Սեղմել Esc փակելու համար:
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵ ...

 

 

040.0814.140717

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հուլիսի 2017 թվականի N 814-Ն

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻՑ ԱՎԵԼԻ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ, 196-րդ հոդվածի 1-ին և 223-րդ հոդվածի 2-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ճանապարհային հարկի պարտավորություններից, ինչպես նաև հարկային հաշվարկ ներկայացնելու պահանջ սահմանված չլինելու դեպքում բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարների հաշվանցման և (կամ) վերադարձման կարգը` համաձայն N 1 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 29.03.2019 թիվ 314-Ն /գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշում)

1.1. Սահմանել հարկային հաշվարկ ներկայացնելու պահանջ սահմանված չլինելու դեպքում արտանետման շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար 2018 թվականի ընթացքում բնապահպանական հարկի պարտավորությունից ավելի վճարված գումարների վերադարձման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

(1.1-ին կետը լրաց. 29.03.2019 թիվ 314-Ն /գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշում)

2. Սահմանել, որ սույն որոշմամբ սահմանված կարգով գումարների հաշվանցումը և (կամ) վերադարձը վերաբերում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո ճանապարհային հարկի, ինչպես նաև հարկային հաշվարկ ներկայացնելու պահանջ սահմանված չլինելու դեպքում բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարներին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2017 թվականի հուլիսի 13-ի

N 814-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻՑ ԱՎԵԼԻ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով (այսուհետ` օրենսգիրք) ճանապարհային հարկի, ինչպես նաև հարկային հաշվարկ ներկայացնելու պահանջ սահմանված չլինելու դեպքում բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարների (այսուհետ` պարտավորություններից ավելի վճարված գումարներ) հաշվանցման և (կամ) վերադարձման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի կիրառման իմաստով պարտավորություններից ավելի վճարված գումարներ են համարվում`

1) ճանապարհային հարկով, բնապահպանական հարկով և բնօգտագործման վճարով հարկման օբյեկտների մասով օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված պարտավորություններից ավելի վճարված գումարները.

2) ճանապարհային հարկի, բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի պարտավորության բացակայության պայմաններում տվյալ պարտավորության համապատասխան գանձապետական հաշվին հարկ վճարողի կամ նրա անունից այլ անձի կողմից փաստացի փոխանցված գումարները.

3) դատարանի վճռի կատարման արդյունքում պարտավորության պակասեցման հետևանքով հարկ վճարողի օգտին հաշվեգրված` ճանապարհային հարկի, բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի գումարները:

3. Պարտավորություններից ավելի վճարված գումարների հաշվանցումը և (կամ) վերադարձն իրականացնում է տվյալ պարտավորությունները հաշվառող մարմինը` հարկ վճարողի ներկայացրած N 1 ձևի դիմումի և համապատասխան պարտավորության սահմանված չափից ավելի վճարումը հիմնավորող փաստաթղթի հիման վրա, բացառությամբ սույն կարգի 3.1-ին կետով սահմանված դեպքի:

(3-րդ կետը փոփ. 02.12.2021 թիվ 1978-Ն որոշում)

3.1. 2019, 2020 և 2021 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկի գումարների հաշվառումն ապահովող գանձապետական հաշվին փոխանցված գումարներն այդ գումարները փոխանցած հարկ վճարողներին վերադարձվում են գումարները հետ ստանալու դիմումը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելուց հետո` 30 աշխատանքային օրվա ընթացքում: Գումարները հետ ստանալու համար ներկայացված դիմումի մեջ պարտադիր նշվում են հարկ վճարողի հաշվառման համարը, տեղեկություններ վճարված գումարի և վճարման ամսաթվի վերաբերյալ, ինչպես նաև հարկ վճարողի բանկային հաշվի համարը, որին ենթակա են վերադարձման սույն կետով նշված գումարները:

(3.1-ին կետը լրաց. 02.12.2021 թիվ 1978-Ն որոշում)

4. Պարտավորություններից ավելի վճարված գումարների հաշվին նախ հաշվանցվում են նույն հաշվառող մարմնի կողմից վերահսկվող` տվյալ հարկի (վճարի) գծով առկա պարտավորությունները` սկզբում մարելով այդ հարկի (վճարի) գծով հաշվարկված հարկի (վճարի), այնուհետև` տույժի գումարները: Սույն կետում նշված կարգով հաշվանցումը կատարվում է հարկ վճարողի դիմումը պարտավորությունը հաշվառող համապատասխան մարմին ստացվելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն կարգի 3.1-ին կետով սահմանված դեպքի:

(4-րդ կետը փոփ. 02.12.2021 թիվ 1978-Ն որոշում)

5. Սույն կարգի 4-րդ կետով սահմանված կարգով առկա պարտավորությունները մարելուց հետո կամ դրանց բացակայության դեպքում պարտավորությունը հաշվառող մարմինը կազմում է պարտավորություններից ավելի վճարված գումարները հարկ վճարողին վերադարձնելու եզրակացություն` N 2 ձևին համապատասխան, և այն կազմելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված` ֆինանսական բնագավառում պետական կարգավորում իրականացնող պետական մարմնի կենտրոնական գանձապետարան (այսուհետ` գանձապետարան): Եզրակացությունը կազմվում է հարկ վճարողի դիմումը պարտավորությունը հաշվառող մարմին ստացվելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն կարգի 3.1-ին կետով սահմանված դեպքի:

(5-րդ կետը փոփ. 02.12.2021 թիվ 1978-Ն որոշում)

6. Սույն կարգին համապատասխան պարտավորություններից ավելի վճարված գումարները հարկ վճարողին վերադարձվում են սույն կարգի 5-րդ կետում նշված եզրակացությունը գանձապետարան ստացվելու օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում` եզրակացությունում նշված բանկային հաշվի համարին փոխանցելու միջոցով, բացառությամբ սույն կարգի 3.1-ին կետով սահմանված դեպքի:

(6-րդ կետը փոփ. 02.12.2021 թիվ 1978-Ն որոշում)

 

Ձև N 1

__________________________________

                                        __________________________________

                               (Պարտավորությունը հաշվառող մարմնի անվանումը)

 

ԴԻՄՈՒՄ

 

Ճանապարհային հարկի, ինչպես նաև հարկային հաշվարկ ներկայացնելու պահանջ սահմանված չլինելու դեպքում բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարների հաշվանցման և (կամ) վերադարձման

 

Խնդրում եմ ____________________________________________________________

(նշել համապատասխան հարկը, վճարը)

 

պարտավորությունից ավելի վճարված __________________________________դրամը

(նշել գումարի չափը)

1) հաշվանցել ______________________________________________________գծով

(նշել համապատասխան հարկը, վճարը)

առկա պարտավորության հաշվին.

2) վերադարձնել` գումարը փոխանցելով __________________ բանկում գտնվող N

____________ հաշվեհամարին:

Հարկ վճարողի անվանումը ________________________________________________

(կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ

անունը, ազգանունը)

 

Հարկ վճարողի ՀՎՀՀ-ն _______________________________________

(առկայության դեպքում)

 

Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:

 

Կազմակերպության տնօրեն (անհատ ձեռնարկատեր) ____________________________

(անունը, ազգանունը և

ստորագրությունը)

 

_____ ___________ 20_____ թ.

 

Ձև N 2

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N

 

Ճանապարհային հարկի, ինչպես նաև հարկային հաշվարկ ներկայացնելու պահանջ սահմանված չլինելու դեպքում բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարները հարկ վճարողին վերադարձնելու վերաբերյալ

 

Հարկ վճարողի անվանումը ________________________________________________

(կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ

անունը, ազգանունը)

 

Հարկ վճարողի ՀՎՀՀ-ն ___________________________________________________

(առկայության դեպքում)

 

Հարկ վճարողի ___ ________20__ թ. դիմումով ներկայացված` ________________

_______________________________________________________________________

                      (նշել համապատասխան հարկը, վճարը)

 

պարտավորությունից ավելի վճարված __________________________________դրամը

(նշել գումարի չափը)

________________________________________________________________ հաշվից

(գանձապետական հաշվեհամարը և հաշվեհամարի անվանումը, որից գումարը

ենթակա է վերադարձման)

 

ենթակա է փոխանցման` հարկ վճարողի ___________________ բանկում գտնվող N

_____________ հաշվեհամարին:

 

Պարտավորությունը հաշվառող մարմին ______________________________________

(անվանումը)

Պաշտոնատար անձի _____________________________________________

(անունը, ազգանունը և ստորագրությունը)

 

    Եզրակացությունը կազմելու ամսաթիվը          _____ _____________ 20___ թ.

 

(1-ին հավելվածը փոփ. 29.03.2019 թիվ 314-Ն /գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2017 թվականի հուլիսի 13-ի

N 814-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՐՏԱՆԵՏՄԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՄԱՆ ՀԱՄԱՐ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՎԵԼԻ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով (այսուհետ` օրենսգիրք) հարկային հաշվարկ ներկայացնելու պահանջ սահմանված չլինելու դեպքում արտանետման շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար 2018 թվականի ընթացքում բնապահպանական հարկի պարտավորությունից ավելի վճարված գումարների (այսուհետ` պարտավորությունից ավելի վճարված գումարներ) վերադարձման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի կիրառման իմաստով` պարտավորությունից ավելի վճարված գումար է համարվում 2018 թվականի ընթացքում արտանետման շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը գործող դրույքաչափերով հաշվարկված բնապահպանական հարկի և 2018 թվականի հուլիսի 1-ից հետո գործող դրույքաչափերով հաշվարկված բնապահպանական հարկի գումարի դրական տարբերությունը:

