Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԼՈՌՈՒ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԼՈՌՈՒ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ Հ ...

 

 

040.0024.210100

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» հունվարի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հունվարի 2000 թվականի N 24

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Դատարանի դատավճռով բռնագրավված և «Տրանս Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն ի պահ հանձնված «ՎԱԶ-21213» մակնիշի, 1998 թվականի արտադրության ավտոմեքենան (թափք` XTA 212130 X 1398193, շարժիչ` 5342259, գույնը` կապտականաչավուն)` 2600,0 հազ. դրամ սկզբնական արժեքով, հանձնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի տնօրինությանը:

2. Դատարանի դատավճռով բռնագրավված և «Տրանս Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն ի պահ հանձնված «ՎԱԶ-21213» մակնիշի, 1998 թվականի արտադրության ավտոմեքենան (թափք` XTA 212130 X 1400027, շարժիչ` 5346140, գույնը` կապտականաչավուն)` 3120,0 հազ. դրամ սկզբնական արժեքով, հանձնել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի տնօրինությանը:

3. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված ավտոմեքենաների սկզբնական արժեքներին համապատասխան` «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման N 1 հավելվածի 03 խմբի 02 ենթախմբի «ՀՀ վերաքննիչ և առաջին ատյանի դատարաններ» տողով նախատեսված գումարը («Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 1-ի N 194 և օգոստոսի 19-ի N 513 որոշումների խմբագրությամբ) պակասեցնել 5720,0 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով 14 խմբի 04 ենթախմբի «01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» տողով նախատեսված գումարը:

i

4. Հաշվի առնելով սույն որոշման 3-րդ կետի համաձայն կատարված պակասեցումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 1-ի «Հայաստանի Հանրապետության վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների 1999 թվականի պահպանման ծախսերի մասին» N 194 որոշմամբ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի սեպտեմբերի 7-ի N 560 որոշման խմբագրությամբ) հաստատված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական, տնտեսական, քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանների 1999 թվականի պահպանման ծախսերն` ըստ տնտեսագիտական դասակարգման, պակասեցնել համաձայն հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունվարի 21-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 2000 թվականի

հունվարի 21-ի N 24 որոշման

 

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական, տնտեսական,

քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանների

1999 թվականի պահպանման ծախսերի պակասեցումն ըստ

տնտեսագիտական դասակարգման

.______________________________________________________________________.

|                                    |           Պակասեցում            |

|                                    |_________________________________|

|       Հոդվածի անվանումը            |քաղաքացիական|տնտեսական|քրեական և |

|                                    |գործերով    |գործերով |զինվորական|

|                                    |վերաքննիչ   |վերաքննիչ|գործերով  |

|                                    |դատարան     |դատարան  |վերաքննիչ |

|                                    |            |         |դատարան   |

|____________________________________|____________|_________|__________|

|                Ա                   |     2      |    3    |     4    |

|____________________________________|____________|_________|__________|

|ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                    |     2,037.3|  1,168.9|   2,513.8|

|այդ թվում`                          |            |         |          |

|____________________________________|____________|_________|__________|

|Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ                   |     2,037.3|  1,168.9|   2,513.8|

|այդ թվում`                          |            |         |          |

|____________________________________|____________|_________|__________|

|Պետական մարմինների, դրանց ենթակա    |            |         |          |

|բյուջետային հիմնարկների աշխատողների |            |         |          |

|աշխատավարձ                          |            |         |          |

|____________________________________|____________|_________|__________|

|Ընթացիկ տրանսֆերտներ                |            |         |          |

|այդ թվում`                          |            |         |          |

|____________________________________|____________|_________|__________|

|- պարտադիր սոցիալական ապահովության  |            |         |          |

|վճարներ                             |            |         |          |

|____________________________________|____________|_________|__________|

|Ապրանքների գնման և  ծառայությունների|     2,037.3|  1,168.9|   2,513.8|

|վճարման ծախսեր                      |            |         |          |

|այդ թվում`                          |            |         |          |

|____________________________________|____________|_________|__________|

|ապրանքների ձեռքբերում               |     2,037.3|  1,168.9|   2,513.8|

|այդ թվում`                          |            |         |          |

|____________________________________|____________|_________|__________|

|գույք, գրասենյակային ապրանքներ և    |     2,037.3|  1,168.9|   2,513.8|

|նյութեր                             |            |         |          |

|այդ թվում`                          |            |         |          |

|____________________________________|____________|_________|__________|

|- գրասենյակային ապրանքներ և  նյութեր|            |         |          |

|____________________________________|____________|_________|__________|

|- գույք և  սարքավորումներ           |     2,037.3|  1,168.9|   2,513.8|

|____________________________________|____________|_________|__________|

|- փափուկ գույք և  հանդերձանք        |            |         |          |

|____________________________________|____________|_________|__________|

|Գործուղումներ և  ծառայողական        |            |         |          |

|ուղևորություններ                    |            |         |          |

|____________________________________|____________|_________|__________|

|Տրանսպորտի ծառայությունների վճարներ |            |         |          |

|____________________________________|____________|_________|__________|

|Կապի ծառայությունների վճարներ       |            |         |          |

|____________________________________|____________|_________|__________|

|Կոմունալ ծառայությունների վճար      |            |         |          |

|այդ թվում`                          |            |         |          |

|____________________________________|____________|_________|__________|

|- էլեկտրաէներգիայի, վառելիքի և      |            |         |          |

|ջեռուցման ծախսեր                    |            |         |          |

|____________________________________|____________|_________|__________|

|- ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձեր  |            |         |          |

.______________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.01.2000
N 24
Որոշում