Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԵԶՐԱՓԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0803.301299

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«30» դեկտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 դեկտեմբերի 1999 թվական թիվ 803

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԵԶՐԱՓԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի պարտավորությունների գծով գործառնությունների ձևակերպման (եզրափակիչ շրջանառության) ժամկետ սահմանել մինչև 2000 թվականի հունվարի 30-ը:

2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետարաններին և Երևանի քաղաքապետին` եզրափակիչ շրջանառության վերջին աշխատանքային օրը համակարգի բյուջետային հիմնարկների դրամարկղերում և գանձապետական հաշիվներում առկա մնացորդները փոխանցել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջե` որպես չօգտագործված միջոցներ:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`

ա) եզրափակիչ շրջանառության ընթացքում «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ծախսերը կատարել միայն Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի դրամական մուտքերի հաշվին.

բ) ապահովել 1999 թվականի բյուջետային տարին 2000 թվականի հունվարի 30-ին եզրափակելու համար անհրաժեշտ միջոցառումների իրականացումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի դեկտեմբերի 30-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.12.1999
N 803
Որոշում