Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0018.150100

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» հունվարի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հունվարի 2000 թվականի N 18

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

2000 թվականին Սիդնեյի օլիմպիական խաղերին նախապատրաստվելու հետ կապված միջազգային մրցումներին Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մասնակցությունն ապահովելու, 1999 թվականի միջազգային մարզական միջոցառումների մրցանակակիրներին ու նրանց մարզիչներին պարգևատրելու նպատակով, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի «ա» կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 04 խմբի 12 ենթախմբի «01. Միջնակարգ մասնագիտացված ուսումնական հաստատությունների պահպանում» (ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն) և 04 խմբի 13 ենթախմբի «01. ԲՈՒՀ-երի պահպանում» (ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն) տողերով նախատեսված ծախսերը համապատասխանաբար պակասեցնել 3283,6 և 316,4 հազ. դրամով` ընդամենը 3,6 մլն դրամ, նույն չափով ավելացնելով 07 խմբի 10 ենթախմբի «01. Սպորտային միջոցառումներ» (ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն) տողով նախատեսված ծախսերը:

2. Սույն որոշման 1-ին կետին համապատասխան հաստատել ծախսերի վերաբաշխումն ըստ տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունվարի 15-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 2000 թվականի

հունվարի 15-ի N 18 որոշման

 

«Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի

մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի

04 խմբի 12 և 13 ենթախմբերի և 07 խմբի 10 ենթախմբի

ծախսերի վերաբաշխումն ըստ տնտեսագիտական դասակարգման

 

.______________________________________________________________________.

|NN |Հոդվածի անվանումը                   |Պակասեցում         |Ավելացում|

|ը/կ|                                    | 04 խումբ          |07 խումբ |

|   |                                    |___________________|_________|

|   |                                    |    12   |   13    |   10    |

|   |                                    |ենթախումբ|ենթախումբ|ենթախումբ|

|___|____________________________________|_________|_________|_________|

|   |Ընդամենը                            |  3283,6 |   316,4 |  3600,0 |

|   |                                    |         |         |         |

| 1 |Կրթաթոշակներ                        |  2784,0 |   150,0 |    ---  |

|   |                                    |         |         |         |

| 2 |Ապրանքների գնման և  ծառայությունների|   499,6 |   166,4 |  3600,0 |

|   |վճարման ծախսեր                      |         |         |         |

|   |   այդ թվում`                       |         |         |         |

|   |                                    |         |         |         |

|   |գրասենյակային ապրանքներ և  նյութեր  |    13,2 |    35,9 |    ---  |

|   |                                    |         |         |         |

|   |փափուկ գույք և  հանդերձանք          |   358,9 |    48,2 |    ---  |

|   |                                    |         |         |         |

|   |Ապրանքների ձեռքբերման այլ ծախսեր    |    53,6 |    ---  |    ---  |

|   |                                    |         |         |         |

|   |Գործուղումներ և  ծառայողական        |    25,5 |    70,7 |    ---  |

|   |ուղևորություններ                    |         |         |         |

|   |                                    |         |         |         |

|   |այլ կոմունալ ծառայությունների վճար  |    48,5 |    11,6 |    ---  |

|   |                                    |         |         |         |

|   |այլ ծախսեր                          |    ---  |    ---  |  3600,0 |

.______________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.01.2000
N 18
Որոշում