Սեղմել Esc փակելու համար:
ՀԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ, ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ, ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 1990 ...

 

 

040.0004.110100

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«11» հունվարի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունվարի 2000 թվականի N 4

 

ՀԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 1990 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-ԻՑ ՄԻՆՉԵՎ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ը ԸՆԴՈՒՆՎԱԾ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

241. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի օգոստոսի 3-ի «ԽՍՀՄ Նախարարների կաբինետի 1991 թվականի մայիսի 17-ի «Մանրածախ գների ռեֆորմի կապակցությամբ բնակչության սոցիալական պաշտպանության ուժեղացման լրացուցիչ միջոցառումների մասին» N 270 որոշումը» N 492 որոշումը:

242. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կոլեգիայի կազմը հաստատելու մասին» N 494 որոշումը:

243. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի օգոստոսի 6-ի «Հողային ռեֆորմի և սեփականաշնորհման գործընթացի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով համալիր խմբեր կազմավորելու մասին» N 497 որոշումը:

244. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության շինարարության նախարարի տեղակալի լրացուցիչ պաշտոն սահմանելու մասին» N 504 որոշումը:

245. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի օգոստոսի 9-ի «Հանրապետությունում գների պետական վերահսկողությունը ուժեղացնելու մասին» N 508 որոշումը:

246. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի օգոստոսի 16-ի «Հայաստանի Հանրապետության բնության պահպանության պետական կոմիտեի կոլեգիայի կազմը հաստատելու մասին» N 517 որոշումը:

247. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի օգոստոսի 16-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հունիսի 6-ի N 385 որոշման մեջ փոփոխություններ մտցնելու մասին» N 519 որոշումը:

248. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի օգոստոսի 20-ի «Առևտրի, հասարակական սննդի, վճարովի ծառայությունների փոքր օբյեկտների, ինչպես նաև անավարտ շինարարությամբ օբյեկտների սեփականաշնորհման գործընթացի կարգավորման լրացուցիչ միջոցառումների մասին» N 523 որոշումը:

249. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի օգոստոսի 20-ի «ԽՍՀՄ Նախարարների խորհրդի 1991 թվականի հունվարի 2-ի «Աշխատողների արտասահմանյան գործուղումների փաստաթղթերի ձևակերպման հետ կապված ծառայությունների վճարման կարգի մասին» N 7 որոշումը» N 524 որոշումը:

250. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի և Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահության 1991 թվականի օգոստոսի 23-ի «ՊԱԿ-ի գործունեության ուսումնասիրման հանձնաժողով կազմելու մասին» N 528ա որոշումը:

251. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի օգոստոսի 29-ի «Ոչ լրիվ դրույքով աշխատող բանվոր-ծառայողներին մանրածախ գների ռեֆորմի կապակցությամբ տրվող փոխհատուցման մասին» N 533 որոշումը:

i

252. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի սեպտեմբերի 2-ի «Ծառայողական նպատակներով Հայաստանի Հանրապետությունից արտերկրներ մեկնող քաղաքացիներին անձնագրեր տալու կարգի մասին» N 535 որոշումը:

253. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի սեպտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1990 թվականի դեկտեմբերի 27-ի N 625 որոշմամբ հաստատված հանրապետության կապիտալ շինարարության և կոորդինացիայի գլխավոր վարչության կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 536 որոշումը:

254. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի սեպտեմբերի 4-ի «Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի գործունեության վերակառուցման միջոցառումների մասին» N 539 որոշումը:

255. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի սեպտեմբերի 9-ի «Պարենային ապրանքների և նավթամթերքների հանրապետական սպառողական շուկայի պետական կարգավորման որոշ միջոցառումների մասին» N 542 որոշումը:

256. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի սեպտեմբերի 9-ի «Հացահատիկի մթերումների խթանման միջոցառումների մասին» N 544 որոշումը:

257. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի սեպտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հուլիսի 3-ի N 440 որոշման հավելվածը լրացնելու մասին» N 545 որոշումը:

258. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի սեպտեմբերի 9-ի «Բժշկաաշխատանքային փորձաքննական հանձնաժողովների (ԲԱՓՀ-ների) կանոնադրության մեջ փոփոխություններ մտցնելու մասին» N 549 որոշումը:

259. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության 1991 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման արդյունքների և բյուջեի ֆինանսական լարվածությունը մեղմացնելու միջոցառումների մասին» N 556 որոշումը:

260. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի սեպտեմբերի 14-ի «Երկրաշարժից տուժած գոտում շինարարական և վերականգնման աշխատանքները տեղական շինանյութերով ապահովելու միջոցառումների մասին» N 557 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության բնակչությանը ձեռնարկություններից, բացահանքերից ու Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարության և Հայկոոպի վարչության առևտրական կազմակերպություններից շինարարական նյութերի իրացման և առաքման ժամանակավոր կարգը:

261. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի սեպտեմբերի 14-ի «Երևանի քաղխորհրդի գործկոմի առողջապահության վարչության N 4 կլինիկական հիվանդանոցի սեփականաշնորհման մասին» N 558 որոշումը:

262. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի սեպտեմբերի 18-ի «Անասնապահական արտադրանքի իրացման կարգի մասին» N 566 որոշումը:

263. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հունվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության նյութատեխնիկական մատակարարման պետական կոմիտեի մասին» N 45 որոշման մեջ փոփոխություն մտցնելու մասին» N 573 որոշումը:

i

264. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի սեպտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական ունեցվածքի սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացը կարգավորելու մասին» N 581 որոշումը:

265. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 4-ի «Պատգամավորների քաղաքային, շրջանային, ավանային և գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեների, դրանց վարչությունների և բաժինների աշխատողների առավելագույն թվաքանակի և աշխատանքի վարձատրման ֆոնդի մասին» N 594 որոշումը:

266. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 7-ի «Խաղողի տեխնիկական սորտերի գնման գների, որոշ շրջաններում բազիսային շաքարայնությունը վերանայելու և խորդենու կանաչ զանգվածի ու կտրոնների մթերումը պայմանավորված գներով իրականացնելու մասին» N 597 որոշումը:

i

267. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 10-ի «Կաբելային և արբանյակային հեռուստառադիոհաղորդումների համակարգի բազայի վրա Հայաստանի Հանրապետության հեռուստառադիոհաղորդակցական լրատվական ցանցի ստեղծման և զարգացման մասին» N 600 որոշման 3-րդ կետը:

268. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության ֆոնդի կանոնադրությունը հաստատելու մասին» N 603 որոշումը:

269. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության միջկառավարական համաձայնագրերի կնքման, ապրանքափոխանակության գործընթացի կոորդինացման բարելավման կազմակերպչական միջոցառումների մասին» N 604 որոշումը:

270. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր երթևեկության անվտանգության ապահովման հանձնաժողովի մասին» N 609 որոշումը:

271. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 15-ի «Թևան» գիտաարտադրական, կոմերցիոն-ներդրողական կոնցեռնի կանոնադրությունը գրանցելու մասին» N 611 որոշումը:

272. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեի կանոնադրության մեջ փոփոխություն մտցնելու մասին» N 614 որոշումը:

273. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 18-ի «Մանրածախ գների ռեֆորմի կապակցությամբ սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների, կենսաթոշակառուների սոցիալական պաշտպանության բարելավման լրացուցիչ միջոցառումների մասին» N 615 որոշումը:

274. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 21-ի «Անտառային տնտեսության աշխատողների սոցիալական պաշտպանության ուժեղացման անհետաձգելի միջոցառումների մասին» N 617 որոշումը:

275. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 25-ի «Շինարարության վերադիր ծախսերի նորմաների մասին» N 621 որոշումը:

276. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) արտահանման-ներմուծման լիցենզավորման ժամանակավոր կարգի մասին» N 625 որոշումը:

277. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի գործերի կառավարչության ինֆորմացիայի և կապի կետի աշխատողների պաշտոնեական դրույքների մասին» N 629 որոշումը:

i

278. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի նոյեմբերի 1-ի «Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների գրանցման համար գանձվող տուրքի մասին» N 630 որոշումը:

279. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի նոյեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության վառելիքաէներգետիկ համալիրում ստեղծված իրավիճակի մասին» N 632 որոշումը:

i

280. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի նոյեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների գրանցման կարգի մասին» N 633 որոշումը:

281. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի նոյեմբերի 14-ի «Բնակչության պարենով, դեղորայքով և այլ ապրանքներով ապահովումը բարելավելու նպատակներով մաքսային քաղաքականության վերակողմնորոշման մասին» N 637 որոշումը:

282. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի նոյեմբերի 14-ի «Պետական ձեռնարկությունների հիման վրա ոչ պետական և խառը ընկերությունների ստեղծման ժամանակավոր կարգի մասին» N 638 որոշումը:

283. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի նոյեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր պաշտպանության կոմիտեի և ներքին գործերի նախարարության նյութական բազաների ամրապնդման ու լուսավորության նախարարության ուսուցիչների կատարելագործման հանրապետական ինստիտուտ ստեղծելու մասին» N 640 որոշումը:

284. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի նոյեմբերի 25-ի «Տնտեսական շրջափակման պայմաններում հանրապետության բնակչության և ժողովրդական տնտեսության կենսագործունեության ապահովման միջոցառումների հաստատման մասին» N 651 որոշումը:

285. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության պետմատի համակարգի ձեռնարկությունների, կազմակերպությունների, հանրապետության ապրանքահումքային բորսաների համար բարենպաստ հարկային ռեժիմ սահմանելու մասին» N 654 որոշումը:

286. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի դեկտեմբերի 4-ի «Երևանի ֆիզիկայի ինստիտուտում «Մուշ» վարձակալական ձեռնարկություն ստեղծելու մասին» N 662 որոշման 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերը:

287. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ֆոնդ ստեղծելու մասին» N 665 որոշումը:

i

288. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի դեկտեմբերի 10-ի «Չեռնոբիլի ատոմային վթարի վերացման կապակցությամբ հաշմանդամ դարձած ժամկետային զինծառայողների կենսաթոշակների հաշվարկման կարգի մասին» N 674 որոշումը:

i

289. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության որսորդների և ձկնորսների միությանը որսորդական զենք և զինամթերք արտադրելու և վաճառելու թույլտվություն տալու մասին» N 675 որոշումը:

290. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի դեկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա արժույթով մանրածախ առևտրի և մատուցվող ծառայությունների կարգավորման մասին» N 679 որոշումը:

i

291. Հայաստանի Հանրապետության կառավարության 1991 թվականի դեկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության երկաթուղային տրանսպորտի շարժակազմի հետ անմիջականորեն առնչվող աշխատողների դժբախտ դեպքերից պետական պարտադիր ապահովագրության մասին» N 684 որոշումը:

292. Հայաստանի Հանրապետության կառավարության 1991 թվականի դեկտեմբերի 28-ի «Արտասահմանյան բանկերում պահվող Հայաստանի Հանրապետության կառավարության արժութային միջոցների տնօրինման հարցերի մասին» N 693 որոշումը:

293. Հայաստանի Հանրապետության կառավարության 1991 թվականի դեկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 30-ի N 625 որոշման հավելվածների գործողության ժամկետը երկարաձգելու մասին» N 696 որոշումը:

i

294. Հայաստանի Հանրապետության կառավարության 1991 թվականի դեկտեմբերի 31-ի «Միջպետական տնտեսական ասոցիացիաներին և ձեռնարկություններին Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների անդամակցության մասին» N 697 որոշումը:

295. Հայաստանի Հանրապետության կառավարության 1991 թվականի դեկտեմբերի 31-ի «Հայաստանի կառավարությունում հանրապետության տնտեսության գործունեության արդյունքների պարբերաբար քննարկման աշխատանքների կազմակերպման մասին» N 698 որոշումը:

i

296. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 4-ի «Շուկայական ազատ գների և սակագների մասին» N 1 որոշումը:

297. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 4-ի «1992 թվականին կենտրոնացված կարգավորվող գներով արտադրանք թողարկող, աշխատանքներ կատարող և ծառայություններ մատուցող ձեռնարկությունների ու կազմակերպությունների վարկավորման կարգի մասին» N 3 որոշումը:

298. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 4-ի «Պետական ձեռնարկությունների և կազմակերպությունների հիմնական արտադրական ֆոնդերի օգտագործման համար վճարի հաշվարկման և գանձման մասին» N 4 որոշումը:

299. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 4-ի «Բյուջեից լրիվ կամ մասնակի ֆինանսավորվող ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ծախսերի ֆինանսավորման կարգի մասին» N 5 որոշումը:

i

300. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 4-ի «Բնակչության եկամուտների ինդեքսավորման կարգի մասին» N 6 որոշումը:

301. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 5-ի «Հայաստանի Հանրապետությունից անկախ պետությունների համագործակցության այլ պետություններ արտադրանքի (ապրանքների) 1992 թվականի առաքումների մասին» N 7 որոշման 2-րդ և 3-րդ կետերը:

302. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1990 թվականի նոյեմբերի 18-ի «Բեկում» հասարակական տնտեսական ընկերամիության գրանցման մասին» N 523 որոշման մեջ փոփոխություն մտցնելու ամսին» N 26 որոշումը:

303. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 21-ի «Արտադրանքի արտադրության և առաքումների, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման Հայաստանի Հանրապետության 1992 թվականի պետական պատվերի մասին» N 30 որոշումը:

304. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 28-ի «Բնակչության կողմից կենցաղային նպատակներով էլեկտրական էներգիայի օգտագործման ժամանակավոր չափաքանակների սահմանման մասին» N 60 որոշումը:

305. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» N 62 որոշումը:

i

306. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 28-ի «Քլիրինգային հաշվարկների մասին» N 63 որոշումը:

307. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 30-ի «Օտարերկրյա արժույթով գործառնությունների լիցենզավորման կարգի մասին» N 65 որոշումը:

308. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 31-ի «Գիտահետազոտական աշխատանքների և փորձարարական-կոնստրուկտորական մշակումների լրացուցիչ ֆինանսավորման մասին» N 76 որոշումը:

309. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 31-ի «Սովորող երիտասարդության կրթաթոշակների չափերի մասին» N 78 որոշումը:

310. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի փետրվարի 5-ի «Հանրապետության մեծածախ առևտրական բազաների, մանրածախ առևտրի և հասարակական սննդի կազմակերպությունների վերադիրների անցման մասին» N 84 որոշումը:

311. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի փետրվարի 6-ի «Առանձին վճարողների համար սահմանված շահութաբերության նորմաների մասին» N 87 որոշումը:

i

312. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի փետրվարի 7-ի «Ազատ գների պայմաններում հանրապետության առևտրի և հասարակական սննդի ոլորտում ապրանքների իրացման և հարկային կարգապահության ապահովման որոշ միջոցառումների մասին» N 93 որոշումը:

313. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի փետրվարի 7-ի «Հայէներգո» ԱՄ-ի շրջանային կաթսայատները ցանցերով, Երքաղէլեկտրացանցը և նրա սպառիչների էներգահսկողությունը Երքաղխորհրդի գործկոմին հանձնելու մասին» N 94 որոշումը:

314. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի փետրվարի 10-ի «Հայաստանի Հանրապետությունից արտադրանքների (ապրանքների) չվերահսկվող դուրսբերումը կանխելու և ներքին շուկայի պաշտպանվածությունն ապահովելու միջոցառումների մասին» N 96 որոշումը:

315. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի փետրվարի 10-ի «Հայաստանի Հանրապետությունում գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների պետական կենտրոնացված աղբյուրներից ֆինանսավորման կանոնակարգը հաստատելու մասին» N 98 որոշումը:

316. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի փետրվարի 10-ի «Առողջապահության ոլորտում որոշ աշխատողների աշխատավարձը մինչև երկու դրույքի սահմաններում վճարելու մասին» N 100 որոշումը:

317. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի փետրվարի 18-ի «Երևան քաղաքում «Երևան-93» միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսի անցկացման մասին» N 122 որոշումը:

318. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական բաժնետիրական-առևտրային ագրոբանկի (Հայպետագրոբանկի) կանոնադրությունը հաստատելու մասին» N 124 որոշումը:

i

319. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի փետրվարի 26-ի «Նախադպրոցական և արտադպրոցական հիմնարկներում երեխաների պահման ու ուսման համար վճարի չափի մասին» N 130 որոշումը:

320. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի փետրվարի 29-ի «Բնակչությանը կենցաղային կարիքների համար բաց թողնվող էլեկտրական էներգիայի սակագների փոփոխման մասին» N 133 որոշումը:

i

321. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մարտի 2-ի «Հանրապետության մի շարք շրջաններում Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության ժամանակավոր մաքսային կետեր ստեղծելու մասին» N 137 որոշումը:

i

322. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մարտի 2-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության Մեղրու մաքսային կետ ստեղծելու մասին» N 138 որոշման 3-րդ կետը:

323. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մարտի 3-ի «Օդային տրանսպորտով ուղևորների և ուղեբեռների փոխադրման սակագների փոփոխման մասին» N 142 որոշումը:

324. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մարտի 6-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում մինչև պաշտոնական ազգային վալյուտայի կիրառումը օտարերկրյա վալյուտայի նկատմամբ ռուբլու կուրսի կարգավորման մասին» N 144 որոշումը:

325. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության մասին» N 148 որոշումը:

i

326. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում կոնտրակտային եղանակով աշխատանքային պայմանագրերի կնքման կարգի և կիրառման պայմանների մասին» N 150 որոշումը:

i

327. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվեկշռում գտնվող թանկարժեք մետաղներ պարունակվող մեքենաների, սարքավորումների, ինչպես նաև ջարդոնի ու թափոնի հաշվառման, հավաքման, պահպանման, վերամշակման և հետագա տնօրինման կարգի մասին» N 158 որոշումը:

328. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մարտի 19-ի «Շինարարության գների սահմանման մասին» N 164 որոշումը:

329. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մարտի 22-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մասին» N 170 որոշումը:

i

330. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մարտի 26-ի «Հայաստանի Հանրապետության բանկերում փաստաթղթաշրջանառության արագացման միջոցառումների մասին» N 177 որոշումը:

331. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մարտի 26-ի «1982 թվականի պետական ներքին շահող փոխառությունների, վճարային արժեթղթերի և Հայաստանի Հանրապետության 1992 թվականի ներքին շահող պետական փոխառությունների բացթողման մասին» N 181 որոշումը:

332. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի ապրիլի 2-ի «Անավարտ շինարարության արտադրական նշանակության օբյեկտների հիմքի վրա Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա ձեռնարկությունների ու քաղաքացիների մասնակցությամբ ձեռնարկություններ ստեղծելու մասին» N 189 որոշումը:

333. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի ապրիլի 4-ի «Առևտրական ձեռնարկությունները (խանութները) իրավաբանական անձի իրավունքով օժտելու մասին» N 194 որոշումը:

i

334. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի ապրիլի 10-ի «Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումների նախագծերի ներկայացման կարգի մասին» N 217 որոշումը:

335. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի ապրիլի 14-ի «Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժում քննարկվող գործերի համար պետական տուրք վճարելու կարգի մասին» N 227 որոշումը:

336. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի ապրիլի 14-ի «Սեփականաշնորհվող անասնագլխաքանակի, գյուղատնտեսական տեխնիկայի և մյուս հիմնական միջոցների վաճառքի գների և ինդեքսավորման կարգի մասին» N 231 որոշումը:

i

337. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի ապրիլի 14-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմինների կողմից մատուցվող որոշ ծառայությունների համար վարձավճար սահմանելու մասին» N 584 որոշման մեջ փոփոխություններ մտցնելու մասին» N 232 որոշումը:

338. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի ապրիլի 14-ի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կոլեգիայի կազմը համալրելու մասին» N 233 որոշումը:

i

339. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունների արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքի մեջ մտցվող ծախսերի կազմի ու շահութահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» N 238 որոշումը:

340. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության միջբուհական ռազմաուսումնական կենտրոն ստեղծելու մասին» N 240 որոշումը:

i

341. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հիմնարկներում գտնվող ֆոնդային տեսալսողական ձայնագրությունների, արվեստի ու գրականության գործերի և մշակույթի ֆոնդային այլ արժեքների պատճենահանումը, տարածումը և արտահանումը կարգավորելու ժամանակավոր միջոցառումների մասին» N 244 որոշումը:

i

342. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի ապրիլի 25-ի «Բնօգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման համար վճարներ սահմանելու մասին» N 245 որոշումը:

343. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության մասին» N 251 որոշումը:

344. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի ապրիլի 29-ի «Երքաղխորհրդի գործկոմի առևտրի վարչության կառուցվածքի փոփոխության մասին» N 254 որոշումը:

i

345. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում փախստականների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման միջոցառումների մասին» N 255 որոշումը:

346. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի ապրիլի 30-ի «Մերձքաղաքային և միջքաղաքային տրանսպորտով երթևեկելու արտոնությունների մասին» N 258 որոշումը:

347. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության մասին» N 259 որոշումը:

348. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարության մասին» N 261 որոշումը:

349. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 6-ի «Անավարտ շինարարության արտադրական նշանակության օբյեկտների հիմքի վրա Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա ձեռնարկությունների ու քաղաքացիների մասնակցությամբ ձեռնարկություններ ստեղծելու կարգի մասին» N 268 որոշումը:

350. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտի կանոնադրությունը հաստատելու մասին» N 269 որոշումը:

351. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 14-ի «Երաշխավորության օրինակելի պայմանագրի ձևը հաստատելու մասին» N 291 որոշումը:

352. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 14-ի «Արմավիրի պահածոների գործարանի «Ազնավուրը` Հայաստանին» ընկերության սարքավորումով արտադրված մանկական սննդի սահմանային մանրածախ գների մասին» N 292 որոշումը:

i

353. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 15-ի «Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատունակությունը կորցրած անձանց նյութական պայմանների բարելավման մասին» N 295 որոշումը:

i

354. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի փետրվարի 26-ի N 130 որոշման մասնակի փոփոխման մասին» N 297 որոշումը:

i

355. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 18-ի «Լուծարված տնտեսությունների մարդատար ավտոմեքենաները գյուղական խորհուրդների գործկոմներին հանձնելու մասին» N 299 որոշումը:

356. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 4-ի N 4 և փետրվարի 6-ի N 89 որոշումների մեջ փոփոխություններ մտցնելու մասին» N 302 որոշումը:

357. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության տնտեսության աշխատանքի 1992 թվականի առաջին եռամսյակի արդյունքների, ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակի ու ձեռնարկվող միջոցառումների մասին» N 328 որոշումը:

358. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում հանրապետական և վարչատարածքային կազմավորումների սեփականության միջև պետական գույքի սահմանազատման և այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման կարգի մասին» N 330 որոշումը:

i

359. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունիսի 8-ի «Լուծարված գյուղատնտեսական ձեռնարկությունների չսեփականաշնորհված արտադրական նշանակության շենքերի և շինությունների իրացման կարգի մասին» N 340 որոշումը:

360. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունիսի 11-ի «Սպառման ապրանքների գների, ծառայությունների սակագների և նվազագույն սպառողական զամբյուղի հաշվարկի մասին» N 344 որոշումը:

i

361. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության գյուղական բնակավայրերում լքված ու կիսակառույց տների և դրանց կից օժանդակ շինությունների տնօրինման և վաճառքի մասին» N 367 որոշումը:

362. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության հատուկ ծրագրերի պետական վարչությունում պետի տեղակալի հաստիք ավելացնելու մասին» N 368 որոշումը:

i

363. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունիսի 27-ի «Հասարակական ծառայությունների ձեռնարկությունների համար թույլատրված գործունեության տեսակները սահմանելու մասին» N 374 որոշումը:

i

364. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունիսի 29-ի «1990 թվականին հանրապետության կողմից գնված պետական նպատակային անտոկոս փոխառության պարտատոմսերի հետգնման մասին» N 377 որոշումը:

365. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունիսի 30-ի «Անավարտ շինարարության արտադրական նշանակության օբյեկտների հիմքի վրա Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա ձեռնարկությունների ու քաղաքացիների մասնակցությամբ ձեռնարկությունների ստեղծման մրցույթի (տենդեր) կազմակերպման և անցկացման կարգի մասին» N 381 որոշումը:

366. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության կոլեգիայի անդամների հաստատման մասին» N 383 որոշումը:

367. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և առևտրի պետական ձեռնարկության մասին» N 390 որոշումը:

368.Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության կենսաապահովման օբյեկտների երաշխավորված ինքնուրույն էլեկտրամատակարարման մասին» N 392 որոշումը:

i

369. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 13-ի «Երկաթգծով փոխադրման սակագների մասնակի փոփոխման մասին» N 394 որոշումը:

i

370. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության միասնական ժամանակի և ստուգաչափային հաճախականությունների հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» N 397 որոշումը:

i

371. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի շարքային և սպայական կազմի զինծառայողների պարտադիր անձնական ապահովագրության մասին» N 401 որոշումը:

i

372. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության շտաբի մասին» N 405 որոշման 2-րդ և 3-րդ կետերը:

373. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող տնտեսական սուբյեկտների միջև փոխադարձ պարտքերի ներհանրապետական հաշվանցում անցկացնելու մասին» N 409 որոշումը:

i

374. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանն առընթեր գիտության և նորաստեղծության ազգային ֆոնդի կանոնադրության և վարչության կազմի մասին» N 411 որոշումը:

i

375. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում և քոլեջներում (բացառությամբ պրոֆտեխնիկական ուսումնարանների) 1992 թվականից վճարովի ուսուցում կազմակերպելու մասին» N 412 որոշումը:

i

376. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության արտասահման մեկնող քաղաքացիների համաքաղաքացիական արտասահմանյան անձնագրերի ձևակերպման ժամանակավոր կարգի մասին» N 416 որոշման 1-ին և 2-րդ կետերը:

377. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 28-ի «Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1968 թվականի հունվարի 5-ի «Տնտեսական և կուլտուրական շինարարության մի քանի հարցեր լրացուցիչ կերպով Հայկական ՍՍՀ մինիստրությունների, գերատեսչությունների և աշխատավորների դեպուտատների սովետների գործկոմների լուծմանը հանձնելու մասին» N 12 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 419 որոշումը:

378. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 28-ի «Արտասահմանյան վարկերի հաշվին ձեռք բերվող պարենի և այլ ռեսուրսների վաճառքից գոյացող հասույթների կուտակման և օգտագործման մասին» N 421 որոշումը:

i

379. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 29-ի «Անձնական օգտագործման մարդատար ավտոմեքենաների ազատ վաճառքի անցնելու մասին» N 424 որոշումը:

i

380. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 30-ի «Սպառողական (սպասարկման) կոոպերատիվների և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար արգելված գործունեության տեսակների ցանկի սահմանման մասին» N 426 որոշումը:

381. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 30-ի «Հայաստան» համահայկական հիմնադրամի կանոնադրության գրանցման մասին» N 428 որոշումը:

382. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 30-ի «Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության գրանցման մասին» N 429 որոշումը:

383. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 30-ի «Գյուղատնտեսական կենդանիներից մարդկանց փոխանցվող տարափոխիկ և պարազիտար հիվանդությունների կանխարգելման մասին» N 430 որոշումը:

i

384. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի օգոստոսի 20-ի «Հաշմանդամներին փոխադրամիջոցների անվճար հատկացումը ժամանակավորապես դադարեցնելու մասին» N 443 որոշումը:

i

385. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի օգոստոսի 28-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակցած, այդ պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողների և ազատամարտիկների, զոհվածների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ միջոցառումների մասին» N 450 որոշումը:

386. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի սեպտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական համագործակցության հարցերը կոորդինացնող և վերահսկող շտաբի մասին» N 466 որոշումը:

i

387. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի սեպտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման կարգի մասին կանոնադրությունը, կացության վկայականի նմուշի նկարագիրը հաստատելու մասին» N 468 որոշումը:

i

388. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի շարժական հուշարձանների պատճենահանման, բազմացման, տարածման և պատճենների արտահանման կարգը հաստատելու մասին» N 474 որոշումը:

389. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի սեպտեմբերի 16-ի «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին սեփականաշնորհված հողի և մյուս հիմնական միջոցների դիմաց մուծումների մասին» N 479 որոշումը:

390. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի սեպտեմբերի 17-ի «Շահագործվող շենքերի նկուղային հարկերի վերակառուցման և կցակառույցների շինարարության իրականացման մասին» N 480 որոշումը:

i

391. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի սեպտեմբերի 26-ի «Պատմության և մշակույթի հանրապետական նշանակության անշարժ հուշարձանների պահպանական գոտիներում ընդգրկված պատմամշակութային նշանակության հողերը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության վարչությանը հանձնելու նախապատրաստական աշխատանքների մասին» N 491 որոշումը:

392. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի սեպտեմբերի 28-ի «Հանրապետությանն առանձնացվող նավթամթերքի մատակարարման ֆունկցիաները «Անդրնավթգազշին Պրոմեթևս» բաժնետիրական ընկերության վրա դնելու մասին» N 494 որոշումը:

i

393. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի սեպտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության համակարգի ուսումնական հաստատությունների ուսուցիչների և դաստիարակների սոցիալական դրությունը բարելավելու միջոցառումների մասին» N 495 որոշումը:

i

394. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետություն բռնագաղթած քաղաքացիների նյութական պայմանների բարելավման մասին» N 504 որոշումը:

395. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հոկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և նրա համակարգի զինծառայողների պաշտոնային դրույքների, զինվորական կոչումների դրույքաչափերի, ժամկետային զինծառայողների դրամական բավարարման մասին» N 511 որոշումը:

i

396. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հոկտեմբերի 19-ի «Գործուղման ծախսերի նորմաների ավելացման մասին» N 521 որոշումը:

397. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հոկտեմբերի 22-ի «Հյուսիսային Օսիայում գազամուղի վթարի հետևանքով հանրապետության վառելիքաէներգետիկ համալիրում ստեղծված ճգնաժամային իրավիճակում արտակարգ միջոցառումների մասին» N 525 որոշումը:

398. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հոկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կապի նախարարության կոլեգիայի անդամների հաստատման մասին» N 528 որոշումը:

399. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 19-ի N 300 որոշման հավելվածում լրացումներ կատարելու մասին» N 531 որոշումը:

400. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հոկտեմբերի 29-ի «Հացի մանրածախ գների փոփոխման մասին» N 537 որոշումը:

401. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն, միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների, պրոֆտեխնիկական ուսումնարանների և սովորողների սոցիալական վիճակի բարելավման լրացուցիչ միջոցառումների մասին» N 559 որոշումը:

402. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և առևտրի պետական ձեռնարկության կանոնադրությունը հաստատելու մասին» N 560 որոշումը:

403. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 14-ի «Հացի վաճառքի նախնական պատվերի չապրանքավորված կտրոնների ապրանքավորման մասին» N 575 որոշումը:

404. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թ. մայիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության մասին» N 289 որոշման մեջ փոփոխություններ մտցնելու մասին» N 576 որոշումը:

405. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության կոլեգիայի անդամների հաստատման մասին» N 583 որոշումը:

i

406. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի 1992 թվականի հոկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության ու կենսաթոշակների նվազագույն չափերի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների ու կրթաթոշակների չափերի ինդեքսավորման մասին» հրամանագրի 9-րդ կետի «ա» ենթակետի կատարման մասին» N 590 որոշումը:

i

407. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 21-ի «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի օպերատիվ և քննչական ստորաբաժանումներին դատարանի դատավճիռներով գույքի բռնագրավումից և իրացումից ստացած միջոցներից նպատակային հատկացումներ կատարելու մասին» N 592 որոշումը:

408. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետություն որոշ պարենային ապրանքների ներմուծման համար կատարված կանխիկ ծախսերի փոխհատուցման մասին» N 602 որոշումը:

409. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 25-ի «Հայջրտնտ» հատուկ նշանակության պետական ձեռնարկության կանոնադրության հաստատման մասին» N 603 որոշումը:

i

410. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված իրավաբանական անձանց և քաղաքացիների վալյուտայով ստացված եկամուտների հարկումը կարգավորելու մասին» N 607 որոշումը:

411. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի դեկտեմբերի 4-ի «Վառելիքաէներգետիկ համալիրում ստեղծված ճգնաժամային իրավիճակում արտակարգ միջոցառումների մասին» N 614 որոշումը:

i

412. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վճարովի բուժսպասարկման մասին» N 617 որոշումը:

413. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի դեկտեմբերի 16-ի «Զինվորական դատախազության և զինվորական դատարանի ապարատի պահպանման ծախսերի մասին» N 624 որոշումը:

414. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի դեկտեմբերի 18-ի «Ամերիկայի Միացյալ Նահանգների խաղաղության կորպուսի Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության գրանցման մասին» N 629 որոշումը:

i

415. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի դեկտեմբերի 18-ի «Ներքաղաքային տրանսպորտի սակագների փոփոխման մասին» N 630 որոշումը:

i

416. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի դեկտեմբերի 23-ի «Սփյուռքահայ համայնքների, օտարերկրյա և միջազգային հասարակական և կրոնական կազմակերպությունների միջոցների հաշվին կատարվող շինարարական աշխատանքներն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» N 634 որոշումը:

i

417.Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 15-ի N 296 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 635 որոշումը:

i

418. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի դեկտեմբերի 25-ի «Աղետի գոտու շրջաններում և բնակավայրերում գործունեություն իրականացնող շինարարական ձեռնարկությունների վրա շինարարական աշխատանքների գծով շահութահարկի արտոնությունները տարածելու մասին» N 636 որոշումը:

i

419. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի դեկտեմբերի 29-ի «Պետական ծառայողի գույքային դրության վերաբերյալ հայտարարագրի կազմման և վերահսկման կարգը հաստատելու մասին» N 640 որոշումը:

420. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի դեկտեմբերի 30-ի «Հանրապետության բնակչությանը նախնական պատվերների կտրոններով ալյուրի վաճառքի կազմակերպման մասին» N 642 որոշումը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.01.2000
N 4
Որոշում