ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
14 հունվարի 2000 թվական N 1
12. «ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության KFW բանկի միջոցներով իրականացվող «Էլեկտրահաղորդման համակարգի վերականգնում» վարկային ծրագրի շրջանակներում խորհրդատվական կազմակերպության ընտրության մրցութային հանձնաժողովի 1999 թվականի դեկտեմբերի 20-ին կայացած համատեղ նիստի արդյունքներին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` քննության առնել խորհրդատվական ծառայությունների մասին պայմանագրի նախագիծը և 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարություն ներկայացնել դրա վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ: