041.0013.130112
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
13 հունվարի 2000 թվականի N 13
Շ. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ ԵՎ Հ. ՍԱՀԱԿՅԱՆԻ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
i
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության կարգավորման գլխավոր վարչության պետ Շահեն Սողոմոնյանին 2000 թվականի հունվարի 25-28-ը և նույն վարչության պետի տեղակալ Հովհաննես Սահակյանին հունվարի 17-30-ը գործուղել Մոսկվա` շինարարության ոլորտում ռուս-հայկական համատեղ ձեռնարկությունների ստեղծման հարցերի լուծման նպատակով Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար:
(1-ին կետը փոփ. 21.02.00 թիվ 66 որոշում)
2. Շ. Սողոմոնյանի և Հ. Սահակյանի Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսվող միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությունը` լուծել Շ. Սողոմոնյանի և Հ. Սահակյանի Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը: