Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ...

 

 

020.0202.241299

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 24 դեկտեմբերի 1999 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21(1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության միջև Երևանում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության գրասենյակ հիմնելու մասին 1999 թվականի սեպտեմբերի 15-ին Երևանում ստորագրված փոխըմբռնման հուշագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ա. Մարտիրոսյանի բացատրությունը, հետազոտելով հուշագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Փոխըմբռնման հուշագրի նպատակը Հայաստանի Հանրապետությունում ԵԱՀԿ գրասենյակ հիմնելն է, ինչպես նաև` այդ գրասենյակի, վերջինիս աշխատակազմի կարգավիճակի, հիմնական գործառույթների որոշումը:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հիմնական խնդիրները, ըստ հուշագրի, ԵԱՀԿ շրջանակներում Հայաստանի Հանրապետության համագործակցության խթանումն է` ԵԱՀԿ գործունեության բոլոր ուղղություններով, այդ կազմակերպության հետ տեղեկատվության փոխանակումը դյուրացնելն է, մի կողմից ԵԱՀԿ, մյուս կողմից` Հայաստանի Հանրապետության տեղական իշխանության մարմինների, կրթական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների միջև հարաբերությունների հաստատումն ու զարգացումն է, ԵԱՀԿ մասնակցությամբ միջոցառումների կազմակերպումը և այլ` ԵԱՀԿ ու Հայաստանի Հանրապետության միջև համաձայնեցված, գործառույթների իրականացումն է:

Հուշագրով կարգավորվում են նաև, ԵԱՀԿ գրասենյակի և ՀՀ կառավարության միջև փոխհարաբերության սկզբունքներն ու բովանդակությունը, գրասենյակի գործառնական ծախսերը հոգալու, դրա աշխատակազմի անդամների, գրասենյակի շենքի ու սեփականության կարգավիճակի հարցերը, ԵԱՀԿ պատվիրակությունների և պաշտոնատար անձանց` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու կարգն ու պայմանները:

Հուշագրով նախատեսվել են նաև դրույթներ` ԵԱՀԿ գրասենյակի մանդատի վավերականության ժամկետի և դրա երկարաձգման կարգի, ինչպես նաև` գրասենյակի ղեկավարին և աշխատակազմի անդամներին պաշտոնում նշանակելու, հուշագրի ուժի մեջ մտնելու և գործողությունը դադարելու կարգի վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության կողմից հուշագրով ստանձնված պարտավորությունները բխում են միջպետական հարաբերությունների հաստատման, զարգացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածում ամրագրված սկզբունքներից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության միջև Երևանում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության գրասենյակ հիմնելու մասին 1999 թվականի սեպտեմբերի 15-ին Երևանում ստորագրված փոխըմբռնման հուշագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

24 դեկտեմբերի 1999 թվականի

ՍԴՈ-202

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
24.12.1999
N ՍԴՈ-202
Որոշում