124.0192.040717
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                      «04»        07            2017 Թ.
                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12417258
 
 i 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՄԱՆ
 
27 հունիսի 2017 թվականի N 192-Ն
 
ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ՈՐՊԵՍ ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
 
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասը`
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. Հաստատել կամավորության սկզբունքով որպես հարկային գործակալ հանդես գալու վերաբերյալ հայտարարության ձևը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
 
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր պետական
եկամուտների կոմիտեի նախագահի
2017 թվականի հունիսի 27-ի
N 192-Ն հրամանի
 
Ձև
 
._____________________________________________________________________.
|           ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ           |Փաստաթղթի հերթական համարը      |
|ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ՈՐՊԵՍ       |                               |
|ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ       |_______________________________|
|ՎԵՐԱԲԵՐՅԱԼ                           | (լրացվում է հարկային մարմնի   |
|                                     |            կողմից)            |
|_____________________________________|_______________________________|
|1. Հարկ վճարողի հաշվառման համարը     |   |   |   |   |   |   |   |   |
|(ՀՎՀՀ)                               |   |   |   |   |   |   |   |   |
|_____________________________________|_______________________________|
|2. Հարկ վճարողը                      |                               |
._____________________________________________________________________.
 
Հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթներին համապատասխան հայտարարությունը ներկայացնելու օրը ներառող ամսվա 1-ից սկսած հանդիսանալու եմ հարկային գործակալ:
 
Պաշտոնատար անձ __________________________________________
ստորագրությունը, անունը, ազգանունը