաները կանցկացնեն բացօթյա հանրային դասեր ներգրավելով հանրության լայն շերտեր: Շարունակվելու է երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, լարային և փողային նվագարանների գծով ուսուցման ծրագիրը ուղղված մոռացվող ազգային նվագարանների և հայ երաժշտական ավանդույթների պահպանմանն ու տարածմանը:

Երաժշտական և արվեստի դպրոցների համար անհրաժեշտ գույքի և երաժշտական գործիքների ձեռքբերման ծրագրերն ունենալու են շարունակական բնույթ մշակութային կրթության գործընթացի բարելավման, սաների թվաքանակի ավելացումը խթանելու նպատակով:

Մշակույթի տներ և գեղագիտական կենտրոններ

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է 16 մշակույթի տուն և գեղագիտական, մշակութային կենտրոն:

Հիմնախնդիրներ

1. Անհրաժեշտ գույքի, սարքավորումների ապահովում և համալրում

2. Բնակչության ինտեգրում մշակութային ծրագրերին

2017 թվականին նախատեսվող աշխատանքներ

Մշակույթի տներում, գեղագիտական, ստեղծագործական կենտրոններում նախատեսվում է պետական, ազգային տոներին և հիշարժան տարեթվերին նվիրված մշակութային միջոցառումների, համերգային ծրագրերի, ցուցահանդեսների կազմակերպում:

Այլ մշակութային կազմակերպություններ

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում են «Հայաստանի փոքրիկ երգիչներ», «Յու. Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիա», «Երևան» փողային նվագախումբ» ՀՈԱԿ-ները և «Հայ-Արտ» մշակութային կենտրոն» ՓԲԸ-ն:

Հիմնախնդիրներ

1. Գույքի և անհրաժեշտ սարքավորումների ապահովում

2. Երաժշտական նյութերի ապահովում

2017 թվականին նախատեսվող ծրագրեր

Նախատեսվում է ապահովել վերոնշյալ կազմակերպությունների մասնակցությունը համերգների, փառատոների, ցուցահանդեսների Հայաստանում և արտերկրում, ինչպես նաև մեծացնել հանրության հետ շփման շրջանակը:

Երևանի կենդանաբանական այգի

2014-2016թթ. վերակառուցման արդյունքում Երևանի կենդանաբանական այգու օգտագործվող տարածքը ավելացել է մոտ 76000 քմ-ով կազմելով 143 500 քմ:

Վերակառուցված կամ ավելացված տարածքի մաս են կազմում նաև քայլուղիները, սիզամարգերը, ընդհանուր օգտագործման ճանապարհները, հանգստի համար նախատեսված կանաչ տարածքները և այլն:

Հիմնախնդիրներ

1. Նոր ազատավանդակների կառուցում և տարածքի ընդլայնում

2. Այգու առկա ջրային ռեսուրսների վերամշակման և վերօգտագործման կենտրոնի

ստեղծում

3. Կենտրոնացված ջեռուցման համակարգի ներդրում

4. Կերախոհանոցի կառուցում

5. Այգու սահմանագծով պարսպապատում

2017 թվականին նախատեսվող աշխատանքներ

Կենդանաբանական այգու վերակառուցման ծրագիրը կրելու է շարունակական բնույթ: Ծրագրի իրականացման արդյունքում մայրաքաղաքը կունենա արդի չափանիշներին համապատասխան կենդանաբանական այգի, որն իր նպաստը կբերի նաև Երևանում տուրիզմի զարգացման գործում:

2017թ. նախատեսվում է կառուցել նոր ազատավանդակներ: Կիրականացվեն նաև կենդանիների նոր կարանտինի կառուցման աշխատանքներ:

2017թ. նախատեսվում է ավարտին հասցնել Կենդանաբանական այգու ամբողջական վերանորոգման և արդիականացման 2016 թվականին սկսված աշխատանքները:

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱ ԵՎ ՍՊՈՐՏ

 

Երևան քաղաքում գործում է մարզական 4 միություն, մարզական 12 ակումբ, 14 լողավազան, ֆուտբոլի 11 մարզադաշտ, թենիսի 24 կորտ, 4 հրաձգարան, 5 ստադիոն, 37 մարզադահլիճ, նետաձգարան, աթլետիկական մանեժ, հեծանվահրապարակ, թիավարության ու վինդսերֆինգի 3 ջրամբար, մարզամշակութային 2 կենտրոն, հավաքական թիմերի ուսումնամարզական կենտրոն, ձիարշավարան, բազմագործառութային 125 փոքր դաշտ և տարբեր գերատեսչական ենթակայության 60 մարզադպրոց: Երևան քաղաքում նշանակալի մարզական կառույցներ են Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, «Հրազդան» և Վ. Սարգսյանի անվան մարզադաշտերը, ֆուտբոլի, շախմատի ակադեմիաները, հեծանվահրապարակը, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տունը, «Դինամո» մարզահամալիրը, Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի սահադաշտը: Երևան համայնքի ենթակայությամբ գործում է 39 մարզադպրոց:

Յուրաքանչյուր տարի անցկացվում են շուրջ 40 մարզաձևերի Երևան քաղաքի առաջնություններ, 9 առողջարարական, հանրային, երիտասարդական միջոցառումներ, Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի համար 8 մարզաձևերից կազմված բակային փառատոն և ըմբշամարտի միջազգային մրցաշար:

Հիմնախնդիրներ

1. Ֆիզիկական կուլտուրայի, սպորտի զարգացում, մասսայականացում, բնակության և հասարակական վայրերում ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար համապատասխան պայմանների ստեղծում, առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորում

2. Մանկապատանեկան սպորտի զարգացման, մարզաձևերի հավաքական թիմերը մարզիկներով համալրելու, մանուկների ու պատանիների ֆիզիկական կարողությունների, գիտելիքների տիրապետումն ապահովելու նպատակով մարզադպրոցների շենքային պայմանների բարելավում, ժամանակակից մարզագույքով ապահովում, մասնագիտական կադրերի ավելացում

3. Պետական և համայնքային ենթակայության, հասարակական ու մասնավոր մարզական կազմակերպությունների փոխգործակցության արդյունավետության բարձրացում, մարզական ակումբներից, մարզաբազաներից օգտվելու մատչելիության ապահովում

4. Տարածաշրջանային և միջազգային մարզական շարժումների հետ համագործակցության հաստատում և ընդլայնում

5. Հաշմանդամություն ունեցող մանուկների և պատանիների համար ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համապատասխան պայմանների ստեղծում

2017թ նախատեսվող աշխատանքներ

. Երևան քաղաքի առողջարարական, հանրային, մարզական ու երիտասարդական միջոցառումների 2017 թվականի օրացուցային պլանով նախատեսված Երևան քաղաքի առաջնությունների, մարզաառողջարարական, հանրային միջոցառումների կազմակերպում:

. Մարզական կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացման և օպտիմալացման նպատակով որոշ մարզական համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպում:

. Երևան-Ստեփանակերտ և Երևան-Մոսկվա համագործակցության ծրագրերով նախատեսված աշխատանքների իրականացում:

. Հայաստանի Հանրապետության առաջնություններում ու տեղական և միջազգային մրցաշարերում Երևան քաղաքի հավաքական թիմերի, երևանյան թիմերի ու մարզիկ-մարզուհիների մասնակցության ապահովում:

. Երևանի թիմերի և երևանցի մարզիկների համար ուսումնամարզական հավաքների կազմակերպում հանրապետական և միջազգային մրցաշարերին նախապատրաստվելու և պատշաճ մակարդակով մասնակցելու նպատակով:

. Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի համար անցկացվող «Առողջ սերունդ պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային ավանդական փառատոնի կազմակերպում:

. Հանրապետական, միջազգային մրցաշարերում, Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում և օլիմպիական խաղերում բարձր արդյունքներ ցուցաբերած երևանցի մարզիկների խրախուսում:

. Երևանի ենթակայության մարզական կազմակերպությունների տարածքների հիմնանորոգման և ժամանակակից մարզագույքով ապահովելու աշխատանքների իրականացում:

 

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

Երիտասարդության հարցերի ոլորտի հիմնական իրավական փաստաթղթերն են «Պետական երիտասարդական քաղաքականության հայեցակարգը», որը սահմանում է երիտասարդական պետական քաղաքականության սուբյեկտները, քաղաքականության սկզբունքները, իրականացման նպատակներն ու հիմնական ուղղությունները և «Պետական երիտասարդական քաղաքականության 2013-2017թթ. ռազմավարությունը»: Գործում են նաև ոլորտին վերաբերող ենթաօրենսդրական ակտեր:

Մայրաքաղաքի երիտասարդական կյանքի զարգացման գործում ակտիվ մասնակցություն ունեն հասարակական կազմակերպությունները, բուհերի ուսանողական խորհուրդները: ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցված ՀԿ-ների հիսուն տոկոսը երիտասարդական են կամ զբաղվում են երիտասարդության խնդիրներով, դրանց մեծամասնությունը գործում են Երևան քաղաքում:

Երևանի քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի հ.46-Ն որոշմամբ ստեղծվել է Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհուրդը: Երևանի քաղաքապետարանում գործում է երիտասարդական կենտրոն` սեմինարներ, քննարկումներ և այլ միջոցառումներ անցկացնելու համար անհրաժեշտ պայմաններով: Գործում է «Ընթերցասերի ակումբ», «Բանավեճի ակումբ», «Անգլախոսների ակումբ, ծրագրերի մշակման հանձնախումբ, PR հանձնախումբ, «Խոսենք ֆիլմից» և այլն:

Հիմնախնդիրներ

1. Մայրաքաղաքի երիտասարդների սոցիալ-տնտեսական գործունեության, զբաղվածության ապահովմանն ուղղված միջոցառումների, երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի, հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ տարվող աշխատանքների ակտիվացում:

2017թ. նախատեսվող աշխատանքներ

. Արդյունավետ համագործակցության ծավալում մայրաքաղաքում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների, ուսանողական խորհուրդների, սփյուռքի և հանրապետության մարզերի երիտասարդական կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային երիտասարդական կառույցների հետ:

. Հաշմանդամ երիտասարդներին մայրաքաղաքի երիտասարդական կյանքին ինտեգրելու նպատակով սերտ համագործակցության ապահովում հաշմանդամ երիտասարդներին աջակցող կազմակերպությունների հետ:

. Մայրաքաղաքի երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի գաղափարի լայն տարածմանը նպատակաուղղված զանգվածային մշակութային, մարզական միջոցառումների կազմակերպում:

. Հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործական ցուցահանդեսի և մարզական միջոցառումների կազմակերպում:

. 2017 թվականին կշարունակվեն խորհրդի կողմից իրականացվող բոլոր միջոցառումները («Կամավորների բանկ», «Բանավեճի ակումբ», «Ընթեցասերների ակումբ», ծառատունկեր, շաբաթօրյակներ և այլն): Կընդլայնվի միջազգային կազմակերպությունների և դեսպանությունների հետ համագործակցության շրջանակը:

. Կշարունակվի «Կամավորների բանկ» ծրագիրը:

. Երիտասարդությանն ուղղված այլ ճանաչողական, ժամանցային և ուսուցողական ծրագրերի իրականացում:

 

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ

 

ՀՀ օրենսդրությանը և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան պետությունն ապահովում է ընտանիքների ամրապնդման, ընտանիքում երեխաների դաստիարակության առաջնայնության, երեխաների լիիրավ ֆիզիկական, մտավոր, բարոյական, հոգևոր և սոցիալական զարգացման իրավունքների իրականացումը:

Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առաջացած խնդիրների լուծման նպատակով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված է երեխաների պաշտպանության եռաստիճան համակարգը ազգային, մարզային և համայնքային: Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում համայնքի հիմնական գործառույթներից է կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող ընտանիքների և երեխաների իրավունքների պաշտպանության ապահովումը:

Երեխայի ընտանիքում ապրելու և դաստիարակվելու իրավունքի պաշտպանության նպատակով իրականացվում է գիշերօթիկների և մանկատների բեռնաթափման գործընթացը և վերոնշյալ հաստատություններում գտնվող երեխաների վերադարձը կենսաբանական ընտանիքներ:

Երևանի քաղաքապետի 2015 թվականի մարտի 2-ի հ 515-Ա որոշման համաձայն իրականացվում է վարչական շրջաններում գործող խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների կողմից կատարվող աշխատանքների ամենամսյա գնահատում:

Շահագրգիռ պետական և հասարակական կառույցների, վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների հետ հետևողական աշխատանքի արդյունքում իրականացվում է խնամատար ինստիտուտի բարեփոխման գործընթացը:

Որդեգրման գործընթացի թափանցիկության արդյունքում որդեգրողներին հասանելի են դարձել ՀՀ-ում առկա որդեգրման ենթակա երեխաների տվյալները:

Ավելացել է հատուկ կարիքներով երեխաներին որդեգրողների և խնամատար ծնողների թիվը:

Երևան քաղաքում գործում են 3 մանկատներ, որոնցից մեկը բարեգործական: Գործում է նաև 7 հատուկ դպրոց, 4 հատուկ կրթահամալիր:

Հիմնախնդիրներ

1. Մուրացիկության և թափառաշրջիկության կանխարգելում, որի լուծման նպատակով անհրաժեշտ է շահագրգիռ գերատեսչությունների և կառույցների միասնական աշխատանք ՀՀ Ոստիկանության, Երևան քաղաքի վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների, սոցիալական աջակցության տարածքային բաժինների, հասարակական կազմակերպությունների հետևողական գործողություններ:

2. Խնամատար ինստիտուտի դերի բարձրացում և խրախուսում:

3. Վարչական շրջաններում գործող խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների աշխատանքների կանոնակարգում:

4. Կրթությունից դուրս մնացած, առանց ծնողական խնամքի մնացած, ծննդյան վկայական չունեցող, հակասոցիալական վարք դրսևորող երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության, կրթական համակարգում ընդգրկման և կրթության շարունակության ապահովման, փաստաթղթերի ձեռքբերման ուղղված բազմամասնագիտական ծառայությունների տրամադրում:

5. Սոցիալական տարբեր խմբերի երեխաներին և նրանց ընտանիքներին քաղաքային կրթամշակութային, սպորտային միջոցառումներին ընդգրկման ապահովում:

2017 թվականին նախատեսվող աշխատանքներ

Երևան քաղաքում բնակվող կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին վարքային խնդիրներ ունեցող, առանց ծնողական խնամքի մնացած, առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին հասարակության մեջ ինտեգրման, առողջ ապրելակերպի խրախուսման նպատակով կիրականացվեն կրթամշակութային, ինտելեկտուալ, սպորտային միջոցառումներ: Նախատեսվում է

. Ընտանիքի միջազգային օրվան նվիրված միջոցառում հայ անվանի ընտանիքների մասնակցությամբ,

. Մարզամշակութային միջոցառում առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մասնակցությամբ,

. Երևան քաղաքի խնամատար ընտանիքներին խրախուսման նպատակով սեմինարի անցկացում,

. Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված այցելություն Երևանի ծննդատներ, մանկատներ, խնամքի հաստատություններ,

. Երևան քաղաքի պատմամշակութային վայրեր այցելության կազմակերպում,

. Հաշմանդամների միջազգային օրվան նվիրված համերգային միջոցառում հաշմանդամություն ունեցող երեխաների մասնակցությամբ:

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

Երևանի քաղաքապետարանը համագործակցում է արտերկրի 51 քաղաքների հետ և անդամակցում 8 միջազգային կազմակերպությունների` ունենալով լայն պայմանագրային դաշտ և համատեղ իրականացվող ծրագրեր:

Ընդլայնվել կամ նոր գործընկերային հարաբերություններ են հաստատվել եվրոպական, ասիական և ԱՊՀ տասնյակ քաղաքների միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ` Ֆրանսախոս քաղաքների քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի (AIMF), Միջազգային քաղաքային համայնքների Լուսավորում ասոցիացիայի (LUCI), Եվրոպական քաղաքների ասոցիացիայի (EUROCITIES), Եվրոպական խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի, «Ստրասբուրգի բարեկամ քաղաքների ակումբի», Համաշխարհային ժառանգության քաղաքների կազմակերպության, «Տեղական իշխանությունները հանուն կայունության» ասոցիացիայի (ICLEI) և այլն:

Քույր և գործընկեր քաղաքների հետ համատեղ կազմակերպվում են գիտաժողովներ, համաժողովներ, սեմինարներ և այլ միջոցառումներ:

Իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ Վիեննայի, Պրահայի, Լյուբլյանայի, Պոդգորիցայի, Մինսկի, Բիշկեկի, Աստանայի, Վիլնյուսի, Տալինի, Վոլգոգրադի, Օրլովի մարզի Ալեքսանդրապոլիսի և Չելիաբինսկի հետ համագործակցության համաձայնագրեր մշակելու ուղղությամբ:

Շարունակվում է ակտիվ համագործակցությունը Երևանի և Ստեփանակերտի, ինչպես նաև Երևանի և ԼՂՀ շրջանների ու ՀՀ մարզերի միջև` վերջիններիս ցուցաբերելով տեխնիկական, սոցիալական, մեթոդական աջակցություն:

2017 թվականին նախատեսվող աշխատանքներ

2017թ. շարունակական բնույթ է կրելու միջազգային և տարածաշրջանային կառույցների հետ համագործակցությունը, տեխնիկական աջակցության տրամադրման ծրագրերի իրականացումը:

Քայլեր կձեռնարկվեն Երևան քաղաքի, ինչպես նաև գործարար միջավայրի և ներդրումային առաջարկների վերաբերյալ տեղեկատվությունը միջազգային ցուցահանդեսներին, գիտաժողովներին ներկայացնելու ուղղությամբ:

Կկազմակերպվեն գործընկեր քաղաքների գործարար շրջանակների այցելություններ Երևան:

Քաղաքային տնտեսության զարգացմանն ուղղված նորագույն փորձի ուսումնասիրության նպատակով Երևանի վարչական շրջանների և գործընկեր քաղաքների կամ քաղաքների վարչական միավորների միջև համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ:

Քայլեր կձեռնարկվեն ԱՊՀ և եվրոպական մայրաքաղաքների հետ համագործակցության հաստատման ու ընդլայնման ուղղությամբ:

Կակտիվացվեն աշխատանքները սփյուռքի կառույցների և ՀՀ դիվանագիտական

ներկայացուցչությունների հետ քաղաքային տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի շուրջ:

Նպատակային ծրագրեր կիրականացվեն «Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքներ» կազմակերպության հետ:

2017թ. նախատեսվում է Նիցցա, Լյուբլյանա, Թեհրան, Ալեքսանդրոպոլիս, Պոդգորիցա և Ստրասբուրգ քաղաքների պատվիրակությունների այցը Երևան:

Նախատեսվում է Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակության այց Վիեննա, որի ընթացքում կստորագրվի համագործակցության համաձայնագիր:

2017թ. նախատեսվում է անցկացնել «Երևանի օրերը Մոսկվայում» միջոցառումը:

Կշարունակվեն բանակցությունները «Եվրոսիթիս» ասոցիացիայի հետ «Եվրամիության հարևանության քաղաքականություն և ընդլայնում» աշխատանքային խմբի հանդիպումը Երևան քաղաքում անցկացնելու վերաբերյալ:

Կշարունակվեն համատեղ ծրագրեր իրականացվել «Եվրոսիթիս» ասոցիացիայի շրջանակներում, ինչպես նաև քայլեր կձեռնարկվեն Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագրերին ներգրավվելու ուղղությամբ: Կակտիվացվի համագործակցությունը AIMF և LUCI ասոցիացիաների շրջանակներում:

Նախատեսվում է անցկացնել Երևանի օրերը Ստեփանակերտում, կազմակերպել մշակութային տարբեր միջոցառումներ, մասնագետների փոխայցելություններ:

 

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

 

Երևանը` որպես քաղաքային զբոսաշրջության կենտրոն

Երևանը Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային շուկայում կարևոր դեր և նշանակություն ունի. այն ոչ միայն բազային զբոսաշրջային կենտրոն է հանդիսանում, այլև պետության հիմնական մշակութային և զբոսաշրջային ենթակառուցվածքների կենտրոնն է, երկրի մարդկային ռեսուրսների հիմնական կրողը և համայն հայության մայրաքաղաքը:

Երևան քաղաքը օժտված է ռեսուրսային հզոր ներուժով, որը կարող է ներազդել զբոսաշրջության կայուն զարգացման վրա, հետևաբար Երևան քաղաքի որպես մասնագիտացված, զարգացած և ակտիվ զբոսաշրջային կենտրոնի ձևավորման վրա:

Երևանում է գտնվում հանրապետության գիտական հաստատությունների, համալսարանների և ինստիտուտների, թատրոնների, պատկերասրահների, թանգարանների, համերգասրահների, մարզական կենտրոնների գերակշիռ մեծամասնությունը:

Առանձնակի կարևորվում են իրենց էությամբ եզակի հին ձեռագրերի կենտրոն Մատենադարանը, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Հայաստանի պատմության թանգարանը, Վերնիսաժը, Երևանի պատմության թանգարանը, Հաղթանակ զբոսայգին, Կենդանաբանական այգին և այլն, ինչն էլ նպաստում է քաղաքային զբոսաշրջության զարգացմանը:

Երևան քաղաքի ռեսուրսային ներուժի առումով զբոսաշրջության զարգացման հիմնական ուղղությունը պատմամշակութային զբոսաշրջությունն է, որի ընթացքում զբոսաշրջիկին հնարավորություն է ընձեռվում ծանոթանալու Երևանի քաղաքային մշակութային ժառանգությանը և կյանքին, տեսարժան վայրերին, ազգային առանձնահատկություններին, յուրօրինակ խոհանոցին և այլն: Վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանը որդեգրել է միջոցառումային զբոսաշրջության ուղու զարգացումը:

Քաղաքային զբոսաշրջությունը մշակույթի, պատմության և ժամանցի լավագույն սինթեզն է: Քաղաքային զբոսաշրջության զարգացման խթանիչներն են ճարտարապետությունը, թանգարանները, հուշարձանները, հյուրանոցային տնտեսությունը, զարգացած ենթակառուցվածքները, ժամանցի վայրերը և այլն: Այս առումով Երևանը շատ պարզ /կողմնորոշման համար մատչելի/, հանգիստ, անվտանգ ու ապահով քաղաք է զբոաշրջիկների տարբեր տարիքային խմբերի համար:

Վերակառուցվել և արդիականացվել է Երևանի կենդանաբանական այգին /ծրագիրը շարունակական է, իրականացվում է արդիականացման ծրագրի 2-րդ փուլը/, որի շնորհիվ այգին ունի բոլոր հնարավորությունները դառնալու Հայաստանի և Հարավային Կովկասի հարուստ կենսաբազմազանությունը ներկայացնող բազմագործառույթ վայր բոլոր տարիքային խմբերի համար, որը հետաքրքիր է ինչպես Երևանի բնակիչների, այնպես էլ զբոսաշրջիկների համար:

2016թ. մեկնարկած «Վերնիսաժի» տարածքի վերակառուցման ծրագրի նպատակն է զբոսաշրջային կարևոր նշանակություն ունեցող այս վայրը դարձնել ներկայանալի ու հարմարավետ հանրային տարածք հանգստի ու ժամանցի կազմակերպման համար:

Հյուրանոցային տնտեսություն

Զբոսաշրջային ծառայությունների արագ աճող պահանջարկը վերջին տարիներին հանգեցրեց հյուրանոցների թվի աճին:

2016թ. հունիս ամսվա դրությամբ Երևանում գործում է 173 հյուրանոցային տնտեսության օբյեկտ 29,5% գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը: Մայրաքաղաքի հյուրանոցային տնտեսության օբյեկտները ապահովում են 4194 համար և 7342 ննջատեղ: 2016թ. Երևանի հյուրանոցային տնտեսության համարների թիվն ավելացել է 758-ով:

Շուկայում գործում են այնպիսի հյուրանոցային բրենդներ, ինչպիսիք են «Արմենիա Մարիոթ», «Հայաթ Փլեյս», «Բեստ Վեստերն Կոնգրես», «Ռադիսոն Բլյու», «Դաբըլ Թրի Բայ Հիլտոն»:

Վերջին տարիներին հյուրանոցաշինությունը մայրաքաղաքում դինամիկ կերպով զարգանում է:

2014 թ. շահագործման է հանձնվել տարբեր մեծության 5 հյուրանոց (290 համար)

. «Ռեպուբլիկա» հյուրանոց (56 համար)

. «Դայամոնդ հաուզ» հյուրանոց (38 համար)

. «Փարիզ» հյուրանոց Երևանում (65 համար)

. «Պանոռամա Ռեզորթ» հյուրանոց (12 համար)

. «Արցախ» հյուրանոց (36 համար):

Վերաբացվել է «Մինոտել» հյուրանոցը (50 համար), իսկ Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը համալրվել է 33 համարով:

2015 թ. շահագործման է հանձնվել խոշոր 2 հյուրանոց (282 համար)

. «Օպերա սուիթ» հյուրանոց (106 համար),

. Հիլտոն համաշխարհային ցանցի «Դաբըլ Թրի Բայ Հիլտոն» (176 համար):

Իսկ 2016 թ. մայրաքաղաքում բացվեց «Քարլսոն Ռեզիդոր» միջազգային ընկերությանը պատկանող «Ռադիսոն Բլյու» հյուրանոցը (142 համար):

Առաջիկայում նախատեսվում է այնպիսի միջազգային օպերատորների մուտքը, ինչպիսիք են Վինդհմ, Կեմպինսկի:

Զբոսաշրջային վիճակագրություն

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2016թ. հունվար-հունիս ամիսներին հանրապետություն է ժամանել 501 118 զբոսաշրջիկ: 2015թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ այս ցուցանիշն աճել է 2.4%-ով: Զբոսաշրջիկների մեծ մասը Ռուսաստանի Դաշնությունից են (22.3%), Իրանի Իսլամական Հանրապետությունից (17.8%), ԱՄՆ-ից (10.1%) և Գերմանիայից (6.1%):

2015թ. Հայաստան այցելած ներգնա զբոսաշրջիկների թիվը կազմել է 1.189.159: 2014 թ. Հայաստան այցելած ներգնա զբոսաշրջիկների թիվը կազմել է 1.203.746` 11.3%-ով ավելի, քան 2013 թ.: 2013 թ. Հայաստան այցելած ներգնա զբոսաշրջիկների թիվը կազմել է 1.084.188` 12.6 %-ով ավելի, քան 2012 թվականին:

Ըստ հյուրանոցային տնտեսության օբյեկտներից ստացված տեղեկատվության 2016թ. հունվար-հունիս ժամանակահատվածում այցելուների 26.3%-ը բաժին է ընկել ԱՊՀ, 23.4%-ը` ԵՄ երկրներին և 50.3%-ը` այլ երկրներին: Համեմատության համար նշենք, որ 2015թ. այցելուների 30%-ը բաժին է ընկել ԱՊՀ, 18.9%-ը` ԵՄ երկրներին և 47.1%-ը` այլ երկրներին:

Հայաստան ժամանող զբոսաշրջիկների գերակշիռ մասի համար Երևանը հանդիսանում է զբոսաշրջիկների առաջին հյուրընկալը և հիմնական հանգրվանը: Զբոսաշրջիկների մեծ մասն այցելում է Երևան մայիս-հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում:

Հեղինակավոր «TripAdvisor» էլեկտրոնային զբոսաշրջային հարթակի անցկացրած մրցանակաբաշխության արդյունքներով Երևանը ընդգրկվել է «Զբոսաշրջիկների ընտրություն 2015» անվանակարգում զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը:

Մայրաքաղաք ժամանող զբոսաշրջիկների թվի աճին նպաստեց 2016թ. Երևանում առաջին անգամ անցկացվող «Ավրորա» մրցանակաբաշխությանը:

Հռոմի պապի այցի շրջանակներում հանրապետության շուրջ 300 հյուրանոց և հյուրատուն գրեթե ամբողջովին ամրագրված են եղել: Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապի հետ Հայաստան ժամանեց ավելի քան 3000 ուխտավոր, շուրջ 600 լրագրող Հայաստանի վրա սևեռելով համաշխարհային մամուլի ուշադրությունը, ինչն իր դրական ազդեցությունը թողեց զբոսաշրջության վրա:

Վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանը որդեգրել է մայրաքաղաքում փառատոնային զբոսաշրջությունը զարգացնելու քաղաքականությունը, ինչի արդյունքում զբոսաշրջիկների թվի կայուն աճ է գրանցվում: Ավանդական է դարձել «Համով-հոտով Երևան», «Երևան Տարազֆեստ» և «Երևանի Գարեջրի փառատոն» միջոցառումների անցկացումը:

2016թ. պատրաստվել է զբոսաշրջային միջոցառումների օրացույցը, ինչը կբարձրացնի իրազեկվածության աստիճանը քաղաքային միջոցառումների վերաբերյալ:

Երևանը որպես առաջատար զբոսաշրջային քաղաք, պարբերաբար հայտնվում է ինչպես ռուսական, այնպես էլ միջազգային պարբերականների հոդվածներում /Գարդիան, Թելեգրաֆ, All inclusive/:

Մայրաքաղաք այցելող զբոսաշրջիկներին աջակցելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կողմից տպագրվում են անվճար քարտեզներ, որոնք բաժանվում են գրեթե բոլոր հյուրանոցներին և զբոսաշրջային ընկերություններին:

Հիմնախնդիրներ

1. Մայրաքաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքների և հետաքրքրություն ներկայացնող վայրերի ոչ բավարար հագեցվածություն միջազգային պահանջներին համապատասխան:

2. Զբոսաշրջիկի իրազեկվածության մակարդակի ոչ բավարար լինելը:

3. Երևանի բրենդինգի բացակայություն:

4. Սեզոնայնության ազդեցություն, ինչը բացասական է անդրադառնում զբոսաշրջային փաթեթների արժեքի վրա /ձմռանն ավելի պասիվ է մայրաքաղաքում, քան ամռանն ու աշնանը/:

5. Զբոսաշրջային արդյունքի ոչ բավարար ներկայացում ու գովազդում միջազգային շուկայում:

2017 թ. նախատեսվող աշխատանքներ

2017թ. նախատեսվում է իրականացնել ծրագրեր հետևյալ ուղղություններով

. Մարքեթինգային քաղաքականության իրականացում

Սույն ուղղությունն իր մեջ ներառում է Երևանը, որպես զբոսաշրջային արդյունք, գովազդելն ու ներկայացնելը, օդանավակայանում, Երևանի մետրոյում և քաղաքի մուտք համարվող խոշոր մայրուղիներում սոցիալական գովազդի պատրաստումն ու տեղադրումը, Երևանի մասին տեղեկատվության տրամադրում ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան զանազան ամսագրերին և թերթերին մայրաքաղաքի մասին հոդվածներ պատրաստելիս:

Երևանի քաղաքապետարանը շարունակելու է համագործակցել հյուրանոցային տնտեսության օբյեկտների և զբոսաշրջային կազմակերպությունների հետ տրամադրելով տեղեկատվություն մայրաքաղաքում իրականացվող միջոցառումների վերաբերյալ:

. Երևանը, որպես գրավիչ զբոսաշրջային քաղաք դիրքավորելու և միջոցառումային զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով, Երևանում կոնկրետ միջոցառումների իրականացում

Այս նպատակով նախատեսվում է զարգացնել «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագիրը, որի շրջանակում արդեն ավանդական են դարձել «Համով-հոտով Երևան» տոնածիսական փառատոնը, Երևանի գարեջրի փառատոնը, Երևան Տարազ ֆեստը, մշակութային, գործարար բացօթյա ցուցահանդեսները, թեմատիկ տոնավաճառները, զբոսաշրջային հետաքրքրություններ ներկայացնող սեզոնային փառատոները, համերգները: Երևան քաղաքի զբոսաշրջային դիրքավորման ամրապնդմանն ուղղված քայլերից կարևորվում է յուրաքանչյուր տարի «Էրեբունի-Երևան» տոնակատարության կանոնավոր կազմակերպումն ու իրականացումը:

. Տեղեկատվական աջակցություն զբոսաշրջիկներին

Սույն ծրագիրը նախատեսում է Երևանի վերաբերյալ տեղեկատվական նյութերի պատրաստում /թռուցիկներ, քարտեզներ, էլեկտրոնային կրիչներով Երևանը ներկայացնող նյութեր/ ինչպես հայերեն, այնպես էլ բոլոր այն լեզուներով, որոնք օգտակար կլինեն թիրախային լսարանի համար: Առկա հիմնախնդիրը լուծելու նպատակով նախատեսվում է

- հիմնել զբոսաշրջային մեկ միասնական տեղեկատվական կենտրոն, որը զբոսաշրջիկներին կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվություն ճանապարհորդության տարբեր հարցերի, երթուղու, զբոսաշրջավայրերի վերաբերյալ և այլն: Տեղեկատվական կենտրոնի ստեղծումը կնպաստի Երևան այցելած զբոսաշրջիկների իրազեկման մակարդակի բարձրացմանն ու ինքնակողմնորոշմանը:

- պատրաստել կայք 9 լեզուներով, որտեղ այցելուները կարող են գտնել հավաստի տեղեկատվություն մայրաքաղաքի պատմության, գործող զբոսաշրջային ծառայությունների վերաբերյալ:

- իրականացնել Երևանում կամավոր երիտասարդ-զբոսավարների ծրագրի փորձարկում (արդեն իսկ մշակվել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագիրը, որի շրջանակում փողոցում քայլող զբոսաշրջիկներին կտրվի տեղեկատվական աջակցություն: Ծրագիրը միտված է բազմակողմանի կերպով աջակցելու քաղաքի օտարերկրյա հյուրերին և քաղաքի կողմից հոգատար վերաբերմունքի դրսևորման արտահայտություն է:

- տեղադրել քաղաքի մեծ մասշտաբի քարտեզներ մայրաքաղաքի բանուկ, մարդաշատ և զբոսաշրջային հետաքրքրություններ ներկայացնող հատվածներում, կայարանում, մետրոյում, ավտոկայաններում /ռուսերեն և անգլերեն լեզուներով/: Արդեն իսկ մշակվել է «Դու այստեղ ես» ծրագիրը: Քարտեզը իր մեջ կընդգրկի հասարակական տրանսպորտի հիմնական ցանցը ռուսերեն, անգլերեն լեզուներով, թեժ գծի հեռախոսահամարներով, զբոսաշրջիկի ինքնակողմնորոշման համար անհրաժեշտ տվյալներով:

. Երևանում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ ծրագրերի իրականացում

Սույն ծրագրի նպատակն է Երևանում զարգացնել էքսկուրսիոն ուղղությունը: Այդ նպատակով նախատեսվում է

- «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական երթուղու կատարելագործում ու արդիականացում: Այն մեծ հետաքրքրություն է առաջացրել ինչպես մայրաքաղաքի հյուրերի, այնպես էլ բնակիչների համար: Տոն և հիշատակի օրերին նվիրված, ինչպես նաև առանձին դեպքերում անցկացվել են անվճար ակցիաներ: Այս ծրագիրը ևս կրելու է շարունակական բնույթ մասնակից դարձնելով երեխաներին, սոցիալապես անապահով խավերին և հաշմանդամներին:

- Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող թանգարանների մասնակցությամբ ծրագրերի կազմակերպում

- ՀՀ ոստիկանության հետ համագործակցելով Երևան քաղաքում տեղադրված ցուցանակների գույքագրում և անհրաժեշտության դեպքում արդիականացում:

Նախատեսվում է պատրաստել «հյուրի զեղչի քարտ», որի շնորհիվ այցելուն կստանա միասնական ծառայությունների փաթեթ և հնարավորություն կունենա այցելել մայրաքաղաքի

մի շարք թանգարաններ և այլ զբոսաշրջային հետաքրքրություն ունեցող վայրեր:

. Միջազգային և միջտարածաշրջանային համագործակցության զարգացում զբոսաշրջության ոլորտում

Սույն ուղղությունը ենթադրում է տարաբնույթ միջոցառումների մշակում և իրականացում մի շարք քույր և գործընկեր քաղաքների հետ, մասնավորապես` Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կազան, Փարիզ, Մարսել, գործարար հանդիպումների, ճանաչողական այցերի, փորձի փոխանակման, սեմինարների, կոնֆերանսների, կլոր-սեղանների կազմակերպում` պետական և մասնավոր շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ:

 

ԱՋԱՓՆՅԱԿ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

 

Աջափնյակ վարչական շրջանը զբաղեցնում է 2607 հա տարածք, որը կազմում է Երևան քաղաքի ընդհանուր տարածքի 11.5%-ը: Այն սահմանակից է Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի մարզերին, Դավիթաշեն, Արաբկիր, Կենտրոն և Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջաններին: Բնակչությունը կազմում է 109.1 հազ. մարդ, որը Երևանի բնակչության 10.2%-ն է:

Հիմնախնդիրներ

1. Տեղաշարժման սահմանափակ հնարավորություններ ունեցողների համար ենթակառուցվածքների (թեքահարթակների) ստեղծում:

2. Հանգստի գոտիների ստեղծում:

3. Մանկապարտեզների հիմնանորոգում:

4. Մանկապարտեզների ոռոգման ցանցի հիմնական և մասնակի վերանորոգում:

5. Մանկապարտեզների արտաքին կոյուղագծերի և դիտահորերի նորոգում:

6. Մարզադպրոցի նոր շենքի կառուցում

7. Սոցիալապես անապահով ընտանիքների սոցիալական, բնակարանային-կոմունալ, կենցաղային պայմանների բարելավում:

8. 4-րդ կարգի վթարային շենքերի քանդման, նոր շենքերի կառուցման, բնակիչների վերաբնակեցման և 3-րդ կարգի վթարային շենքերի ամրացման աշխատանքների իրականացում:

9. Կոյուղագծերի, շենքերի ջրագծերի նորոգում և հիմնանորոգում, շրջանի որոշ բնակավայրերում գազաֆիկացման և լուսավորության ցանցի արդիականացում, ինչպես նաև վերգետնյա և ստորգետնյա անցումների կառուցում:

10. Դեռևս չլուսավորված բակերում և փողոցներում արտաքին լուսավորության ապահովում, վթարային էլեկտրասյունների փոխարինում նորով:

11. Կանաչ տարածքների ընդլայնում, ոռոգման ջրագծերի կապիտալ վերանորոգում և նորերի անցկացման խնդիրների լուծում:

12. Բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների վերանորոգում:

13. Բազմաբնակարան շենքերում բնակֆոնդի պահպանում, վերանորոգման աշխատանքների իրականացմանն ուղղված աջակցության ապահովում:

14. էլեկտրական մալուխների կարգավորում բազմաբնակարան շենքերի մուտքերում:

15. Վարչական շրջանի բնակչությանը մատուցվող ծառայությունների պարզեցում և որակի էական բարելավում:

16. Քաղաքաշինական միջավայրի բարելավում և արդյունավետ հողօգտագործման ապահովում, վերգետնյա անցումների կառուցում:

Կրթություն, մշակույթ, սպորտ

Աջափնյակ վարչական շրջանում գործում է 16 մանկապարտեզ, 20 հանրակրթական դպրոց (4 ավագ, 1 միջնակարգ, 15 հիմնական), 3 ԲՈՒՀ, 1 արհեստագործական ուսումնարան, 2 մասնավոր վարժարան, 1 արտադպրոցական կազմակերպություն` ՄՊՍԿ, 2 երաժշտական դպրոց, 1 արվեստի դպրոց, 1 շախմատի դպրոց, 2 գեղագիտական դաստիարակության կենտրոն, 1 մշակութային կենտրոն, 1 գրադարանային կենտրոնացված համակարգ (3 մասնաճյուղով), 1 մանկապատանեկան համալիր մարզադպրոց, 4 գիտահետազոտական ինստիտուտ:

2017թ. նախատեսվող աշխատանքներ

2017թ. Աջափնյակ վարչական շրջանում նախատեսվում է կազմակերպել և իրականացնել 20 կրթական, մշակութային միջոցառումներ` նվիրված ՀՀ բանակի կազմավորման, Կանանց միջազգային օրվան, Մայրության և գեղեցկության օրվան, Հաղթանակի և Շուշիի ազատագրման օրվան, Ֆիդայինի ոգեկոչման և Հայաստանի առաջին հանրապետության օրվան, Վերջին զանգին, Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան, ՀՀ Սահմանադրության օրվան, Վարդավառի տոնին, Գիտելիքի օրվան, Հայաստանի անկախության օրվան, ՈՒսուցչի օրվան, Գրադարանավարի օրվան, Էրեբունի-Երևանին, Ամանորին: Նախատեսվում է բակային ճամբարների և ամառային միջոցառումների կազմակերպում, Երևանյան ամառ ծրագրի իրականացում, Միջմանկապարտեզային սպորտլանդիա, Բակային միջոցառումներ այգիների, պուրակների, արձանների, կիսանդրիների բացում, պուրակներում համերգային ծրագրերի իրականացում, հիշարժան տարեթվերի, հոբելյանական միջոցառումների իրականացում: Կկազմակերպվի մշակութային կազմակերպությունների ամանորյա համերգ:

2017թ. կկազմակերպվեն և կանցկացվեն 7 մարզական միջոցառումներ, մասնավորապես բակային փառատոներ, ավանդական մրցաշարեր Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների քաղաքային 25-րդ մարզական խաղեր, ՀՀ ազգային ժողովի գավաթի խաղարկություն, «Առողջ սերունդ պաշտպանված հայրենիք» համայնքային բակային ավանդական փառատոն, ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթ, Աջափնյակ վարչական շրջանի ֆուտբոլի բակային փառատոն, նախազորակոչային-զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղեր, «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի գավաթ» անունը կրող բաց մրցաշար:

Առողջապահություն և սոցիալական ապահովություն

Շրջանի սոցիալապես անապահով ընտանիքների սոցիալական, բնակարանային-կոմունալ, կենցաղային պայմանների բարելավումը առաջնային խնդիր է:

Վարչական շրջանի տարածքում գործում է հանրապետական նշանակության 6 հիվանդանոց, 2 ամբուլատոր պոլիկլինիկա:

2017թ. նախատեսվող աշխատանքներ

«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ կշարունակվի բարեգործական ճաշարանի գործարկման ծրագիրը` վարչական շրջանի թվով 120 սոցիալապես անապահով բնակիչների համար: Կկազմակերպվի տոնական 4 միջոցառում Ամանորի, Սուրբ Հարության, Խաղողօրհնեքի և Տարեցների օրվա կապակցությամբ, էքսկուրսիաներ բարեգործական ճաշարանների շահառուների և խոցելի սոցիալական խմբերի համար: Նախատեսվում է կազմակերպել միջոցառումներ նաև Ընտանիքի օրվա, Երեխաների պաշտպանության օրվա, Հաշմանդամների միջազգային օրվա առթիվ: 2017 թվականին կշարունակվի վարչական շրջանի սոցիալապես անապահով բնակիչներին պետպատվերի շրջանակներում բուժսպասարկման ապահովման ծրագիրը:

Աջափնյակ վարչական շրջանի տարածքում գործող առողջապահական հիմնարկների հետ համատեղ կիրականացվեն սանիտարահիգիենիկ հակահամաճարակային և կարանտինային միջոցառումների ծրագրեր:

Հասարակական կազմակերպությունների հետ համատեղ կիրականացվեն տարատեսակ սոցիալական ծրագրեր կկազմակերպվի խորհրդատվություն, շահառուների հմտությունների զարգացմանն ու ակտիվացմանն ուղղված դասընթացներ, մասնավորապես,

Աջափնյակ վարչական շրջանում գործող բարեգործական ճաշարանի շահառուների, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների սոցիալական խնդիրների լուծման և բարելավման նպատակով:

Նախատեսվում է իրականացնել «Երբ գալիս է սեպտեմբերը» ծրագիրը վարչական շրջանի սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաներին աջակցելու համար:

Ֆինանսական աջակցություն կտրամադրվի սոցիալապես առավել կարիքավոր ընտանիքներին:

Ամանորյա տոների կապակցությամբ վարչական շրջանի առավել կարիքավոր 3500 ընտանիքների կհատկացվեն սննդի փաթեթներ:

Բնակարանային-կոմունալ տնտեսություն և բարեկարգում

Վարչական շրջանի ճանապարհային ցանցը 78.3 կմ է, մակերեսը 1250 հազ. քմ: Հաշվառված են 434 բազմաբնակարան բնակելի շենքեր, որտեղ կան 336 վերելակներ:

Ընդհանուր կանաչ տարածքը կազմում է 686.2 հա, ծառերի քանակը 33300 հատ: Ոռոգման ցանցի ընդհանուր երկարությունը 39.000 կմ է:

2017թ. նախատեսվող աշխատանքներ

2017 թվականին նախատեսվում է կատարել թվով 10 բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների, մուտքերի և վերելակների նորոգում: Կիրականացվեն բակային տարածքների ասֆալտե-բետոնե ծածկույթի ընթացիկ և կապիտալ վերանորոգման աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել նախադպրոցական հաստատությունների շենքերի ընթացիկ նորոգում և պահպանում:

2017 թվականին վարչական շրջանում նախատեսվում է ընդարձակել կանաչ տարածքները, մասնավորապես, խիտ բնակեցված թաղամասերում կատարել բակային այգիների վերանորոգում, գազոնային տարածքի վերականգնում, ծաղկային տարածության ընդարձակում: Նախատեսվում է նաև չոր և առավել վտանգավոր ծառերի հատում: Սիզամարգերի մակերեսը կհասցվի 31,2 հա.:

 

ԱՎԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

 

Ավան վարչական շրջանը սահմանակից է Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք, Արաբկիր վարչական շրջանների և Կոտայքի մարզի հետ: Ավան վարչական շրջանի տարածքը կազմում է 726 հա, բնակչությունը 53.0 հազ. մարդ:

Հիմնախնդիրներ

1. Հանգստի գոտիների ստեղծում, կանաչ տարածքների և ոռոգման ցանցի ընդլայնում

2. Արտաքին լուսավորության ապահովում, ներառյալ միջբակային տարածքների լուսավորում

3. Ինքնավար ոռոգման համակարգի ստեղծում

4. Նոր բակային տարածքների ստեղծում, բակային տարածքների բարեկարգում, ասֆալտապատում

5. Բնակչությանը մատուցվող ծառայությունների պարզեցում և որակի էական բարելավում

6. Ենթակառուցվածքների (թեքահարթակներ) ստեղծում տեղաշարժման սահմանափակ հնարավորություններ ունեցողների համար

7. Բնակչությանը մատուցվող առողջապահական ծառայությունների որակի բարձրացում, ներառյալ սպասարկվող բժշկական ընկերությունների շենքային պայմանների բարելավում գույքի արդիականացում, վերազինում

8. Շենքերի մուտքերի և մուտքերի դռների վերանորոգում

9. Քաղաքաշինական միջավայրի բարելավում և արդյունավետ հողօգտագործման ապահովում

10. Բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների վերանորոգում, վերելակների հիմնանորոգում, շենքերի ջրահեռացման համակարգերի հիմնանորոգում

11. Կրթօջախների, մարզական և մշակութային օջախների շենքային պայմանների բարելավում ընթացիկ նորոգում և հիմնանորոգում, գույքի թարմացում, հարակից բակերի ոռոգման ցանցերի վերանորոգում և կանաչապատում

12. Շրջակա միջավայրի պահպանում

Կրթություն, մշակույթ, սպորտ

Ավան վարչական շրջանում գործում է 7 մանկապարտեզ, 5 հիմնական, 1 միջնակարգ, 1 ավագ և 2 հատուկ դպրոց, 1 գրադարան, 1 մարզադպրոց, 1 մշակույթի տուն, 1 արվեստի դպրոց, 1 շախմատի մասնագիտացված մարզադպրոց:

2017թ. նախատեսվող աշխատանքներ

Նախատեսվում է վերանորոգել վարչական շրջանի թվով 7 մանկապարտեզների սանհանգույցները և խմբասենյակները: Շարունակական բնույթ է կրելու տոն և հիշատակի օրերին նվիրված միջոցառումների անցկացումը:

Կշարունակվի հսկողությունը մանկապարտեզներում սննդի որակի նկատմամբ և ուսումնադաստիարակչական աշխատանքների պատշաճ ընթացքն ապահովելու ուղղությամբ:

Վերահսկողություն կիրականացվի ուսումնական հաստատությունների հարակից տարածքների սանմաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքների նկատմամբ:

Սոցիալական ապահովություն և առողջապահություն

Ավան վարչական շրջանում գործում է 11 բուժհաստատություն:

Գործում է «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության ճաշարանը, «Խութ» բարեգործական հիմնադրամը:

2017թ.նախատեսվող աշխատանքներ

Թիվ 12 պոլիկլինիկայի հետ համատեղ կազմակերպվող «Բաց դռների օրեր»-ի շրջանակում կիրականացվեն խորհրդատվություններ, լաբորատոր և դժվարամատչելի հետազոտություններ, դասախոսություններ կանանց կոնսուլտացիայում գործող «Մայրության դպրոցում»:

Բնակչության սոցիալական պաշտպանվածության խնդիրներ իրականացնող հիմնարկ-ձեռնարկությունների, հասարակական, ինչպես նաև մի շարք բարեգործական կազմակերպությունների հետ կիրականացվեն տեղական նշանակության բարեգործական ծրագրեր:

Կկազմակերպվի սոցիալապես անապահով ընտանիքների 90 դպրոցահասակ երեխաների ամառային հանգիստը հանրապետության ճամբարներում:

Սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաներին կտրամադրվեն պայուսակներ և գրենական պիտույքներ:

Գ. Բուդաղյանի անվան արվեստի դպրոցում գերազանց առաջադիմություն ունեցող և կարիքավոր ընտանիքների 20 երեխա կազատվի ուսման վարձավճարից:

Կշարունակվի համագործակցությունը «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության հետ (1 բարեգործական ճաշարան շուրջ 180 շահառու), «Խութ» բարեգործական հիմնադրամի հետ կիրականացվեն սոցիալական տարբեր ծրագրեր:

ՀՀ տոն և հիշատակի օրերի կապակցությամբ դրամական, նյութական աջակցություն կցուցաբերվի պատերազմի, աշխատանքի, ոստիկանության վետերաններին, միայնակ տարեցներին, չորս և ավելի երեխաներ ունեցող, միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաների ընտանիքներին, զոհված, վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին, ինչպես նաև հասարակական կազմակերպություններին:

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ սոցիալապես անապահով 1000 ընտանիք կստանա սննդի փաթեթ, իսկ երեխաներին կհատկացվեն կոնֆետի փաթեթներ:

Բնակարանային-կոմունալ տնտեսություն

Ավան վարչական շրջանում հաշվառված է 237 բազմաբնակարան շենք, որից 20 բարձրահարկ և 28 մինչև 6 հարկանի: Առկա է 330 վերելակ:

2017թ. նախատեսվող աշխատանքներ

Կիրականացվեն հարթ տանիքների վերանորոգման աշխատանքներ ընդհանուր 5670 քմ մակերեսով համաձայն բնակիչների կողմից տրված դիմումների: Նախատեսվում է նաև թեք տանիք ունեցող բնակելի 2 շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքներ 750 քմ մակերեսով: Նախատեսվում է 33 շենքերի 48 մուտքերի և 6 վերելակների վերանորոգման աշխատանքներ:

Կիրականացվեն խաղահրապարակների, զբոսայգիների, բակերի,

աստիճանավանդակների, բազրիքների ընթացիկ նորոգման և այլ աշխատանքներ: Շրջանի տարածքում կկառուցվեն 8 նոր խաղահրապարակներ և պուրակներ:

Կբարեկարգվեն փողոցները, մայթերը և եզրաքարերը: Վերանորոգման աշխատանքները կատարվելու են մասնակի, փողոցների և թաղամասերի տարբեր հատվածներում:

Կիրականացվեն մայթերի և փողոցների ասֆալտապատման աշխատանքներ` 11.000 քմ ընդհանուր մակերեսով:

Վարչական շրջանի բոլոր թաղամասերում և փողոցների հարակից տարածքներում նախատեսվում է ընդարձակել կանաչ տարածքները: Նախատեսվում է նաև խիտ բնակեցված թաղամասերում բարեկարգել բակային այգիները, տեղադրել մանկական խաղեր և մետաղական նստարաններ, իրականացնել ծառատունկ, թփերի տնկում, ծառերի երիտասարդացում, ծառերի և թփերի բուժում:

 

ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

 

Արաբկիր վարչական շրջանը գտնվում է մայրաքաղաքի հյուսիս-արևելյան հատվածում` 1235 հա մակերեսով: Վարչական շրջանն ընդհանուր սահմաններով հարում է Աջափնյակ, Ավան, Դավթաշեն, Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններին, իսկ արտաքին սահմանագծով Կոտայքի մարզին:

2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ վարչական շրջանի բնակչությունը կազմում է 115.4 մարդ:

Հիմնախնդիրներ

1. Մանկապարտեզների և արտադպրոցական հիմնարկների շենքային պայմանների բարելավում ընթացիկ նորոգում և հիմնանորոգում, գույքի թարմացում:

2. Թեք և հարթ տանիքների նորոգում, ներքին կոյուղագծերի և ջրագծերի ցանցի հիմնանորոգում, մուտքերի էլեկտրամալուխների և լարերի վերադասավորում, վերելակների վերանորոգում և փոխարինում նորով, վթարայնության կարգի ուսումնասիրություն և ըստ վթարայնության աստիճանի շենքերի ամրացում:

3. Փողոցների հեղեղատարների կառուցում և հների վերանորոգում: Հենապատերի հիմնանորոգման և նորերի կառուցման անհրաժեշտություն: Հրազդանի կիրճում անվտանգության մետաղական արգելափակոցների կառուցում:

4. Մինի ֆուտբոլի դաշտերի քանակի ավելացում, բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգում և ընթացիկ վերանորոգում:

5. Փողոցների ասֆալտապատման և վերանորոգման աշխատանքների իրականացում:

6. Աղբամուղների և աղբախցերի հիմնանորոգում և վերակառուցում:

7. Նոր պուրակների և կանաչապատ բակերի ստեղծում:

8. Նոր կոյուղագծերի կառուցում և գործողների վերակառուցում, մատակարարվող ոռոգման ջրի ծավալների ավելացում:

9. Ջրածածկ նոր մակերեսների ստեղծում:

10. Առողջապահական և սպորտային համալիրների ստեղծում:

Կրթություն, մշակույթ, սպորտ

Արաբկիր վարչական շրջանում գործում է 13 մանկապարտեզ, 21 հանրակրթական դպրոց (4-ը ավագ), 4 մարզադպրոց, 1 շախմատի դպրոց, 2 գրադարան և 2 երաժշտական դպրոց:

2017թ. նախատեսվող աշխատանքներ

2017թ. կրթության, մշակույթի և սպորտի ոլորտում նախատեսվում է անցկացնել ՀՀ հիշատակի և տոն օրերին նվիրված մշակութային 14, սպորտային 21, ազգային տոների վերականգնմանն ու անցկացմանն ուղղված 9 միջոցառում:

Սոցիալական ապահովություն և առողջապահություն

Արաբկիր վարչական շրջանի 182 կարիքավոր բնակիչներ օգտվում են գործող բարեգործական ճաշարանի ծառայությունից («Արշավիր և Պայծառ Աբրահամյաններ»): Վարչական շրջանի տարածքում գործում են 3 պոլիկլինիկաներ և 3 հիվանդանոցներ, որոնց միջոցով իրականացվում է շրջանի բնակչության բժշկական սպասարկումը: Կան նաև բժշկական ծառայություններ մատուցող բազմաթիվ այլ կառույցներ: Դրամական և այլ օգնություն է ցուցաբերվում կարիքավոր ընտանիքներին, զոհված ազատամարտիկների

ընտանիքներին, ծնողազուրկ երեխաներին, հաշմանդամներին, բնակչության սոցիալապես անպաշտպան այլ խավերին:

2017թ. նախատեսվող աշխատանքներ

Սոցիալական աջակցության համակարգն իր մեջ ներառում է տարբեր սոցիալական ծրագրեր ի նպաստ համայնքի սոցիալապես խոցելի խմբերի բարօրության: Այս ոլորտում 2017թ. նախատեսվում է.

. շարունակել համագործակցությունը Գերմանական Կարմիր Խաչի, «Արշավիր և Պայծառ Աբրահամյաններ» բարեգործական հիմնադրամի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ բարեգործական ճաշարանների գործունեության նպատակով,

. կազմակերպել սոցիալապես ռիսկային խմբի ընտանիքների դպրոցահասակ երեխաների ամառային հանգիստը հանրապետության ճամբարներում, երեխաներին ապահովել սնունդով, հագուստով և հիգիենայի պարագաներով: Կստեղծվեն բակային ճամբարներ երեխաների ժամանցը բովանդակալից և հետաքրքիր դարձնելու նպատակով,

. ՀՀ տոների և հիշատակի օրերի կապակցությամբ դրամական, նյութական աջակցություն ցուցաբերել պատերազմի վետերաններին, միայնակ տարեցներին, զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին, հաշմանդամներին, ծնողազուրկ երեխաներին, միայնակ և բազմազավակ մայրերին և կարիքավոր ընտանիքներին: Կազմակերպել տոնական միջոցառումներ նշված սոցիալական խմբերի համար,

. Մայրության տոնի առթիվ նվերներ մատուցել սոցիալապես անապահով 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին,

. Մայիսի 9-ի առթիվ դրամական նվիրատվություն տրամադրել ՀՄՊ 65 վետերանի,

. Հունիսի 1-ին ԵԿՄ անդամների և կարիքավոր ընտանիքների երեխաների համար կազմակերպել այցելություն Երևանի կենդանաբանական այգի,

. 2017թ. ՀՀ անկախության օրը ծնված երեխաների մայրերին նվերների մատուցում,

. Ամանորի կապակցությամբ տոնական միջոցառումների կազմակերպում տարբեր սոցիալական խմբերի համար,

. Ամանորի առթիվ սննդի փաթեթների հատկացում առավել կարիքավոր տարբեր սոցիալական խմբերին պատկանող ընտանիքներին,

. նվերների պատրաստում մանկապարտեզի տարիքի երեխաների համար,

. բարեգործական ճաշարանում կազմակերպել տոնական միջոցառում Քրիստոսի Հարության տոնի կապակցությամբ, ամռան ընթացքում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար կազմակերպել էքսկուրսիա Մուղնու, Օհանավանի և Խոր Վիրապի վանքեր,

. գիտելիքի օրվա առթիվ սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաներին նվիրել պայուսակ և գրենական պիտույքներ,

. հաշմանդամություն ունեցող երեխաներին հասարակությանը ինտեգրելու նպատակով համագործակցել նրանց հարցերով զբաղվող կազմակերպությունների հետ ընդգրկելով տարաբնույթ ծրագրերում,

. նախատեսվում է այցելել միայնակ ծերերին մեկ օր նրանց հետ անցկացնելու համար,

. աջակցել անօթևաններին ժամանակավոր կացարաններում բնակվելու հարցում,

. դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների և ընտանիքների պաշտպանություն և սոցիալական աջակցություն ապահովելու գործում համագործակցել ՀՀ ոստիկանության հետ, անցկացնել սեմինարներ,

. կարիքավոր ընտանիքներին վառելափայտի հատկացում,

. հասարակական կազմակերպություններին աջակցություն և նրանց հետ համագործակցություն,

. գործազրկության նվազեցման նպատակով համագործակցություն զբաղվածության կենտրոնի և գործատուների հետ,

. համագործակցություն առողջապահական հիմնարկների հետ սոցիալապես անապահով խավերին անվճար բուժօգնություն ցուցաբերելու ուղղությամբ ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ միջնորդագրերով պետական պատվերի շրջանակներում կազմակերպելու բնակիչների բժշկական հետազոտությունը, բուժումը և վիրահատությունը,

. բժշկական հաստատություններում կազմակերպել «Բաց դռների օրեր» խորհրդատվություններ, մասնակի հետազոտություններ,

. բուժաշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպել տոնական միջոցառում վարչական շրջանում գործող բուժհաստատությունների աշխատողների համար,

. աջակցություն վարչական շրջանի սոցիալապես անապահով և հաշմանդամության կարգ ունեցող բնակիչներին` ՀՀ-ում գործող առողջարանների ուղեգրեր տրամադրելու հարցում:

Կոմունալ տնտեսություն

Վարչական շրջանում հաշվառված են 692 բազմաբնակարան բնակելի շենքեր, որոնցից 392-ն ունեն թեք լանջավոր, իսկ 300-ը` հարթ տանիքներ: Շենքերն ունեն 1978 մուտքեր և գործում են 450 վերելակներ:

Արաբկիրում առկա է 1 խոշոր կամուրջ «Լամբադա», 3 վերգետնյա, 6 ստորգետնյա անցումներ և 1 էստակադա:

Վարչական շրջանում հաշվառված են 117 փողոցներ, որոնց երկարությունը կազմում է 85642 կմ` 1308164 քմ մակերեսով:

2017թ. նախատեսվող աշխատանքներ

2017թ. ընթացքում նախատեսվում է իրականացնել բազմաբնակարան բնակելի շենքերի 5 թեք տանիքների վերանորոգում, 27 հարթ տանիքների վերանորոգում, պարբերաբար կատարվելու են դեռատիզացիոն, դեզինֆեկցիոն, աղբախցերի լվացման և մշակման աշխատանքներ, վերանորոգվելու են 15 ներքին ջրագծեր: Վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն 29 մուտքերում: Վերանորոգվելու է 18 վերելակ: Բարեկարգվելու են թվով 14 բակեր, կառուցվելու են նոր խաղահրապարակներ:

Ընթացիկ վերանորոգման են ենթարկվելու 6 բակեր, իրականացվելու է զբոսայգիների կառուցում և պահպանում: Փողոցներում և բակերում տեղադրվելու են թվով 59 նստարաններ և 1 զրուցարան: Վերանորոգվելու է 7387 քմ ասֆալտբետոնե ծածկույթ և 160 գծմ եզրաքար: Վերանորոգվելու է «Վ. Դավթյանի անվան այգու» գետնանցումը, անցուղիները և եզրաքարերը: Պարբերաբար բարեկարգման աշխատանքներ են իրականացվելու Հրազդանի կիրճում:

Բնապահպանություն

Վարչական շրջանում հաշվառված է 77 հա կանաչապատ տարածք, որից մշտապես մշակվում է 53 հա-ը, այդ թվում` 2.9 հա պուրակ, 5 հա այգի, 8.4 հա սիզամարգ, 36.7 հա անտառ-պուրակ: Շրջանում գործող ոռոգման համակարգի երկարությունը 71000 գծմ է:

Անհրաժեշտ է ընդլայնել կանաչապատ տարածքները` անտառ-պուրակները հասցնելով 45 հա-ի:

2017թ. նախատեսվող աշխատանքներ

2017թ. տնկվելու է 2000 ծառ և 2000 թուփ: Հիմնովին կվերանորոգվի 5 հա սիզամարգ:Կկառուցվի 2500 գծմ նոր ոռոգման ցանց: Նախատեսվում է հիմնանորոգել նաև 1000 գծմ գործող ոռոգման ցանց:

Մշտապես կբարեկարգվի 53 հա կանաչապատ տարածությունը:

 

ԴԱՎԹԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

 

Դավթաշեն վարչական շրջանը սահմանակից է Աջափնյակ և Արաբկիր վարչական շրջաններին, արտաքին սահմանագծով հարում է Կոտայքի մարզին:

Դավթաշեն վարչական շրջանի տարածքը կազմում է 647 հա, բնակչությունը 42.5 հազ. մարդ (2016թ. հունվարի 1-ի դրությամբ):

Հիմնախնդիրներ

1. Բակային տարածքների բարեկարգում և կահավորում

2. Չլուսավորվող հատվածներում արտաքին լուսավորության ապահովում

3. Ասֆալտապատման ենթակա տարածքների բարեկարգում

4. Բազմաբնակարան շենքերի ենթակառուցվածքների (ջրատար և ջրթափ խողովակներ) վերանորոգում

5. Տեղաշարժվելու դժվարություններ ունեցողների համար ենթակառուցվածքների (թեքահարթակներ) ստեղծում

6. Հարթ տանիքների վերանորոգում

7. Մուտքերի վերանորոգում

Կրթություն, մշակույթ, սպորտ

Դավթաշեն վարչական շրջանում գործում է 5 մանկապարտեզ, 6 հանրակրթական դպրոց (1 միջնակարգ, 4 հիմնական և 1 ավագ), Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոց, 1 գրադարան, 1 շախմատի դպրոց, 1 հանդբոլի և խաղային այլ մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց:

Մանկապարտեզների վերանորոգման և գույքի անընդհատ նորացման արդյունքում ստեղծվել են բարենպաստ պայմաններ, ինչը հանգեցրել է երեխաների հաճախումների թվի ավելացմանը:

2017 թվականին նախատեսվող աշխատանքներ

2017թ. մշակութային և սպորտային միջոցառումները կազմակերպվելու են 2016թ. ծրագրերի անցկացման սկզբունքներին համապատասխան, կրելու են ընդգրկուն բնույթ և կազմակերպվելու են կրթական հաստատություններում և բակային տարածքներում:

2017թ. մշակութային և սպորտային ծրագրերում ապահովվելու է մանկապարտեզների սաների, հանրակրթական և արվեստի դպրոցի երեխաների մասնակցությունը, իսկ սպորտային մրցաշարերում ու միջոցառումներում կընդգրկվեն ինչպես շախմատի դպրոցի սաները, այնպես էլ վարչական շրջանի երեխաներն ու պատանիները:

Սոցիալական ապահովություն և առողջապահություն

Դավթաշեն վարչական շրջանի տարածքում է գործում հ.20 ամբուլատոր բժշկական կենտրոնը, «Առաքելություն Հայաստան» բարեգործական ճաշարանը:

2017 թվականին նախատեսվող աշխատանքներ

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի հետ համագործակցության շրջանակում կապահովվի բարեգործական ճաշարանի շահառուների սպասարկումը:

Համագործակցության ծրագրերը կպահպանեն հիմնական ուղղվածությունը ընդգրկելով սոցիալապես խոցելի, կարիքավոր բնակիչներին: Կտրամադրվի պարենային օգնություն և ֆինանսական աջակցություն: Ծրագիրը ներառում է 13 միջոցառում ուղղված տոն և մասնագիտական օրերին խոցելի խմբերի աջակցությանը: Այս ուղղությամբ կշարունակվեն համագործակցության ծրագրերը, որոնք յուրաքանչյուր տարի համալրվում են նոր ծավալներով:

2017թ. սոցիալական բաղադրիչ ունեցող միջոցառումներ են իրականացվելու Ամանորի, Զատիկի տոնի, Մայրության և գեղեցկության տոնի, Հայրենական Մեծ պատերազմի, ՀՀ անկախության օրվա կապակցությամբ:

2017թ. կշարունակվի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին Գիտելիքի օրվա կապակցությամբ պայուսակների և գրենական պիտույքների հատկացման, ինչպես նաև ամառային հանգստի կազմակերպման ծրագրերը:

Դավթաշեն վարչական շրջանի և ՀՀ մարզերի, ԼՂՀ շրջանների միջև համագործակցության ծրագրերի շրջանակում կիրականացվեն բարեգործական միջոցառումներ, ինչպես նաև մշակութային և սոցիալական բաղադրիչով տարատեսակ ծրագրեր:

Բնակարանային-կոմունալ տնտեսություն և բարեկարգում

Դավթաշեն վարչական շրջանում հաշվառված է 188 բնակելի և 4 նորակառույց բազմաբնակարան շենք, 394 վերելակ:

Կանաչապատման կազմակերպության կողմից սպասարկվում է շրջանի 18 հա տարածքը (կանաչապատ տարածք, ծաղկապատ տարածք, այգի, պուրակ, ոռոգման ցանց):

2017 թվականին նախատեսվող աշխատանքներ

2017թ. Դավթաշեն վարչական շրջանի բազմաբնակարան շենքերում առկա խնդիրների լուծման ուղղված կիրականացվեն.

. բնակելի շենքերի շուրջ 13100 քմ հարթ տանիքների վերանորոգման աշխատանքներ,

. վերելակների անխափան գործունեություն ապահովման համար համատիրություններին կհատկացվեն անհրաժեշտ սարքավորումներ,

. կբարեկարգվի 6 բակային տարածք ապահովվելով քաղաքային կահավորանքի տարրերով աղբամաններ, նստարաններ, զրուցարաններ:

. մուտքերի նորոգման աշխատանքներ, որոնք ընդգրկում են շենքերի բոլոր հարկերը:

Բազմաբնակարան շենքերի խնդիրների լուծման գործում մեծ դերակատարություն ունեն համատիրությունները: Աջակցություն կցուցաբերվի համատիրություններին շենքերի նկուղներում ջրատար վնասված խողովակների նորոգման, ջրթափ խողովակների վերականգնման ուղղությամբ:

Փողոցների երթևեկելի հատվածի և մայթերի ասֆալտե-բետոնե ծածկույթի ընթացիկ և կապիտալ նորոգման աշխատանքները, ինչպես նաև փողոցների եզրաքարերի վերանորոգումը կիրականացվեն գույքագրման արդյունքում ստացված տեղեկատվությանը համապատասխան:

Շարունակական բնույթ է կրելու մայթերի հարակից տարածքների, Եղվարդի խճուղու միջնամասի կանաչ շերտի, ինչպես նաև Կենտրոնական այգու, Կաղնուտի այգու, Դավթաշենի հուշարձանի հարակից տարածքի, բակային հանգստի գոտիների ծառերի և կանաչ տարածքների խնամքը:

 

ԷՐԵԲՈՒՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

 

Էրեբունի վարչական շրջանը սահմանակից է Երևանի Կենտրոն, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Շենգավիթ և Նուբարաշեն վարչական շրջաններին, ինչպես նաև ՀՀ Կոտայքի և Արարատի մարզերին:

Էրեբունի վարչական շրջանի տարածքը կազմում է 4749 հա, բնակչությունը 126.9 հազ. մարդ:

Հիմնախնդիրներ

1. Վթարային շենքերի ամրացում:

2. Ծերացած ծառերի փոխարինում նորերով (Սասունցի Դավթի, Մուրացանի, Աթոյանի և Ռոստովյան փողոցներում)

3. Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի հիմնանորոգում

4. Մանկապարտեզների հիմնանորոգում

5. Հ. 178 դպրոցի և հ.72 մանկապարտեզի ջեռուցման համակարգերի առանձնացում

6. Ոռոգման ցանցի հիմնական և մասնակի վերանորոգում, կոյուղագծերի և դիտահորերի նորոգում

7. Շենքերի խմելու ջրի և կոյուղագծերի հիմնանորոգում

8. Էրեբունի զանգվածի բազմաբնակարան շենքերի տակ ստորգետնյա ջրերի վերացման նպատակով դրենաժային համակարգի կառուցում

9. Արտաքին լուսավորության ապահովում չլուսավորվող փողոցներում և տարածքներում

10. Հանգստի նոր գոտիների ստեղծում

11. Կանաչ տարածքների ընդլայնում

12. Բակային տարածքների բարեկարգում, միջբակային տարածքների լուսավորում և ասֆալտապատում

13. Քաղաքաշինական միջավայրի բարելավում և արդյունավետ հողօգտագործման ապահովում, նոր թեքահարթակների կառուցում

14. Բազմաբնակարանային բնակելի շենքերի մուտքերի, հարթ և թեք տանիքների, վերելակների, պատշգամբների վերանորոգում

Կրթություն, մշակույթ, սպորտ

Էրեբունի վարչական շրջանի տարածքում գործում է 3 մասնավոր և 22 պետական հանրակրթական դպրոց (3 ավագ, 16 հիմնական, 3 միջնակարգ), 3 մասնավոր և Երևանի ենթակայության 12 մանկապարտեզ, 4 գրադարան, 1 մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն, 1 արվեստի դպրոց, 1 երաժշտական դպրոց, 1 մարզադպրոց, 1 շախմատի դպրոց, 1 մարզատրամաբանական խաղերի մարզադպրոց:

2017 թվականին նախատեսվող աշխատանքներ

2017թ. կրթական ծրագրերի շրջանակներում նախատեսվում է փոխայցելություններ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի և Ստեփանակերտի շրջանների, ինչպես նաև Սևան քաղաքի դպրոցներ, մանկապարտեզներ, մարզադպրոցներ:

Կկազմակերպվեն մշակութային 18 միջոցառումներ նվիրված Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին, Կանանց միջազգային օրվան, Հաղթանակի օրվան, Սահմանադրության օրվան և այլ տոներին: Կիրականացվի համագործակցություն Երևանի Պետական Դրամատիկական, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական, Մհեր Մկրտչյան, Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, Համազգային թատրոնների հետ:

Կշարունակվի համատեղ մշակութային գործունեության ծրագրերի մշակումը «Դո-ռե-մի» երգի ստուդիայի, «Էլ-Մար» կինոստուդիայի, «Լիբերտո» ակումբի հետ:

Կանցկացվեն սպորտային 8 միջոցառումներ` «Ազգային ժողովի գավաթ», «Լավագույն մարզական ընտանիք», Անկախության 26-ամյակին նվիրված մարզական խաղեր և այլն:

Կազմակերպվելու է սպորտլանդիա` վարչական շրջանի մանկապարտեզների միջև, կանցկացվեն միջբակային մարզական միջոցառումներ, ինչպես նաև ըմբշամարտի մրցումներ այլ վարչական շրջանների մարզիկների մասնակցությամբ:

Վարչական շրջանի մանկապարտեզների ավարտական խմբերի սաներին կտրամադրվեն պայուսակներ` գրենական պիտույքներով:

Նախատեսվում է հիմնանորոգման աշխատանքներ հ.70, հ.71 մանկապարտեզներում և մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում:

2017թ. նախատեսվում է ևս 2 մանկապարտեզների 362 քմ տանիքի վերանորոգում:

Սոցիալական ապահովություն և առողջապահություն

Էրեբունի վարչական շրջանի տարածքում են գտնվում «Էրեբունի» և «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնները, որոնք ընդգրկում են 2 ծննդատուն, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցը, ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալը, ատամնաբուժարաններ, 6 ամբուլատոր պոլիկլինիկա, շտապօգնության ենթակայան:

2017 թվականին նախատեսվող աշխատանքներ

Սոցիալական տարբեր խմբերի համար կկազմակերպվեն միջոցառումներ նվիրված տոներին և հիշատակի օրերին: Կշարունակվի համագործակցությունը հասարակական կազմակերպությունների հետ, կիրականացվեն սոցիալական բնույթի տարբեր ծրագրեր:

Սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաներին կտրամադրվեն պայուսակներ և գրենական պիտույքներ: Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ բազմաթիվ անապահով ընտանիքներ կստանան սննդի փաթեթներ, իսկ երեխաները կոնֆետի փաթեթներ:

Աջակցություն կցուցաբերվի անօթևաններին ժամանակավոր կացարանում տեղավորելու հարցում: Կշարունակվի սիրիահայ ընտանիքներին բազմաբնույթ աջակցության ցուցաբերման ծրագիրը:

Սոցիալական աջակցության կարիք ունեցող բնակիչների, ինչպես նաև սոցիալական տարբեր խմբերի համար նախատեսվում է դրամական, նյութական և դեղորայքային օգնություն: Բազմազավակ անապահով ընտանիքների, Հայրենական պատերազմի վետերանների, միայնակ տարեցների, զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքների, ինչպես նաև սոցիալական այլ խմբերի աջակցություն կցուցաբերվի ձմռան վառելիքի, գույքահարկի և աղբահանության գումարների զիջման, բուժօգնության և սոցիալական բնույթի այլ հարցերում: Կկազմակերպվի սոցիալապես անապահով և հարազատ չունեցող անձանց հուղարկավորությունը: Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուտենբերգի երկրամասային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հետ համագործակցության արդյունքում կշարունակի գործել բարեգործական ճաշարանը:

2017թ. ևս վարչական շրջանի սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքների, ինչպես նաև կառավարության որոշմամբ սահմանված սոցիալական այլ խմբերի 7-13 տարեկան շուրջ 160 դպրոցականներ ամառային արձակուրդի 20-օրյա հանգիստը կանցկացնեն մանկական առողջարարական ճամբարում:

Բնակչության շրջանում առողջապահական խնդիրների լուծման նպատակով առողջապահական կազմակերպությունների հետ կիրականացվեն ծրագրեր:

2017 թվականին կշարունակվի սոցիալապես անապահով բնակիչների պետպատվերի շրջանակներում բուժսպասարկման ծրագիրը:

Կցուցաբերվի աջակցություն տեղաշարժման սահմանափակ կարողություններով կարիքավոր բնակիչներին` սայլակների ձեռքբերման գործում:

Բնակարանային-կոմունալ տնտեսություն, բարեկարգում

Էրեբունի վարչական շրջանում առկա է 261 բազմաբնակարան շենք, որում գործում է 209 վերելակ: Էրեբունի վարչական շրջանում ճանապարհային ցանցը 41.5 կմ է:

2017 թվականին նախատեսվող աշխատանքներ

2017թ. նախատեսվում է Էրեբունի վարչական շրջանի բազմաբնակարան 36 շենքերի հարթ (մոտ 8.970 քմ.) և թեք (մոտ 1.000 քմ.) լանջավոր տանիքների, 81 շքամուտքերի (բոլոր հարկերը) վերանորոգում, ինչպես նաև թվով 10 վերելակների հիմնանորոգում:

Վարչական շրջանում առկա հուշարձանների պահպանման աշխատանքները շարունակական բնույթ են կրելու: Չորս հուշարձան վերանորոգվելու է:

Նախատեսվում է 30.000 քմ ասֆալտապատում, 1 հա բակային տարածքների կանաչապատում: Բազմաբնակարան շենքերի բակերում կիրականացվեն փոսային նորոգումներ (5000 քմ միջբակային ճանապարհներ):

Նախատեսվում է հիմնանորոգել 8 բակ: Այվազովսկու փողոցում նախատեսվում է կառուցել ոռոգման ցանց, վերականգնել և ընդլայնել վարչական շրջանի կանաչ տարածքները 6,5 հեկտար կանաչ տարածքների մակերեսը հասցնելով 7 հեկտարի:

Կվերականգնվեն 42 բակերի վնասված հատվածները: Կտեղադրվեն մոտ 50 նստարաններ և 25 նոր աղբարկղեր:

2017թ. նախատեսվում է ստեղծել նոր հանգստի գոտի` Ավանեսովի և Նոր Արեշի 41-րդ փողոցների հատման մասում: Վարչական շրջանում կիրականացվի ծառատունկ (2000 հատ): Նախատեսվում է Մանկական այգու շատրվանների նորոգում, մինի ֆուտբոլի դաշտի կառուցում Խաղաղ Դոնի 27 շենքի բակում:

 

ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

 

Կենտրոն վարչական շրջանը սահմանակից է Աջափնյակ, Արաբկիր, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններին: Կենտրոն վարչական շրջանի տարածքը կազմում է 1335 հա, բնակչությունը 125.5 հազ. մարդ:

Հիմնախնդիրներ

1. Քաղաքաշինական միջավայրի բարելավում և արդյունավետ հողօգտագործման ապահովում

2. Վարչական շրջանի կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների պարզեցում և որակի էական բարելավում

3. Բակային տարածքների բարեկարգում, միջբակային տարածքների լուսավորում, ասֆալտապատում, մայթերի մասնակի և կապիտալ վերանորոգում, խաղահրապարակների ստեղծում և կանաչապատում

4. Կանաչ տարածքների ընդլայնում, սանմաքրման և աղբահանության որակի բարելավում, բազմաբնակարան շենքերի պարտադիր նորմերի արդյունավետ և ամբողջական իրականացում

5. Փողոցներում և բակային տարածքներում արտաքին լուսավորության ապահովում, վթարային հենասյուների փոխարինում

6. Հանգստի գոտիների ստեղծում, ընդլայնում, այգիների բարեկարգում և կանաչապատում

7. Տեղաշարժվելու դժվարություններ ունեցողների համար շրջանային նշանակության փողոցներում ենթակառուցվածքների (թեքահարթակներ) ստեղծում

8. Անվտանգ տեղաշարժն ապահովելու համար անցումների ընթացիկ նորոգում և նորերի կառուցում

9. Բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների, արտաքին պատերի և կախովի պատշգամբների վերանորոգում, շքամուտքերի պատուհանների փոխարինում, նոր վերելակների ձեռք բերում և տեղադրում, ներքին կոյուղագծերի և ջրագծերի նորոգում

10. Բազմաբնակարան շենքերում բնակֆոնդի պահպանման, վերանորոգման աշխատանքների իրականացմանն ուղղված աջակցության ապահովում

11. Էլեկտրական մալուխների վերակառուցում` ներառյալ բակերը և բազմաբնակարան շենքերը:

12. Կրթօջախների, մարզական և մշակութային օջախների շենքային պայմանների բարելավում հիմնանորոգում, ընթացիկ նորոգում, գույքի թարմացում, բակերի ոռոգման ցանցերի վերականգնում, նորերի կառուցում և կանաչապատում

Կրթություն, մշակույթ, սպորտ

Կենտրոն վարչական շրջանում գործում է`

1. 34 մանկապարտեզ, որից` Երևանի ենթակայության 21,

2. 31 դպրոց որից` 6 ավագ, 25 հիմնական,

3. 23 բուհ,

4. Արվեստի և երաժշտական 7 դպրոց, որից` Երևանի ենթակայության` 2,

5. Միջնակարգ մասնագիտական 2 ուսումնարան,

6. 4 գրադարան, որից` Երևանի ենթակայության 1,

7. Կրթական-մշակութային 9 հաստատություն, որից` Երևանի ենթակայության 1,

8. 2 մարզադպրոց,

9. 19 թատրոն,

10. 5 մշակութային կենտրոն,

11. 31 թանգարան և ցուցասրահ:

2017 թվականին նախատեսվող աշխատանքներ

2017թ. մշակույթի, կրթության և սպորտի բնագավառում քաղաքականությունն ուղղված է լինելու մշակութային ժառանգության պահպանմանն ու փոխանցմանը սերունդներին, արհեստներին, ժողովրդական ստեղծագործությանն աջակցելուն, բնակչության առողջության և աշխատունակության պահպանմանը նպաստելուն:

2017թ. կկազմակերպվեն`

1. 30 մշակութային միջոցառումներ,

2. 13 կրթական միջոցառումներ,

3. 7 սպորտային միջոցառումներ,

Ամառային արձակուրդների ընթացքում կկազմակերպվեն նաև բակային ճամբարներ: Երևանի քաղաքային ծրագրով նախատեսվում է վերանորոգել շրջանի թիվ 19, թիվ 7, թիվ 8, թիվ 2, թիվ 3 մանկապարտեզները:

Մշտական հսկողություն կիրականացվի շրջանի մանկապարտեզներում սննդի որակի նկատմամբ:

Սոցիալական ապահովություն և առողջապահություն

Կենտրոն վարչական շրջանում գործում է 29 առողջապահական կազմակերպություն (Երևանի ենթակայության 5):

2017 թվականին նախատեսվող աշխատանքներ

2017թ. սոցիալական ապահովության բնագավառում քաղաքականությունն ուղղված է լինելու աշխատատեղերի ստեղծման ավելացմանը նպաստելուն, հաշմանդամների, միայնակների, զոհված ազատամարտիկների և սոցիալապես անապահով այլ խմբերի հոգսերի թեթևացմանը:

Շարունակվելու են հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության ծրագրերը ուղղված սոցիալական խնդիրների լուծմանը (մարդասիրական օգնությունների ստացում և բաշխում, առողջապահական, ուսուցողական ծրագրերի իրականացում):

Նախատեսվում է`

1. Դրամական աջակցություն ցուցաբերել 2 հասարակական կազմակերպությունների (ՀՄՊ մասնակիցների միություն և Մանկավարժ վետերանների միություն), շրջանի կարիքավոր 800 ընտանիքի,

2. Մարտի 8-ի կապակցությամբ աջակցություն ցուցաբերել 89 զոհված ազատամարտիկների կանանց,

3. Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ պայուսակներ և գրենական պիտույքների հավաքածուներ հատկացնել 850 ընտանիքների 1-4-րդ դասարանների երեխաներին

4. Հունիսի 1 կապակցությամբ 400 սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին հատկացնել կոնֆետների փաթեթներ,

5. Աջակցություն ցուցաբերել 80 միայնակ անժառանգ ծերերի,

6. Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ 140 խիստ կարիքավոր 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամների հատկացնել էլեկտրական թեյնիկներ,

7. ՀՀ բանակի օրվա կապակցությամբ նվերներ տրամադրել նորակոչիկներն,

8. Աջակցություն ցուցաբերել 50 բազմանդամ ընտանիքների երեխաների,

9. Ապրիլի 7-ի կապակցությամբ անկողնային պարագաներ տրամադրել թվով 40 1-3 ամսական երեխաներ ունեցող սոցիալապես անապահով ընտանիքների,

10. լսողական խնդիրներ ունեցող 50 հաշմանդամների հատկացնել անկողնային պարագաներ,

11. տեսողական խնդիրներ ունեցող 90 հաշմանդամների հատկացնել ձմեռային ծածկոցներ,

12. Աջակցություն ցուցաբերել ՀՄՊ 72 մասնակցի և Արցախյան ազատամարտի 67 հաշմանդամի,

13. Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ սոցիալապես անապահով 4450 ընտանիքի տրամադրել սննդի, իսկ մանկապարտեզների 3200 երեխաների հատկացնել կոնֆետների փաթեթներ,

14. Կազմակերպել սոցիալապես անապահով 90 երեխաների ամառային հանգիստը Հանքավանի ճամբարում,

15. Կազմակերպել 65 կարիքավոր բնակչի սննդի ապահովումը` համագործակցելով Գերմանական կարմիր խաչի հետ:

Բնակարանային-կոմունալ տնտեսություն և բարեկարգում

Կենտրոն վարչական շրջանում հաշվառված է բնակելի 807 շենք, 825 վերելակ: Բազմաբնակարանային շենքերի կառավարումն իրականացվում է 42 համատիրությունների և 28 լիազորագրային կառավարման միջոցով: Բակերում կա 120 խաղահրապարակ, մինի ֆուտբոլի 13 դաշտ:

Կենտրոն վարչական շրջանն ունի 22 զբոսայգի` 78.4 հա մակերեսով, 16 խաղահրապարակ (զբոսայգիներում): Կանաչ տարածությունները 245.1 հա են, մերձակա անտառային գոտին 120 հա, սիզամարգերի մակերեսը 17.8 հա:

2017 թվականին նախատեսվող աշխատանքներ

2017թ. նախատեսվում է իրականացնել`

1. 11500 քմ բակերի բարեկարգման և ասֆալտապատման աշխատանք,

2. 7 բակային տարածքների կապիտալ վերանորոգման աշխատանքներ, (ընթացիկ վերանորոգման աշխատանքները կիրականացվեն համատիրությունների միջոցով),

3. Բազմաբնակարան շենքերի 7000 քմ հարթ և 3000 քմ թեք տանիքի հիմնանորոգում,

4. Տարածքների դեռատիզացիոն աշխատանքներ

5. Կանաչ տարածքների ընդլայնման, պահպանման և ոռոգման ցանցերի ընթացիկ վերանորոգման աշխատանքներ, այդ թվում ծառատունկ (6800 ծառ և թուփ), ծաղկապատում, սիզամարգերի բարեկարգում և ջրագծերի վերականգնում:

6. 46 հուշարձանների պահպանման աշխատանք:

Վերելակների, շքամուտքերի, ջրամատակարարման և ջրահեռացման խողովակաշարերի, մուտքերի դռների և պատուհանների, մալուխների վերանորոգման աշխատանքները իրականացվելու են կենտրոնում գործող համատիրությունների միջոցներով: Աջակցություն կցուցաբերվի համատիրություններին:

 

ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

 

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը սահմանակից է Աջափնյակ, Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններին: Արտաքին սահմանագծով հարում է Արարատի և Արմավիրի մարզերին:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքը կազմում է 2516 հա, բնակչությունը 136.4 հազ. մարդ:

Հիմնախնդիրներ

1. Այգիների, հանգստի գոտիների և բակերի վերջնական ձևավորում

2. Միջթաղային ճանապարհների վերակառուցում, ամբողջական բարեկարգում ներառյալ միջբակային տարածքների ասֆալտապատում

3. Միջբակային անցուղիների աստիճանների վերանորոգում, վերակառուցում

4. Հուշարձանների պահպանություն և կանաչ տարածքների ընդլայնում

5. Չլուսավորվող փողոցների ու բակային տարածքների արտաքին լուսավորության ապահովում

6. Անցումների նորոգում, նորերի կառուցում, թեքահարթակների ստեղծում

7. Ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունների և բուժսպասարկման որակի բարձրացում, բնակչությանը սպասարկող բժշկական ընկերությունների հետ համագործակցության ակտիվացում

8. Կրթօջախների ընթացիկ նորոգում և հիմնանորոգում, գույքի թարմացում: Մարզական և մշակութային օջախների շենքային պայմանների բարելավում

9. Բազմաբնակարան շենքերի հարթ տանիքների և վերելակների վերանորոգում:

10. Ներքին ցանցերի հիմնանորոգում, ջրամատակարարման և ջրահեռացման ապահովում

11. Քաղաքաշինական միջավայրի բարելավում և հողօգտագործման արդյունավետության բարձրացում

Կրթություն, մշակույթ, սպորտ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործում է 23 հանրակրթական դպրոց (4 ավագ, 1 միջնակարգ, 14 հիմնական, 1 կրթահամալիր, 3 մասնավոր), 26 մանկապարտեզ, 1 գրադարանային համակարգ` 2 մասնաճյուղով, 4 մարզադպրոց, 2 մշակութային կենտրոն, 2 արվեստի դպրոց, 1 երաժշտական դպրոց, մեկ համալսարան, 1 հատուկ դպրոց: Շրջանի տարածքում է գործում Երևանի հեծանվահրապարակը, նորաբաց շախմատի դպրոցը:

2017 թվականին նախատեսվող աշխատանքներ

Կվերանորոգվեն հ.հ. 80, 82, 91 և 97 մանկապարտեզների տանիքները, հ. 92 մանկապարտեզի բակային տարածքը:

Վարչական շրջանում կկազմակերպվեն տոն և հիշատակի օրերին նվիրված մարզամշակութային միջոցառումներ:

Սոցիալական ապահովություն և առողջապահություն

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործում է 4 պոլիկլինիկա, 2 ծննդատուն, «Աստղիկ» բժշկական կենտրոնը, «Արմենիկում» կլինիկական կենտրոնը, «Սեբաստիա» բժշկական կենտրոնը, «Նելադենտ» ՍՊԸ և «Հ.4 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՍՊԸ ստոմատոլոգիական պոլիկլինիկաները:

2017 թվականին նախատեսվող աշխատանքներ

Նպաստառու, բազմազավակ, հաշմանդամ, զոհվածի ընտանիքների 1-4 դասարանի 400 երեխայի «Գիտելիքի օրվա» կապակցությամբ կտրամադրվի աշակերտական պայուսակ գրենական պիտույքների փաթեթներով:

«Վ. Զատիկյան» բարեգործական հիմնադրամի կողմից անապահով ընտանիքներին կտրամադրվի դրամական աջակցություն:

«Հաղթանակի օրվան» նվիրված կկազմակերպվի միջոցառում Հայրենական Մեծ պատերազմի վետերանների և նրանց հավասարեցված անձանց համար, ՀՊՄ մասնակիցներին կտրամադրվի դրամական աջակցություն:

«Հաշմանդամների միջազգային օրվա» կապակցությամբ 100 հաշմանդամի կտրամադրվի նվերներ:

«Տարեցների միջազգային օրվա» կապակցությամբ 50 տարեցների կտրամադրվեն նվերներ, դրամական աջակցություն և կկազմակերպվի ճաշկերույթ:

«Սուրբ Զատիկի» տոնի կապակցությամբ նախատեսվում է 1500 անապահով ընտանիքների տրամադրել բնամթերային օգնություն:

Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ 2000 անապահով ընտանիքների և 5300 երեխաների կտրամադրվի սննդային փաթեթներ:

«Երեխաների պաշտպանության միջազգային օրվա» կապակցությամբ կկազմակերպվի միջոցառում:

«Ընտանիքի միջազգային օրվա» կապակցությամբ 5 օրինակելի ընտանիքների կտրամադրվի աջակցություն:

«Դուք մենակ չեք» ծրագրի շրջանակում 20 սոցիալապես անապահով միայնակ տարեցների ընտանիքների կտրամադրվեն պարենային փաթեթներ:

Սոցիալական աջակցություն կտրամադրվի 10 սիրիահայ ընտանիքների: Կկազմակերպվի միջոցառում` նվիրված կանանց միամսյակին: Կազմակերպվի երեխաների ամառային հանգիստը ճամբարներում: Հաշմանդամների տեղաշարժն ապահովելու նպատակով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ճանապարհներին և վարչական շենքերի մուտքերում կավելացվեն թեքահարթակները:

Հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության միջոցով կշարունակվի համապատասխան ծրագրերի իրականացումը` սոցիալապես անապահով ընտանիքներին տարբեր պարագաների և տեխնիկական միջոցների տրամադրման նպատակով (հաշմանդամների շարժասայլակների, լսողական սարքերի տրամադրում և այլն): Կշարունակվի նաև սոցիալապես անապահով ընտանիքներին օժանդակության ցուցաբերման գործընթացը:

Բնակարանային-կոմունալ տնտեսություն և բարեկարգում

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կա 583 բազմաբնակարան բնակելի շենք, որից 494-ը բարձրահարկ, 986 վերելակ, որից 897-ը` մարդատար:

Վարչական շրջանի 122 փողոցների երկարությունը կազմում է 97,787 կմ:

2017 թվականին նախատեսվող աշխատանքներ

2017թ. նախատեսվում է վերանորոգել 7223 քմ հարթ տանիք, փոխարինել 31 վերելակների մետաղյա ճոպանները, 35 հասցեներում տեղադրել վերելակի հակակշռի զսպանակներ, 27 հասցեներում վերանորոգել վերելակների շարժիչները: Կիրականացվեն նաև վերելակի հորանների մաքրման, շենքերի մուտքերի և ներքին ցանցի խողովակների վերանորոգման աշխատանքներ:

Կվերանորոգվեն և կվերականգնվեն բազմաբնակարան բարձրահարկ շենքերի անձրևատար խողովակները և կոյուղու ներքին ցանցը:

Կիրականացվեն բազմաբնակարան բարձրահարկ շենքերի կախովի աղբախցիկների վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ:

2017թ. կշարունակվեն ասֆալտբետոնե ծածկի 7400 քմ ընթացիկ նորոգման աշխատանքները: Կիրականացվի փողոցների 260 գծմ եզրաքարերի վերանորոգում: Կիրականացվի 5 բակային տարածքների բարեկարգում:

Կվերանորոգվեն, կվերակառուցվեն հետիոտների անցուղիների 5 աստիճանավանդակներ:

Կվերանորոգվեն բակերի և այգիների անսարք մանկական խաղային համալիրները, վնասված նստարանները:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 83 հա կանաչ տարածքների` անտառ-պուրակների, այգիների, սիզամարգերի խնամքի, բարեկարգման և ընդլայնման աշխատանքներին զուգընթաց խիտ բնակեցված թաղամասերում նախատեսվում է ստեղծել 400 քմ ծաղկային գոտիներ, վերանորոգել սիզամարգային տարածքները, տնկել 6000 հատ ծառ, 800 հատ թուփ և 1500 հատ վարդի թուփ: Նախատեսվում է չոր ծառերի հատում և երիտասարդացում, ծառերի խոր էտ (շուրջ 800 հատ):

Նախատեսվում է 2000 գծմ ոռոգման ցանցի վերանորոգում:

 

ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

 

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի տարածքը կազմում է 1411 հա, սահմանակից է Ավան, Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններին, բնակչության թիվը կազմում է 130.8 հազ. մարդ:

Հիմնախնդիրներ.

1. Բակային տարածքների ամբողջական բարեկարգում, այդ թվում միջբակային տարածքների լուսավորում և ասֆալտապատում

2. Փողոցների ասֆալտբետոնե ծածկի ընթացիկ վերանորոգում

3. Եզրաքարերի, հենապատերի և առկա քայքայված աստիճանների վերանորոգում

4. Արտաքին լուսավորության ցանցի վերանորոգում, չլուսավորվող փողոցների և տարածքների արտաքին լուսավորության ապահովում:

5. Շենքերի և շինությունների հարթ և թեք տանիքների, մուտքերի և վերելակների վերանորոգում

6. Կանաչ տարածքների ընդլայնում, հանգստի գոտիների ստեղծում

7. Կանաչ տարածքների պահպանում, բարեկարգում և ոռոգման ցանցի ընդլայնում

8. Տեղաշարժվելու դժվարություններ ունեցողների համար թեքահարթակների կառուցում

9. Անվտանգ տեղաշարժն ապահովելու համար անցումների ընթացիկ նորոգում և կառուցում

10. Բժշկական հաստատություններում շենքային պայմանների բարելավում, գույքի արդիականացում, վերազինում

11. Կրթօջախների, մարզական և մշակութային օջախների շենքային պայմանների բարելավում ընթացիկ նորոգում և հիմնանորոգում, գույքի թարմացում

12. Մարզահրապարակների և խաղահրապարակների կառուցում

13. Վարչական շրջանի սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցություն, կենսապայմանների բարելավում

14. Բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի էական բարելավում և պարզեցում:

15. Քաղաքաշինական միջավայրի բարելավում և արդյունավետ հողօգտագործման ապահովում:

Կրթության, մշակույթի և սպորտի ոլորտ

Վարչական շրջանում գործում է 22 մանկապարտեզ, 20 հանրակրթական դպրոց 5 ավագ և 15 հիմնական, 3 ոչ պետական լիցենզավորված հանրակրթական ուսումնական հաստատություն` «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիրը, Անտիկյան կրթարանը, «Էլիտա» հեղինակային միջնակարգ դպրոցը, 2 միջին մասնագիտական քոլեջ, 1 արհեստագործական ուսումնարան, 1 հատուկ դպրոց, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, 4 մարզադպրոց, 1 երաժշտական դպրոց, 1 արվեստի դպրոց, 1 ուսումնամեթոդական, գիտաարտադրական կենտրոն, 1 գրադարան, 1 մշակույթի կենտրոն, 1 հայորդաց տուն:

2017 թվականին նախատեսվող աշխատանքներ

2017թ. նախատեսվում է.

. Երևանի հհ. 109, 118 մանկապարտեզներում տանիքների հիմնանորոգում, նոր դռների, լուսամուտների տեղադրում,

. հ.107 մանկապարտեզում` նոր դռների և պատուհանների տեղադրում,

. վարչական շրջանում գործող մանկապարտեզներում գույքի արդիականացում և խոհանոցային պարագաների համալրում, սննդի որակի, ժամկետների պահպանման, ուսումնադաստիարակչական աշխատանքների նկատմամբ հսկողություն,

. ուսումնական հաստատությունների հարակից տարածքների սանմաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքների նկատմամբ վերահսկողություն,

. ՀՀ ազգային տոներին և հիշատակի օրերին նվիրված միջոցառումների կազմակերպում,

. ամենամյա բնույթ կրող սպորտային միջոցառումների կազմակերպում և անցկացում:

Սոցիալական ապահովության և առողջապահության ոլորտ

Նոր Նորք վարչական շրջանում գործում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, 5 ամբուլատոր պոլիկլինիկական հիմնարկ, 6 բարեգործական ճաշարան:

2017 թվականին նախատեսվող աշխատանքներ

Նախատեսվում է սոցիալական ծրագրերի իրականացում` ուղղված Նոր Նորք վարչական շրջանի սոցիալապես խոցելի խմբերի, մասնավորապես` բարեգործական ճաշարանների շահառուների, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների սոցիալական խնդիրների լուծմանը և բարելավմանը, այդ թվում

. անապահով ընտանիքների երեխաներին դպրոցական պայուսակների և գրենական պիտույքների տրամադրում,

. սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաների ամառային հանգստի կազմակերպում,

. սոցիալապես անապահով ընտանիքներին տոնական և հիշատակի օրերին աջակցություն, այդ թվում ամանորյա սննդի փաթեթների տրամադրում,

. անապահով ընտանիքներին վառելափայտի, հագուստի, սննդի փաթեթների, կենցաղային իրերի տրամադրում,

. պետպատվերի շրջանակներում ստացիոնար բուժում անցկացնելու նպատակով միջնորդագրերի տրամադրում,

. բարեգործական ճաշարաններում ընդգրկելու նպատակով միջնորդագրերի տրամադրում,

. դժվար կացության մեջ հայտնված և անապահով ընտանիքների սոցիալական խնդիրների լուծման նպատակով դրամական աջակցություն:

. հարազատ չունեցող անձանց և սոցիալապես անապահով ընտանիքների համար հուղարկավորության կազմակերպում,

Բնակարանային-կոմունալ տնտեսության և բարեկարգման ոլորտ

Նոր Նորք վարչական շրջանում հաշվառված է 665 բազմաբնակարան շենք, որից բարձրահարկ 301: Գործում է 589 վերելակ:

Կանաչ տարածքների մակերեսը կազմում է 399,18 հա, այդ թվում 17 այգի և 5 պուրակ:

2017 թվականին նախատեսվող աշխատանքներ

2017թ. նախատեսվում է.

. 37.58 հա կանաչ տարածքների պահպանման աշխատանքներ ծառերի, թփերի երիտասարդացում, տնկում և բուժում, ծաղկանոցների և գազոնների հողի փխրեցում,

. վարչական շրջանի փողոցների երթևեկելի մասի և մայթերի, բնակելի շենքերի բակային տարածքների ասֆալտբետոնե ծածկի ընթացիկ և հիմնական վերանորոգում ընդհանուր 9000 քմ մակերեսով,

. 5 վերելակների հիմնանորոգում,

. բնակֆոնդի պահպանման նպատակով ազբոշիֆերի, ջրթափ խողովակների, ինչպես նաև տարբեր տեսակի շինարարական նյութերի ձեռք բերում,

. մոտ 9000 քմ հարթ տանիքների վերանորոգում` իզոգամ տիպի նյութով,

. բակային տարածքներում և այգիներում տեղադրելու համար 8 հատ ճոճանակների, 8 հատ զրուցարանների, 75 հատ նստարանների ձեռք բերում,

. 1 խաղահրապարակի կառուցում և բարեկարգում, 2 հանգստի գոտիների ստեղծում և բարեկարգում.

. 6 աստիճանների հիմնանորոգում,

. 55 շքամուտքերի ընթացիկ վերանորոգում,

. բազալտե եզրաքարերի ընթացիկ վերանորոգում 290 գծմ,

. կանաչ տարածքների ընդլայնում, խիտ բնակեցված թաղամասերում բակային այգիների բարեկարգում, մանկական խաղերի և նստարանների տեղադրում:

 

ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

 

Նորք-Մարաշ վարչական շրջանը սահմանակից է Կենտրոն, Էրեբունի և Նոր-Նորք վարչական շրջաններին:

Նորք-Մարաշ վարչական շրջանի տարածքը կազմում է 470 հա, բնակչությունը 11.8 հազ. մարդ:

Հիմնախնդիրներ

1. Կրթօջախների, մարզական և մշակութային օջախների շենքային պայմանների բարելավում ընթացիկ նորոգում և պահպանում, նոր գույքի ձեռքբերում

2. Արտաքին լուսավորության ապահովում, ներառյալ չլուսավորվող փողոցներում և տարածքներում

3. Բնակչություն, ներառյալ իրավաբանական և ֆիզիկական անձանց, և վարչական շրջանի աշխատակազմ հետադարձ կապի ապահովում, առավել թափանցիկության և վստահության բարձրացման ապահովում

4. Կանաչ տարածքների և ոռոգման ցանցի ընդլայնում և շահագործում

5. Քաղաքաշինական միջավայրի բարելավում, հողերի նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողության իրականացում

6. Բնակչության առողջապահության որակի բարձրացում, ներառյալ սպասարկող բժշկական ընկերությունների շենքային պայմանների բարելավում, գույքի արդիականացում, վերազինում

7. Բակային տարածքների ամբողջական բարեկարգում, ներառյալ միջբակային տարածքների լուսավորում և ասֆալտապատում:

8. Նոր հանգստի գոտիների և խաղահրապարակների ստեղծում և շահագործում:

9. Տեղաշարժվելու դժվարություններ ունեցողների համար ենթակառուցվածքների (թեքահարթակներ) ստեղծում:

Բնակարանային-կոմունալ տնտեսություն և բարեկարգում

Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի փողոցների թիվը 25-ն է, որոնց երկարությունը կազմում է մոտ 22,5 կմ:

Նորք-Մարաշ վարչական շրջանի գործող ոռոգման ցանցի երկարությունը կազմում է 15467 գծմ:

2017 թվականին նախատեսվող աշխատանքները

2017թ. նախատեսվում է իրականացնել 3750 քմ փողոցների և մայթերի ասֆալտբետոնե ծածկի ընթացիկ նորոգման աշխատանքներ:

Նախատեսվում է կանաչապատ տարածքների մակերեսը, ի հաշիվ անբարեկարգ տարածքների, հասցնել 1.1 հա:

Կանաչ տարածքների խնամքն ու պահպանումն ապահովելու համար կիրականացվեն 252 գծմ ոռոգման ցանցի հիմնանորոգման աշխատանքներ:

Նախատեսվում է վերակառուցել «Երևանի հ.122 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի պարիսպը: Նորքի 2-րդ փողոցի վերջնամասում կկառուցվի մինի ֆուտբոլի դաշտ, կբարեկարգվի դրա հարակից տարածքը:

Նախատեսվում է նաև նախկինում կառուցված բակերի և խաղահրապարակների ընթացիկ նորոգման աշխատանքների իրականացում:

Կրթություն, մշակույթ, սպորտ

Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում գործում է 4 մանկապարտեզ, 4 դպրոց, 2 հատուկ նշանակության դպրոց «Լսողության խանգարումներ ունեցող երեխաների գիշերօթիկ դպրոցը» և «Թիվ 2 օժանդակ դպրոցը», 1 գրադարան, 1 մարզադպրոց, 1 երաժշտական դպրոց:

Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի հ.157 դպրոցում գործում է Նորք-Մարաշի շախմատի դպրոցը:

2017 թվականին նախատեսվող աշխատանքներ

Նորք-Մարաշ վարչական շրջանում մշակութային առօրյան խթանելու նպատակով` նախատեսվում է իրականացնել մշակութային (պետական, ժողովրդական և ավանդական տոներ) միջոցառումներ, որին մասնակից կդառնան կրթական և մշակութային հաստատությունները, ինչպես նաև բնակչությունը:

Վարչական շրջանի սպորտային կյանքի աշխուժացման ու զարգացման, առողջ ապրելակերպի քարոզման նպատակով կկազմակերպվեն 26 սպորտային միջոցառումներ, մարզական խաղեր:

Սոցիալական ապահովություն և առողջապահություն

Վարչական շրջանում գործում են Մանկան տունը, Նորքի տուն-ինտերնատը և 6 առողջապահական հիմնարկներ.

. «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը

. Վնասվածքաբանության, օրթոպեդիայի և վերականգնողական կենտրոնը

. «Նորք» ինֆեկցիոն հանրապետական կենտրոնը

. «Հովարդ Կարագյոզյան» մանկական ատամնաբուժական կենտրոնը

. «Սբ. Մարիամ» առողջապահական կենտրոնը

. Թիվ 5 պոլիկլինիկան

2017 թվականին նախատեսվող աշխատանքներ

Նախատեսվում է իրականացնել մի շարք ծրագրեր սոցիալապես խոցելի խավերին տարբեր տեսակի օգնություն տրամադրելու ուղղությամբ, մասնավորապես.

1. Պետպատվերի շրջանակում բուժօգնություն ստանալու համար միջնորդագրեր կտրամադրվեն թոշակառուներին և հաշմանդամներին, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքներին:

2. Կկազմակերպվի խոցելի խմբերի, վետերանների և այլ ընտանիքների շուրջ 60 երեխաների ամառային հանգիստը ճամբարներում:

3. Կշարունակվի ավանդույթ դարձած համագործակցությունը մայրաքաղաքում գործող թատրոնների և մշակույթի տների, ինչպես նաև տարբեր հովանավոր կազմակերպությունների և անհատ բարերարների հետ` վարչական շրջանում բնակվող կարիքավոր ընտանիքներին թատերական և համերգային ծրագրերին մասնակից դարձնելու նպատակով:

4. Ամանորյա տոների կապակցությամբ սոցիալապես անապահով ընտանիքներին, ՀՄՊ և Արցախյան պատերազմի մասնակից վետերաններին, ինչպես նաև զոհված ազատամարտիկների շուրջ 650 ընտանիքի կհատկացվի օգնություն բնամթերքի տեսքով:

5. Սոցիալապես անապահով 140 ընտանիքների երեխաներ կապահովվեն դպրոցական պայուսակներով և գրենական պիտույքներով:

6. Շարունակական են լինելու սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական աջակցություն ցուցաբերելու ծրագրերը:

 

ՆՈՒԲԱՐԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

 

Նուբարաշեն վարչական շրջանը սահմանակից է Կոտայքի և Արարատի մարզերին, Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջաններին: Նուբարաշեն վարչական շրջանի տարածքը կազմում է 1724 հա, բնակչությունը 9.8 հազ. մարդ:

Հիմնախնդիրներ

1. Բակային տարածքների ամբողջական բարեկարգում, ներառյալ միջբակային տարածքների լուսավորում և ասֆալտապատում

2. Նուբարաշեն 11 փողոցի զբոսայգու վերանորոգում

3. Արտաքին լուսավորության ապահովում, ներառյալ չլուսավորվող փողոցներում և տարածքներում

4. Նուբարաշեն վարչական շրջանի 6-րդ փողոցի ճանապարհի լայնացման անհրաժեշտություն

5. Հանգստի գոտիների ստեղծում, կանաչ տարածքների և ոռոգման ցանցի ընդլայնում

6. Կանաչապատ տարածքների ավելացում, նոր պուրակների ստեղծում

7. Տեղաշարժման սահմանափակ հնարավորություններ ունեցողների համար ենթակառուցվածքների (թեքահարթակներ) ստեղծում

8. Բազմաբնակարան շենքերի թեք տանիքների, վերելակների, շենքերի ջրահեռացման համակարգերի վերանորոգում

9. Շենքերի շքամուտքերի վերանորոգում, նոր պատուհանների տեղադրում

10. Վարչական շրջանի կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների պարզեցում և որակի էական բարելավում

11. Քաղաքաշինական միջավայրի բարելավում և արդյունավետ հողօգտագործման ապահովում:

Կրթություն, մշակույթ, սպորտ

Նուբարաշեն վարչական շրջանի տարածքում գործում է 1 մանկապարտեզ (հ. 125), 1 նախակրթարան, 2 հանրակրթական դպրոց (թիվ 95 և 175), 1 երաժշտական դպրոց, 1 մարզամշակութային կենտրոն, 1 գրադարան (թիվ 34), Երեխաների խնամքի և պաշտպանության հ.2 գիշերօթիկ հաստատությունը, մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հ.11 օժանդակ (գիշերօթիկ) դպրոցը, «Փոքր Մհեր» կրթահամալիրը և նորաբաց շախմատի մանկապատանեկան մարզադպրոցը:

2017 թվականին նախատեսվող աշխատանքներ

Շարունակական բնույթ են կրելու մշակութային, ինչպես նաև պետական, ազգային ու այլ տոների և հիշատակի օրերին նվիրված միջոցառումների կազմակերպումը և անցկացումը: Կիրականացվեն ազգային մշակույթին և արվեստին հաղորդակցվելու մատչելիությանը նպաստող ծրագրեր:

Աշխատանքներ կիրականացվեն երաժշտական դպրոցի, մշակույթի կենտրոնի և գրադարանի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ` կկազմակերպվեն ցուցահանդեսներ, գրքի շնորհանդեսներ, վարպետաց դասեր, հանդիպումներ գրողների, հայտնի երաժիշտների, պարարվեստի բնագավառի ճանաչված գործիչների, ազգագրական խմբերի հետ և այլն: 2016 թվականին նախատեսվում է կազմակերպել 25 մշակութային միջոցառում:

Ամառային արձակուրդները վարչական շրջանում անցկացնող երեխաների համար «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն բակային մանկական զվարճալի 9 միջոցառումներ և «Ողջույն Նուբարաշենից» տոնական մեծ միջոցառումը:

Կշարունակվի հսկողությունը մանկապարտեզներում սննդի որակի, ժամկետների պահպանման, ուսումնադաստիարակչական աշխատանքների պատշաճ ընթացքն ապահովելու ուղղությամբ: Նախատեսվում է մանկապարտեզի ջեռուցման կաթսայի փոխարինում նորով:

Կշարունակվեն համագործակցության ծրագրերը վարչական շրջանի դպրոցների և ՀՀ մարզերի կամ արտերկրի դպրոցների հետ, կկազմակերպվեն կրթական միջոցառումներ, ասմունքի երեկոներ և այլն: Կկատարվեն աշխատանքներ դպրոցների շրջակա տարածքների բարեկարգման և կանաչապատման ուղղությամբ, աջակցություն կցուցաբերվի դպրոցներում մասնակի վերանորոգման աշխատանքներին:

Կկազմակերպվեն մարզաառողջարարական միջոցառումներ ընդգրկելով տարբեր տարիքային խմբերի անձանց, և սպորտլանդիաներ հանրակրթական դպրոցների սաների մասնակցությամբ: Կկազմակերպվի վարչական շրջանի մարզական օրացուցային պլանով նախատեսված 5 սպորտային միջոցառում, կապահովվի վարչական շրջանի թիմերի մասնակցությունը համաքաղաքային միջոցառումներին:

Սոցիալական ապահովություն և առողջապահություն

Նուբարաշեն վարչական շրջանում գործում է Նուբարաշեն հոգեբուժական կլինիկան, «Նուբարաշենի պոլիկլինիկա» ՓԲԸ:

2017 թվականին նախատեսվող աշխատանքներ

Շարունակական բնույթ են կրելու սոցիալապես անապահով բնակչության համար կազմակերպվող ծրագրերը:

Աջակցություն կցուցաբերվի 80 միայնակ տարեցների, փախստականների, կենսաթոշակառուների և հաշմանդամություն ունեցող անձանց:

Նախատեսվում է սոցիալապես անապահով 350 ընտանիքի, ինչպես նաև սոցիալական խոցելի այլ խմբերի ցուցաբերել դրամական և նյութական աջակցություն:

Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ պայուսակներ և գրենական պիտույքներ կստանան 80 դպրոցականներ: Կկազմակերպվի զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ 60 երեխաների ամառային հանգիստը մանկական առողջարարական ճամբարում երեխաներին ապահովելով սննդով, հագուստով և հիգիենայի պարագաներով:

Կշարունակվի համագործակցությունը տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնի հետ:

Անապահով բնակիչներին կտրամադրվեն բուժզննության, բուժման և վիրահատության 50 ուղեգրեր պետպատվերի շրջանակում:

Կշարունակվի համագործակցությունը հասարակական կազմակերպությունների հետ: Սոցիալապես անապահով ընտանիքներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կտրամադրվեն 150 սննդի փաթեթներ:

Բնակարանային-կոմունալ տնտեսություն և բարեկարգում

Նուբարաշեն վարչական շրջանում հաշվառված է 1512 սեփական տնտեսություն, 36 բազմաբնակարան շենք: Գործում է 6 վերելակ:

Նուբարաշեն վարչական շրջանի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները կազմում են 4,9 հա, որից փողոցների սիզամարգերը` 0,4 հա, զբոսայգիները` 3,0 հա, պուրակները` 0,16 հա:

2017 թվականին նախատեսվող աշխատանքներ

2017թ. Նուբարաշեն վարչական շրջանում փողոցների ասֆալտբետոնե ծածկի նորոգման աշխատանքները կրելու են շարունակական բնույթ: Կիրականացվի 2500 քմ մակերեսով ասֆալտապատման աշխատանքներ:

Կիրականացվի 11 փողոցի զբոսայգու ոռոգման ցանցի ընդլայնում, կտեղադրվեն նոր աղբամաններ:

Տեղաշարժման սահմանափակ կարողություններ ունեցող անձանց տեղաշարժն ապահովելու համար կկառուցվեն թեքահարթակներ:

Կիրականացվի նաև արտաքին լուսավորության ցանցի ընդլայնման աշխատանքներ: Կհիմնանորոգվի մեկ բազմաբնակարան շենքի թեք տանիք: Կվերանորոգվեն բազմաբնակարան շենքերի 26 շքամուտքեր: Նախատեսվում է զբոսայգիներում, պուրակներում, ինչպես նաև կենտրոնական փողոցներում տնկել թվով 500 ծառեր և տնկիներ, ձևավորել ծաղկային տարածքները:

2017թ. կիրականացվեն նաև խաղահրապարակների, զբոսայգիների, բակերի, ընթացիկ նորոգման այլ աշխատանքներ, կվերանորոգվի 11 փողոցում գտնվող մինի ֆուտբոլի դաշտը:

Վարչական շրջանի տարածքում կկառուցվեն 2 նոր խաղահրապարակներ Նուբարաշեն 11 փողոց 5-րդ և 11-րդ բազմաբնակարան շենքերի բակային տարածքներում:

Նախատեսվում է վերանորոգման աշխատանքներ իրականացնել 11 փողոցի զբոսայգում: Զբոսայգիներում կտեղադրվեն 3 մանկական խաղեր, 3 սպորտային խաղեր, 5 զրուցարաններ: Կտեղադրվեն 25 նստարաններ, 20 աղբամաններ:

Աշխատանքներ կիրականացվեն կանաչ տարածքների ընդլայնման, խնամքի ու պահպանության ուղղությամբ:

 

ՇԵՆԳԱՎԻԹ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

 

Շենգավիթ վարչական շրջանը սահմանակից է Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա և Նուբարաշեն վարչական շրջաններին և Արարատի մարզին:

Վարչական շրջանի տարածքը կազմում է 4060 հա, բնակչությունը 139.4 հազ.մարդ: Շրջանն ընդգրկում է Նոր Խարբերդ, Չարբախ, Ն. Չարբախ, Վ.Շենգավիթ, Ն.Շենգավիթ, Աէրացիա, Նորագավիթ թաղամասերը, Գ.Նժդեհ, Բագրատունյաց, Արշակունյաց, Արտաշիսյան և հարակից փողոցներով ճյուղավորված բնակելի զանգվածները:

Հիմնախնդիրներ

1. Կրթօջախների, մարզական և մշակութային օջախների շենքային պայմանների բարելավում ընթացիկ նորոգում և հիմնանորոգում, գույքի թարմացում,

2. Բնակչությանը մատուցվող առողջապահական ծառայությունների որակի բարձրացում (բժշկական ընկերությունների շենքային պայմանների բարելավում, գույքի արդիականացում, վերազինում), ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրում և երեխաների, տարեցների ու հաշմանդամների հիմնախնդիրների լուծում:

3. Բակային տարածքների բարեկարգում, մանկական խաղահրապարակների ընթացիկ նորոգում, նոր խաղահրապարակների կառուցում:

4. Գլխավոր և երկրորդական փողոցների, ինչպես նաև բակային և միջբակային տարածքների բարեկարգում և ասֆալտապատում:

5. Արտաքին լուսավորության ապահովում փողոցներում, բակային և միջբակային տարածքների լուսավորում:

6. Քաղաքացիների անվտանգ տեղաշարժն ապահովելու համար անցումների նորոգում և կառուցում:

7. Հանգստի գոտիների ստեղծում:

8. Շրջակա միջավայրի պահպանում, կանաչ տարածքների ընդլայնում:

9. Վթարային շքապատշգամբների վերանորոգում:

10. Բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների վերանորոգում:

11. Վերելակների հիմնանորոգում:

13.Կոյուղագծերի և ջրագծերի կառուցում, վերանորոգում: Կրթություն, մշակույթ, սպորտ

Շենգավիթ վարչական շրջանում գործում է 29 դպրոց (4 ավագ, 25 հիմնական), 22 մանկապարտեզ, որից 1-ը` քաղաքային ենթակայության, 4 գրադարան, 4 մարզադպրոց («Երևանի Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ, «Երևանի ակրոբատիկայի և գեղարվեստական մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ, «Երևանի սեղանի թենիսի և թենիսի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ, «Երևանի Շենգավիթի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ), 1 մարզակումբ (»Երևանի Շենգավիթի նետաձգության մարզակումբ» ՀՈԱԿ), 2 երաժշտական դպրոց (»Երևանի Ա.Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ, «Երևանի Ս.Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ) և 3 կրթամշակութային հիմնարկ (Թիվ 5 մշակույթի, պատանեկան ստեղծագործական և տեխնիկական ստեղծագործական կենտրոններ:)

2017 թվականին նախատեսվող աշխատանքներ

2017 թվականին նախատեսվում է ավարտել հ. 139 մանկապարտեզի վերանորոգումը, վերանորոգել Պատանի ստեղծագործական կենտրոնը, Հ.18 գրադարանը: Կիրականացվեն

սանհանգույցների, կոյուղագծերի, ինչպես նաև ջրագծերի նորոգման և ներքին հարդարման աշխատանքներ:

Միջոցներ կձեռնարկվեն բարելավելու մշակութային հիմնարկների շենքային պայմանները:

Կշարունակվեն աշխատանքները գրադարանների ընթերցասրահները ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ, այն է` համակարգչային տեխնիկայով, անվճար համացանցով, տեսակապի միջոցներով, նոր գույքով, գրքային ֆոնդով ապահովում:

Կկազմակերպվեն մարզական միջոցառումներ, սպորտլանդիաներ, մրցումներ` ուղղված առողջ ապրելակերպի խթանմանը:

Նախատեսվում է նաև մարզադպրոցների մարզական գույքի թարմացում: Պետական տոներին և հիշատակի օրերին նվիրված մշակութային զանգվածային միջոցառումներ կանցկացվեն վարչական շրջանի կրթօջախներում, մշակույթի կենտրոններում, այգիներում: Նախատեսվում է իրականացնել միջոցառումներ, ֆլեշմոբեր ազգային մշակույթին և արվեստին հաղորդակցվելու մատչելիությանը նպաստող ծրագրեր, հանդիպումներ, այցելություններ:

Սոցիալական ապահովություն և առողջապահություն

Սոցիալական ապահովության և առողջապահության ոլորտի ծրագրերն ուղղված են շրջանի անապահով և խոցելի խավի կենսապայմանների բարելավմանը նպատակ ունենալով նաև իրականացվող սոցիալական ծրագրերը դարձնել առավել արդյունավետ և հասցեական:

Վարչական շրջանի տարածքում գործում է 11 առողջապահական կազմակերպություն, այդ թվում` 3 բժշկական կենտրոն («Շենգավիթ», «Սուրբ Աստվածամայր», «Երևան») և 5 պոլիկլինիկաներ` Երևանի քաղաքապետարանի ենթակայության: Պոլիկլինիկաներից 2-ն ունեն մասնաճյուղեր` Ն.Չարբախում և Նոր Խարբերդում: Վարչական շրջանի տարածքում գործում է նաև 2 ատամնաբուժական պոլիկլինիկա, Հիգիենիկ և հակահամաճարակային կենտրոնը: Կան բժշկական ծառայություններ մատուցող այլ մասնավոր կլինիկաներ:

«Առաքելություն Հայաստան» ՀԿ ենթակայությամբ գործում է բարեգործական ճաշարան, որից օգտվում են 151 շահառուներ:

2017 թվականին նախատեսվող աշխատանքներ

Նախատեսվում է սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակի ընդլայնում մի շարք ուղղություններով:

Բնակչության սոցիալապես անապահով խավի սոցիալական ապահովության խնդիրներով զբաղվող հասարակական և բարեգործական կազմակերպությունների, գործարար ոլորտի հետ համագործակցության արդյունքում կիրականացվեն մի շարք բարեգործական ծրագրեր:

Սոցիալապես անապահով ընտանիքներին կհատկացվի դրամական աջակցություն: Կշարունակվեն համագործակցության ծրագրերը «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի հետ:

Կշարունակվի համագործակցությունը «Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միություն» ՀԿ հետ` հաշմանդամ երիտասարդների զբաղվածության ապահովման, նրանց մասնագիտական ուսուցմանն աջակցելու նպատակով, «Հանս Քրիստիան Կոֆոյեդ» ՀԿ-ի հետ` անօթևաններին աջակցելու նպատակով, ինչպես նաև «Էմմանուել», «Ալեքս», «Արդա» և այլ հասարակական կազմակերպությունների հետ, որոնց օգնությամբ առավել մեծ հնարավորություններ կստեղծվի աջակցության ծրագրերն արդյունավետ իրականացնելու համար:

Զբաղվածության Շենգավիթի տարածքային կենտրոնի հետ համագործակցության արդյունքում պարբերաբար կուսումնասիրվի վարչական շրջանի տարածքում բնակվող ընտանիքների սոցիալական վիճակը, կգնահատվի կարիքավորության աստիճանը, ինչպես նաև գործազուրկ քաղաքացիներին կտրամադրվի խորհրդատվական ծառայություն` վերջիններիս ուղղորդելով կենտրոն հաշվառվելու և իրենց սոցիալական խնդիրները սեփական վաստակով կարգավորելու նպատակով:

Նախատեսվում են մի շարք սոցիալական ծրագրեր սիրիահայ ընտանիքներին աջակցելու նպատակով:

Դժվարին իրավիճակում գտնվող երեխաների և ընտանիքների պաշտպանության և աջակցության նպատակով համագործակցություն կիրականացվի ոստիկանության և երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների հետ:

Պոլիկլինիկաների հետ համատեղ սոցիալապես անապահով ընտանիքների համար կկազմակերպվեն անվճար բուժզննություններ, խորհրդատվություն և դժվարամատչելի հետազոտություններ, կտրամադրվեն միջնորդագրեր պետպատվերի շրջանակներում բուժօգնություն ստանալու նպատակով:

Կկազմակերպվի սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաների ամառային հանգիստը ճամբարներում, երեխաներին կտրամադրեն դպրոցական պայուսակներ` համալրված գրենական պիտույքներով:

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվեն նվեր-փաթեթներ:

Բնակարանային-կոմունալ տնտեսություն և բարեկարգում

Ոլորտին առնչվող հիմնախնդիրների առաջնահերթ լուծումը կարևորվում է շրջանի բնակչության կենսաապահովման բարձրացման, բնակֆոնդի ու շրջակա միջավայրի պահպանման, ինչպես նաև կանաչ տարածքների ընդլայնման ու բարեկարգման գործում: Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանն ունի 636 բազմաբնակարան բնակելի շենք, 138-ը բարձրահարկ (9-16 հարկանի), 272 վերելակ:

Հաշվառված է 5 գետնանցում, 2 վերգետնյա անցում: Փողոցների թիվը 137, երկարությունը 99,5 կմ, մակերեսը 2130,2 հազ. քմ:

2017 թվականին նախատեսվող աշխատանքներ

2017թ. նախատեսվում է իրականացնել շուրջ 3.1 հազ. քմ ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման աշխատանքներ: Նախատեսվում է 1000 գծմ եզրաքարերի հիմնանորոգում և վերանորոգում, ինչպես նաև 250 քմ հենապատերի վերանորոգում:

Շենգավիթ վարչական շրջանում իրականացվելու է 174 բակային տարածքների ընթացիկ վերանորոգման աշխատանքներ:

Նախատեսվում է իրականացնել 3300 քմ հարթ և 3147 քմ թեք տանիքների, 900 գծմ անձրևատար խողովակների և ջրհորդանների վերանորոգման աշխատանքներ: Կիրականացվեն 6 բակի բարեկարգման աշխատանքներ: Շենքերի շքամուտքերի բարեկարգման աշխատանքների շրջանակում կտեղադրվի 118 դուռ: Կիրականացվի շենքերի գեղարվեստական լուսավորում` կտեղադրվեն 583 լուսատուներ և կիրականացվի արդեն կառուցված ցանցի ընթացիկ վերանորոգման աշխատանքներ:

2017թ. ծրագրով նախատեսվում է շրջանում ընդարձակել կանաչ տարածքները, ստեղծել սիզամարգեր հետևյալ հասցեներում.

. Մանանդյան փողոց - 960 քմ

. Նիզամու փողոց - 870 քմ

. Շիրակի փողոց - 900 քմ

. Շևչենկոյի փողոց - 300 քմ

. Անանուն փողոց - 950 քմ

2017թ. ծրագրով նախատեսվում է նաև ընդլայնել ոռոգման ցանցը հետևյալ հասցեներում.

. Մանանդյան փողոց - 1220 գծմ

. Նիզամու փողոց - 420 գծմ

. Շիրակի փողոց - 680 գծմ

. Բագրատունյաց փողոց - 120 գծմ

. Անանուն փողոց - 200 գծմ

Նախատեսվում է բարեկարգել Կոմիտասի անվան զբոսայգին` 4.7 հա, ինչպես նաև ստեղծել պուրակներ Արշակունյաց պողոտային զուգահեռ հատվածում` Նորագավիթի երկաթգծի կամուրջից մինչև Շիրակի փողոց 7000 քմ:

 

ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

 

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը սահմանակից է Արաբկիր, Կենտրոն, Նոր-Նորք, Ավան վարչական շրջաններին: Վարչական շրջանի տարածքը կազմում է 773 հա: Բնակչությունը կազմում է 74.0 հազ. մարդ:

Հիմնախնդիրներ

. Թեք և հարթ տանիքների հիմնանորոգում, կոյուղագծերի փոխարինում, ջրահեռացում, վերելակների փոխարինում նորերով:

. Հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ապահովման և ազատ տեղաշարժի համար թեքահարթակների կառուցում:

. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների սոցիալական պաշտպանությանն ուղղված ծրագրերի իրականացում:

. Բազմանդամ, բազմազավակ, անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների, միայնակ ու տարեց կարիքավորների սոցիալական բեռի թեթևացում:

. Առողջապահական ծառայությունների մատչելիության և հասանելիության ապահովում:

. Վարչական շրջանի որոշ փողոցներում և պուրակներում /Ազատության պող., Դրոյի փող, Զ.Սարկավագի փող, Մ.Ավետիսյան պուրակ, Պ. Սևակի պուրակ, Հ. Պարոնյանի անվան պուրակ, Հաղթանակ զբոսայգի/ սիզամարգերի և անտառային տարածքների ոռոգման համար անհրաժեշտ ցնցուղացրման համակարգերի տեղադրում:

. Ռուբինյանց փողոցի և «Ալմաստ» գործարանի հարևանությամբ գտնվող կանաչ տարածքում ոռոգման համակարգի անցկացում:

Կրթություն, մշակույթ, սպորտ

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործում են 5 բարձրագույն, 2 մասնագիտական ուսումնական հաստատություններ, 9 հիմնական դպրոց, 3 ավագ դպրոց, 1 հատուկ դպրոց խոսքի ծանր խանգարումներով երեխաների համար, 1 հատուկ ֆիզմաթ դպրոց, 1 կրթահամալիր և ՌԴ ՊՆ դպրոց, 1 կերպարվեստի դպրոց, 2 արվեստի դպրոց, 1 երաժշտական դպրոց, թվով 15 մանկապարտեզ ՀՈԱԿ, որից մեկը քաղաքային ենթակայության, 1 կենտրոնացված գրադարանային համալիր` 2 մասնաճյուղով, 1 մարզադպրոց, 1 շախմատի դպրոց, 1 մշակութային կենտրոն, 1 մասնագիտացված մանկատուն, երեխաների աջակցման 2 կենտրոն, 1 կենդանաբանական թանգարան, 1 ռազմական թանգարան և 1 տուն-թանգարան:

2017 թվականին իրականացվելիք մշակութային միջոցառումներ

Նախատեսվում է հիմնանորոգել թիվ 160 մանկապարտեզը, թիվ 162 մանկապարտեզում կիրականացվեն 1 խմբասենյակի և 2 սանհանգույցի վերանորոգման աշխատանքներ: Կկազմակերպվի ՀՀ տոներին և հիշատակի օրերին նվիրված 18 մշակութային և 5 սպորտային միջոցառում:

Բնակարանային կոմունալ տնտեսություն և բարեկարգում

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում առկա է 359 բազմաբնակարան բնակելի շենք, որոնցում գործում է 216 վերելակ: Առկա է 78 փողոց 68,6 կմ երկարությամբ, 21070 գծմ ոռոգման ջրագիծ: Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքը կազմում է 52 հա, որից` փողոցների սիզամարգեր-6.94 հա, զբոսայգիներ-27 հա, սարալանջ-13 հա, պուրակներ-4,8 հա, ծաղկանոցներ-2600 քմ:

2017 թվականին նախատեսվող աշխատանքներ

Նախատեսվում է իրականացնել թվով 3 բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ, կասֆալտապատվի 2970.5 քմ մակերես:

Շարունակական բնույթ են կրելու շենքերի և կառույցների ընթացիկ նորոգման և պահպանման, բազմաբնակարան շենքերի 720 քմ թեք տանիքների հիմնանորոգման և մոտ 1800 քմ հարթ տանիքների մասնակի վերանորոգման աշխատանքները: Նախատեսվում է նաև շքամուտքերի վերանորոգում:

Կտեղադրվի 3 զրուցարան, 14 նստարան:

2017թ.նախատեսվում է ստեղծել և լրացնել 300 քմ վարդանոց (Դ. Անհաղթի փող., Ազատության պող., «Հաղթանակ» զբոսայգի) և վերանորոգել 3000 քմ սիզամարգ ու ստեղծել 500 քմ ծաղկային տարածք (Կ. ՈՒլնեցու, Հր. Ներսիսյան, Պ. Սևակի, Զ. Սարկավագի փողոցներ):

Սոցիալական ապահովություն և առողջապահություն

Վարչական շրջանում գործում է երեք բարեգործական ճաշարան Գերմանական Կարմիր Խաչի «Գթության խոհանոց», Հայ Առաքելական եկեղեցու «Արաբկիրի Հայորդաց տան» և «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի բարեգործական ճաշարանները, որոնցում ընդգրկված է շուրջ 450 շահառու: Վարչական շրջանում է գտնվում նաև «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից սպասարկվող սոցիալական տունը, որտեղ ժամանակավոր կացարան է հատկացվել անօթևաններին:

Վարչական շրջանը, համագործակցելով բարեգործական կազմակերպությունների («Վորլդ Վիժն Հայաստան», «ՍՕՍ-մանկական գյուղեր» ՀԲՀ, ԱՌԴԱ ԲՀ ԳԿԽ, «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ, «Քեթրին» ՀԿ և այլն) հետ, իրականացնում է տեղական նշանակության սոցիալական ու բարեգործական համատեղ ծրագրեր:

Վարչական շրջանի տարածքում գործում են 15 առողջապահական կազմակերպություններ, որոնցից հինգը Երևանի քաղաքապետարանի ենթակայության են: Շրջանի բնակչության առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական),

արտահիվանդանոցային բժշկական օգնությունը մատուցվում է «Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ-ի, ինչպես նաև «Թիվ 16 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի կողմից:

2017 թվականին նախատեսվող աշխատանքներ

2017թ. կշարունակվի ՀՀ պետական և եկեղեցական տոների կապակցությամբ տոնական միջոցառումների կազմակերպումը վարչական շրջանում գործող բարեգործական ճաշարանների շահառուների համար:

Նախատեսվում է դրամական պարգևներ տրամադրել թվով 157 ՀՄՊ և թիկունքի վետերաններին, զոհված ազատամարտիկների ընտանիքներին և հաշմանդամ ազատամարտիկներին հայրենիքի պաշտպանի օրվա և մայիսյան հաղթանակների տոների կապակցությամբ, ինչպես նաև շրջանի ամենատարեց բնակիչներին Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ:

2017թ. կշարունակվի դրամական աջակցության ցուցաբերումը սոցիալապես անապահով ընտանիքներին, 1-ին խմբի հաշմանդամներին, կերակրողին կորցրած ընտանիքներին, ապրիլյան քառօրյա պատերազմի զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև վարչական շրջանում համատեղ սոցիալական ու բարեգործական ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպություններին:

Կարիքավոր ընտանիքների համար կիրականացվի անվճար բաղնիքի ծառայության մատուցում և հիգիենայի պարագաների տրամադրում, ձմռանը բնակարանները տաքացնելու նպատակով վառելափայտի տրամադրում, հուղարկավորության ծախսերի մասնակի փոխհատուցում:

Աշխատավորների միջազգային օրվա, ընտանիքի օրվա, հաշմանդամների միջազգային օրվա և Ամանորի կապակցությամբ նախատեսվում է աշխատանքի վետերանների, բազմազավակ, հաշմանդամ ունեցող և կարիքավոր շուրջ 1500 ընտանիքի սննդի փաթեթների տրամադրում:

Կկազմակերպվի սոցիալապես անապահով ընտանիքների 290 երեխաների ամառային հանգիստը Ծաղկաձորում:

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա և Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ նվերներ, դպրոցական պայուսակ ու գրենական պիտույքներ կտրամադրվեն սոցիալապես անապահով ընտանիքների 425 երեխաների:

Հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության միջոցով կշարունակվի համապատասխան աջակցության ծրագրերի իրականացումը ուղղված կարիքավոր ընտանիքների սոցիալական բեռի թեթևացմանը:

Պետպատվերի շրջանակներում վիրահատության և բուժման համար 2017թ. ևս կտրամադրվեն միջնորդագրեր սոցիալական համապատասխան արտոնյալ խմբերում չընդգրկված, սակայն անհրաժեշտ բուժման կարիք ունեցող սոցիալապես անապահով բնակիչներին:

 

 

pin
Երևանի ավագանի
21.12.2016
N 634-Ն
Որոշում