040.0008.110100
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«11» հունվարի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 հունվարի 2000 թվականի N 8
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի առաջին հանրապետության ռազմական նախարար և զորահրամանատար Դրաստամատ Կանայանի (Դրո) աճյունը Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու և Ապարանի հերոսամարտի հուշահամալիրում ամփոփելու համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հատկացնել 17825,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
(1-ին կետը փոփ. 26.05.00 թիվ 261 որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունվարի 11-ից: