041.0695.060717
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
6 հուլիսի 2017 թվականի N 695-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Ստեղծել միջուկային նյութերի և միջուկային տեղակայանքների նախագծային սպառնալիքի նախագծի մշակման միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` ապահովել հանձնաժողովի անդամների մասնակցությունը հանձնաժողովի աշխատանքներին և մշակված նախագծային սպառնալիքի նախագծի վերաբերյալ առաջարկությունները 6-ամսյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2017 թ. հուլիսի 6-ի
N 695-Ա որոշման
ԿԱԶՄ
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի ստորաբաժանման պետ (հանձնաժողովի նախագահ)
ՀՀ զինված ուժերի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի վարչության ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության պատրաստության և էկոլոգիական անվտանգության ապահովման բաժնի պետ
ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային անվտանգության վարչության գլոբալ անվտանգության և արտահանման վերահսկման բաժնի վարիչ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության ատոմային էներգետիկայի բաժնի պետ
ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության զորահավաքային աշխատանքների և քաղաքացիական պաշտպանության կազմակերպման բաժնի պետ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության մաքսային գործառնությունների մոնիտորինգի բաժնի պետ
«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ-ֆիզիկական պաշտպանության և ռեժիմի գծով տնօրեն (համաձայնությամբ)
ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի տեխնիկական բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)
(հավելվածը փոփ. 29.01.2021 թիվ 78-Ա, 31.03.2022 թիվ 329-Ա որոշումներ)