041.0021.170100
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
17 հունվարի 2000 թվականի N 21
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման պետական ծրագիրը մշակելու նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`
Է. Ղազարյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Մ. Ստակյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
(հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Հ. Հարությունյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Ս. Ավագյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ռ. Զարգարյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ա. Թոփուզյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ա. Խուդավերդյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
Դ. Հակոբյան - ՀՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ
Ռ. Մարտիրոսյան - Երևանի պետական համալսարանի ռեկտոր
Յու. Սարգսյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի
պրեզիդենտ
Կ. Հայրապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի
վարչության պետ
Ժ. Ասատրյան - ՀՀ ֆինանսների նախարարության սոցիալական ոլորտում
բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման
վարչության պետ
Ռ. Պետրոսյան - ՀՀ բնապահպանության նախարարության գիտակրթական
ռազմավարության և էկոքաղաքականության վարչության
պետ
Լ. Քալաշյան - ՀՀ ոչ պետական բուհերի ասոցիացիայի նախագահ
Վ. Մարտիրոսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական
բարեփոխումների կենտրոն» ՊՓԲԸ-ի տնօրեն
Կ. Վարդանյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի
նախարարի մամուլի քարտուղար
Ն. Հովհաննիսյան - Երևանի N 20 դպրոցի տնօրեն
Ռ. Սարգսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական
բարեփոխումների կենտրոն» ՊՓԲԸ-ի գլխավոր մասնագետ
Ռ. Նազարյան - Երևանի N 119 դպրոցի ուսուցչուհի
i
2. Հանձնաժողովին` մինչև 2000 թվականի հոկտեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման պետական ծրագրի նախագիծը:
(2-րդ կետը փոփ. 14.06.00 թիվ 348, 08.09.00 թիվ 613 որոշումներ)