Սեղմել Esc փակելու համար:
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0773.070717

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հուլիսի 2017 թվականի N 773-Ն

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 394-րդ հոդվածի 8-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ապրանքների դրոշմավորման կանոնները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի հուլիսի 6-ի

N 773-Ն որոշման

 

ԿԱՆՈՆՆԵՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կանոններով կարգավորվում են ապրանքների դրոշմավորման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կանոններին համապատասխան`

1) ակցիզային դրոշմանիշերով (այսուհետ` դրոշմանիշ) դրոշմավորման ենթակա են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 389-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ապրանքները.

2) դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա են օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ապրանքները:

3. Օրենսգրքին համապատասխան` ապրանքների դրոշմավորման պարտավորություն կրող անձինք ապրանքները դրոշմավորում են ինքնուրույն` համապատասխանաբար իրենց հաշվառման վայրի հարկային տեսչությունից կամ հաշվառման մաքսատնից ձեռք բերված դրոշմանիշերը (դրոշմապիտակները) այդ ապրանքների վրա փակցնելու միջոցով:

4. Ապրանքների վրա փակցված դրոշմանիշերը (դրոշմապիտակները) պետք է համապատասխանեն հարկային և մաքսային մարմնի կողմից սահմանված տեխնիկական պահանջներին, ինչպես նաև պետք է լինեն չվնասված, ամբողջական և դրոշմավորված ապրանքի տեսակին, ենթատեսակին (նկարագրին), տարողությանը (ծավալին, քաշին կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորին), իսկ ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրին դասվող և հավաստագրման ենթակա ապրանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների) դեպքում` նաև ներմուծման (համապատասխանության) հավաստագրի համարին և դրանում դեղի հերթական համարին համապատասխանող:

(4-րդ կետը փոփ. 26.11.2020 թիվ 1829-Ա որոշում)

5. Դրոշմանիշը (դրոշմապիտակը) պետք է փակցված լինի ապրանքի (տարայի) վրա առավել տեսանելի տեղում` վերին կամ կողային մակերեսներին, այդ թվում` պիտակի վրա:

6. Դրոշմանիշը (դրոշմապիտակը) պետք է փակցված լինի այնպես, որպեսզի ապահովվի ապրանքի անվանման, հայերեն մակնշման և պիտանիության ժամկետի վերաբերյալ նշումների ընթեռնելիությունը:

7. Արգելվում է հաստատված նմուշի դրոշմանիշի (դրոշմապիտակի) վրա կատարել նշագրումներ (կնիքներով, դրոշմակնիքներով կամ այլ կերպ), դրոշմանիշերը (դրոշմապիտակները) կամ դրանց մի մասը ծածկել անթափանց թաղանթներով: Անթափանց թաղանթով ամբողջովին կամ մասնակիորեն ծածկված (դրոշմանիշի սերիան, համարը և այլ պաշտպանիչ տարրեր պարունակող մասերը) դրոշմանիշերով (դրոշմապիտակներով) դրոշմավորված ապրանքների իրացումը համարվում է չդրոշմավորված ապրանքների իրացում:

8. Վնասված, ոչ ամբողջական և (կամ) դրոշմավորման ենթակա ապրանքի տեսակին, ենթատեսակին (նկարագրին), տարողությանը (ծավալին, քաշին կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորին), իսկ ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրին դասվող և հավաստագրման ենթակա ապրանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների) դեպքում` նաև ներմուծման (համապատասխանության) հավաստագրի համարին և դրանում դեղի հերթական համարին չհամապատասխանող դրոշմանիշերով (դրոշմապիտակներով) ապրանքներ իրացնելը, ինչպես նաև սույն կանոնների 5-րդ կետով սահմանված պայմանները չապահովելը համարվում են դրոշմավորման կանոնների խախտում:

(8-րդ կետը փոփ. 26.11.2020 թիվ 1829-Ա որոշում)

9. Սույն կանոնների 4-րդ և 8-րդ կետերով սահմանված` ապրանքների տարողությանը վերաբերող պահանջները ԱՏԳ ԱԱ 3304, 3305, 3401 և 3402 ծածկագրերին դասվող ապրանքների համար կիրառելի չեն:

10. Դրոշմանիշերով (դրոշմապիտակներով) դրոշմավորված ապրանքների արտահանման դեպքում օրենսգրքով սահմանված կարգով դրոշմավորման պարտավորություն կրող անձանց կողմից ներկայացվող ապրանքների մաքսային հայտարարագրում (Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանելու դեպքում` տարանցման մաքսային հայտարարագրում) նշվում են դրոշմանիշերի (դրոշմապիտակների) թիվը, սերիաները, հերթական համարները (այդ թվում` միջակայքերով) և դրանց ստացման հաշիվ-վավերագրի համարն ու ամսաթիվը:

11. Արտահանված ապրանքների դրոշմանիշերի (դրոշմապիտակների) հաշվառման իմաստով դրոշմավորված ապրանքները համարվում են արտահանված` ապրանքների մաքսային հայտարարագրում (տարանցման մաքսային հայտարարագրում) և ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների օգտագործման մասին հաշվետվության մեջ նշված ապրանքների քանակներից նվազագույնի չափով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.07.2017
N 773-Ն
Որոշում