Սեղմել Esc փակելու համար:
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

124.0191.040717

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «04»        07            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12417257

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՄԱՆ

 

27 հունիսի 2017 թվականի N 191-Ն

 

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության ձևը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահի

2017 թվականի հունիսի 27-ի

N 191-Ն հրամանի

 

Ձև

 

._____________________________________________________________________.

|           ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ           |Փաստաթղթի հերթական համարը      |

|ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ |                               |

|ՎԵՐԱԲԵՐՅԱԼ                           |_______________________________|

|                                     | (լրացվում է հարկային մարմնի   |

|                                     |            կողմից)            |

|_____________________________________|_______________________________|

|1. Հարկ վճարողի հաշվառման համարը     |   |   |   |   |   |   |   |   |

|(ՀՎՀՀ)                               |   |   |   |   |   |   |   |   |

|_____________________________________|_______________________________|

|2. Հարկ վճարողը                      |                               |

|_____________________________________|_______________________________|

|3. Հարկ վճարողի գտնվելու վայրը       |                               |

|(բնակության վայրը)                   |                               |

._____________________________________________________________________.

 

Սույն հայտարարությունը ներկայացնում եմ ____ ________ 20_____-ից շրջանառության հարկ վճարող համարվելու համար:

 

._________________________________________________________________________.

|Սույնով հայտարարում եմ, որ հանդիսանում եմ Հայաստանի Հանրապետության       |

|հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված` հանրային սննդի   |

|ոլորտում գործունեություն իրականացնող                                     |

._________________________________________________________________________.

 

._________________________________________________________________________.

|    Սույնով հայտարարում եմ որ                                            |

|    1) նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների    |

|մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել ԱԱՀ-ի շեմը.                  |

|   2) չեմ համարվում արտոնագրային հարկ վճարող` գործունեության այդ         |

|տեսակների մասով.                                                         |

|   3) չեմ համարվում ակցիզային հարկ վճարող.                               |

|   4) չեմ հանդիսանում բանկ, վարկային կազմակերպություն, ապահովագրական     |

|ընկերություն, ներդրումային ընկերություն, արժեթղթերի շուկայի մասնագիտացված|

|մասնակից, գրավատուն, արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի             |

|դիլերային-բրոքերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնող,         |

|ներդրումային ֆոնդ, ֆոնդերի կառավարիչ, վճարահաշվարկային կազմակերպություն, |

|խաղատուն, շահումով խաղերի կամ վիճակախաղերի կազմակերպման գործունեություն  |

|իրականացնող, աուդիտորական ընկերություն.                                  |

|   5) չեմ կատարել հարկային տարվա ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենաների |

|շահագործման կանոնների երրորդ խախտում.                                    |

|   6) չեմ հանդիսանում համատեղ գործունեության պայմանագրի, ապրանքների      |

|մատակարարման` կոմիսիայի կամ ապրանքների մատակարարման` գործակալի անունից   |

|հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ.            |

|   7) կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և      |

|ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) չի պատկանում այլ ռեզիդենտ       |

|առևտրային  կազմակերպությանը, անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին.           |

|   8) կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և      |

|ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) չի պատկանում անհատ ձեռնարկատեր  |

|չհանդիսացող այն ֆիզիկական անձին, որին միաժամանակ պատկանում է այլ ռեզիդենտ|

|առևտրային  կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և |

|ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը).                                |

|   9) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի|

|համաձայն, ինձ փոխկապակցված կազմակերպությունները և  (կամ) ֆիզիկական անձինք|

|հարկային մարմին ներկայացրել են գործունեությունը դադարեցնելու մասին       |

|հայտարարություն և  հայտարարությունը ներկայացնելու օրվանից հետո, իսկ      |

|հայտարարությունում գործունեությունը դադարեցնելու այլ օր նշելու դեպքում`  |

|այդ օրվանից հետո փաստացի գործունեություն չեն իրականացրել.                |

|   10) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ    |

|մասի համաձայն, հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ, ինձ փոխկապակցված       |

|ճանաչված առևտրային  կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և         |

|նոտարների նախորդ հարկային տարվա կամ ընթացիկ հարկային տարվա ընթացքում     |

|գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության և  այլ        |

|եկամուտների հանրագումարների ամբողջությունը չի գերազանցել (գերազանցում)   |

|ԱԱՀ-ի շեմը:                                                              |

|   Տեղյակ եմ սույն հայտարարության մեջ տրվող ոչ ճիշտ տեղեկությունների     |

|համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված                  |

|պատասխանատվությանը:                                                      |

._________________________________________________________________________.

 

Պաշտոնատար անձ _________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

(հավելվածը փոփ. 19.12.2018 թիվ 766-Ն հրաման)

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
27.06.2017
N 191-Ն
Հրաման