030.0469.260100
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ն. Պ. ԼԱՎՅՈՐՈՎԻՆ ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 16-րդ կետով` որոշում եմ.
1. 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների վերացման և վերականգնողական աշխատանքների կազմակերպման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի փոխպրեզիդենտ Նիկոլայ Պավելի ԼԱՎՅՈՐՈՎԻՆ պարգևատրել Անանիա Շիրակացու մեդալով:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
26 հունվարի 2000 թ.
ՆՀ-469