3. Պարտավորությունից ավելի վճարված գումարները վերադարձնում է հարկ վճարողից բնապահպանական հարկի գումարներ գանձած բանկը` հարկ վճարողի դիմումի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված` ֆինանսական բնագավառում պետական կարգավորում իրականացնող պետական մարմնի գանձապետարանի (այսուհետ` գանձապետարան) կողմից տրված` սույն հավելվածին կից N 1 ձևի տեղեկանքի հիման վրա: Հարկ վճարողը դիմումին կից բանկ է ներկայացնում տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի պատճենը և վճարման անդորրագիրը: Հարկ վճարողի դիմումի և սույն կետում նշված տեղեկանքի միջև անհամապատասխանությունների առկայության դեպքում բանկը հարկ վճարողի դիմումը վերահասցեագրում է գանձապետարան` հետագա ընթացքն ապահովելու նպատակով, միաժամանակ դիմումատուին տեղեկացնելով վերահասցեագրման մասին:

4. Բանկը յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը կազմում է պարտավորություններից ավելի վճարված գումարները հարկ վճարողներին տվյալ ամսվա ընթացքում վերադարձնելու մասին ամփոփ տեղեկանք` սույն հավելվածին կից N 2 ձևին համապատասխան, և այն կազմելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է գանձապետարան:

5. Գանձապետարանը պարտավորություններից ավելի վճարված գումարները բանկին փոխանցում է սույն կարգի 4-րդ կետում նշված ամփոփ տեղեկանքը գանձապետարանում ստացվելու օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում` ամփոփ տեղեկանքում նշված բանկային հաշվի համարին փոխանցելու միջոցով:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 314-Ն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում գանձապետարանը բանկերին է տրամադրում սույն կարգի 3-րդ կետում նշված տեղեկանքը:

7. Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով պարտավորությունից ավելի վճարված բնապահպանական հարկի գումարները վերադարձնում է գանձապետարանը` բնապահպանական հարկը վճարողի կողմից գանձապետարան ներկայացված դիմումի հիման վրա: Դիմումի մեջ վճարողը նշում է իր բանկային հաշվեհամարը, որին ենթակա է փոխանցման վերադարձվող գումարը: Դիմումին կից ներկայացվում է տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի պատճենը:»:

 

Ձև N 1

______________________________

                                            ______________________________

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

._____________________________________________________________________.

|NN |Տեխզննման|Տրանս-  |Տրանս-  |Տրանս- |Բնապահ- |Վճար- |Վերա- |Վերա- |

|ը/կ|կտրոնի   |պորտային|պորտային|պոր-   |պանական |ված   |հաշ-  |դարձ- |

|   |համարը   |միջոցի  |միջոցի  |տային  |հարկի   |գու-  |վարկ- |ման   |

|   |         |պետհամա-|շարժիչի |միջոցի |հաշվին  |մարը  |ված   |ենթակա|

|   |         |րանիշը  |հզորու- |թողարկ-|մուտքա- |(դրամ)|գու-  |գու-  |

|   |         |        |թյունը  |ման    |գրման   |      |մարը  |մարը  |

|   |         |        |(ձիաուժ)|ամսա-  |ամսաթիվը|      |(դրամ)|(դրամ)|

|   |         |        |        |թիվը   |        |      |      |      |

._____________________________________________________________________.

 

Ձև N 2

 

ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿԱՆՔ

 

20 ԹՎԱԿԱՆԻ ______________ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՎԵԼԻ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ստորև ներկայացվում է ________________________________________ բանկի կողմից վերոնշյալ ամսվա ընթացքում հարկ վճարողներին վերադարձված գումարների վերաբերյալ տեղեկատվությունը.

 

.______________________________________________________________.

|NN |Տեխզննման|Տրանս-  |Տրանս-  |Տրանս-  |Բնապահպա-|Վերադարձված|

|ը/կ|կտրոնի   |պորտային|պորտային|պորտային|նական    |գումարը    |

|   |համարը   |միջոցի  |միջոցի  |միջոցի  |հարկի    |(դրամ)     |

|   |         |պետհամա-|ձիաուժը |տարեթիվը|հաշվին   |           |

|   |         |րանիշը  |        |        |մուտքա-  |           |

|   |         |        |        |        |գրման    |           |

|   |         |        |        |        |ամսաթիվը |           |

|___|_________|________|________|________|_________|___________|

|___|_________|________|________|________|_________|___________|

|___|_________|________|________|________|_________|___________|

|   |         |        |        |        |         |Ընդամենը`  |

|   |         |        |        |        |         |գումարը    |

.______________________________________________________________.

 

Հարկ վճարողների 20 թվականի __________ ամսվա ընթացքում դիմումներով ներկայացված` բնապահպանական հարկի պարտավորությունից ավելի վճարված __________________________________________________________դրամը

(նշել գումարի չափը) __________________________________________________________________ հաշվից

(գանձապետական հաշվեհամարը և հաշվեհամարի անվանումը, որից

գումարը ենթակա է վերադարձման)

 

ենթակա է փոխանցման ____________ բանկում գտնվող N ________ հաշվեհամարին:

 

Պաշտոնատար անձի ________________________________________________

(անունը, ազգանունը և ստորագրությունը)

 

Ամփոփ տեղեկանքը կազմելու ամսաթիվը ______ ___________ 20 թ.

 

(2-րդ հավելվածը լրաց. 29.03.2019 թիվ 314-Ն /գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.07.2017
N 814-Ն
Որոշում