Սեղմել Esc փակելու համար:
«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ Բ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱՆԿԻ ՍՏԵՂԾՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

25 նոյեմբերի 1999 թվականի թիվ 58

 

14. «Միջազգային օժանդակության տվյալների

բանկի ստեղծում» ծրագրի մասին

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 2-ի «Օտարերկրյա պետությունների, դրանց միությունների, միջազգային կազմակերպությունների միջոցով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող ֆինանսական ու տեխնիկական օգնության և համագործակցության ծրագրերի համակարգման պետական միասնական համակարգ ստեղծելու մասին» թիվ 618 որոշման և հաշվի առնելով վարկերի, դրամաշնորհների, մարդասիրական օգնություն համակարգման և վերահսկման կառավարման հանձնաժողովի դրական եզրակացությունը`

1. Հավանություն տալ «Միջազգային օժանդակության տվյալների բանկի ստեղծում» ծրագրին (կցվում է):

2. Ծրագրի իրականացման պարտականությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության պարտավորությունների մասով, դնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի վրա:

 

Միացյալ Ազգերի Կազմակերպության Զարգացման Ծրագրի

Հայաստանի Հանրապետության Կառավարության Նախագիծ

 

Նախագծի համարը. ARM/99/005

 

Նախագծի անվանումը. Միջազգային օժանդակության տվյալների բանկի

ստեղծում

 

Ակնարկի նախատեսված ժամկետը. 1999 նոյեմբեր

 

Ավարտի նախատեսված ժամկետը. 2000 փետրվարի

 

Իրականացնող կողմը.  ՀՀ Կառավարություն

 

Նախագծի վայրը. Երևան

 

Շահառու Երկիրը. Հայաստան

 

ՄԱԶԾ ծախսերի ամփոփում

(ըստ կից ներկայացված բյուջեի)

 

ՄԱԶԾ $93,000

ՀՀ Կառավարություն $26,000

 

Հակիրճ նկարագրություն

 

Սույն նախագիծը նպատակ է հետապնդում Հայաստանին օժանդակություն ցուցաբերել իր զարգացման համակարգման ջանքերի բնագավառում` Հայաստանի Հանրապետության ունակության ամրացման միջոցով Միջազգային Օժանդակության Տվյալների Բանկի մշակման և կիրառման ուղիով:

 

 Հաստատվում է         Ստորագրություն         Ամսաթիվ         Անուն/Պաշտոն

 

 ՀՀ Կառավարություն    ______________         _______         Շահեն

                                                             Կարամանուկյան

                                                             նախարար, ՀՀ

                                                             Կառավարության

                                                             աշխատակազմի

                                                             ղեկավար

 

 ՄԱԶԾ                 ______________         _______         Կատիցա

                                                             Չեկալովիչ

                                                             ՄԱԶԾ Մշտական

                                                             ներկայացուցիչ

                                                             ՄԱԿ-ի մշտական

                                                             համակարգող

 

 Կատարող կողմ         ______________         ______          Գագիկ

                                                             Մարտիրոսյան

                                                             ՀՀ կառավարու-

                                                             թյան աշխատա-

                                                             կազմի վարկե-

                                                             րի, դրամա-

                                                             շնորհների,

                                                             մարդասիրական

                                                             օգնության

                                                             համակարգման

                                                             և վերահսկման

                                                             գլխավոր վար-

                                                             չության պետ

 

Ա. ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանին ցուցաբերվող նվիրատուների օժանդակությունը գնալով ավելի շատ անցում է ապրում նախկինում գերակշռած մարդասիրական օգնությունից դեպի վերականգնում և զարգացում: Զարգացման օժանդակության համակարգման և հետագա օպտիմիզացման նպաստող մեխանիզմները հիմնվել էին սկսած 1993 թվականից, այդ թվում նաև ՄԱԶԾ ջանքերով, որոնք այն գործադրել էր` Արտասահմանյան Օժանդակության Համակարգող Կենտրոնի հաստատմանը և գործարկմանը նպաստող Հովանոցային Նախագծի միջոցով: Բայց և այդպես` զարգացմանն ուղղված օժանդակության համապարփակ և արդյունավետ համակարգումը շարունակում էր մնալ Կառավարության հիմնական գերակայություններից մեկը և քանի որ նախկինում հաստատված մեխանիզմները և մոտեցումները թույլ չէին տալիս պատշաճ, արդյունավետ և նպաստավոր կերպով համակարգել որսից եկող օժանդակությունը` հիմնական շեշտը դնելով` նմանօրինակ օժանդակությանը վերաբերող տեղեկատվության ճշգրտության, անհետաձգելիության, մատչելիության և օգտագործման դյուրության վրա:

 

1999 թվականի հոկտեմբեր ամսին Հայաստանի Կառավարությունը Վարչապետի գրասենյակի հովանու ներքո հիմնեց Միջազգային Վարկերի, դրամաշնորհների, մարդասիրական օգնության համակարգման և վերահսկման Գլխավոր Վարչություն:

 

Այս նախագիծը նպատակ է հետապնդում հիշյալ նորաստեղծ մարմնի տրամադրության տակ դնել իրեն վերագրված համակարգման և վերահսկման գործառնությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ մի գործիք, այն է` մշակելով ու ներդնելով Միջազգային Օժանդակության Հայաստանի Տվյալների Բանկը (ՄՕՀԱՏԲ):

 

Բ. ՄԱԶԾ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՌԱԶՄԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Կառավարության կողմից նախկինում օգտագործած տեղեկատվության վերլուծության համակարգերը չէին ապահովում ժամանակին, ճշգրիտ, դինամիկ և դյուրամատչելի մի մեխանիզմի առկայություն, որը ծառայել նվիրատուների օժանդակության համակարգման նպակատին, և այդպիսով խոչընդոտվում էր օտարերկրյա օգնության համակարգմանը և տնօրինմանը վերաբերող որոշումների ընդունման գործընթացը:

 

Հիշյալ խնդրի լուծմանը նպաստելու նպատակով, 1999 թվականի հոկտեմբեր ամսին, Հայաստանի Կառավարությունը հիմքեց Միջազգային վարկերի, դրամաշնորհների, և մարդասիրական օժանդակության համակարգման և վերահսկման Գլխավոր Վարչությունը: Վարչությունն իր վրա պատասխանատվություն ստանձնեց ապահովել Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող մարդասիրական և զարգացման օժանդակության ընդհանուր վերահսկումը և համակարգումը:

 

Երկրին տրամադրվող միջազգային օժանդակության համակարգման համար Հայաստանի Կառավարության կողմից նախաձեռնած ինստիտուցիոնալ կարգադրությունները պահանջում են ժամանակակից օժանդակ գործիքներ` երաշխավորելու համար Միջազգային Վարկերի, Դրամաշնորհների, Մարդասիրական Օգնության Համակարգման և Վերահսկման Գլխավոր Վարչությանը հանձնարարված գործառնությունների արդյունավետ և ժամանակին իրականացումը, որի մեջ մտնում են հետադարձ կապի և հասարակական տարաբերությունների բաղադրիչները: Նման գործիքի մշակմանն ուղղված նախապատրաստական աշխատանքը Կառավարության ներսում ընթացքի մեջ էր 1999 թվականի սկզբից ի վեր:

 

Վերոշարադրյալի լույսի ներքո ՄԱԶԾ-ի Միջազգային վարկերի, դրամաշնորհների, մարդասիրական օգնության համակարգման և վերահսկման Գլխավոր Վարչությանը օգնություն է ցուցաբերելու` մշակել ու ներդնել Միջազգային Օժանդակության Հայաստանի Տվյալների Բանկը (ՄՕՀԱՏԲ): Սա արվելու է (ենթակապալի տարբերակին դիմելու միջոցով) տեղակատվական համակարգերի ստեղծմամբ ու շահագործմամբ զբաղվող աշխարհի ամենից առաջատար ընկերություններից մեկի ծառայությունները զորագրելով, որը կպատրաստի ՄՕՀԱՏԲ-ը, ելնելով Կառավարության կողմից արդեն իսկ նախաձեռնած նախապատրաստական աշխատանքից: Աշխատանքը կհենվի նմանօրինակ տեղեկատվական համակարգերի համար համաշխարհային փորձում կուտակված պատրաստի լուծումների, ինչպես նաև` Կառավարության և ՄԱԶԾ-ի կողմից առաջադրված տեխնիկական ռեկվիզիտների վրա: Սույն նախագծում պատշաճ ուշադրություն է հատկացվելու Կառավարության ունակության զարգացմանը` ստեղծված միջազգային օժանդակության տվյալների բանկի հասարակուն գործարկումը ապահովելու համար` ՄԱԶԾ-ի կողմից ֆինանսավորման դադարեցման պայմաններում:

 

Գ. ԱՆՄԻՋԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ, ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Անմիջական նպատակ 1. Միջազգային Օժանդակության Հայաստանի Տվյալների Բանկի ստեղծումը (ՄՕՀԱՏԲ)

 

Արդյունք 1. Միջազգային Օժանդակության Հայաստանի Տվյալների գործող Բանկ

 

Արդյունք 1-ին հասնելու համար անհրաժեշտ գործողությունները

 

1.1. Հայաստանում ներկայումս առկա տեղեկատվական հոսքի և միջազգային օժանդակության/համագործակցության համակարգման գնահատում.

 

* Տեղեկատվական հոսքի և համակարգման առկա վիճակի վերլուծություն

 

* Նմանօրինակ խնդիրներով զբաղվող այլ երկրների փորձի ամփոփում

 

* Նմանօրինակ խնդիրներով զբաղվող այլ երկրների փորձի վերլուծություն

 

* Երկրի պահանջների վերհանում` օժանդակությանը վերաբերող

տեղեկատվությունը բարելավելու հարցում:

 

1.2. Միջազգային Օժանակության Տվյալների Բանկի ստեղծում

 

* Տվյալների բանկի տեխնիկական ռեկվիզիտների որոշում, ելնելով կատարված

նախապատրաստական աշխատանքի վրա և հենվելով Հայաստանի Կառավարության

և ՄԱԶԾ-ի կողմից առաջադրված պահանջների վրա

 

* Տեղեկատվության հոսքի վերլուծություն և տվյալների բանկի

կառուցվածքի նախագծում, ինչպես նաև Միջազգային Օժանդակության

Համակարգման Հայաստանի հայեցակարգային մոդելի մշակում

 

* Գոյություն ունեցող լուծումների (դաշտերի և դասակարգերի

կատարելագործում, դաշտերի հավելում/վերացում, մոդուլների

ծրագրավորում) հարմարեցում ՄՕՀԱՀԲ-ի համար

 

* Դասակարգման համակարգի վերանայում

 

* Այլ ֆորմատների տվյալների կամ գոյություն ունեցող տվյալների բանկերի

վերափոխում ՄՕՀԱՏԲ-ի ֆորմատի

 

* Ծրագրային ապահովման թարգմանություն հայերեն լեզվով

 

* Տվյալների մուտքագրման երկլեզու (անգլերեն և հայերեն) ռեժիմի

ապահովում, որպեսզի նախագծի տեղեկատվությունը հնարավոր լինի

մուտքագրել միաժամանակ երկու լեզուներով

 

* տեխնիկական փաստաթղթերի պատրաստում անգլերեն և հայերեն լեզուներով:

 

1.3. Քարտեզագրման ենթահամակարգի մշակում

 

* Հայաստանի քարտեզի թվայնացում, խոշորացման և տպագրման նպատակներով

գլխավոր թվայնացված քարտեզից վարչական տարածքների` քարտեզների

պատրաստում

 

* Հայաստանի համար քարտեզագրման ենթակահամարգի մշակում, ներառյալ`

նախագծերի ինքնաշխատ վերագրում երկրի վարչական տարածքներին և

քաղաքներին

 

* մոդուլի մշակում, որը հնարավորություն կընձեռի գունավորել վարչական

տարածքների ըստ ֆինանսական կամ այլ ցուցանիշների, օժտված

խոշորեցման/նվազեցման համապատասխան ինքնաշխատ ֆունկցիաներով

 

* առանձին տարածքներին կապված համապատասխան «վարչական տարածքի

ուրվագիծ»-ներ ներառնելու հնարավորության ստեղծում

 

