Սեղմել Esc փակելու համար:
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ԿԱՆԽԱՎՃԱՐԱՅԻՆ ԵՎ ՀԵՏՎՃԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ԿԱՆԽԱՎՃԱՐԱՅԻՆ ԵՎ ՀԵՏՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ, ՎԵՐԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ Ք ...

 

 

600.0307.260717

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «26»        07            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60017295

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հուլիսի 2017 թվականի N 307-Ն

 

i

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ԿԱՆԽԱՎՃԱՐԱՅԻՆ ԵՎ ՀԵՏՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ, ՎԵՐԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետը, 2-րդ կետի «ը» և «իէ» ենթակետերը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել, որ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորը բաժանորդների կանխավճարային և հետվճարային հաշիվների համալրումը, վերալիցքավորման քարտերի վաճառքը, ինչպես նաև հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների դիմաց վճարումների ընդունումն այլ անձանց պատվիրակելու դեպքում կնքվող պայմանագրերի շրջանակում ապահովում է`

1) բաժանորդների կանխավճարային և (կամ) հետվճարային հաշիվների համալրումն այն գումարների լրիվ չափով, որոնք վճարվում են նշված հաշիվները համալրելու (դրանց գումարներ փոխանցելու) համար.

2) բաժանորդներին վերալիցքավորման քարտերի վաճառքի իրականացումն այն անվանական գներին համարժեք չափով, որոնք նշված են վերալիցքավորման քարտերի վրա.

3) բաժանորդներին մատուցվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների դիմաց վճարումների ընդունումն այդ ծառայությունների սակագներին համարժեք գումարների չափով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
12.07.2017
N 307-Ն
Որոշում