Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻՊԵՄԶԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻՊԵՄԶԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0006.110100

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«11» հունվարի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունվարի 2000 թվական N 6

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻՊԵՄԶԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիպեմզայի գյուղական համայնքի բնակչության խմելու ջրի վարձավճարների փոխհատուցման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիպեմզայի գյուղական համայնքին տրամադրել 1206,69 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիպեմզայի գյուղական համայնքին սույն որոշման 1-ին կետում նշված գումարը տրամադրել համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` սույն որոշման կատարման ընթացքի վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունվարի 11-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 2000 թ.

հունվարի 11-ի N 6 որոշման

 

ՀԱՇՎԱՐԿ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիպեմզայի գյուղական

համայնքի բնակչության խմելու ջրի վարձավճարների փոխհատուցման

 

.________________________________________________________________________.

|Համայնքի |Բնակ-  |1 մարդուն|Համայնքի|Խմելու   |1 դույլ|Խմելու  |Փոխհա-  |

|անվանումը|չության|հասանելիք|բնակչու-|ջրի      |խմելու |ջրի     |տուցման |

|         |թիվը   |խմելու   |թյան 1  |ծավալը   |ջրի    |օրական  |ենթակա  |

|         |       |ջրի օրվա |օրվա    |դույլերով|վաճառքի|ծախսը   |օրերի   |

|         |       |նորման   |խմելու  |(4x10    |գինը   |(դրամ)  |թիվը    |

|         |       |(լիտր)   |ջրի     |սյունակ) |(դրամ) |(5x6    |        |

|         |       |         |ծավալը  |         |       |սյունակ)|        |

|         |       |         |(լիտր)  |         |       |        |        |

|         |       |         |(2x3    |         |       |        |        |

|         |       |         |սյունակ)|         |       |        |        |

|_________|_______|_________|________|_________|_______|________|________|

|Անիպեմզա | 529   |  2.5    |1322,5  | 132,2   |  25   | 3306   |  365   |

.________________________________________________________________________.

._________..______________________________________________.

|Համայնքի ||Փոխհատուցվող  |Փոխհատուցման |Ենթակա է         |

|անվանումը||գումարը (դրամ)|   տոկոսը    |վճարման (դրամ)   |

|         ||(7x8 սյունակ) |             |(9x10 սյունակ:100|

|_________||______________|_____________|_________________|

|Անիպեմզա || 1206690      |   100       | 1206690         |

._________..______________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.01.2000
N 6
Որոշում