Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՎԱԶԱՇ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՎԱԶԱՇԵՆ-1» ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԱՎԱՆԸ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՎԱԶԱՇԵ ...

 

 

040.0022.210100

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» հունվարի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հունվարի 2000 թվականի N 22

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՎԱԶԱՇԵՆ-1» ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԱՎԱՆԸ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՎԱԶԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Վազաշեն-1» զինվորական ավանը (նախկինում` Վազաշենի հանգստյան տուն) սեփականության իրավունքով անհատույց հանձնել Տավուշի մարզի Վազաշենի գյուղական համայնքին:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի և Տավուշի մարզի Վազաշենի գյուղական համայնքի ղեկավարի հետ համատեղ մեկամսյա ժամկետում ապահովել «Վազաշեն-1» զինվորական կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

3. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին` մեկամսյա ժամկետում ապահովել «Վազաշեն-1» զինվորական ավանի համապատասխան հողամասի սահմանների ճշտման և սահմանված կարգով ձևակերպման աշխատանքների կատարումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունվարի 21-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.01.2000
N 22
Որոշում