* Նախագծերի բաշխման համար վարչական կենտրոնների և խոշոր քաղաքների

ցուցանշում

 

* Քարտեզների թարգմանություն (տարածքների, քաղաքների, գետերի և

այլնի բոլոր տեղանունների) ազգային լեզվով:

 

Անմիջական նպատակ 2. Միջազգային Օժանդակության Հայաստանի Տվյալների Բանկի Ինտերնետ տարբերակի ստեղծումը և ներդրումը (ՄՕՀԱՏԲ)

 

Արդյունք 2. Միջազգային Օժանդակության Հայաստանի Տվյալների գործող դյուրամատչելի on-line Բանկ

 

Արդյունք 2-ին հասնելու համար անհրաժեշտ գործողությունները

 

2.1. ՄՕՀԱՏԲ-ի on-line տարբերակի կոնֆիգուրացիա

 

* MO SQL 6.5-ի բազայի վրա Տվյալների բանկի սերվերի նախագծում

 

* ՄՕՀԱՏԲ-ի տեղեկատվության փոխանցում Տվյալների բանկի սերվերի վրա

 

* ՄՕՀԱՏԲ-ի ինտերներ մատույց ապահովող ծրագրային մոդուլների մշակում

 

2.2. Ներդնում և վերապատրաստում

 

* Տվյալների բանկի ներդնում

 

* ՄՕՀԱՏԲ-ի ինտերներ տարբերակի ներդնում

 

* Տեղական տեխնիկական անձնակազմի սպառիչ վերապատրաստում ՄՕՀԱՏԲ-ի հետ

աշխատելու համար

 

* Տվյալների բանկի շահագործման ամբողջական ցիկլի ապահովում

 

* Տվյալ հավաքագրման և բաշխման ընթացակարգերի և ձևգրի մշակում

 

* Տվյալների մուտքագրում և տվյալների շտկում

 

* Զանազան աղբյուրներից ստացվող տվյալների կոնսուլիդացիա

 

* Տվյալների ամբողջականության և որակի վերահսկում

 

* Բաշխման նպատակով ինստալյացիոն դիսկետների (կան CD-ROM-երի)

ստեղծում

 

* Տվյալների բանկի կառավարիչի համար հատուկ վերապատրաստման ապահովում

 

* ՄՕՀԱՏԲ-ի ինտերներ սերվերի և ինտերներ տարբերակի տեխսպասարկման

վերապատրաստում:

 

Դ. ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ

 

ՄԱԶԾ-ի կողմից (ենթակապալի միջոցով)

 

 Գործողություն                        Ժամկետ                       Գումար

 

Հայաստանում առկա տեղեկատվական     1999 հոկտեմբեր                   15.000

հոսքի և օժանդակության համակարգման գնահատում

 

ՄՕՀԱՏԲ-ի մշակում                  1999 դեկտեմբեր                   20.000

 

* Գոյություն ունեցող լուծումների հարմարեցում ՄՕՀԱՏԲ-ի համար

 

* Տվյալների բանկի ներդնում և Հայաստանի Կառավարության ու ՄԱԶԾ-ի

համար վերապատրաստման կազմակերպում

 

* Հետադարձ հսկողություն և վերջնական բարեշտկումներ

 

* Մեկ տարվա տևողությամբ ձրի տեխնիկական օժանդակություն

 

Քարտեզագրման ենթահամակարգի նախագծում - 1999 դեկտեմբեր, 15.000

 

* Հայաստանի քարտեզի թվայնացում, խոշորացման և տպագրման նպատակներով

գլխավոր թվայնացված քարտեզից վարչական տարածքների քարտեզների

պատրաստում

 

* Հայաստանի համար քարտեզագրման ենթահամակարգի մշակում, ներառյալ`

նախագծերի ինքնաշխատ վերագրում երկրի վարչական տարածքներին և

քաղաքներին

 

* Գունավորման մոդուլի մշակում, որը հնարավորություն կընձեռի

գունավորել վարչական տարածքները ըստ ֆինանսական կամ այլ

ցուցանիշների, օժտված խոշորեցման/նվազեցման համապատասխան ինքնաշխատ

ֆունկցիաներով

 

* Առանձին տարածքներին կապված համապատասխան «վարչական տարածքի

ուրվագիծ»-ներ ներառնելու հնարավորության ստեղծում

 

* Նախագծերի բաշխման համար վարչական կենտրոնների և խոշոր քաղաքների

ցուցանշում

 

* Քարտեզների թարգմանություն (տարածքների, քաղաքների, գետերի և այլնի

բոլոր տեղանունների) ազգային լեզվով:

 

ՄՕՀԱՏԲ-ի ինտերնետ տարբերակի ստեղծումը և ներդնումը - 2000 հունվար, 25.000

 

* MS SQL 6.5-ի բազայի վրա Տվյալների բանկի սերվերի նախագծում և ՄՕՀԱՏԲ-ի տեղեկատվության փոխանցում Տվյալների բանկի սերվերի վրա

 

* ՄՕՀԱՏԲ-ի ինտերնետ մատույցն ապահովող ծրագրային մոդուլների մշակում

 

* Ինտերնետ էջի մշակում

 

* Ներդնում և վերապահրաստում

 

* ՄՕՀԱՏԲ-ի Ինտերներ տարբերակի համար հետադարձ հսկողություն և մեկ

տարվա տևողությամբ ձրի տեխնիկական օժանդակություն

 

ԸՆԴԱՄԵՆԸ` 75.000

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ մասնակցությունը

 

* Նախագծի աշխատակազմ, ներառյալ`

Նախագծի ընդհանուր համակարգում

Տեխնիկական անձնակազմ

* Գրասենյակային տարածք

* Պահպանման ապահովում

 

Կառավարության մասնակցությունը դրամական արտահայտությամբ գնահատվում է 26.000 ԱՄՆ դոլարի չափ

 

Ե. ՈՒՍԿԵՐ ԵՎ ՆԱԽԱՊԵՍ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Նախագծի հետ որևէ շոշափելու ռիսկ չի առնչվում

 

Զ. ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Նախագծի ընդհանուր համակարգման և իրականացման պատասխանատվությունը դրվում է Վարչապետի գրասենյակի ներքո Մարդասիրական Օժանդակության, Շնորհերի, Օգնության, Վարկերի Համակարգման և Վերահսկման Գլխավոր Վարչության վրա:

 

Նախագծի շրջանակներում բուն գործունեության իրականացումը և դրա արդյունքների ստացումը կկարգադրվի ՄԱԶԾ-ի կողմից` տեղեկատվական համակարգերի ստեղծմամբ ու շահագործմամբ զբաղվող ամենից առաջատար ընկերություններից մեկի հետ ենթակապալի միջոցով:

 

Է. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ

 

Նախագիծը ենթակա է ստուգման առնվազն մեկ անգամ ՄԱԶԾ-ի, Կառավարության և Իրականացնող Գործակալության կողմից, որի նպատակով վերջիններիս հանդիպումը կազմակերպելու է լրիվ թնփով իրականացման մեկնարկից 6 ամիս անց:

 

Նախագծի ավարտի զեկուցագիրը պատրաստվելու է եռակողմ ավարտական հանդիպման քննությանը ներկայացվելու համար: Վերջինիս նախագիծը ենթակա է պատրաստման բավականաչափ նախօրոք, որպեսզի հնարավորություն ընձեռի Իրականացնող Գործակալության կողմից դիտողությունների և տեխնիկական հավանության համար, եռակողմ ավարտական հանդիպումից առնվազն երկու ամիս առաջ:

 

Նախագծի փաստաթղթի ցանկացած հավելվածների մեջ փոփոխություններ, որոնք կապված չեն նախագծի անմիջական նպատակների, արդյունքների կամ գործողությունների հետ, այլ` պայմանավորված են ներդրումների փոխհամաձայնեցված վերադասավորմամբ կամ սղաճի բերումով ծախսերի մեծացմամբ, ինչպես նաև` պարտադիր փոփոխությունները, որոնք վերաձևակերպում են նախագծի փոխհամաձայնեցված արդյունքների ստացումը կամ ստաճի բերումով ավելացնում են փորձագետների կամ այլ ծախսերը, և կամ հաշվի են առնում գործակալւթյան ծախսերի ճկունությունը ենթակա են իրականացման բացառապես ՄԱԶԾ Մշտական Ներկայացուցիչի ստորագրության առկայության դեպքում:

 

Ը. ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏԸ

 

Սույն Նախագծի Փաստաթուղթն իրենից ներկայացնում է Հայաստանի Կառավարության և Միացյալ Ազգերի Կազմակերպության Զարգացման Ծրագրի միջև 1995 թվականի մարտի 8-ին կնքված Հիմնական Օժանդակության Տիպական Համաձայնագրի առաջին հոդվածում հիշատակված փաստաթուղթկ: Ընդունող երկրի իրականացնող գործակալությունը, ըստ Հիմնական Օժանդակության Տիպական Համաձայնագրի իմաստի, հանդիսանում է հիշյալ Համաձայնագրում հիշատակված համագործակցող գործակալությունը:

 

Բացառապես ՄԱԶԾ Մշտական Ներկայացուցիչի ստորագրության առկայության դեպքում սույն նախագծի փաստաթղթում կարող են իրականացվել հետևյալ տիպի փոփոխությունները, պայմանով, որ վերջինս երաշխիքներ ստանա առ այն, որ նախագծի փաստաթղթի մնացած ստորագրողները չեն առարկում առաջադրված փոփոխություններին.

ա/ Նախագծի փաստաթղթի որևէ հավելվածի մեջ փոփոխություններ կամ հավելումներ:

բ/ Փոփոխությունները, որոնք շոշափելիորեն չեն փոխում նախագծի անմիջական նպատակները, արդյունքները կամ գործողությունները, այլ` պայմանավորված են ներդրումների փոխհամաձայնեցված վերադասավորմամբ կամ ստաճի բերումով ծախսերի մեծացմամբ:

գ/ Պարտադիր փոփոխություննեպ, որոնք վերաձևակերպում են նախագծի փոխհամաձայնեցված արդյունքների ստացումը կամ սծաճի բերումով ավելացնում են փորձագետների կամ այլ ծախսերը, և կամ հաշվի են առնում գործակալության ծախսերի ճկունությունը:

 

Թ. ՀԱՎԵԼԱԾՆԵՐ

 

* Բյուջե

* Մարքավորման ցանկ (ենթակա է հետագա վերանայման)

 

ՄԱԶԾ ԲՅՈՒՋԵ` (ԱՄՆ դոլար)

 

._______________________________________________________________________.

| Բյուջեի գիծը   |  Նկարագրությունը  |  Գումարը |  Գումարը | Ընդհանուր  |

|                |                   |   1999   |   2000   |            |

|________________|___________________|__________|__________|____________|

|      020       | Ենթապայմանագրեր   |          |          |            |

|________________|___________________|__________|__________|____________|

|    021.01      | Տվյալների բազայի  |  50.000  |  25.000  |   75.000   |

|                | մշակում           |          |          |            |

|________________|___________________|__________|__________|____________|

|      029       |Ենթապայմանագրեր    |  50.000  |  25.000  |   75.000   |

|                |ընդհանուր          |          |          |            |

|________________|___________________|__________|__________|____________|

|      040       |Սարքավորումներ     |          |          |            |

|________________|___________________|__________|__________|____________|

|    045.01      |Սարքավորումների    |  18.000  |    0     |   18.000   |

|                |գնում              |          |          |            |

|________________|___________________|__________|__________|____________|

|      049       |Սարքավորումներ     |  18.000  |    0     |   18.000   |

|                |ընդհանուր          |          |          |            |

|________________|___________________|__________|__________|____________|

|      099       |Բյուջե ընդհանուր   |  68.000  |  25.000  |   93.000   |

._______________________________________________________________________.

 

Սարքավորումների ցանկ

----------------------

 

._______________________________________________________________________.

| No | Անվանումը                            |   Քանակը  | Գինը, ԱՄՆ $   |

|____|__________________________________________________________________|

|1.  |Տեխնիկական միջոցներ                                               |

|____|__________________________________________________________________|

|    |Սերվեր` Pentium II/400/128 RAM/10GB   |           |               |

|    |Ultra                                 |     1     |    2.500      |

|____|______________________________________|___________|_______________|

|    |Անխափան սնման սարք` Smart URS 1000    |     1     |      450      |

|____|______________________________________|___________|_______________|

|    |Արխիվային սկավառակ` Backup Device HP  |           |               |

|    |2 GB  or Archiyator 8.3 GB            |     1     |      500      |

|____|______________________________________|___________|_______________|

|    |Աշխատանքային կայան` Pentium II/266/64 |           |               |

|    |RAM/4.3 GB with CD                    |     4     |    5.200      |

|____|______________________________________|___________|_______________|

|    |Լազերային տպող սարք` LaserJet B&W     |           |               |

|    |Network printer HP 4000N              |     1     |    1.700      |

|____|______________________________________|___________|_______________|

|    |Լազերային տպող սարք սերվերով` LaserJet|           |               |

|    |B&W Printer (HP 1100) with Print      |           |               |

|    |Server                                |     1     |    1.200      |

|____|______________________________________|___________|_______________|

|    |Գունավոր տպող սարք` DeskJet Color     |           |               |

|    |Printer Epson 640                     |     1     |      250      |

|____|______________________________________|___________|_______________|

|    |Կոմպակտ սկավառակների գրող սարք`       |           |               |

|    |Recordable CD ROM                     |     1     |      450      |

|____|______________________________________|___________|_______________|

|    |8 մուտքանի կոմուտացիոն սարք` Port     |           |               |

|    |IIUB  10  MB                          |     1     |      150      |

|____|______________________________________|___________|_______________|

|    |Պատճենահանող մեքենա Xerox կամ HP      |     1     |    1.300      |

|____|__________________________________________________|_______________|

|    |Մասնակի գումար                                    |   13.400      |

|____|__________________________________________________________________|

| 2. |Ծրագրային ապահովում:                                              |

|____|__________________________________________________________________|

|    |Microsoft Backup Office               |     1     |    1.600      |

|____|______________________________________|___________|_______________|

|    |MS Offise 97 Professional             |     1     |      700      |

|____|______________________________________|___________|_______________|

|    |MS Offise 97 Developer Edition        |     1     |      700      |

|____|__________________________________________________|_______________|

|    |Մասնակի գումար                                    |    3.000      |

|____|__________________________________________________________________|

| 3. |Կահույք:                                                          |

|____|__________________________________________________________________|

|    |Գրասեղան                              |     4     |      480      |

|____|______________________________________|___________|_______________|

|    |Աթոռ                                  |     4     |      250      |

|____|______________________________________|___________|_______________|

|    |Պահարան                               |     2     |      400      |

|____|______________________________________|___________|_______________|

|    |Սսերվերի սեղան                        |     1     |       70      |

|____|______________________________________|___________|_______________|

|    |Կպող սարքի փոքր սեղան                 |     2     |      100      |

|____|__________________________________________________|_______________|

|    |Մասնակի գումար                                    |    1.300      |

|____|__________________________________________________________________|

| 4. |Այլ սարքեր                                                        |

|____|__________________________________________________________________|

|    |Կարող սարք                            |     1     |      200      |

|____|______________________________________|___________|_______________|

|    |Կոմպակտ սկավառակի մակնիշի կոմպլեկտ    |     1     |      100      |

|____|______________________________________|___________|_______________|

|    |Մասնակի գումար                        |           |      300      |

|____|______________________________________|___________|_______________|

|    |Ընդամենը                              |           |   18.000      |

._______________________________________________________________________.

 

ՈՐՈՇՈՒՄ ---------

 

Վարկերի, դրամաշնորհների, մարդասիրական օգնության

համակարգման և վերահսկման հանձնաժողովի

1999թ. նոյեմբերի ___________

 

Հաշվի առնելով «Միջազգային օժանդակության տվյալների սանկի ստեղծում» ծրագրի անհրաժեշտության մասին վարկերի, դրամաշնորհների, մարդասիրական օգնության համակարգման և վերահսկման կառավարական հանձնաժողովի անդամներից ստացած դրական կարծիքները ծրագրի իրականացումը համարել նպատակահարմար և այն սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.11.1999
N 58
Արձանագրային որոշում