040.0033.260100
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«26» հունվարի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 հունվարի 2000 թվականի N 33
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի կրթական համակարգը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վանաձոր քաղաքի N 7 դպրոցի համար «Տեխնոսարք» փակ բաժնետիրական ընկերության վարչական շենքից 3780 քառ. մ տարածքը գնելու նպատակով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին հատկացնել 28 մլն դրամ Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունվարի 26-ից: