Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ` ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ, 76 ՄՎՏ ԴՐՎԱԾՔԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ` ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ, 76 ՄՎՏ ԴՐՎԱԾՔԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ «ՇՆՈՂ» ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ Ն ...

 

 

040.0973.110817

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 օգոստոսի 2017 թվականի N 973-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ` ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ, 76 ՄՎՏ ԴՐՎԱԾՔԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ «ՇՆՈՂ» ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ, ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ, ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ, ԿԱՌՈՒՑՄԱՆ, ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՆՕՐԻՆՄԱՆ, ՏԻՐԱՊԵՏՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության, «Դեբեդ Հիդրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Հայաստանի ներդրողների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի միջև կնքվող` Հայաստանի Հանրապետությունում` Լոռու մարզում, 76 ՄՎտ դրվածքային հզորությամբ «Շնող» հիդրոէլեկտրակայանի նախագծման, կառուցապատման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տնօրինման, տիրապետման, շահագործման մասին շրջանակային համաձայնագրին` համաձայն հավելվածի:

2. Լիազորել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել սույն որոշման 1-ին կետում նշված շրջանակային համաձայնագիրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի օգոստոսի 10-ի

N 973-Ա որոշման

 

Երևան, 2017 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԸ ԳՈՐԾՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ (ՈՐՊԵՍ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ) ԵՎ

«ԴԵԲԵԴ ՀԻԴՐՈ» ՍՊԸ-ն

(ՈՐՊԵՍ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂ) ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ» ՓԱԿ ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԸ (ՈՐՊԵՍ ՀՈՎԱՆԱՎՈՐ)

 

ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

Հայաստանում` Լոռու մարզում, 76ՄՎտ Դրվածքային հզորությամբ «Շնող»

հիդրոէլեկտրակայանի նախագծման, կառուցապատման, ֆինանսավորման,

կառուցման, սեփականության իրավունքով տնօրինման, տիրապետման,

շահագործման մասին

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Հոդված Վերտառություն

 

1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ, ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄՆԵՐ, ԵՐԿԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ԺԱՄԿԵՏԸ 3. ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ 4. ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ 5. ՏԱՐԱԾՔԸ 6. ԿԱՅԱՆԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ ԵՎ ԿԱՌՈՒՑՈՒՄ 7. ԳՈՐԾԱՐԿՈՒՄ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՈՒՄ ԵՎ ԿՈՄԵՐՑԻՈՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ 8. ՎՃԱՐՄԱՆ ԱՄՓՈՓԱԳՐԵՐ ԵՎ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՈՒՄ 9. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՒՎԱՃԱՌՔ 10. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ 11. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ 12. ՊԱՐՏՔԻՑ ԱԶԱՏՈՒՄ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ 13. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺ ԵՎ ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ 14. ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ 15. ԿԵՏԱՆՑԻ ԴԵՊՔԵՐ 16. ԴԱԴԱՐՈՒՄ 17. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ 18. ՀԱՎԱՍՏՈՒՄՆԵՐ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄՆԵՐ 19. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՀԱՎԵԼՎԱԾ 1 ՀԱՎԵԼՎԱԾ 2 ՀԱՎԵԼՎԱԾ 3

 

ՍՈՒՅՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ կնքվել է Երևանում

(1) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՈՐԸ ԳՈՐԾՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ, և որի վարչական նստավայրը գտնվում է` Հայաստանի Հանրապետություն, 0010 Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում, այսուհետ` «Կառավարություն» (ինչպիսի արտահայտությունը ներառում է նաև դրա իրավահաջորդներին և թույլատրելի ցեսիոներներին, եթե համատեքստից այլ բան չի բխում),

(2) «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ-ի, Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված և գրանցված ընկերության (գրանցման համարը` 96.110.944606), որի գտնվելու վայրն է` ՀՀ, մարզ Լոռի, ք. Ալավերդի, 1701, Սայաթ-Նովայի փող. Շ.12, բն.9 հասցեն, այսուհետ` «Կառուցապատող» (ինչպիսի արտահայտությունը ներառում է նաև դրա իրավահաջորդներին և թույլատրելի ցեսիոներներին, եթե համատեքստից այլ բան չի բխում), և

(3) «Հայաստանի ներդրողների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի, Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված և գրանցված ներդրումային ֆոնդի (գրանցման համարը` 2), որի գտնվելու վայրն է` ՀՀ, ք. Երևան, Կենտրոն 0010, Վազգեն Սարգսյանի փող. 26/1, 305 սենյակ, այսուհետ` «Հովանավոր» (ինչպիսի արտահայտությունը ներառում է նաև դրա իրավահաջորդներին և թույլատրելի ցեսիոնարներին, եթե համատեքստից այլ բան չի բխում)

 

ՄԻՋԵՎ

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, ՈՐ.

Ա) 1964 թ. ՀԽՍՀ Մինիստրների Խորհրդի Որոշմամբ` դեռևս 1966 թ.-ին Հայհիդրոէներգանախագիծ ինստիտուտի կողմից կատարվել է Շնող ՀԷԿ-ի կառուցման նախագիծը, որը ճշգրտվել է 1993 թ-ին,

Բ) Հայաստանի Հանրապետության Կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի N 1296-Ն Որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված Հայաստանի Հանրապետության Էներգետիկայի նախարարության գործունեության ծրագիրը, համաձայն որի «Շնող» ՀԷԿ-ի` մասնավոր ներդրումների միջոցով կառուցումը ընդգրկվել է այդ ծրագրում:

Գ) Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի N 35 Արձանագրային որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության հիդրոէներգետիկայի ոլորտի ռազմավարական զարգացման ծրագիրը, համաձայն որի «Շնող» ՀԷԿ-ի կառուցումը նախատեսվել է իրականացնել մասնավոր ֆինանսական միջոցներ ներգրավելու տարբերակով:

Դ) Հայաստանի Հանրապետության Կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի N 836-Ն Որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014-2020 թվականների միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը, համաձայն որի «Շնող» ՀԷԿ-ի կառուցումը նույնպես ընդգրկվել է միջոցառումների ցանկում:

Ե) Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 10-ի N 54 Արձանագրային որոշմամբ հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036 թ.) զարգացման ուղիները» ծրագրին, համաձայն որի հաստատվել է «Շնող» ՀԷԿ-ի կառուցման նպատակահարմարությունը:

Զ) Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 53 Արձանագրային որոշմամբ հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության հիդրոէներգետիկայի զարգացման հայեցակարգին և հաստատվել է, որ նվազագույն ծախսերով «Շնող» ՀԷԿ-ի կառուցման իրականացումը ապահովելու համար և հաշվի առնելով այն հանգամանքը, որ տևական ժամանակ է «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագրի վերաբերյալ չկան նշանակալից զարգացումներ, ինչպես նաև ներդրումային դաշտը ավելի գրավիչ դարձնելու համար, անհրաժեշտ է կիրառել պետություն-մասնավոր համագործակցության տարբերակները:

Է) Կառավարությունը մտադրված է պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում ներգրավել մասնավոր կառուցապատող` Հայաստանում` Լոռու մարզում, Ծրագիրն իրականացնելու համար:

Ը) Կառավարությունը Հովանավորի հետ կնքել է Փոխըմբռնման Հուշագիր:

Թ) Հովանավորը, առաջնորդվելով կնքված ՓՀ-ի դրույթներով, դիմել է Հայաստանի Հանրապետության Կառավարությանը Ծրագիրն իրականացնելու առաջարկով և դրա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ներգրավելու հանձնառությամբ, իսկ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը հավանություն է տվել Հովանավորի առաջարկությանը:

Ժ) Սույն Պայմանագիրը սահմանում է Ծրագրի իրականացման պայմանները և կառուցվածքը:

 

ԿՈՂՄԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆՎԵՑԻՆ ՀԵՏԵՎՅԱԼԻ ՄԱՍԻՆ.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ, ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄՆԵՐ, ԵՐԿԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1.1. Մեկնաբանումներ

Սույն Պայմանագրում, եթե համատեքստից այլ բան չի բխում`

ա) օրենքի դրույթին ցանկացած հղում ներառում է նշված դրույթը, ինչպես որ այն կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխվել, լրացվել` այնքանով, որքանով նման փոփոխությունը, լրացումը կիրառվում է կամ կարող է կիրառելի լինել սույն Պայմանագրի համաձայն կնքված որևէ գործարքին.

բ) եզակիով նշված բառերը ներառում են հոգնակին և հակառակը, իսկ անձ նշանակող բառերը ներառում են` ֆիզիկական անձինք ու իրավաբանական անձինք, այդ թվում ընկերակցություններ, ֆիրմաներ, ընկերություններ, կորպորացիաներ, համատեղ ձեռնարկություններ, տրաստեր, ասոցիացիաներ, կազմակերպություններ կամ այլ սուբյեկտներ (անկախ այն բանից, դրանք հանդիսանում են առանձին իրավաբանական անձ, թե ոչ).

գ) Պայմանագրում զետեղված «բովանդակությունը» և ցանկացած վերնագրեր նախատեսված են միայն հղումների հարմարության համար և չեն ազդում Պայմանագրի իմաստի կամ մեկնաբանման վրա.

դ) Հղումը որևէ ժամանակահատվածի նշանակում է հղում դրան` ըստ Երևանի ժամանակի.

ե) «Հոդված» և «Հավելված» բառերը վերաբերում են Պայմանագրի Հոդվածներին և Հավելվածներին, եթե համատեքստից այլ բան չի բխում: Պայմանագրի Հավելվածները հանդիսանում են դրա անբաժանելի մասը, և ունեն լիակատար ուժ և գործում են այնպես, ինչպես եթե դրանք բացահայտորեն ներառված լինեին Պայմանագրի հիմնական տեքստում.

զ) ցանկացած հղում որևէ պայմանագրի, գործարքի, հավաստագրի, լիցենզիայի կամ ցանկացած փաստաթղթի համարվում է հղում այդ պայմանագրին, գործարքին, հավաստագրին, լիցենզիային կամ այլ փաստաթղթին` նման հղում կատարելու պահի դրությամբ դրանցում բոլոր փոփոխություններով, լրացումներով.

է) այլ կերպ սահմանված չլինելու դեպքում, ցանկացած հղում որևէ ժամանակահատվածի, որը սկսվում է հատուկ սահմանված օրվանից կամ ամսաթվից մինչև հատուկ սահմանված օրը կամ ամսաթիվը, ներառում է այդ երկու օրերը կամ ամսաթվերը.

ը) այլ կերպ սահմանված չլինելու դեպքում, Պայմանագրի ներքո հաշվարկման և վճարման ենթակա ցանկացած տոկոս կիրառվում է 365 Օրվա հիմքով և յուրաքանչյուր Օր կուտակվում է համապատասխան վերջնաժամկետից մինչև համապատասխան վճարման պարտավորության կատարումը:

 

1.2. Երկիմաստություններ և անհամապատասխանություններ

Պայմանագրում երկիմաստությունների կամ անհամապատասխանությունների առկայության դեպքում կիրառվում է հետևյալը.

ա) Պայմանագրի երկու Հոդվածների միջև` խնդրո առարկային վերաբերող որոշակի Հոդվածների դրույթները գերակայում են այլ Հոդվածների դրույթների նկատմամբ.

բ) թվերով և բառերով գրված մեծությունների միջև` գերակայում է բառերով գրվածը.

գ) Պայմանագրի և Պայմանագրի մաս կազմող որևէ այլ փաստաթղթերի դրույթների միջև` գերակայում է Պայմանագրի դրույթը:

 

1.3. Սահմանումներ

Պայմանագրում, եթե համատեքստից այլ բան չի բխում, հետևյալ եզրույթներն ունեն դրանց վերագրված հետևյալ նշանակությունները.

«ԱՄՆ դոլար» կամ «Դոլար». Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտոնական արժույթն է.

«Անբարենպաստ Պայմանի Դեպք» եզրույթն ունի 13.1.2 Հոդվածում դրան վերագրված նշանակությունը.

«Անկախ Ինժեներ» խորհրդատու-ինժեներ է, որն անկախ է ՆԳ Կապալառուից, ԳԿ Կապալառուից և Կառուցապատողից, նշանակված է Կառուցապատողի կողմից, և պարբերաբար համատեղ ներգրավվում է միասնաբար Կառուցապատողի և ՆԳ Կապալառուի կամ ԳԿ Կապալառուի կողմից` համաձայն անկախ ինժեների նշանակման պայմանագրի` Ծրագրի նախագծման դիտարկման, Կայանի շինարարությունը և փորձարկումը, կարգաբերումը և ընդունումը վերահսկելու և հաստատելու, ինչպես նաև տարբեր խնդիրների որոշման համար, բոլորը` սույն Պայմանագրի դրույթներին համապատասխան` հաշվի առնելով Կիրառելի Օրենքների պահանջները.

«Անկախ Փորձագետ» եզրույթն ունի 17.2 Հոդվածում դրան վերագրված նշանակությունը.

«Անհաղթահարելի ՈՒժի Դեպք» եզրույթն ունի 13.1 Հոդվածում դրան վերագրված նշանակությունը,

«Անհաղթահարելի ՈՒժի կամ Անբարենպաստ Պայմանի Դեպք» եզրույթն ունի 13.1 Հոդվածում դրան վերագրված նշանակությունը.

«Անձ»` նշանակում է ցանկացած ֆիզիկական անձ, ընկերություն, կորպորացիա, ընկերակցություն, համատեղ ձեռնարկություն, հիմնադրամ, տրաստ, առանձին իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպություն, ֆինանսական կազմակերպություն, կառավարություն կամ պետական մարմին կամ գործակալություն, կամ ցանկացած այլ կազմակերպություն.

«Անվճարունակության Դեպք» է.

 

1) Կառուցապատողի դեպքում.

ա) Կառուցապատողի մասնակիցների կողմից Կառուցապատողի լուծարման մասին որոշման ընդունում,

բ) Կառուցապատողի կողմից սնանկության, կանխատեսված սնանկության, լուծարման, առողջացման, մորատորիումի կամ նման այլ ազատման մասին կամավոր դիմումի ներկայացում,

գ) Կառուցապատողի նկատմամբ լուծարողի, ժամանակավոր կառավարչի, սնանկության կառավարչի կամ նման այլ պաշտոնատար անձի նշանակում Կառուցապատողին վերաբերող ցանկացած դատավարության ընթացքում, եթե այդ նշանակումը չի հետաձգվել կամ կասեցվել` նշանակման պահից 60 (վաթսուն) Օրվա ընթացքում, կամ

դ) Կառուցապատողի նկատմամբ իրավասու դատարանի կողմից դատական ակտի հրապարակում, որը չի բողոքարկվել երեսուն (30) Օրվա ընթացքում կամ իրավասու դատարանի կողմից չի բեկանվել.

2) Կառավարության դեպքում` Կառավարության կողմից նրա պարտատերերին վճարումների մորատորիումի կամ պետական դեֆոլտի հայտարարում (կամ նույն ուժն ունեցող ցանկացած այլ հայտարարություն), կամ Կառավարության կողմից սույն Պայմանագրով իր վճարային պարտավորությունները կատարելու անհնարինության փաստի բացահայտ ընդունում:

«Ավագ Պարտք» նշանակում է բոլոր գումարները, որոնք ենթակա են վճարման կամ վերադարձման Կառուցապատողի կողմից` համաձայն Ֆինանսավորման փաստաթղթերի.

«Ավարտական Ակտ» նշանակում է Հայաստանի Կառավարության կողմից սահմանված կարգով համայնքի ղեկավարի կողմից Ընդունման Ակտի հիման վրա տրված փաստաթուղթ, որը հավաստում է, որ Կայանի կառուցումն ավարտվել է և Կայանը պատրաստ է կոմերցիոն շահագործման համար` համաձայն Կիրառելի Օրենքների.

«Բաժնետեր-Գործընկեր» եզրույթն ունի 3.3 Հոդվածում դրան վերագրված նշանակությունը.

«ԳԿ Կապալառու» նշանակում է համաձայն 3.2 Հոդվածի նշանակված Տեխնոլոգիական Գործընկեր, որը կառուցելու, գործարկելու է և ավարտական վիճակի է բերելու Կայանը.

«ԳԿ Պայմանագիր» նշանակում է գնման և շինարարության պայմանագիր, որը կնքվել է Կառուցապատողի և ԳԿ Կապալառուի միջև` Ծրագրի կապակցությամբ, և որով կարգավորվում են Կայանի կառուցման, փորձարկման և շահագործման հանձնելու բոլոր հարցերը.

«Գնման Գինը» նշանակում է Կառավարության Կետանցի Դեպքի Գնման Գինը և Կառուցապատողի Կետանցի Դեպքի Գնման Գինը.

«Գնորդ» նշանակում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն կամ դրա իրավահաջորդները.

«Գործողության Ամսաթիվ» նշանակում է այն ամսաթիվը, որին Կառուցապատողը ծանուցում է տալիս Կառավարությանն առ այն, որ Հետաձգող Պայմաններից յուրաքանչյուրը կատարվել է դրա համար Պատասխանատու Կողմի կողմից կամ դրա չկատարմանը համաձայնվել է Կողմը, որը պատասխանատու չէ դրա կատարման համար.

«Դրվածքային Հզորություն» նշանակում է Կայանում տեղակայված ագրեգատների գումարային հզորությունը, որը նախատեսվում է 76 ՄՎտ, սակայն ենթակա է ճշգրտման Կայանի կառուցման և շահագործման տեխնիկատնտեսական հիմնավորման համաձայն:

«Ենթադրյալ Ժամանակահատված» եզրույթն ունի 9.2 Հոդվածում դրան վերագրված նշանակությունը.

«Երաշխավորված Գնման Ժամկետ» նշանակում է Ժամանակահատված, որը սկսվում է Կոմերցիոն Շահագործման Ամսաթվին և լրանում Կոմերցիոն Շահագործման Ամսաթվի 20-րդ (քսան) տարեդարձին.

«Երաշխավորված Գնման Ծավալ» նշանակում է տարեկան 500 միլիոն կՎտ/ժ Զուտ Էլեկտրական Էներգիա.

«Երրորդ Անձի Պահանջ» եզրույթն ունի 12.4 Հոդվածում դրան վերագրված նշանակությունը.

«Զիջված գումար» եզրույթն ունի 9.1.3 Հոդվածում դրան վերագրված նշանակությունը.

«Զուտ Էլեկտրական Էներգիա» նշանակում է Կառուցապատողի կողմից Գնորդին Մատակարարման Կետում մատակարարված զուտ էլեկտրական էներգիայի քանակը.

«Էլեկտրաէներգիայի (Հզորության) Առուվաճառքի Պայմանագիր» կամ «ԷԱՊ» նշանակում է համապատասխան Օրինակելի Փաստաթղթի տեսքով կնքված էլեկտրական էներգիայի գնման պայմանագիր, որը վերաբերում է Կայանի Զուտ էլեկտրական էներգիայի և Պայմանագրային Հզորության` Կառուցապատողի կողմից վաճառքին և Գնորդի կողմից գնմանը.

«Էլեկտրական էներգիայի Մատակարարման Պայմանագիր» կամ «ԷՄՊ» նշանակում է Ծրագրի կապակցությամբ Կառուցապատողի և Գնորդի միջև համապատասխան Օրինակելի Փաստաթղթի տեսքով կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր, համաձայն որի Կառուցապատողին կտրամադրվի ժամանակավոր և հիմնական էլեկտրամատակարարում և այլ էլեկտրական էներգիա` ինչպես պահանջվում է Ժամկետի ողջ ընթացքում.

«Ընդունող հանձնաժողով» նշանակում է ժամանակավոր ընդունող հանձնաժողով, որը կազմավորվել է Կառուցապատողի կողմից համաձայն բոլոր Կիրառելի Օրենքների` Շահագործման Հանձնելու Փորձարկումները սահմանելու և Կայանի ընդունման հետ կապված գործողությունները կատարելու նպատակով.

«Ընդունման Ակտ» նշանակում է Ընդունող Հանձնաժողովի կողմից տրված վկայագիր, որով հաստատվում է, որ Կայանը կառուցված է 6.1.2(ա)-6.1.2(զ) Հոդվածներում նշված փաստաթղթերի պահպանմամբ և այն անցել է Շահագործման Հանձնելու Փորձարկումները.

«Ժամկետ» եզրույթն ունի 2.3 Հոդվածում դրան վերագրված նշանակությունը.

«Լիցենզիա» նշանակում է լիցենզիա, որը Կառուցապատողը պետք է ստանա ՀԾԿՀ-ից Կիրառելի Օրենքների համաձայն` Կայանի կառուցման և էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության համար.

«Լիցենզիայի Վերանայում» նշանակում է ՀԾԿՀ կողմից Լիցենզիայի փոփոխություն` արտացոլելու համար, որ Կայանը կարող է մտնել արտադրության փուլ.

«Լքում» նշանակում է Կառուցապատողի կողմից Կայանի կառուցման կամ շահագործման կամավոր դադարեցում կամ ամբողջ (կամ գրեթե ամբողջ) անձնակազմի հեռացում Ծրագրի Տարածքից որևէ օրացուցային տարվա ընթացքում ընդհանուր առմամբ ավելի քան 180 (մեկ հարյուր ութսուն) օրով` Անհաղթահարելի ՈՒժի կամ Անբարենպաստ Պայմանի Դեպք չհամարվող որևէ պատճառով.

«Ծախս» նշանակում է ցանկացած Օրենքի Փոփոխության առնչությամբ` նման Օրենքի Փոփոխության ուղղակի հետևանք հանդիսացող կամ դրա հետ այլ կերպ ուղղակիորեն կապված` Ծրագրին վերաբերող ցանկացած ողջամտորեն և պատշաճ կերպով կատարված և փաստաթղթավորված ծախս կամ ծախսում, որը Կառուցապատողը կրել է, սակայն որոնք չեն մարվել ապահովագրական հատուցումների ստացմամբ, որպիսի ծախսերը կամ ծախսումները կարող են ներառել.

ա) կապիտալ ծախսեր,

բ) ֆինանսավորման ծախսեր,

գ) շահագործման և պահպանման ծախսեր,

դ) Կառուցապատողի նկատմամբ կիրառվող կամ նրա կողմից վճարվող Հարկերի ծախսեր, կամ

ե) Կառուցապատողի կողմից ստացվող շահույթի նվազեցում.

«Ծրագիր» նշանակում է Ծրագրի Տարածքում 76 ՄՎտ Դրվածքային Հզորությամբ «Շնող» հիդրոէլեկտրակայանի նախագծման, կառուցապատման, ֆինանսավորման, կառուցման, տնօրինման, տիրապետման և շահագործման ծրագիրը.

«Ծրագրի Ժամանակացույցը» Ծրագրի իրականացման ժամանակացույցն է, որը սահմանված է Պայմանագրի 3.1 Հոդվածում և ավելի մանրամասն կսահմանվի ՆԳԿ Պայմանագրում.

«Ծրագրի Պայմանագրեր» նշանակում է Էլեկտրաէներգիայի (Հզորության) Առուվաճառքի Պայմանագիրը, Էլեկտրական Էներգիայի Մատակարարման Պայմանագիրը և ցանկացած փաստաթուղթ, որը հիշատակված է 3.1.3 Հոդվածում.

«Ծրագրի Տարածքը» նշանակում է Կայանի համար անհրաժեշտ տարածքը, որը սահմանվելու է Կայանի կառուցման և շահագործման տեխնիկատնտեսական հիմնավորմամբ և ճշգրտվելու է Կայանի նախագծով.

«Ծրագրի Տարածքի Գինը» նշանակում է Ծրագրի Տարածքի գինը` ըստ Հողամասի Ձեռքբերման Պայմանագրում սահմանվածի.

«Կայան» նշանակում է 76 ՄՎտ Դրվածքային Հզորություն ունեցող Շնող հիդրոէլեկտրակայան (ՀԷԿ).

«Կայանի Նախագծային Փաստաթղթեր» նշանակում է Կիրառելի Օրենքների համաձայն հաստատված Կայանի նախագծային փաստաթղթեր.

«Կապիտալ» նշանակում է Կառուցապատողի կապիտալը, որը վերագրվում է դրա մասնակիցներին` Կառուցապատողի մեջ ներդրում կատարելու իմաստով.

«Կառավարության Կետանցի Դեպք» եզրույթն ունի 15.2 Հոդվածում դրան վերագրված նշանակությունը,

«Կառավարության Կետանցի Դեպքի Գնման Գին» նշանակում է Հավելված 2-ում սահմանված Գնման Գինը.

«Կառավարության Հաստատում» նշանակում է, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության Կառավարության, և/կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և/կամ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից Ծրագրի վերաբերյալ տրված գրավոր հաստատում առ այն, որ.

ա) Հայաստանի Հանրապետության Կառավարությունը կարող է կնքել սույն Պայմանագիրը Հայաստանի Հանրապետության անունից,

բ) Կառավարությունը ստացել է Պայմանագրի և Կառավարության կողմից դրա կնքման հետ կապված բոլոր պահանջվող լիազորումները, որոնք անհրաժեշտ են ապահովելու համար Պայմանագրի լիարժեք ուժը և գործողությունը, և

գ) սույն Պայմանագրով Կառավարության կողմից ստանձնված բոլոր պարտականությունները և պարտավորությունները վավեր և պարտավորեցնող են և ամբողջությամբ հարկադրելի են և ենթակա չեն որևէ հետագա կարգավորման, լիազորման, բյուջետային հաստատման կամ սահմանափակման, կամ լրացուցիչ բյուջետային երաշխիքի տրամադրման,

«Կառուցապատողի Կետանցի Դեպք» եզրույթն ունի 15.1 Հոդվածում դրան վերագրված նշանակությունը.

«Կառուցապատողի Կետանցի Դեպքի Գնման Գին» նշանակում է Հավելված 2-ում սահմանված գնման գինը.

«Կիրառելի Թույլտվությունները» նշանակում է ցանկացած Կիրառելի Օրենքի ներքո կամ համաձայն կամ որևէ Պետական Մարմնի բոլոր և ցանկացած թույլտվությունները, համաձայնությունները, համաձայնեցումները, լիցենզիաները, լիազորումները, առարկությունների բացակայության հավաստումները, հաստատումները և բացառությունները, որոնք պահանջվում են Ծրագրի կապակցությամբ, ինչպես նաև Պայմանագրով կամ ցանկացած Ծրագրի Պայմանագրով նախատեսվող պարտավորությունները հանձն առնելու, կատարելու կամ մարելու համար.

«Կիրառելի Օրենքներ» նշանակում է բոլոր իրավական ակտերը, որոնք ուժի և գործողության մեջ են Ստորագրման Ամսաթվի դրությամբ, ինչպես նաև, որոնք այդ պահից հետո կարող են հրապարակվել կամ ուժի և գործողության մեջ մտնել Հայաստանում, այդ թվում նաև` օրենքները, կանոնները, կանոնակարգերը, հրահանգները, կանոնադրությունները, ծանուցումները, կարգադրությունները և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը, կամ խնդրո առարկայի նկատմամբ իրավասություն ունեցող դատարանի կողմից որևէ վերջնական մեկնաբանում, որոնք կարող են ուժի և գործողության մեջ լինել Պայմանագրի գործողության ընթացքում.

«Կողմ» նշանակում է Կառավարությունը կամ Կառուցապատողը` կախված համատեքստից, իսկ «Կողմեր» նշանակում է և՛ Կառավարությունը, և՛ Կառուցապատողը.

«Կոմերցիոն Շահագործման Ամսաթիվ» նշանակում է ամսաթիվը, որին ՀԾԿՀ-ն որոշում է ընդունում Լիցենզիայի Վերանայման և Սակագնի հաստատման համար.

«Կոմունալ Ծառայությունների Մատակարարման Անհաղթահարելի ՈՒժ» նշանակում է ՀԾԿՀ-ի կողմից լիցենզավորվող կամ կարգավորվող որևէ իրավաբանական անձի կողմից մատակարարվող էլեկտրական էներգիայի կամ որևէ այլ կոմունալ ծառայության խափանում, որն անհրաժեշտ է Կայանը իր Տնօրինելի Հզորությամբ փորձարկելու, գործարկելու կամ շահագործելու համար, սակայն բացառապես հետևյալ դեպքերում և սահմաններում.

ա) չնայած Կառուցապատողի կողմից խելամիտ ջանքերի կիրառմանը և Ոլորտի Լավ Պրակտիկայի դիտարկմանը` հնարավոր չէր իրագործել կամ առաջացնել նման խափանման կանխումը, դրանից խուսափումը կամ դրա վերացումը,

բ) նման խափանումը զգալի բացասական ազդեցություն ունի Կայանը Կիրառելի Օրենքներին և Ոլորտի Լավ Պրակտիկային համապատասխան փորձարկելու, գործարկելու կամ շահագործելու Կառուցապատողի կարողության վրա, և Կառուցապատողը ձեռնարկել է բոլոր խելամիտ նախազգուշական միջոցները, պատշաճ ջանասիրությունը և ողջամիտ միջոցները, որպեսզի բացառի նման խափանման ազդեցությունը Կայանը փորձարկելու, գործարկելու կամ շահագործելու Կառուցապատողի կարողության վրա,

գ) նշված խափանումը չի հանդիսանում Կառուցապատողի կողմից Ծրագրի Պայմանագրերից որևէ մեկով իր պարտավորությունները խախտելու ուղղակի կամ անուղղակի արդյունք, և

դ) Կառուցապատողը շուտափույթ կերպով ծանուցել է Կառավարությանը` նկարագրելով խափանումը և դրա ազդեցությունը Կայանը փորձարկելու, գործարկելու կամ շահագործելու Կառուցապատողի կարողության վրա.

«Կորուստ» նշանակում է ցանկացած իրական վնաս, կորուստ, պարտք, վճարում և/կամ պարտավորություն (այդ թվում նաև` կապված խելամիտ իրավաբանական ծախսերի հետ, և, կասկածներից խուսափելու համար, բացառությամբ` եկամտի կորստի, հնարավորության կորստի, կորստի պարտքի, վճարման կամ պարտավորության).

«Համակարգերի օպերատոր» նշանակում է էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.

«Հայաստան» կամ «ՀՀ» նշանակում է Հայաստանի Հանրապետություն.

«Հայաստանի Պետական Եկամուտների Մարմինը» նշանակում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն կամ դրա ցանկացած համապատասխան իրավահաջորդը.

«Հաշվարկի Ամսաթիվը» նշանակում է այն Օրը, երբ հաշվարկվում է Գնման Գինը. այդ Օրը հանդիսանում է լուծման ամսաթիվը, որը նշված է համաձայն 16.4 Հոդվածի տրված Լուծման մասին Ծանուցման մեջ.

«Հարկեր» նշանակում է Հայաստանի ցանկացած հարկեր, այդ թվում նաև` կորպորատիվ եկամտահարկ, ակցիզային գանձումներ, մաքսային տուրքեր, ավելացված արժեքի հարկ, շրջանառության հարկ, տեղական հարկեր և Ծրագրի շրջանակներում ստեղծվող և դրա մաս կազմող ապրանքների, նյութերի, սարքավորումների և ծառայությունների նկատմամբ նմանատիպ բնույթի գանձումներ կամ հավելավճարներ, որոնք դրվել կամ կիրառվել են ցանկացած Պետական Մարմնի կողմից, բացառությամբ պարտավորության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար հաշվեգրված տոկոսների, տուգանքների և դրանց հետ կապված այլ գումարների.

«Հետաձգող Պայմաններ» նշանակում է Հավելված 1-ում սահմանված այն հետաձգող պայմանները, որոնց բավարարումն անհրաժեշտ է Կողմերի սույն Պայմանագրով սահմանված իրավունքների և պարտականությունների ուժի մեջ մտնելու համար.

«Հետաձգող Պայմանների Վերջնաժամկետ» նշանակում է Ստորագրման Ամսաթվից 180 Օր անց ընկած ամսաթիվը, որը ենթակա է երկարաձգման սույն Պայմանագրի պայմաններին համապատասխան.

«ՀԾԿՀ» նշանակում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը.

«ՀՀ դրամ» կամ «Դրամ» Հայաստանի պաշտոնական արժույթն է.

«Հողամասի Ձեռքբերման Պայմանագիր» նշանակում է հողամասի փոխանցման մասին հիմնական պայմանագիրը, որը ենթակա է ստորագրման Սեփականատիրոջ և Կառուցապատողի միջև, և որով Ծրագրի Տարածքի նկատմամբ սեփականության իրավունքը Սեփականատիրոջ կողմից փոխանցվում է Կառուցապատողին` Ծրագրի Տարածքի Գնի դիմաց.

«Մատակարարման Կետ» եզրույթն ունի 5.1.3 Հոդվածում դրան վերագրված նշանակությունը.

«Միացում» նշանակում է յուրաքանչյուր կոնստրուկտիվ միացում և/կամ ֆիզիկական միացություն Կայանի և Ծրագրի Պայմանագրի կոնտրագենտի փոխկապակցման կամ մատակարարման ենթակառուցվածքի հետ, ինչպես որ կիրառելի է, և երբ նման միացման գտնվելու վայրը նշված չէ սույն Պայմանագրում, ապա` ինչպես նշված է համապատասխան Ծրագրի Պայմանագրում.

«Միացման Կետ» նշանակում է Միացման գտնվելու վայրերը.

«Նախատեսված Կոմերցիոն Շահագործման Ամսաթիվ» նշանակում է Շինարարության Մեկնարկի Ամսաթվից 5 (հինգ) տարի անց ընկնող ամսաթիվը.

«ՆԳ Կապալառու» նշանակում է համաձայն 3.2 Հոդվածի նշանակված Տեխնոլոգիական Գործընկեր, որը մշակելու և պատրաստելու է Կայանի նախագիծը.

«ՆԳ Պայմանագիր» նշանակում է Կայանի նախագծման պայմանագիր, որը կնքվել է Կառուցապատողի և Նախագծող Կապալառուի միջև` Ծրագրի կապակցությամբ, և որով կարգավորվում են Կայանի նախագծման բոլոր հարցերը.

«Ներդրված Կապիտալ» նշանակում է Հաշվարկի Ամսաթվի դրությամբ վճարված Կապիտալի գումարը.

«Նշանակալից Ամսաթվեր» նշանակում է.

ա) Հետաձգող Պայմանների Վերջնաժամկետ.

բ) Շինարարության Մեկնարկի Ամսաթիվ, ևգ) Նախատեսված Կոմերցիոն Շահագործման Ամսաթիվ, և

դ) ցանկացած այլ ամսաթիվ, որը Ծրագրի Ժամանակացույցում սահմանված է որպես Նշանակալից Ամսաթիվ.

«Շահագործման հանձնելու պլան» եզրույթն ունի 6.2 Հոդվածում դրան վերագրված նշանակությունը.

«Շահագործման Հանձնելու Փորձարկումներ» նշանակում է առանձին հանգույցների և ընդհանուր առմամբ Կայանի փորձարկումների շարք, որը սահմանվում է Ընդունող Հանձնաժողովի կողմից համաձայն Շահագործման Հանձնելու Պլանի և Կիրառելի Օրենքների, այդ թվում` առնվազն Տնօրինելի Հզորության Փորձարկումը, համաձայն որի Կառուցապատողը կցուցադրի, որ Կայանը կառուցվել է 6.1 Հոդվածի համաձայն, համապատասխանում է բոլոր Կիրառելի Օրենքների պահանջներին և պատրաստ է կոմերցիոն շահագործման համար` վերոնշյալի և սույն Պայմանագրի պայմանների համաձայն.

«Շինարարության Մեկնարկի Ամսաթիվը» նշանակում է ԳԿ Կապալառուի կողմից շինարարությունը սկսելու ամսաթիվ համաձայն ԳԿ Պայմանագրի.

«Շրջակա Միջավայրի Պայմաններ» նշանակում է միասին` ջրի ելք ու էջք.

«Ոլորտի Լավ Պրակտիկա» նշանակում է այն պրակտիկաները, մեթոդները և գործողությունները, որոնք համապատասխանում են էլեկտրական էներգիայի արտադրության միջազգային արդյունաբերությունում կիրառելի շրջահայացության լավ ստանդարտներին, որոնք կարող են ակնկալվել` ցանկալի արդյունքին հուսալիության, անվտանգության և օպերատիվության հետ համատեղելի խելամիտ նվազագույն արժեքով.

«Պայմանագիր» նշանակում է սույն համաձայնագիրը, ներառյալ ցանկացած Հավելվածները, ինչպես որ այն կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխվել իր դրույթներին համապատասխան.

«Պայմանագրային Հզորություն» նշանակում է Կայանի անվանական հզորությունը, ինչպես սահմանված է Լիցենզիայում, հանած այն անվանական հզորությունը, որը համապատասխան ժամանակահատվածում հասանելի չէ սպասարկման աշխատանքներ իրականացնելու պատճառով` որոշված Կիրառելի Օրենքների համաձայն, այդ հզորությունը օգտագործվում է ԷԱՊ-ի համաձայն Կայանի կողմից Տնօրինելի Հզորությունն ապահովելու համար` Գնորդի կողմից Կառուցապատողին վճարման ենթակա գումարների հաշվարկման և սույն Պայմանագրով սահմանված այլ նպատակներով:

«Պետական Մարմին» նշանակում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, Ազգային Ժողովը կամ Հայաստանի ցանկացած պետական վարչություն, հանձնաժողով, խորհուրդ, մարմին, բյուրո, գործակալություն, լիազոր մարմին, վարչական մարմին` կենտրոնական, թե՛ տեղական մակարդակի վրա, որն իրավասություն ունի Կառուցապատողի, Ծրագրի Տարածքի, Կայանի կամ դրանց որևէ մասի, կամ խնդրո առարկայի նկատմամբ: Կասկածներից խուսափելու համար, սույն դրույթը չի կիրառվում դատարանների նկատմամբ.

«Սակագներ» Սակագնի Հաշվարկի համաձայն ՀԾԿՀ կողմից պարբերաբար սահմանվող վճարման սակագներ, որով Գնորդը գնելու է Կայանի Զուտ էլեկտրական էներգիան և Պայմանագրային Հզորությունը ԷԱՊ-ի ներքո:

«Սակագնի հաշվարկ» նշանակում է համաձայնեցված սակագնի հաշվարկը, որը սահմանված է Հավելված 3-ում.

«Սեփականատեր» նշանակում է Ծրագրի Տարածքում գտնվող անշարժ գույքի և շարժական գույքի սեփականատերերը.

«Ստորագրման Ամսաթիվը» նշանակում է ամսաթիվ, որին սույն Պայմանագիրը համարվում է կնքված` համաձայն 19.12 Հոդվածի.

«Վերահսկում» նշանակում է Անձի կառավարումը և քաղաքականությունը ուղղակի կամ անուղղակի կերպով ուղղորդելու կամ դրանց ուղղորդում առաջացնելու կարողությունը` լինի դա քվեարկող արժեթղթերի միջոցով, թե՛ քվեարկության իրավունք ենթադրող որևէ շահի տիրապետման շնորհիվ, կամ ցանկացած տնօրեն (կամ համարժեք պաշտոնատար անձանց) կամ տնօրենների խորհրդում (կամ համարժեք մարմնում) քվեարկող ձայների մեծամասնություն ունեցող անդամներ (կամ համարժեք պաշտոնատար անձանց) նշանակելու կամ հեռացնելու լիազորություն կամ նրանց նշանակման կամ հեռացման վրա ազդելու կարողություն` լինի դա պայմանագրի ուժով, թե՛ այլ եղանակով, իսկ «Վերահսկվող» բառը մեկնաբանվում է համապատասխանաբար.

«Տեխնոլոգիական Գործընկեր» նշանակում է ՆԳ Կապալառուն կամ ԳԿ Կապալառուն, կամ ցանկացած այլ տեխնոլոգիական գործընկեր, որի հետ Կառուցապատողը մտադրվում է կնքել պայմանագիր Ծրագրի իրականացման նպատակներով.

«Տնտեսում» նշանակում է ցանկացած Օրենքի Փոփոխություն առնչությամբ` Ծրագրի հետ կապված որևէ տնտեսումներ կամ ծախսերի/ծախսումների նվազեցումներ, որոնք ունենում է Կառուցապատողը, և որոնք հանդիսանում են նման Օրենքի Փոփոխության ուղղակի հետևանք կամ այլ կերպ ուղղակիորեն կապված են դրա հետ. նման ծախսերն ու ծախսումները կարող են ներառել.

ա) կապիտալ ծախսեր,

բ) ֆինանսավորման ծախսեր,

գ) շահագործման և պահպանման ծախսեր,

դ) Կառուցապատողի նկատմամբ կիրառվող կամ նրա կողմից վճարվող Հարկերի ծախսեր, կամ

ե) Կառուցապատողի կողմից ստացվող եկամտի աճ.

«Տնօրինելի Հզորություն» նշանակում է զուտ հզորությունը (ՄՎտ-ով), որը Կայանը պետք է կարողանա առաքել Համակարգի Օպերատորի և/կամ Գնորդի պահանջով, ինչպես որ կիրառելի է, որը Պայմանագրային Հզորությունն է` ճշգրտված Կիրառելի Օրենքներին համապատասխան` հաշվի առնելով (ա) Շրջակա Միջավայրի Պայմանները, և (բ) Ժամկետի ընթացքում մաշվածության պատճառով միջին նվազեցումը, ինչպես որ ցուցադրվել է համապատասխանաբար վերջին Տնօրինելի Հզորության Փորձարկմամբ կամ գնահատվել Անկախ Ինժեների կողմից.

«Տնօրինելի Հզորության Փորձարկում» նշանակում է փորձարկում` Տնօրինելի Հզորությունը որոշելու համար, որը առաջին անգամ կատարվել է որպես Շահագործման Հանձնելու Փորձարկումներ, իսկ այնուհետև` ինչպես պահանջվում է Կիրառելի Օրենքների համաձայն:

«ՓՀ» կամ «Փոխըմբռնման Հուշագիր» նշանակում է 2017 թվականի ապրիլի 13-ով թվագրված փոխըմբռնման հուշագիրը, որը կնքվել է հետևյալ կողմերի միջև.

ա) Կառավարություն (ի դեմս նախարար Սուրեն Կարայանի), և

բ) Հովանավորի (ի դեմս Պարույր Ամիրջանյանի),

որտեղ մանրամասն ներկայացված են Կառավարության, Հովանավորի նախնական պարտավորությունները և պարտականությունները Ծրագրի կապակցությամբ.

«Փոխանցման Համակարգ» եզրույթն ունի «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում ամրագրված «հաղորդման (փոխադրման) ցանց» արտահայտությանը համարժեք նշանակությունը.

«Փոխկապակցված Անձ» նշանակում է ցանկացած Անձ, որը (ուղղակի կամ անուղղակի կերպով) Վերահսկում է այլ Անձի կամ Վերահսկվում է այլ Անձի կողմից, այդ թվում, եթե Անձը հանդիսանում է իրավաբանական անձ, այդ Անձի վերջնական հոլդինգային ընկերություն, այդ Անձի ցանկացած հոլդինգային ընկերություն և այդ հոլդինգային ընկերության ցանկացած (ուղղակի կամ անուղղակի) դուստր ընկերություն.

«Օր» նշանակում է 24 (քսանչորս) ժամ տևողությամբ ժամանակահատված, որը սկսվում և ավարտվում է ժամը 00:00-ին Երևանի ժամանակով.

«Օրենքի Փոփոխություն» նշանակում է Կառավարության կամ այլ Պետական Մարմնի կողմից Ստորագրման Ամսաթվից հետո որևէ Կիրառելի Օրենքի, Հարկի կամ Կիրառելի Թույլտվության, վերջինս` Կառուցապատողի մեղքով չպայմանավորված, ընդունումը, ուժի մեջ մտնելը, փոփոխումը, վերամեկնաբանումը, չեղարկումը, հետ կանչումը կամ կասեցումը.

«Օրինակելի Փաստաթղթեր» նշանակում է ՀԾԿՀ-ի կամ, եթե կիրառելի է, որևէ այլ Պետական Մարմնի կողմից հաստատված օրինակելի ձևեր` Էլեկտրաէներգիայի (Հզորության) Առուվաճառքի Պայմանագրի, Էլեկտրական Էներգիայի Մատակարարման Պայմանագրի, Կարգաբերման-Գործարկման Աշխատանքների Ընթացքում Առաքվող Էլեկտրաէներգիայի Հաշվառման Պայմանագրի համար, որոնք պետք է ստորագրվեն Կիրառելի Օրենքների համաձայն` համապատասխան կոնտրագենտների կողմից` Կիրառելի Օրենքներով սահմանված պայմանների բավարարման պես.

«Ֆինանսավորման Ամփոփում» նշանակում է, որ Ֆինանսավորման Փաստաթղթերն ուժի մեջ են մտել և ֆինանսավորումը հասանելի է դարձել Կառուցապատողին.

«Ֆինանսավորման Կողմ» նշանակում է Ֆինանսավորման Փաստաթղթերի ներքո Կառուցապատողին ֆինանսավորում կամ վերաֆինանսավորում տրամադրող ցանկացած Անձ, ինչպես նաև նրա թույլատրված իրավահաջորդները և ցեսիոնարները, այդ թվում նաև այդ Անձի որևէ գործակալը կամ հավատարմագրային կառավարիչը.

«Ֆինանսավորման Փաստաթղթեր» նշանակում է բոլոր փոխառության/վարկային պայմանագրերը, պարտատոմսերը, մուրհակների կամ պարտատոմսերի առուվաճառքի պայմանագրերը, բաժնեմասերի առուվաճառքի պայմանագրերը, հեջավորման պայմանագրերը և այլ ապահովման և կապակցված փաստաթղթերը, ինչպես նաև այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են Ֆինանսավորման Կողմի կողմից ներդրում կատարելու կամ ֆինանսավորելու կամ վերաֆինանսավորելու փաստը, և որոնք կարող են կնքվել Կառուցապատողի կողմից Ծրագրի ֆինանսավորման և ցանկացած վերաֆինանսավորման առնչությամբ.

 

ՀՈԴՎԱԾ 2

 

2. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ԺԱՄԿԵՏԸ

 

2.1. Սեփականության իրավունքի ձեռքբերում

Պայմանագրով սահմանված պարտավորությունները Կառուցապատողի կողմից կատարման դիմաց Կառավարությունը սույնով Կառուցապատողին շնորհում է Ժամկետի ընթացքում Ծրագրի Տարածքում Ծրագիրն իրականացնելու իրավունք: Միևնույն ժամանակ Կառուցապատողը ձեռք է բերում Ծրագրի Տարածքն և Կայանը տնօրինելու, օգտագործելու և տիրապետելու բացառիկ իրավունք (սեփականության իրավունք) այնպիսի սահմանափակումներով, որոնք նախատեսված են ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, այդ թվում նաև հետևյալ իրավունքները և պարտականությունները`

ա) Գնորդին վաճառել Կայանի Պայմանագրային Հզորությունը և Զուտ Էլեկտրական Էներգիան, ինչպես նաև Կիրառելի Օրենքների համաձայն Համակարգի Օպերատորին վաճառել համակարգային ծառայություններ, որոնք Կայանը կարող է տրամադրել, և

բ) միանալ, միացած մնալ, օգտագործել և փոխանցել էլեկտրական էներգիան համապատասխան էլեկտրական էներգիայի փոխանցման ցանցին, ինչպես որ թույլատրվում է Կիրառելի Օրենքներով, որպեսզի Կառուցապատողը էլեկտրական էներգիա մատակարարի Մատակարարման Կետ:

 

2.2. Ընդունում

Կառուցապատողը սույնով ընդունում է և համաձայնվում է իրականացնել Ծրագիրը` սույն Պայմանագրի դրույթների, ցանկացած կիրառելի Ծրագրի Պայմանագրի, Ոլորտի Լավ Պրակտիկայի, բոլոր Կիրառելի Օրենքների և Կիրառելի Թույլտվությունների համաձայն:

 

2.3. Պայմանագրի ժամկետը

2.3.1. Ժամկետը սկսվում է Ստորագրման Ամսաթվից և լրանում է Երաշխավորված Գնման Ժամկետի ավարտին, եթե չի երկարաձգվում կամ վաղաժամկետ լուծվում համաձայն սույն Պայմանագրի պայմանների:

2.3.2. Ժամկետը և Երաշխավորված Գնման Ժամկետը կարող են երկարաձգվել Կողմերի միջև նման երկարաձգման պայմանների և դրույթների վերաբերյալ նախապես` նախքան Ժամկետի կամ Երաշխավորված Գնման Ժամկետի լրանալը, գրավոր համաձայնություն ձեռք բերվելու դեպքում:

2.3.3. Կառուցապատողի` Ծրագրի տարածքի և Կայանի նկատմամբ սեփականության իրավունքը, այդ թվում Կայանի տնօրինման և շահագործման ժամկետը չի սահմանափակվում Երաշխավորված Գնման Ժամկետով կամ Ժամկետով:

 

2.4. Գործողության Ամսաթվի Հետաձգող Պայմաններ

Սույն Պայմանագրի ներքո Կողմերի իրավունքները և պարտավորությունները պայմանավորված են Հետաձգող Պայմանների կատարմամբ, եթե համատեքստից այլ բան չի բխում:

Եթե որևէ Հետաձգող Պայման չի կատարվել Հետաձգող Պայմանների Վերջնաժամկետի օրը կամ դրանից առաջ, ապա սույն Պայմանագիրը կարող է լուծվել համաձայն 16.1 Հոդվածի:

Չհակասելով վերոգրյալին, սույն Պայմանագրով սահմանված բոլոր ամսաթվերը և վերջնաժամկետները պետք է հաշվարկվեն Ստորագրման Ամսաթվից, եթե համատեքստից այլ բան չի բխում:

 

2.5. Հովանավորի Պարտավորությունները

Կողմերը և Հովանավորը համաձայնվում և ընդունում են, որ Հովանավորը հանդիսանում է սույն Պայմանագրի կողմ, որպեսզի

ա) ապահովի 3.1.4 Հոդվածով սահմանված Կառուցապատողի պարտավորությունների կատարումը,

բ) մասնակցություն ունենա Կառուցապատողի Կապիտալում,

գ) ապահովի Ծրագրի ֆինանսավորումը` Ֆինանսավորման Կողմ ներգրավելու միջոցով, որոնք կարող են Ֆինանսավորման Փաստաթղթերի ներքո մասնակցություն ունենալ Կապիտալում կամ տրամադրել Կառուցապատողին ֆինանսավորում կամ վերաֆինանսավորում:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

3. ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

3.1. Ծրագրի Ժամանակացույցը

3.1.1. Հետաձգող Պայմանները

Ստորագրման Ամսաթվից հետո`

ա) Կառավարությունը մեկնարկում է Կառավարության Հաստատումը տալու համար անհրաժեշտ գործընթացը

բ) յուրաքանչյուր Կողմ գործադրում է բոլոր ողջամիտ ջանքերը Հետաձգող Պայմանների Վերջնաժամկետի օրը կամ դրանից առաջ իր պատասխանատվության ներքո գտնվող Հետաձգող Պայմանները բավարարելու և կատարելու համար` ըստ Հավելված 1-ում սահմանվածի:

 

3.1.2. Ֆինանսավորման Ամփոփում և ՆԳ Պայմանագրի Ստորագրում

Ստորագրման Ամսաթվից հետո Կառուցապատողը գործադրում է բոլոր ողջամիտ ջանքերը, որպեսզի տեղի ունենա Ֆինանսավորման Ամփոփում և ստորագրվի ՆԳ Պայմանագիր:

 

3.1.3. Ծրագրի Պայմանագրեր

3.1.3.1. Ծրագրի հաջող զարգացումը և իրականացումն ապահովելու նպատակով Կառավարությունը գործադրում է իր լավագույն ջանքերը առանց Կառավարության որևէ ֆինանսական ծախսի, որպեսզի հետևյալ պայմանագրերը կնքվեն Կառուցապատողի հետ համապատասխան կոնտրագենտների կողմից և, եթե պահանջվում է Կիրառելի Օրենքներով, հաստատվեն և/կամ գրանցվեն իրավասու Պետական Մարմնի կողմից` առանց անհիմն ձգձգման.

ա) Հողամասի Ձեռքբերման Պայմանագիրը,

բ) Ծրագրի Պայմանագրերը, որոնք պետք է կնքվեն Օրինակելի Փաստաթղթերի ձևով` Կիրառելի Օրենքներով նախատեսված պահանջների բավարարումից հետո, և

գ) Կառուցապատողի կողմից ողջամտորեն պահանջվող ցանկացած այլ պայմանագիր, որը ենթակա է կնքման Ծրագրի կապակցությամբ ցանկացած պետական, լիցենզավորված կամ կարգավորվող կազմակերպության հետ, որպեսզի Կառուցապատողը զարգացնի և իրականացնի Ծրագիրը և/կամ Կառավարությունը կարողանա իրավական ուժ տալ սույն Պայմանագրով Կառուցապատողին շնորհված իրավունքներին:

3.1.3.2. Կառուցապատողն ընդունում է, որ Ստորագրման Ամսաթվի դրությամբ գործող Կիրառելի Օրենքների համաձայն Էլեկտրական Էներգիայի Մատակարարման Պայմանագիրը կարող է կնքվել միայն համապատասխան փոխկապակցման ենթակառուցվածքը կառուցելուց հետո, իսկ Էլեկտրաէներգիայի (Հզորության) Առուվաճառքի Պայմանագիրը կարող է կնքվել միայն Լիցենզիայի Վերանայումից հետո:

3.1.3.3. Կողմերը համաձայնվում և ընդունում են, որ Ծրագրի Պայմանագրերը Կիրառելի Օրենքներով պահանջվող սահմաններում պետք է համապատասխանեն դրանց Օրինակելի Ձևերին, որոնք հաստատվել են համապատասխան Պետական Մարմնի կողմից, սակայն կարող են փոփոխվել Կառուցապատողի, համապատասխան կոնտրագենտի և, համապատասխանաբար, ՀԾԿՀ կամ Կառավարության համաձայնությամբ:

 

3.1.4. Կայանի Նախագծում, Կառուցում և Կոմերցիոն Շահագործում

Կառուցապատողը սկսում է Կայանի շինարարությունը Ծրագրի Տարածքում մինչև Շինարարության Մեկնարկի Ամսաթիվը, իսկ կոմերցիոն շահագործումը` մինչև Նախատեսված Կոմերցիոն Շահագործման Ամսաթիվը` 6 և 7 Հոդվածների դրույթների համաձայն և դրանց պահպանման պայմանով, և սույն Պայմանագրի ցանկացած այլ վերաբերելի դրույթների համաձայն:

 

3.2. Տեխնոլոգիական Գործընկերներ

Կողմերը և Հովանավորը համաձայնվում են, որ, Պայմանագրով սահմանված պայմանների պահպանմամբ, ՆԳ Պայմանագիրը և ԳԿ Պայմանագիրը պետք է կնքվի արդար պայմաններում ընտրված Տեխնոլոգիական Գործընկերոջ հետ:

 

3.3. Բաժնետեր-Գործընկեր

3.3.1. Կողմերը և Հովանավորը համաձայնվում են, որ, Պայմանագրով սահմանված պայմանների պահպանմամբ, Ֆինանսավորման Կողմը, Կառավարության համաձայնության առկայության դեպքում, կարող է դառնալ Բաժնետեր-Գործընկեր Կապիտալում մասնակցություն ունենալու միջոցով: Կառուցապատողը պարտավոր է նաև ստանալ ՀԾԿՀ թույլտվությունը (համաձայնությունը) Կիրառելի Օրենքներով սահմանված դեպքերում և կարգով:

3.3.2. Կառավարությունը պետք է գրավոր ծանուցվի որևէ հնարավոր բաժնետիրոջը («Բաժնետեր-Գործընկեր») Կառուցապատողի բաժնետոմսերի ցանկացած վաճառքի կամ տեղաբաշխման մտադրության մասին:

3.3.3. Չսահմանափակելով Կիրառելի Օրենքների պահանջները (այդ թվում ՀԾԿՀ-ից և/կամ Հայաստանի Հանրապետության Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից թույլտվություն ստանալը, եթե կիրառելի է), ծանուցումը ստանալուց 15 (տասնհինգ) Օրվա ընթացքում Կառավարությունը գրավոր տեղեկացնում է Կառուցապատողին և Հովանավորին առ այն, թե արդյո՞ք նա տալիս է իր համաձայնությունը նման Բաժնետեր-Գործընկերոջ մասնակցությանը: Առանց Կառավարության համաձայնության Բաժնետեր-Գործընկերոջ մասնակցությունը Ծրագրում չի թույլատրվում, պայմանով, սակայն, որ նշված համաձայնությունը չպետք է անհիմն ձգձգվի և կարող է մերժվել Կառավարության կողմից բացառապես, եթե նրա հիմնավորված կարծիքով.

ա) Ծրագրում Բաժնետեր-Գործընկերոջ մասնակցությունը սպառնում է Հայաստանի ազգային անվտանգությանը, կամ

բ) Բաժնետեր-Գործընկերը գրանցված կամ կազմակերպված է, կամ Վերահսկվում է մի երկրի Անձի կողմից, որի հետ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ, կամ

գ) Բաժնետեր-Գործընկերոջ մասնակցությունը Կառավարության համար ստեղծում է ավելի ծանրաբեռնող պարտավորություններ, պարտականություններ կամ ռիսկեր, քան նրանք, որոնք դրված են նրա վրա սույն Պայմանագրի համաձայն:

3.3.4. Բաժնետեր-Գործընկերը, սույն Հոդվածի համաձայն հաստատված լինելուց հետո, համապատասխանաբար դառնում է Բաժնետեր-Գործընկեր:

3.3.5. Այն դեպքում, երբ Կառավարությունը չի պատասխանում Կառուցապատողին և Հովանավորին 3.3 Հոդվածին համապատասխան Կառավարության կողմից ծանուցումը ստանալու պահից 15 (տասնհինգ) Օրվա ընթացքում, ապա Ծրագրում Բաժնետեր-Գործընկերոջ մասնակցության համար Կառավարության համաձայնությունը համարվում է շնորհված:

 

3.4. Կառավարության կողմից կատարված ծախսի հատուցում.

3.4.1. Կառուցապատողը պարտավորվում է հատուցել Կառավարության կողմից Մ6 ճանապարհի` Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հատվածի երկայնական և լայնական առանցքի փոփոխման, ջրակայուն հենապատի կառուցման, ջրատար և ջրահեռացման խողովակաշարերի դրենաժային գետնանցքերի շինարարության համար կատարված ծախսը:

3.4.2. Պայմանագրի 3.4.1. կետում նախատեսված ծախսը պետք է հիմնավորված լինի Կիրառելի Օրենքներով սահմանված փաստաթղթերով, պետք է լինի խելամիտ և նախապես գրավոր համաձայնեցված Կառուցապատողի հետ:

3.4.3. Կառուցապատողը 3.4.1. կետում նախատեսված ծախսը հատուցում է Կառավարությանը Շինարարության Մեկնարկի Ամսաթվից 12 (տասներկու) ամիսների ընթացքում Ֆինանսավորման Ամփոփման արդյունքում ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

3.4.4. Կողմերը սույնով ընդունում են, որ Կառուցապատողի կողմից Կառավարությանը հատուցված գումարը Հայաստանի Պետական Եկամուտների Մարմնի կողմից ենթակա է դիտարկման որպես ծախս և պետք է նվազեցվի Կառուցապատողի հարկվող շահույթը որոշելիս:»

 

ՀՈԴՎԱԾ 4

 

4. ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ

 

Եթե.

ա) սույն Պայմանագրի պայմանների էական խախտումը Կառավարության կողմից, կամ

բ) Անհաղթահարելի ՈՒժը, Օրենքի Փոփոխությունը կամ Անբարենպաստ Պայմանի Դեպքը

ուղղակիորեն ուշացնում է որևէ Նշանակալից Ամսաթվի ապահովումը, կամ Կոմերցիոն Շահագործման Ամսաթիվը, ապա յուրաքանչյուր նման Նշանակալից Ամսաթիվ, և/կամ Նախատեսված Կոմերցիոն Շահագործման Ամսաթիվը, ինչպես որ կիրառելի է, կճշգրտվի Կողմերի կողմից` հաշվի առնելու համար նման ձգձգման ազդեցությունը համապատասխան Նշանակալից Ամսաթվի կամ Նախատեսված Կոմերցիոն Շահագործման Ամսաթվի վրա, պայմանով, որ.

ա) նշված ամսաթվերը չպետք է երկարաձգվեն` այնքանով, որքանով որ նման ձգձգումը այնուամենայնիվ տեղի կունենար Կառուցապատողի մեղքով նշված դեպքի տեղի չունենալու պարագայում. և

բ) Կառուցապատողը պետք է գործադրած լիներ բոլոր խելամիտ ջանքերը Ոլորտի Լավ Պրակտիկայի համաձայն` ցանկացած հետաձգման ազդեցությունը կանխելու կամ նվազագույնին հասցնելու կամ մեղմացնելու համար, այդ թվում նաև` դիմել ծառայությունների, սարքավորումների և նյութերի և շինարարական սարքավորումների այլընտրանքային աղբյուրների օգտագործմանը:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

5. ՏԱՐԱԾՔԸ

 

5.1. Ծրագրի Տարածքի Ձեռքբերում

5.1.1. Կառավարությունը պետք է.

ա) գործադրի իր լավագույն ջանքերը, առանց Կառավարության որևէ ֆինանսական ծախսի, որպեսզի Սեփականատերը կնքի Հողամասի Ձեռքբերման Պայմանագիրը և Կառուցապատողին փոխանցի Ծրագրի Տարածքը` առանց որևէ ծանրաբեռնվածության, Ծրագրի Տարածքի Գնի դիմաց, որպես Ֆինանսավորման Ամփոփման Հետաձգող Պայման, և եթե պահանջվում է փոխանցել Ծրագրի Տարածքը Կառուցապատողին ըստ համապատասխան նպատակային նշանակությամբ (էներգետիկայի օբյեկտների հողեր, ջրային հողեր), ապահովում է Կառավարության կողմից համապատասխան որոշման ընդունումը, և

բ) շնորհի Կառուցապատողին կամ գործադրի իր լավագույն ջանքերը, առանց Կառավարության որևէ ֆինանսական ծախսի, որպեսզի Կառուցապատողին շնորհվեն տարանցման և սերվիտուտի բոլոր անհրաժեշտ իրավունքները (այդ թվում նաև` իրավունքները, որոնք պահանջվում են ցանկացած Միացման կամ էլեկտրական էներգիայի (կամ ցանկացած այլ կոմունալ ծառայության) միացումները կառուցելու և սպասարկելու համար), որոնք անհրաժեշտ են Կառուցապատողին` Ծրագրի իրականացման համար: Կառուցապատողն ընդունում է, որ այն դեպքում, երբ որոշակի տարանցման կամ սերվիտուտի իրավունքի տրամադրումը ենթադրում է ծախսեր, ապա Կառուցապատողն է կրում այդ ծախսերը, այնքանով, որքանով նման ծախսերը խելամիտ են և արտացոլում են նշված իրավունքների ապահովման համար ընթացիկ շուկայական սակագները:

 

5.2. Կառավարությունը երաշխավորում է, որ Կառուցապատողը Հողամասի Ձեռքբերման Պայմանագրի կնքման և դրանից բխող իրավունքների պետական գրանցման պահից հանդիսանում է Ծրագրի տարածքի սեփականատեր, և որ Ծրագրի Տարածքը`

ա) ազատ է ցանկացած բոլոր ծանրաբեռնումներից և բոլոր տեսակի գործողություններից, որոնք կարող են խոչընդոտել Կառուցապատողի կողմից Ծրագրի իրականացմանը, և որոնք Կառուցապատողին չեն բացահայտվել, հայտնի չեն կամ ողջամտորեն չպետք է հայտնի լինեին սույն Պայմանագիրը ստորագրելու ժամանակ. և

բ) ոչ մի ձևով արգելված չէ Ծրագրի նպատակով օգտագործման համար, և բոլոր համապատասխան Պետական Մարմինները հաստատել են Ծրագրի Տարածքի նման օգտագործումը:

 

5.3. Մատակարարման Կետ

ա) Կառուցապատողին թույլատրվում է, և Կառավարությունը շնորհում է կամ ապահովում է շնորհումը բոլոր անհրաժեշտ տարանցման և սերվիտուտի իրավունքների, որոնք պահանջվում են միանալու, միացած մնալու, օգտագործելու և էլեկտրական էներգիան բաշխման ցանցին մատակարարելու, ինչպես պահանջվում է Կառուցապատողի կողմից, որպեսզի նա կարողանա էլեկտրական էներգիա մատակարարել սահմանված մատակարարման կետ («Մատակարարման Կետ»):

բ) Սույնով Կառավարությունը հաստատում և ընդունում է, որ Կառուցապատողը պատասխանատու է միայն մինչև Մատակարարման Կետ Զուտ Էլեկտրական Էներգիայի մատակարարման համար և պատասխանատու չէ նշված Մատակարարման Կետից դուրս Զուտ Էլեկտրական Էներգիայի փոխանցման համար:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

6. ԿԱՅԱՆԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ ԵՎ ԿԱՌՈՒՑՈՒՄ

 

6.1. Շինարարություն

6.1.1. Կառուցապատողը սկսում է Կայանի շինարարությունը, ներառյալ` նախագծումը, մինչև Շինարարության Մեկնարկի Ամսաթիվը` համաձայն Ծրագրի Ժամանակացույցի, և ավարտում Կայանի շինարարությունը և շահագործման հանձնումը մինչև Նախատեսված Կոմերցիոն Շահագործման Ամսաթիվը (ինչպես որ նշված ամսաթիվը կարող է հետաձգվել սույն Պայմանագրի դրույթներին համապատասխան):

6.1.2. Կառուցապատողը կառուցում և ավարտում է Կայանը համաձայն հետևյալի.

ա) Կայանի Նախագծային Փաստաթղթերի,

բ) Ոլորտի Լավ Պրակտիկայի,

գ) Ծրագրի Ժամանակացույցի,

դ) բոլոր Կիրառելի Օրենքների և Կիրառելի Թույլտվությունների (ներառյալ Լիցենզիայի և ջրօգտագործման թույլտվության պայմանների),

ե) սույն Պայմանագրի դրույթների, և

զ) այնպիսի եղանակով, որը համապատասխանում է էական վնասվածքի, երրորդ անձանց առջև պատասխանատվության և գործունեության դադարման ապահովագրական պոլիսների պահանջներին:

 

6.2. Շահագործման Հանձնելու Պլանը

6.2.1. ԳԿ Պայմանագիրը կնքվելուց հետո կազմվում է Շահագործման Հանձնելու Պլանը, որը ենթակա է հաստատման Անկախ Ինժեների կողմից: Այն արտացոլում է Կայանը շահագործման հանձնելու համար Կառուցապատողի և/կամ ԳԿ Կապալառուի կողմից ձեռնարկվելիք գործողությունները («Շահագործման Հանձնելու Պլան»):

6.2.2. Շահագործման Հանձնելու Պլանը պետք է առնվազն ներառի և համապատասխանի բոլոր Կիրառելի Օրենքների պահանջներին:.

ա) Շահագործման Հանձնելու Փորձարկումների շրջանակը և նպատակները, որոնք պետք է կատարվեն ապացուցելու համար, որ Կայանը կառուցվել և ավարտված վիճակի է հասցվել 6.1 Հոդվածին համապատասխան և կարող է օգտագործվել կոմերցիոն շահագործման համար,

բ) կազմակերպչական և վարչական պարտականությունները Շահագործման Հանձնելու Փորձարկումները կատարելու համար.

գ) նախապայմանները, պայմանները և լոգիստիկ ապահովման պահանջները Շահագործման Հանձնելու Փորձարկումները կատարելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

7. ԳՈՐԾԱՐԿՈՒՄ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՈՒՄ ԵՎ ԿՈՄԵՐՑԻՈՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ

 

7.1. Սկզբնական Սնուցում, Գործարկման Էլեկտրական էներգիան

7.1.1. Կառավարությունը պետք է գործադրի իր լավագույն ջանքերը, առանց Կառավարության որևէ ֆինանսական ծախսի, որպեսզի համապատասխան Միացման Կետում.

ա) Կառուցապատողին տրամադրվի բավարար հետադարձ սնուցում, որն անհրաժեշտ է Կայանի սկզբնական սնուցման և գործարկման, փորձարկման և շահագործման հանձնելու համար` համաձայն Էլեկտրական էներգիայի Մատակարարման Պայմանագրի,

բ) Կառավարությանը 45 (քառասունհինգ) Օր առաջ տրված ծանուցման հիման վրա Փոխանցման Համակարգը հասանելի լինի Փոխանցման Համակարգի հետ Կայանի գեներատորների սկզբնական կարգաբերման համար, և

գ) Կառուցապատողի հաշվին տրամադրվի Կայանի գործարկման, փորձարկման և շահագործման հանձնելու համար անհրաժեշտ բավարար ծավալի էլեկտրական էներգիա, ինչպես նաև ցանկացած այլ կոմունալ ծառայություններ` համաձայն համապատասխան Ծրագրի Պայմանագրերի:

Ցանկացած դեպքում, եթե Կառավարությունը չի գործադրում իր լավագույն ջանքերը, առանց Կառավարության որևէ ֆինանսական ծախսի, որպեսզի համապատասխան կոմունալ ծառայությունները կամ համակարգերը հասանելի լինեն Կայանի գործարկման, փորձարկման և շահագործման հանձնելու համար, և դրա հետևանքով ուշացվում է Կոմերցիոն Շահագործման Ամսաթիվը, ապա նման թերացումը սույն Պայմանագրի Հոդված 4-ի նպատակով դիտվում է որպես Կառավարության կողմից սույն Պայմանագրի պայմանների խախտում:

 

7.2. Շահագործման Հանձնելու Փորձարկում

7.2.1. Կառուցապատողը պատասխանատու է Շահագործման Հանձնելու Փորձարկումները Շահագործման Հանձնելու Պլանի և Կիրառելի Օրենքների համաձայն իրականացնելու համար, և պարտավոր է Ընդունող Հանձնաժողովին ու Անկախ Ինժեներին 15 Օր շուտ տրամադրել ծանուցում բոլոր փորձարկումների մասին` նշելով յուրաքանչյուր Շահագործման Հանձնելու Փորձարկման պահանջները` կապված 7.1 Հոդվածով սահմանված Կառավարության պարտավորությունների հետ: Յուրաքանչյուր նման փորձարկման ամսաթիվը սահմանվում է Կառուցապատողի և Համակարգի Օպերատորի փոխադարձ համաձայնությամբ` համաձայն Կիրառելի Օրենքների:

7.2.2. Ընդունող Հանձնաժողովի ներկայացուցիչը իրավունք ունի ներկա լինել Շահագործման Հանձնելու Փորձարկումներին:

7.2.3. Անկախ Ինժեների ներկայացուցիչը պարտավոր է ներկա լինել Շահագործման Հանձնելու Փորձարկումներին և հաստատել դրանց արդյունքները:

7.2.4. Առանձին Պայմանագիր է կնքվում Կառուցապատողի և Գնորդի միջև` Շահագործման հանձնման ժամանակահատվածի ընթացքում Զուտ Էլեկտրական Էներգիայի գնման համար («Կարգաբերման-Գործարկման Աշխատանքների Ընթացքում Առաքվող Էլեկտրաէներգիայի Հաշվառման Պայմանագիր»): Այդ Պայմանագիրը պետք է կնքվի ՀԾԿՀ-ի կողմից հաստատված Օրինակելի Փաստաթղթերի ձևով: Շահագործման հանձնման ժամանակահատվածում Կառուցապատողն իրավունք ունի ստանալ վճարում Շահագործման Հանձնելու Փորձարկումների իրականացման ընթացքում Գնորդին մատակարարված Զուտ Էլեկտրական Էներգիայի դիմաց` հետևյալ սակագներից նվազագույնով. (ա) Սակագնի Հաշվարկի համաձայն որոշված Զուտ Էլեկտրական Էներգիայի Սակագնի, կամ (բ) կոնկրետ ամսում ցանկացած այլ արտադրողի ամենաբարձր սակագնի:

 

7.3. Ընդունման Ակտ

7.3.1. Շահագործման Հանձնելու Փորձարկումների ավարտից և Կառուցապատողի կողմից Կիրառելի Օրենքների այլ վերաբերելի պահանջների բավարարումից հետո Ընդունող Հանձնաժողովը 30 աշխատանքային օրվա ընթացքում կատարում է հետևյալ գործողություններից որևէ մեկը.

ա) տրամադրում է Ընդունման Ակտ` հաստատելով, որ նա բավարարված է, որ Շահագործման Հանձնելու Փորձարկումները և այլ վերաբերելի պահանջները կատարվել են, կամ

բ) տրամադրում է ծանուցում, որտեղ նշվում է, որ Ընդունման Ակտ չի տրվում` նշելով ցանկացած չլուծված խնդիրները, որոնք պետք է լուծվեն, որպեսզի տրամադրվի Ընդունման Ակտ:

7.3.2. Այն դեպքում, եթե Ընդունող Հանձնաժողովը տվել է ծանուցում, համաձայն 7.3(ա) Հոդվածի, Կառուցապատողը պետք է լուծի նշված խնդիրները և Ընդունող Հանձնաժողովին և Անկախ Ինժեներին ուղարկի մեկ այլ ծանուցում` համաձայն 7.2.1 Հոդվածի, որը սակայն առնչվում է միայն Ընդունող Հանձնաժողովի ծանուցման մեջ բարձրացված խնդիրներին և 7.3.1 Հոդվածի նպատակներով նվազագույնը 4 (չորս) աշխատանքային օր առաջ կատարված ծանուցմամբ, որպեսզի 7.3 Հոդվածում սահմանված ընթացակարգերը կրկնվեն այնքան անգամ, որքան հարկավոր է բոլոր չլուծված հարցերի լուծման և համաձայն 7.3(ա) Հոդվածի Ավարտական Ակտի տրամադրման համար:

7.3.3. Կոմերցիոն Շահագործման Ամսաթվի հաստատման առումով Ավարտական Ակտի տրամադրումը նշանավորում է այն, որ Կայանը բերված է ավարտուն վիճակի, որ Շահագործման Հանձնելու Փորձարկումները և Կիրառելի Օրենքների այլ վերաբերելի պահանջները կատարվել են և Կայանը կարող է օգտագործվել կոմերցիոն շահագործման համար` համաձայն սույն Պայմանագրի և համապատասխանաբար Էլեկտրաէներգիայի (Հզորության) Առուվաճառքի Պայմանագրի` Կառուցապատողի կողմից Ավարտական Ակտը ստանալուց և ՀԾԿՀ կողմից Սակագների հաստատման և Լիցենզիայի Վերանայման մասին որոշում ընդունելուց հետո:

 

7.4. Կոմերցիոն Շահագործում

Կոմերցիոն Շահագործման Ամսաթվից սկսած` Կառուցապատողը,որպես Կայանի սեփականատեր, տնօրինում, տիրապետում և շահագործում է Կայանը իր հայեցողությամբ, ինչպես նաև Գնորդին մատակարարում է Զուտ Էլեկտրական Էներգիա և ապահովի Տնօրինելի Հզորությունը` համաձայն հետևյալի.

ա) Ոլորտի Լավ Պրակտիկայի,

բ) Կիրառելի Թույլտվությունների,

գ) Կիրառելի Օրենքների,

դ) սույն Պայմանագրի դրույթների, և

ե) ցանկացած վերաբերելի Ծրագրի Պայմանագրի, մասնավորապես` Էլեկտրաէներգիայի (Հզորության) Առուվաճառքի Պայմանագրի դրույթների:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

8. ՎՃԱՐՄԱՆ ԱՄՓՈՓԱԳՐԵՐ ԵՎ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՈՒՄ

 

8.1. Ամսական Ամփոփագիր

8.1.1. Գործողության Ամսաթվից սկսած մինչև Ժամկետի ավարտը ըստ անհրաժեշտության Կառուցապատողն իրավունք ունի ներկայացնել Կառավարությանը ՀՀ դրամով կազմված ամսական ամփոփագիր ցանկացած գումարների համար, որոնք ենթակա են վճարման որևէ Կողմի կողմից սույն Պայմանագրի ներքո, ներառյալ.

ա) ցանկացած Զիջված Գումարի,

բ) Կառուցապատողին Հոդվածի 14-ի համաձայն վճարման ենթակա ցանկացած գումարի, և

գ) Կառուցապատողին Հոդված 9.1.2-ի համաձայն վճարման ենթակա ցանկացած գումարի,

պայմանով, որ Կառուցապատողը չպետք է ներկայացնի ամսական ամփոփագիր, եթե այդ ամսվա համար առկա չէ որևէ պարտք որևէ Կողմի նկատմամբ:

8.1.2. Ամսական ամփոփագիրը պետք է պարունակի դրանով վճարման ենթակա գումարների ողջամտորեն մանրամասնած հաշվարկները` Կողմերի կողմից համաձայնեցված կամ Կիրառելի Օրենքներով պահանջվող ցանկացած հիմնավորող փաստաթղթերի և տեղեկատվության հետ միասին:

 

8.2. Հաշիվների դուրսգրում, ներկայացում և վճարում

8.2.1. Եթե 8.1 Հոդվածին համապատասխան ուղարկված ամսական ամփոփագրի համաձայն, որևէ գումար ենթակա է վճարման Կառավարության կողմից Կառուցապատողին, Կառուցապատողն ամսական ամփոփագրի հետ միասին պետք է Կառավարությանը ներկայացնի նաև հաշիվ այդ գումարի համար:

8.2.2. Կառավարությունը վճարում է Կառուցապատողին հաշվի մեջ նշված գումարը` ոչ ուշ, քան հաշիվը ներկայացնելու ամսաթվից 30 (երեսուն) Օրվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ սույն Պայմանագրով:

8.2.3. Սույն Հոդվածի համաձայն ներկայացված ցանկացած հաշիվ կազմվում և վճարվում է Դրամով:

8.2.4. Ամսական ամփոփագրում նշված զուտ գումարի վճարումը պետք է կատարվի առանց հաշվանցումների կամ հակընդդեմ պահանջների ներկայացման (և առանց որևէ պահումների):

 

8.3. Վիճարկվող վճարումներ

8.3.1. Եթե ամսական ամփոփագիրը կամ հաշիվը ստանալու պահից 30 (երեսուն) Օրվա ընթացքում Կառավարությունը վիճարկում է ամսական ամփոփագիրը կամ հաշիվը (ամբողջությամբ կամ մասամբ), ապա Կառավարությունը պետք է գրավոր տեղեկացնի մյուս Կողմին հաշվարկի հետ նրա անհամաձայնության` ներառելով վիճարկվող ամսական ամփոփագրի կամ հաշվի մանրամասները, վիճարկվող գումարը և գումարի վիճարկման հիմքերը: Եթե Կառավարությունը վերը նշված ժամկետի ընթացքում չի վիճարկում որևէ հաշիվ կամ ամփոփագիր, ապա այդ հաշվի կամ ամփոփագրի մեջ նշված գումարը համարվում է անվիճելի 15.20 Հոդվածի նպատակով:

8.3.2. Եթե Կառավարությունը վիճարկում է վճարումը համաձայն 8.3.1 Հոդվածի, ապա այդ պահից 30 (երեսուն) Օրվա ընթացքում Կողմերը պետք է բարեխղճորեն բանակցեն վերոգրյալ վեճերը լուծելու համար` Հոդված 17-ով սահմանված կարգով, հնարավորության դեպքում` նախքան համապատասխան վիճարկվող վճարման կատարման ամսաթիվը: Եթե վեճը հաշտությամբ և բարեխղճորեն լուծելու փորձը ձախողվում է, ապա շարունակվող վեճի նկատմամբ կիրառվում է Հոդվածի 17-ի այլ կարգավորումները:

8.3.3. Վիճարկված գումարի կարգավորման կամ որոշման պահից, Կողմերից որևէ մեկին վճարվելիք համաձայնեցված կամ որոշված գումարը պետք է վճարվի համապատասխան Կողմի կողմից 30 Օրվա ընթացքում: Այդպիսի վճարվելիք համաձայնեցված կամ որոշված գումարները համարվում են անվիճելի 15.20 Հոդվածի նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

9. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՒՎԱՃԱՌՔ

 

9.1. Առուվաճառք

9.1.1. Կոմերցիոն Շահագործման Ամսաթվից սկսած մինչև Երաշխավորված Գնման Ժամկետի ավարտը.

ա) Կառուցապատողը վաճառում է, իսկ Կառավարությունը գործադրում է իր լավագույն ջանքերը, որպեսզի Գնորդը Կառուցապատողից գնի Էլեկտրաէներգիայի (Հզորության) Առուվաճառքի Պայմանագրին համապատասխան Զուտ Էլեկտրական Էներգիան Երաշխավորված Գնման Ծավալով և Սակագնի Հաշվարկով սահմանված Սակագներով:

բ) Կառուցապատողը հասանելի է դարձնում Տնօրինելի Հզորությունը, իսկ Կառավարությունը գործադրում է իր լավագույն ջանքերը, առանց Կառավարության որևէ ֆինանսական ծախսի, որպեսզի Գնորդը Կառուցապատողից գնի Պայմանագրային Հզորությունը համաձայն ԷԱՊ-ի:

 

9.1.2. Սակագին

ա) Կառավարությունը գործադրում է իր լավագույն ջանքերը, առանց Կառավարության որևէ ֆինանսական ծախսի, որպեսզի Սակագնի Հաշվարկը ներառվի Լիցենզիայում անփոփոխ տեսքով, և ապահովում է, որ այն օգտագործվի հաշվարկելու համար Սակագները, որոնք Գնորդը պետք է վճարի Կառուցապատողին որպես հատուցում` Կառուցապատողի կողմից Էլեկտրաէներգիայի (Հզորության) Առուվաճառքի Պայմանագրի համաձայն Մատակարարման Կետ մատակարարվող Զուտ Էլեկտրական Էներգիայի և ապահովված Տնօրինելի Հզորության դիմաց, ինչպես նկարագրված է վերը` 9.1 Հոդվածում:

բ) Եթե Սակագնի Հաշվարկը ամբողջությամբ չներառվի Լիցենզիայում և դրա հետևանքով Երաշխավորված Գնման Ժամկետի ընթացքում որևէ պահին Կառուցապատողը Գնորդից Էլեկտրական Էներգիայի դիմաց ստանա ավելի փոքր վճար, քան կստանար, եթե Սակագնի Հաշվարկը ամբողջությամբ ներառվեր, Կառավարությունը Կառուցապատողին վճարում է գումար, որը հավասար է Գնորդի կողմից փաստացի վճարված գումարի և Սակագնի Հաշվարկը Լիցենզիայում ամբողջությամբ ներառելու դեպքում Կառուցապատողին վճարվելիք գումարի միջև տարբերությանը: Նման վճարումները Կառավարության կողմից Կառուցապատողին կատարվում են ուղղակիորեն` պակասորդի մասին Կառավարության կողմից գրավոր ծանուցումը և 8.1 և 8.2 Հոդվածների համաձայն համապատասխան վճարման ամփոփագիրը և հաշիվը ստանալուց 60 Օրվա ընթացքում:

 

9.1.3. Սակագները Գնորդի Կողմից Չվճարելը

Եթե Գնորդը չի վճարում Էլեկտրաէներգիայի (Հզորության) Առուվաճառքի Պայմանագրի համաձայն պատշաճ ներկայացված և վճարման ենթակա որևէ գումար վճարման վերջնաժամկետի ամսաթվից 60 Օրվա ընթացքում, ապա Կառուցապատողի ծանուցմամբ Կառուցապատողը զիջում է Կառավարությանը, իսկ Կառավարությունը գնում է Կառուցապատողի` Գնորդի դեմ պահանջի իրավունքը, որը վերաբերում է պարտք մնացած գումարին` այդ պարտքի մնացորդի մայր գումարի արժեքի 99 (իննսունինը) տոկոսին համապատասխանող գնով («Զիջված Գումար»):

 

9.2. Կոմերցիոն Շահագործման Ամսաթվի պահպանման անկարողություն

Այն դեպքում, եթե Կառուցապատողը չի կարող ապահովել Կոմերցիոն Շահագործման Ամսաթիվը մինչև Նախատեսված Կոմերցիոն Շահագործման Ամսաթիվը կամ դրանից հետո` ուղղակիորեն (ա) առանց որևէ արդարացված պատճառի Կառավարության որևէ գործողության կամ անգործության արդյունքում, կամ (բ) որևէ Անբարենպաստ Պայմանի Դեպքի պատճառով, ապա համարվում է, որ Կայանը տրամադրում է Դրվածքային Հզորությանը հավասար Տնօրինելի Հզորություն, որը ճշգրտված է հաշվի առնելով Շրջակա Միջավայրի Պայմանները, ինչպես հաստատվում է Անկախ Ինժեների կողմից, և Կառավարությունը կետանցի յուրաքանչյուր լրացուցիչ օրվա համար փոխհատուցում է Կառուցապատողին 1 կՎտ/ժ-ի դիմաց 1 (մեկ) ՀՀ դրամին համարժեք չափով` այն ժամանակահատվածի համար, որը սկսվում է 60 (վաթսուն) Օր անց այն օրվանից, երբ Կոմերցիոն Շահագործման Ամսաթիվը կապահովվեր, ինչպես գնահատված է Անկախ Ինժեների կողմից, եթե տեղի չունենար Կառավարության այդ գործողությունը կամ անգործությունը կամ Անբարենպաստ Պայմանի Դեպքը, մինչև Կոմերցիոն Շահագործման Ամսաթվի ապահովման օրը («Ենթադրյալ Ժամանակահատված»), պայմանով, սակայն, որ.

ա) եթե Շահագործման Հանձնելու Փորձարկումների ավարտից հետո Շահագործման Հանձնելու Փորձարկումներով հաստատված Տնօրինելի Հզորությունը պակաս լինի Դրվածքային Հզորությունից` հաշվի առնելով Շրջակա Միջավայրի Պայմանները, (այդ թվում, եթե Կառուցապատողը չի կարող ապահովել Շահագործման Հանձնելու Փորձարկումները), ապա այն գումարները, որոնք Ենթադրյալ Ժամանակահատվածի ընթացքում Կառավարության կողմից վճարվել են այն գումարներից ավել, որոնք Կառավարությունը կվճարեր, եթե համարվեր, որ Կայանն ապահովում է Շահագործման Հանձնելու Փորձարկումներով հաստատված Տնօրինելի Հզորությունը, ենթակա են վերադարձման Կառուցապատողի կողմից:

 

9.3. Այն դեպքում, եթե Կառուցապատողը չի կարող ապահովել Կոմերցիոն Շահագործման Ամսաթիվը մինչև Նախատեսված Կոմերցիոն Շահագործման Ամսաթիվը կամ դրանից հետո իր մեղքով, Կառուցապատողը կետանցի յուրաքանչյուր լրացուցիչ օրվա համար փոխհատուցում է Կառավարությանը 1 կՎտ/ժ-ի դիմաց 1 (մեկ) ՀՀ դրամին համարժեք չափով` այն ժամանակահատվածի համար, որը սկսվում է 60 (վաթսուն) Օր անց այն օրվանից, երբ Կոմերցիոն Շահագործման Ամսաթիվը պետք է լիներ ապահովված: Կառավարության կողմից փոխհատուցում ստանալու իրավունքը չի սահմանափակում ՀԾԿՀ իրավունքը ֆինանսական տույժերի ենթարկել Կառուցապատողին Կիրառելի Օրենքների համաձայն:

 

9.4. Պահանջների Զիջում

Եթե Կառավարությունը պարտավոր է փոխհատուցել Կառուցապատողին 9.2 Հոդվածի համաձայն, Կառուցապատողը զիջում է Կառավարությանը Ծրագրի Պայմանագրի կոնտրագենտից կամ որևէ այլ անձից վնասների հատուցում պահանջելու իր իրավունքները (առկայության դեպքում)` կապված կետանցի հետ, որը հիմք է հանդիսացել վերը նշված դրույթների համաձայն Կառուցապատողին փոխհատուցում վճարելու Կառավարության պարտավորության առաջացման համար, և տրամադրում է Կառավարությանը ողջամիտ աջակցություն, եթե այն մտադրվում է համապատասխան Ծրագրի Պայմանագրի կոնտրագենտից կամ այլ անձից պահանջել նշված գումարները:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

10. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

 

10.1. Արտարժույթի Փոխանակում և Բանկային Հաշիվներ

Կողմերը սույնով ընդունում և համաձայնվում են, որ համաձայն բոլոր Կիրառելի Օրենքների, Կառուցապատողն իրավունք ունի`

ա) բացել ցանկացած արժույթով օտարերկրյա կամ տեղական բանկերում բանկային հաշիվներ. և

բ) Դրամով ցանկացած գումար ազատ փոխանակել այլ արժույթի և փոխանցել ցանկացած նման գումար արտասահման:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

11. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Ի հավելումն սույն Պայմանագրի այլ մասերում սահմանված այլ պարտավորությունների, Կառավարությունը Կառուցապատողին տրամադրելու է հետևյալ աջակցությունը, որպեսզի Կառուցապատողը կարողանա հաջողությամբ իրականացնել Ծրագիրը:

 

11.1. Հաստատումներ, Թույլտվություններ և Արտոնագրեր

Կառավարությունը`

ա) աջակցում և օժանդակում է Կառուցապատողին նրան պահանջվող բոլոր Կիրառելի Թույլտվությունները ստանալու հարցում, պայմանով, որ Կառուցապատողը համապատասխանում է բոլոր Կիրառելի Օրենքների պահանջներին, այդ թվում` ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման, հատուկ համալիր փորձաքննություն անցկացնելու մասին որոշման ընդունման, Կայանի Նախագծային Փաստաթղթերի հաստատման, շինարարական թույլտվությունների, Ավարտական Ակտի և Լիցենզիայի տրամադրման, Լիցենզիայի Վերանայման, Լիցենզիայում Սակագնի Հաշվարկի ներառման, ՀԾԿՀ կողմից Էլեկտրաէներգիայի (Հզորության) Առուվաճառքի Պայմանագրի գրանցման, այդ թվում ի սատարումն Լիցենզիայի տրամադրման, Լիցենզիայի Վերանայման, Էլեկտրաէներգիայի (Հզորության) Առուվաճառքի Պայմանագրի գրանցման և ՀԾԿՀ-ին պաշտոնական գրություն ուղարկելու միջոցով Սակագնի Հաշվարկի համաձայն Սակագների հաստատման հարցերում, և

բ) գործադրում է ջանքեր Ստորագրման Ամսաթվից սկսած տրամադրել և պահպանել այնպիսի Կիրառելի Թույլտվություններ կամ առաջացնել դրանց տրամադրումը և պահպանումը կամ կատարել Ծրագրի համար պահանջվող այնպիսի այլ գործողություններ, որոնք կարող են կատարվել միայն Կառավարության կամ այլ Պետական Մարմնի կողմից` պայմանով, որ Կառուցապատողը բավարարել է բոլոր Կիրառելի Օրենքների պահանջները:

 

11.2. Կոմունալ Ծառայություններ, Հասանելիություն

Կառավարությունը`

ա) գործադրում է իր լավագույն ջանքերը, առանց Կառավարության որևէ ֆինանսական ծախսի, Միացման Կետերում կոմունալ ծառայություններ մատուցողներին հասանելիության տրամադրումն ապահովելու համար (էլեկտրականությունը` համաձայն ԷՄՊ-ի), որոնք անհրաժեշտ են Կառուցապատողին Կայանը կառուցելու, շահագործման հանձնելու և շահագործելու համար (Տնօրինելի Հզորությամբ), այնպիսի դրույքներով և պայմաններով, որոնք ոչ պակաս բարենպաստ են Կառուցապատողի համար, որքան այլ նմանատիպ կոմերցիոն հաճախորդների համար սովորաբար հասանելի դրույքները և պայմանները.

բ) գործադրում է իր լավագույն ջանքերը, առանց Կառավարության որևէ ֆինանսական ծախսի, ապահովելու համար բավարար հասանելիության հնարավորություն Ծրագրի Տարածքի սահմանում, որպեսզի Կառուցապատողը կարողանա հասցնել էլեկտրական էներգիան Մատակարարման Կետ` համաձայն Հոդված 5-ի:

Ներդրումային և Հարկային Արտոնություններ

ա) Կառավարությունը գործադրում է բոլոր ջանքերն ապահովելու համար, որ համապատասխան Պետական Մարմինների կողմից Կառուցապատողին տրամադրվեն Հայաստանում Կիրառելի Օրենքների համաձայն հասանելի բոլոր ներդրումային և հարկային արտոնությունները (այդ թվում նրանք, որ հասու կդառնան Գործողության Ամսաթվից հետո), երբ պատշաճ կերպով կպահանջվեն Կառուցապատողի կողմից, և որ բոլոր նման արտոնությունները ուժի մեջ կլինեն իրենց կիրառելիության առավելագույն ժամկետով` պայմանով, որ Կառուցապատողը բավարարում է այդ Կիրառելի Օրենքների բոլոր պահանջները:

բ) Մասնավորապես, Կառավարությունը գործադրում է բոլոր ջանքերն` ապահովելու, որ Կառուցապատողին` համաձայն բոլոր Կիրառելի Օրենքների, տրամադրվի Ծրագրի համար ներմուծվող ցանկացած ներմուծման հարկերից, գանձումներից, մաքսային տուրքերից առավելագույն հնարավոր ազատումը կամ դրանց տարաժամկետումը` պայմանով, որ Կառուցապատողը համապատասխանում է նշված արտոնություններից և ազատումներից օգտվելու համար անհրաժեշտ բոլոր չափանիշներին:

Ներմուծում, Արտահանում

Ստորագրման Ամսաթվից սկսած` Կառուցապատողի գրավոր պահանջով Կառավարությունը գործադրում է բոլոր ողջամիտ ջանքերը հետևյալի համար`

ա) Կառուցապատողի կողմից բոլոր Կիրառելի Օրենքների պահանջներին համապատասխանելու պայմանով` օժանդակել Ծրագրի համար պահանջվող սարքավորումները և նյութերը Հայաստան ներմուծելու ձևակերպումների հարցում.

բ) Կառուցապատողի կողմից բոլոր Կիրառելի Օրենքներին համապատասխանելու պայմանով` օժանդակել Հայաստանի Պետական Եկամուտների Մարմնի հետ կապված ձևականությունների հարցում, որպեսզի Հայաստանի Պետական Եկամուտների Մարմինը տրամադրի այն ծառայությունները, որոնք կարող են պահանջվել Ծրագրի հաջողության համար, այդ թվում.

. բեռների զննում և գնահատում,

. տվյալների էլեկտրոնային փոխանակման օժանդակում,

. մուտքի հայտարարագրերի և բեռնագրերի մշակում, և

. մաքսային տուրքերի գանձում:

 

11.3. Ծրագրի Ֆինանսավորում

Կողմերը սույնով ընդունում և համաձայնվում են, որ.

ա) Կառուցապատողը պլանավորում է մշակել և իրականացնել Ծրագիրը ծրագրային ֆինանսավորման հիմունքներով` օգտագործելով փոխառու միջոցներ տարբեր հնարավոր Ֆինանսավորման Կողմերից, այդ թվում` ազգային, միջազգային կամ բազմակողմ վարկատուներից, և

բ) Կառավարությունը համաձայնվում է, իսկ անհրաժեշտ դեպքերում` գործադրում է իր լավագույն ջանքերը, առանց Կառավարության որևէ ֆինանսական ծախսի, ապահովելու համար, որ յուրաքանչյուր Ծրագրի Պայմանագրի համապատասխան կողմ համաձայնվի, որ.

1. Կառավարության գրավոր համաձայնությունը ստանալուն պես, Կառուցապատողը` Կիրառելի Օրենքների պահպանման պայմանով, պետք է իրավունք ունենա Ֆինանսավորման Կողմերին գրավադրել կամ զիջել որպես ապահովման միջոց սույն Պայմանագրով իր իրավունքները, սեփականության իրավունքը կամ շահերը` պայմանով, որ նշված համաձայնության տրամադրումը անհիմն չի ձգձգվի և կարող է մերժվել Կառավարության կողմից միայն այն դեպքում, եթե նա հիմնավոր կերպով համարում է, որ նման գրավը կամ զիջումը սպառնում է Հայաստանի ազգային անվտանգության շահերին.

2. Կառուցապատողը, սույն Պայմանագրի պայմանների պահպանման պայմանով, պետք է իրավունք ունենա Ֆինանսավորման Կողմերին գրավադրել կամ զիջել որպես ապահովման միջոց Ծրագրի Պայմանագրերով և Հողամասի Ձեռքբերման Պայմանագրով իր իրավունքները, սեփականության իրավունքը կամ շահերը` Կառավարության նախնական և գրավոր համաձայնության առկայության դեպքում` պայմանով, որ նշված համաձայնության տրամադրումը անհիմն չի ձգձգվի և կարող է մերժվել Կառավարության կողմից միայն այն դեպքում, եթե նա հիմնավոր կերպով համարում է, որ նման գրավը կամ զիջումը սպառնում է Հայաստանի ազգային անվտանգության շահերին: Կառուցապատողը պարտավոր է նաև ստանալ ՀԾԿՀ թույլտվությունը (համաձայնությունը) Կիրառելի Օրենքներով սահմանված դեպքերում և կարգով:

3. Ֆինանսավորման Կողմերի կողմից պահանջվող ողջամիտ փոփոխությունների շուրջ բանակցությունների ընթացքում Կառուցապատողը գործելու է բարեխղճորեն` պայմանով, որ այդ փոփոխությունները չեն ավելացնի սույն Պայմանագրով Կառավարության ֆինանսական պատասխանատվությունը, և ավելի չեն ծանրաբեռնի սույն Պայմանագրով Կառավարության պարտավորությունները:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

12. ՊԱՐՏՔԻՑ ԱԶԱՏՈՒՄ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

12.1. Պատասխանատվության սահմանափակում

Բացառությամբ Պայմանագրի 12.2 Հոդվածով պահանջվող դեպքերի, այնքանով, որքանով թույլատրելի է բոլոր Կիրառելի Օրենքներով, Կողմերից ոչ մեկը պատասխանատվություն չի կրում մյուս Կողմի հանդեպ` պայմանագրային, դելիկտային պարտավորությունների խախտման, երաշխավորության, անվերապահ պարտավորության կամ այլ օրենսդրական հիմքով, ցանկացած եկամտի կորստի, հնարավորության կորստի, որևէ անուղղակի, հետևանքային, պատահական, տուգանային կամ որպես պատիժ նշանակվող վնասների համար: Կողմերից ոչ մեկը պատասխանատվություն չի կրում մյուս Կողմի հանդեպ, բացառությամբ սույն Պայմանագրի համաձայն կամ դրա խախտման համար, սակայն այն պայմանով, որ սույն դրույթը նախատեսված չէ որպես Կողմի այն իրավունքներից հրաժարում մյուս Կողմի հանդեպ, որոնք կապված չեն սույն Պայմանագրի կամ Ծրագրի Պայմանագրերի հետ կամ նախատեսված չեն Կիրառելի Օրենքներով:

 

12.2. Պարտքից ազատում

12.2.1. Կառուցապատողը պարտքից ազատում է Պետական Մարմիններին նրանց դեմ ներկայացված բոլոր պահանջներից, բացառությամբ եթե Հոդված 17-ի համաձայն կազմավորված և վեճը լսած արբիտրաժային տրիբունալը գտնում է, որ նման պահանջները կամ գործողության հետևանքները հանդիսանում են Պարտքից ազատված Կողմի անփութության կամ դիտավորյալ իրավազանցման արդյունք.

ա) գույքի ցանկացած կորստից կամ վնասվածքից, կամ Անձանց մահվանից կամ վնասվածքից, որոնք առաջացել են Կառուցապատողի` սույն Պայմանագրով իր պարտավորությունների իրականացման ընթացքում ցանկացած անփույթ գործողության կամ անփույթ բացթողնման արդյունքում, և

բ) որն առաջացել է Կառուցապատողի` Ծրագրի նախագծման, շինարարության, փորձարկման, շահագործման հանձնելու կամ շահագործման արդյունքում` ցանկացած Կիրառելի Օրենքի ուժով:

12.2.2. Կառավարությունը պարտքից ազատում է Կառուցապատողին և նրա հետ Փոխկապակցված Անձանց Կառուցապատողի և/կամ նրա Փոխկապակցված Անձանց դեմ ներկայացված կամ կրած բոլոր պահանջներից` Կառավարության, Պետական Մարմնի որևէ անփույթ կամ դիտավորյալ արարքի կամ բացթողնման արդյունքում գույքի որևէ կորստի կամ վնասվածքի կամ Անձանց պատճառված մահվան կամ վնասի համար, որը բխում է կամ կապված է սույն Պայմանագրի և Ծրագրի Պայմանագրերի կատարման հետ.

12.2.3. Այն դեպքում, եթե վնասվածքը կամ վնասն առաջացել է Կողմերի համատեղ կամ միաժամանակ անփույթ կամ դիտավորյալ գործողությունների կամ բացթողումների հետևանքով, յուրաքանչյուր Կողմ պատասխանատվություն է կրում սույն պարտքից ազատման ներքո` իր մեղքի հարաբերական աստիճանին համաչափ:

12.2.4. Սույն 12.2 Հոդվածի դրույթներն ուժի մեջ են մնում սույն Պայմանագրի ցանկացած եղանակով դադարումից հետո 3 (երեք) տարվա ընթացքում:

 

12.3. Պարտքից ազատում Տուգանքներից և Տույժերից

Ցանկացած Կիրառելի Օրենքի չպահպանման համար Կողմի կրած տուգանքները կամ այլ տույժերը ենթակա չեն փոխհատուցման մյուս Կողմի կողմից, այլ հանդիսանում են խախտումը թույլ տված Կողմի միանձնյա պատասխանատվությունը:

 

12.4. Պահանջների մասին Ծանուցում

Յուրաքանչյուր Կողմ («Պարտքից ազատվող Կողմ») անհապաղ տեղեկացնում է մյուս Կողմին (»Պարտքից ազատող Կողմ») ցանկացած Վնասի կամ դատավարական գործողության մասին, որի նկատմամբ նա կարող է ունենալ պարտքից ազատման իրավունք` համաձայն Պայմանագրի Հոդված 12-ի, այդ թվում ցանկացած պահանջի մասին, որը ներկայացվել է Պարտքից ազատվող Կողմին երրորդ անձի կողմից (»Երրորդ Անձի Պահանջ»): Նշված ծանուցումը պետք է ուղարկվի Պարտքից ազատվող Կողմին Վնասի կամ դատավարական գործողության մասին հայտնի դառնալուց հետո հնարավորինս սեղմ ժամկետներում:

 

12.5. Պահանջների Իրականացում

Ծրագրի Պայմանագրերից որևէ մեկով պահանջվող ապահովագրական պոլիսի ներքո ապահովագրողների իրավունքների պահպանման պայմանով Պարտքից ազատող Կողմն իր հաշվին և Պարտքից ազատվող Կողմի աջակցությամբ և համագործակցությամբ կարող է վերահսկողություն ունենալ Երրորդ Անձի Պահանջի նկատմամբ, այդ թվում նաև` դրա կարգավորման, և Պարտքից ազատվող Կողմը չպետք է ձեռնարկի որևէ միջոց Երրորդ Անձի Պահանջը կարգավորելու կամ դատական կարգով հետապնդելու ուղղությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ Պարտքից ազատող Կողմը խելամիտ ժամկետում չի կարգավորում Երրորդ Անձի Պահանջի հարցը:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

13. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺ ԵՎ ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

13.1. Անհաղթահարելի ՈՒժի կամ Անբարենպաստ Պայմանի Դեպքեր

13.1.1. «Անհաղթահարելի ՈՒժի կամ Անբարենպաստ Պայմանի Դեպք» նշանակում է ցանկացած իրադարձությունների (կամ դրանց համակցություն) կամ հանգամանքների տեղի ունենալը, որոնք չեն գտնվում (կամ որի հետևանքներից ցանկացածը) դրա ազդեցությունից տուժած Կողմի («Տուժած Կողմ») ողջամիտ վերահսկողության ներքո, սակայն միայն հետևյալ սահմաններում և դեպքերում.

ա) չնայած ողջամիտ ջանքերի և Ոլորտի Լավ Պրակտիկայի կիրառմանը` Տուժած Կողմը չի կարող կանխել այդ հանգամանքները, խուսափել դրանցից կամ վերացնել դրանք,

բ) այն թույլ չի տալիս Տուժած Կողմին կատարել սույն Պայմանագրով իր պարտավորությունները, կամ, եթե Տուժած Կողմը Կառուցապատողն է` Էլեկտրաէներգիայի (Հզորության) Առուվաճառքի Պայմանագրով, համապատասխանաբար, իսկ Տուժած Կողմը ձեռնարկել է բոլոր խելամիտ նախազգուշական միջոցները, ջանքերը և ողջամիտ այլընտրանքային միջոցները Տուժած Կողմի` սույն Պայմանագրով, կամ եթե Կառուցապատողը Տուժած Կողմն է` Էլեկտրաէներգիայի (Հզորության) Առուվաճառքի Պայմանագրով, համապատասխանաբար, իր պարտավորությունների կատարման ունակության վրա նշված հանգամանքի ազդեցությունից խուսափելու և այդ ազդեցությունը մեղմացնելու համար,

գ) եթե Տուժած Կողմը Կառուցապատողն է, այն դեպքում, եթե նման հանգամանքն առաջանում է նախքան Կոմերցիոն Շահագործման Ամսաթիվը, այդ հանգամանքը էապես հետաձգում է Կայանի կառուցումը.

1. Կառուցապատողի համար անհնարին դարձնելով Ծրագրի Ժամանակացույցի պահպանումը, կամ

2. Կառուցապատողից պահանջելով կատարել զգալի և էական ծախսեր Ծրագրի Ժամանակացույցը պահպանելու համար, և

դ) Տուժած Կողմը մյուս Կողմին («Չտուժած Կողմ») տրամադրել է ծանուցումներ` համաձայն 13.2.1 և 13.3 Հոդվածների:

13.1.2. «Անբարենպաստ Պայմանի Դեպք» նշանակում է.

ա) Պետական Մարմնի (այդ թվում ՀԾԿՀ-ի) գործողությունները կամ անգործությունը, այդ թվում, եթե որևէ Կիրառելի Թույլտվություն (ա) այլևս չի գործում լրիվ ուժով, ինչը չի հանդիսանում Կառուցապատողի մեղքի կամ ձախողման արդյունք, (բ) չի տրամադրվել կամ նորացվել պատշաճ ձևով ներկայացված դիմումից հետո, պայմանով, որ Կառուցապատողը կատարել է Կիրառելի Օրենքների պահանջները,

բ) Կառուցապատողի կողմից Ավարտական Ակտը և Կիրառելի Օրենքներով պահանջվող այլ փաստաթղթերը ՀԾԿՀ ներկայացնելուց, ինչպես նաև Լիցենզիայի Վերանայմանը և Սակագների հաստատմանը վերաբերող Կիրառելի Օրենքների այլ պահանջները կատարելուց հետո 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում ՀԾԿՀ-ի կողմից Լիցենզիայի Վերանայման և Սակագնի Հաշվարկի հիման վրա Սակագների հաստատման մասին որոշում չընդունելը, և

գ) Կոմունալ Ծառայությունների Մատակարարման Անհաղթահարելի ՈՒժ, որը տեղի է ունենում նախքան Շահագործման Հանձնելու Փորձարկումների ավարտը (բացառությամբ, եթե այդ Կոմունալ Ծառայությունների Մատակարարման Անհաղթահարելի ՈՒժն ինքնին հանդիսանում է Անհաղթահարելի ՈՒժի Դեպքի հետևանք)

դ) Կառուցապատողի մեղքի բացակայության պայմաններում, Գնորդի կողմից վերոգրյալ կետ (բ)-ում սահմանվածի համաձայն ՀԾԿՀ-ի կողմից Լիցենզիան վերանայվելուց հետո 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում, Կառուցապատողի հետ Էլեկտրաէներգիայի (Հզորության) Առուվաճառքի Պայմանագիրը չկնքելը:

13.1.3. «Անհաղթահարելի ՈՒժի Դեպք» նշանակում է ցանկացած Անհաղթահարելի ՈՒժի կամ Անբարենպաստ Պայմանի Դեպք, որը հանդիսանում է բնության արհավիրքներ կամ տեխնածին արտառոց իրադարձություն կամ հանգամանք և որը չի հանդիսանում Անբարենպաստ Պայմանի Դեպք, այդ թվում.

ա) ջրհեղեղ, երկրաշարժ, կայծակ, փոթորիկ.

բ) համաճարակ կամ պանդեմիա.

գ) ահաբեկչական գործողություններ, կամ քաղաքական բնույթի սաբոտաժ.

դ) ատոմային, քիմիական կամ կենսաբանական աղտոտում կամ ձայնային հարված.

ե) պատերազմ, ներխուժում, զինված հակամարտություն, արտաքին թշնամու գործողություններ կամ շրջափակում, որոնցից յուրաքանչյուրը տեղի է ունենում Հայաստանի տարածքում, կամ ներգրավում է այն, ինչը գոյություն չի ունեցել կամ չէր կարող ողջամտորեն կանխատեսվել սույն Պայմանագրի ստորագրման ժամանակ.

զ) գործադուլներ, արդյունաբերական ակցիաներ կամ լոքաութներ (բացառությամբ այն դեպքերի, երբ դա կատարվում է սույն կետի վրա հիմնվել ցանկացող Կողմի կողմից կամ այդ Կողմի հետ նույն խմբում գտնվող Փոխկապակցված Անձանց կողմից). և

է) Անհաղթահարելի ՈՒժի Դեպքի հետևանքով տեղի ունեցած շենքերի փլուզում, հրդեհ, պայթյուն կամ դժբախտ պատահար.

13.1.4. Կասկածներից խուսափելու համար, Անհաղթահարելի ՈՒժի Դեպքը չի ներառում հետևյալ իրադարձությունները`

ա) միջոցների սակավություն` ցանկացած պատճառով,

բ) շինարարության ժամանակահատվածի ընթացքում Կայանի կամ նյութերի արժեքի և քանակների անսպասելի փոփոխություններ,

գ) մեքենաների կամ այլ նյութերի առաքման ուշացում կամ որևէ կապալառուի կամ մատակարարի կողմից ծառայությունների կետանց (բացառությամբ այն դեպքերի, երբ նման ուշացումները կամ կետանցերը վերագրվում են որևէ Անհաղթահարելի ՈՒժի Դեպքի),

դ) նյութերի կամ սարքավորումների բնականոն մաշվածությունը կամ պատահական վնասվածքները կամ սարքավորումների խաթարումը,

ե) ռիսկեր, որոնք նախատեսվում էին Ծրագրի ակնկալվող նախագծման չափանիշների շրջանակներում կամ որոնք այլապես այնքան արտասովոր չեն, որ չէին կարող ողջամտորեն կանխատեսվել, կանխվել կամ մեղմացվել Ոլորտի Լավ Պրակտիկայի շրջանակներում,

զ) որևէ աշխատանքային կամ կոլեկտիվ վեճ. և

է) շենքերի փլուզում, հրդեհ, պայթյուն կամ այլ դժբախտ պատահար, բացառությամբ նրանց, որոնք առաջացել են Անհաղթահարելի ՈՒժի Դեպքի հետևանքով:

 

13.2. Տուժած Կողմի կողմից Անհաղթահարելի ՈՒժի կամ Անբարենպաստ Պայմանի Դեպքի մասին Ծանուցում

13.2.1. Անհաղթահարելի ՈՒժի կամ Անբարենպաստ Պայմանի Դեպքի ընթացքում սույն Պայմանագրով Տուժած Կողմին տրամադրվող պաշտպանությունից օգտվելու համար, Տուժած Կողմը պետք է անհապաղ ծանուցի Չտուժած Կողմին Անհաղթահարելի ՈՒժի կամ Անբարենպաստ Պայմանի Դեպք կազմող իրադարձությունների կամ հանգամանքների մասին (բոլոր դեպքերում դրանց մասին իրազեկվելու պահից 10 (տասը) Օրվա ընթացքում)` նշելով այդ իրադարձությունների կամ հանգամանքների հավանական տևողությունը և դրանց ազդեցությունը սույն Պայմանագրով, կամ, եթե Տուժած Կողմը Կառուցապատողն է` Էլեկտրաէներգիայի (Հզորության) Առուվաճառքի Պայմանագրով, համապատասխանաբար, նախատեսված պարտավորությունների կամ իրավունքների և օգուտներից օգտվելու հնարավորության վրա:

13.2.2. 13.2.1. Հոդվածի Համաձայն ծանուցում ներկայացնելուց հետո, Կառուցապատողը Կառավարությանն իրազեկ է պահում Անհաղթահարելի ՈՒժին վերաբերող էական փոփոխությունների մասին:

 

13.3. Անհաղթահարելի ՈՒժի Դեպքը մեղմացնելու պարտականությունը

13.3.1. Տուժած Կողմը ձեռնարկում է ողջամիտ ջանքեր Պայմանագրով կամ Կառուցապատողի դեպքում` Էլեկտրաէներգիայի (Հզորության) Առուվաճառքի Պայմանագրով, համապատասխանաբար, իր պարտավորությունների կատարումը շարունակելու և Անհաղթահարելի ՈՒժի կամ Անբարենպաստ Պայմանի Դեպքի անբարենպաստ ազդեցությունը մեղմացնելու կամ նվազագույնի հասցնելու համար:

13.3.2. Տուժած Կողմը ծանուցում է Չտուժած Կողմին այն քայլերի մասին, որոնք ինքն առաջարկում է ձեռնարկել նման Անհաղթահարելի ՈՒժի կամ Անբարենպաստ Պայմանի Դեպքի ազդեցությունը մեղմացնելու կամ նվազագույնի հասցնելու համար, այդ թվում նաև Պայմանագրով իր պարտավորությունների կատարման համար ցանկացած այլընտրանքային միջոցների մասին: Չտուժած Կողմը գործադրում է ողջամիտ ջանքեր նշված քայլերի ձեռնարկման հարցում համագործակցություն ցուցաբերելու հարցում, այնքանով որքանով դրանք չեն վնասում նրան: Տուժած Կողմը նաև ծանուցում է Չտուժած Կողմին Անհաղթահարելի ՈՒժի և Անբարենպաստ Պայմանի Դեպքի բնույթի և ակնկալվող տևողության մասին և շարունակում է Տուժած Կողմին տեղեկացված պահել մինչ այն պահը, երբ ինքն ի վիճակի կլինի կատարել իր պարտավորությունները:

13.3.3. Տուժած Կողմը կրում է ապացուցման բեռը, որ տվյալ հանգամանքը, իրադարձությունը կամ հանգամանքների կամ իրադարձությունների համակցությունը հանդիսանում է իրական Անհաղթահարելի ՈՒժի կամ Անբարենպաստ Պայմանի Դեպք, և որ նա գործադրել է ողջամիտ ջանքեր ցանկացած ենթադրվող Անհաղթահարելի ՈՒժի կամ Անբարենպաստ Պայմանի Դեպքի ազդեցություններից խուսափելու համար:

 

13.4. Անհաղթահարելի ՈՒժի կամ Անբարենպաստ Պայմանի Դեպքի Ազդեցությունը

13.4.1. Պարտավորություններից Ազատում

13.2 և 13.3 Հոդվածների պահպանման պայմանով, այնքանով, որքանով Անհաղթահարելի ՈՒժի Դեպքը կամ Անբարենպաստ Պայմանի Դեպքը կանխել, խոչընդոտել կամ ուշացրել են Տուժած Կողմի կողմից սույն Պայմանագրի ներքո իր պարտականությունները կատարելը, համարվում է, որ Տուժած Կողմը չի խախտել սույն Պայմանագիրը կամ այլ կերպ պատասխանատվություն չի կրում իր պարտավորությունների նման չկատարման կամ կետանցի համար: Նշված պարտավորությունների կատարման ժամկետը պետք է համապատասխանաբար երկարաձգվի: Մյուս Կողմի համապատասխան պարտավորությունները կկասեցվեն և նշված պարտավորությունների համար ժամկետը կերկարաձգվի միևնույն չափով, որքանով այն երկարաձգվել է Տուժած Կողմի համար:

 

13.4.2. Կայանի Էական Վնասվածք

Եթե տեղի է ունեցել Անհաղթահարելի ՈՒժի Դեպք, որը հանգեցնում է Կայանի էական վնասին կամ կորստին, կիրառվում է հետևյալը`

ա) 13.2 Հոդվածում սահմանված եղանակով ծանուցում տրամադրելուց հետո հնարավորինս շուտ Կողմերը խորհրդակցում են միմյանց հետ Նշանակալից Ամսաթվերի, Ծրագրի Ժամանակացույցի և/կամ Կոմերցիոն Շահագործման Ամսաթվի վրա այդ Անհաղթահարելի ՈՒժի Դեպքի ազդեցության վերաբերյալ, և Նշանակալից Ամսաթվերը և/կամ Ծրագրի Ժամանակացույցը, և/կամ Նախատեսված Կոմերցիոն Շահագործման Ամսաթիվը հավասարապես երկարաձգվում են երկու Կողմերի համաձայնությամբ` հաշվի առնելու համար նշված ազդեցությունը և Կառուցապատողի կամ ՆԳԿ Կապալառուի` նախագծային գործողությունները կրկին պլանավորելու կարողությունը Անհաղթահարելի ՈՒժի Դեպքից բխող համընդհանուր կետանցերից խուսափելու կամ դրանք նվազագույնի հասցնելու համար:

բ) Եթե Կողմերը չեն կարողանում համաձայնվել Նշանակալից Ամսաթվերի և/կամ Ծրագրի Ժամանակացույցի, և/կամ Նախատեսված Կոմերցիոն Շահագործման Ամսաթվի արդարացի ճշգրտման հարցում 13.2 Հոդվածով սահմանված եղանակով ծանուցում տրամադրելուց 60 (վաթսուն) Օրվա ընթացքում, Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի ներկայացնելու նման վեճը Անկախ Ինժեներին` Նշանակալից Ամսաթվերի և/կամ Ծրագրի Ժամանակացույցի, և/կամ Նախատեսված Կոմերցիոն Շահագործման Ամսաթվի ճշգրտման համար:

 

13.4.3. Ժամկետ

Կողմերը համաձայնվում են, որ Ժամկետը, և Կառավարությունն ապահովում է, որ Երաշխավորված Գնման Ժամկետը երկարաձգվի ցանկացած ժամանակահատվածով, որի ընթացքում Կառուցապատողի համար Անհաղթահարելի ՈՒժի Դեպքի արդյունքում ստեղծվել է խոչընդոտ սույն Պայմանագրով իր էական պարտավորությունների կատարման համար:

 

13.4.4. Վճարման Պարտավորությունների Բացառումը Անհաղթահարելի ՈՒժից

Չնայած Պայմանագրի ցանկացած այլ դրույթի` Կողմերից ոչ մեկն իրավունք չունի Անհաղթահարելի ՈՒժի Դեպքի պատճառով ազատում պահանջել Պայմանագրով վճարում կատարելու պարտավորությունից:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

14. ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

 

14.1. Օրենքի Փոփոխության Հետևանքները

Եթե Կողմերից որևէ մեկը համարում է, որ տեղի է ունեցել Օրենքի այնպիսի Փոփոխություն, ինչն ուղղակիորեն կհանգեցնի Ծախսերի կամ Տնտեսումների, այդ Կողմն անհապաղ ծանուցում է մյուս Կողմին` նշելով այդ Օրենքի Փոփոխությունը և Ծախսերի կամ Տնտեսումների զուտ գումարը, բոլոր դեպքերում Կառուցապատողի` նման Ծախսերը նվազեցնելու և նման Տնտեսումներն առավելագույնին հասցնելու պարտավորության պահպանման պայմանով` համաձայն Ոլորտի Լավ Պրակտիկայի: Այդ Կողմը կարող է պարբերաբար ուղարկել մյուս Կողմին լրացուցիչ ծանուցումներ նման Օրենքի Փոփոխության մասին` նշելով լրացուցիչ Ծախսերը կամ Տնտեսումները, որոնք առաջացել են կամ ողջամտորեն ակնկալվում են, որ կառաջանան նման Օրենքի Փոփոխության` պայմանով, որ նման ծանուցումը տրամադրվում է ոչ ուշ, քան 12 (տասներկու) ամսվա ընթացքում այն պահից, երբ նման ծանուցում տվող Կողմին հայտնի է դարձել կամ պետք է հայտնի դառնար Օրենքի Փոփոխության հետևանքով նման լրացուցիչ Ծախսերի կամ լրացուցիչ Տնտեսումների Կատարման մասին:

 

14.2. Պահանջների Ընթացակարգը

14.2.1. 14.1 Հոդվածի համաձայն որևէ ծանուցում ստանալուց հետո 7 (յոթ) օրվա ընթացքում Կառուցապատողը դիմում է ՀԾԿՀ Սակագների վերանայման համար` համաձայն Սակագնի Հաշվարկի և Կիրառելի Օրենքների: Եթե ՀԾԿՀ-ն չտրամադրի Սակագների վերանայում, որը կդնի Կառուցապատողին այն նույն զուտ (հարկումից հետո) տնտեսական վիճակի մեջ ի տարբերություն այն վիճակի, ինչ նա կունենար, եթե Օրենքի Փոփոխություն տեղի չունենար, ապա կիրառվում է հետևյալը.

14.2.2. Կողմերը, Կառուցապատողի գրավոր պահանջով, հանդիպում են Կառավարության գրասենյակներում 7 (յոթ) օրվա ընթացքում` խնդիրը քննարկելու համար: Եթե նման քննարկումների մեկնարկից 14 (տասնչորս) Օրվա ընթացքում Կողմերից որևէ մեկը վիճարկում է ծանուցման բովանդակությունը, նման վեճը ներկայացվում է Անկախ Փորձագետին: Կողմերը գործադրում են բոլոր ջանքերը, որպեսզի դրդեն Անկախ Փորձագետին` իր որոշումը կայացնել ոչ ուշ, քան նշանակման պահից 45 (քառասունհինգ) Օրվա ընթացքում:

14.2.3. Այնքանով, որքանով Օրենքի Փոփոխության հետևանքով առաջացած Ծախսերի կամ Տնտեսումների պահանջը չի վիճարկվում կամ թույլատրվել է Անկախ Փորձագետի կողմից, այնպես, կարծես թե այդ Ծախսերը չեն պատճառվել կամ այդ Տնտեսումները չեն կատարվել, Կառուցապատողը ներառում է այդ գումարը ամսական ամփոփագրի շրջանակներում, որը նա ներկայացնում է Կառավարությանը, համաձայն Հոդված 8-ի, և նշված գումարի համար համապատասխանաբար ներկայացնում է հաշիվ, որպեսզի ապահովի հետևյալը`

ա) նա միևնույն զուտ (հարկումից հետո) տնտեսական վիճակում է. և

բ) հետադարձ կիրառելի են այն ամսաթվի նկատմամբ, երբ տեղի են ունեցել նշված Ծախսերը կամ կատարվել են Տնտեսումները:

 

14.3. Պահանջների Միավորում

Սույն Հոդվածի իմաստով, Կողմերից ոչ մեկն իրավունք չունի պնդելու Ծախսերի կամ Տնտեսումների որևէ պահանջ, այնքան ժամանակ մինչև 14.2 Հոդվածի ներքո այդ Կողմի բոլոր նման պահանջներն ընդհանուր առմամբ չգերազանցեն 50.000 (հիսուն հազար) ԱՄՆ դոլարին համաչափ գումարը, որից հետո այդ Կողմը բոլոր նման պահանջները կարող է պնդել` պայմանով, որ, երբ կատարվում է նշված պահանջների պնդում, միևնույն կանոնը կիրառվում է նաև ապագա պահանջների նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

15. ԿԵՏԱՆՑԻ ԴԵՊՔԵՐ

 

15.1. Կառուցապատողի Կետանցի Դեպքեր

Հետևյալ դեպքերից յուրաքանչյուրը հանդիսանում է «Կառուցապատողի Կետանցի Դեպք».

ա) Կառուցապատողը չի կատարում սույն Պայմանագրով իր կողմից Կառավարությանը վճարման ենթակա որևէ վճարում` դրա կատարման ենթակա դառնալու օրվանից հաշված 180 (մեկ հարյուր ութսուն) Օրվա ընթացքում,

բ) տեղի է ունեցել Կառուցապատողին վերաբերվող Անվճարունակության Դեպք,

գ) տեղի է ունեցել Ծրագրի Լքում,

դ) պարզվել է, որ Կառուցապատողի կողմից արված որևէ հայտարարություն կամ տրամադրված որևէ երաշխիք կամ պարտավորություն եղել է կեղծ կամ ապակողմնորոշիչ:

 

15.2. Կառավարության Կետանցի Դեպք

Հետևյալ դեպքերից յուրաքանչյուրը հանդիսանում է «Կառավարության Կետանցի Դեպք».

ա) Կառավարությունը չի կատարում սույն Պայմանագրով իր կողմից Կառուցապատողին վճարման ենթակա որևէ անվիճելի վճարում` դրա կատարման ենթակա դառնալու օրվանից հաշված 180 (մեկ հարյուր ութսուն) Օրվա ընթացքում,

բ) բռնագանձման, ազգայնացման կամ հարկադիր ձեռքբերման է ենթարկվել Ծրագրի Տարածքը, Կայանը կամ դրա որևէ էական մասը, կամ Կառուցապատողի մասնակցին պատկանող որևէ Կառուցապատողի բաժնեմասը կամ Կառուցապատողի նկատմամբ որևէ այլ շահը, բացառությամբ, եթե ակտիվների նման հարկադիր բռնագրավումը կատարվում է Կառուցապատողի կողմից Կառավարության կամ որևէ Պետական Մարմնի նկատմամբ պարտքերի հավաքագրման նպատակով.

գ) տեղի է ունեցել Կառավարությանը վերաբերվող Անվճարունակության Դեպք:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

16. ԴԱԴԱՐՈՒՄ

 

16.1. Դադարեցում Գործողության Ամսաթվի Հետաձգող Պայմանների Չկատարման Պատճառով

Կողմերից յուրաքանչյուրը կարող է լուծել սույն Պայմանագիրը, մյուս Կողմին ուղարկելով գրավոր ծանուցում, եթե Գործողության Ամսաթվի որևէ հետաձգող պայման չի կատարվել կամ մերժվել է համապատասխան Կողմերի կողմից մինչև Հետաձգող Պայմանների Վերջնաժամկետը, չնայած այդ ամսաթիվը կարող է երկարաձգվել` համաձայն սույն Պայմանագրի, սակայն պայմանով, որ Կառավարությունը իրավունք ունի դադարեցնել սույն Պայմանագիրը այն հիմքով, որ միայն Ֆինանսավորման Ամփոփմանը և/կամ ՆԳ Պայմանագրին վերաբերող հետաձգող պայմանները չեն կատարվել: Լուծման մասին ծանուցումն ուղարկելուց հետո սույն Պայմանագիրը դադարում է այդ ծանուցման մեջ նշված ամսաթվին: Յուրաքանչյուր Կողմը սույնով հաստատում և ընդունում է, որ նման հանգամանքներում այն չի ունենալու ոչ մի պահանջ մյուս Կողմի հանդեպ` ծախսերի, վնասների, փոխհատուցման կամ այլ հարցերով:

 

16.2. Դադարեցում Կառուցապատողի կողմից և Դադարման հետևանքները

Կառուցապատողը, համաձայն Հոդված 16.4-ի կարող է լուծել սույն Պայմանագիրը հետևյալ հանգամանքներում`

ա) եթե Կառուցապատողը չի կատարում Ֆինանսավորման Ամփոփման պահանջը` Կառավարության կողմից սույն Պայմանագրի պայմանների խախտման հետևանքով: Յուրաքանչյուր Կողմը սույնով ընդունում և համաձայնվում է, որ այդ դադարեցումից հետո որևէ Գնման Գին ենթակա չէ վճարման Կառավարության կողմից: Չհակասելով վերոգրյալին, եթե Ծրագրի Տարածքն այդ ժամանակ գնված լինի Կառուցապատողի կողմից Կառուցապատողն իրավունք կունենա վաճառել Ծրագրի Տարածքը Կառավարությանը, իսկ Կառավարությունը կկրի պարտավորություն գնել Ծրագրի Տարածքը Ծրագրի Տարածքի Գնով.

բ) եթե տեղի է ունեցել Կառավարության Կետանցի Դեպքը, որը շարունակվում է Կառուցապատողի կողմից Կառավարությանը այդ մասին գրավոր ծանուցելուց հետո ավելի քան 180 (մեկ հարյուր ութսուն) Օր: Յուրաքանչյուր Կողմ սույնով ընդունում և համաձայնվում է, որ այդ լուծումից հետո Կառավարությունը պարտավոր կլինի գնել Կայանը Կառավարության Կետանցի Դեպքի Գնման Գնով, միևնույն ժամանակ Կառուցապատողն իրավունք կունենա վաճառել Ծրագրի Տարածքը Կառավարությանը, իսկ Կառավարությունը կկրի պարտավորություն գնել Ծրագրի Տարածքը Ծրագրի Տարածքի Գնով:

 

16.3. Կառավարության կողմից Դադարեցում և Դադարման հետևանքները

Կառավարությունը կարող է լուծել սույն Պայմանագիրը հետևյալ հանգամանքներում.

ա) եթե Կառուցապատողը չի կատարում Ֆինանսավորման Ամփոփման պահանջը, բացառությամբ այն դեպքերի, երբ նման չկատարումը հանդիսանում է Անհաղթահարելի ՈՒժի կամ Անբարենպաստ Պայմանի Դեպքի կամ Կառավարության կողմից սույն Պայմանագրի պայմանների խախտման հետևանք: Յուրաքանչյուր Կողմ սույնով ընդունում և համաձայնվում է, որ այդ դադարեցումից հետո որևէ Գնման Գին ենթակա չէ վճարման: Չհակասելով վերոգրյալին, եթե Ծրագրի Տարածքն այդ ժամանակ գնված լինի Կառուցապատողի կողմից Կառուցապատողը իրավունք կունենա վաճառել Ծրագրի Տարածքը Կառավարությանը, իսկ Կառավարությունը կկրի պարտավորություն գնել Ծրագրի Տարածքը Ծրագրի Տարածքի Գնով.

բ) եթե տեղի է ունեցել Կառուցապատողի Կետանցի Դեպք, որը շարունակվում է ավելի քան 90 (իննսուն) Օր այդ մասին Կառավարության կողմից Կառուցապատողին գրավոր ծանուցելուց հետո: Յուրաքանչյուր Կողմ սույնով ընդունում և համաձայնվում է, որ այդ դադարեցումից հետո Կառավարությունը իրավունք, այլ ոչ թե պարտականություն կունենա գնել Կայանը Կառուցապատողի Կետանցի Դեպքի Գնման Գնով, Կառուցապատողն իրավունք կունենա վաճառել Ծրագրի Տարածքը, իսկ Կառավարությունը իրավունք, այլ ոչ թե պարտականություն կունենա գնել Ծրագրի Տարածքը:

 

16.4. Դադարեցման Ընթացակարգը

16.4.1. Եթե սույն Պայմանագրում այլ կերպ սահմանված չէ, սույն Պայմանագիրը լուծելու իրավունք ունեցող Կողմը, կատարում է դա անմիջապես մյուս Կողմին գրավոր ծանուցում տալու միջոցով («Դադարեցման Ծանուցում»):

16.4.2. Դադարեցման Ծանուցման մեջ պետք է նշված լինի Պայմանագրի դադարեցման ամսաթիվը, որը պետք է լինի Դադարեցման Ծանուցման ամսաթվից ոչ պակաս քան 180 (մեկ հարյուր ութսուն) օր անց («Լուծման Ժամանակահատված»): Լուծման Ժամանակահատվածի լրանալուց և, եթե կիրառելի է, Կառավարության կողմից Կառուցապատողին համապատասխան Գնման Գնի վճարումից հետո Պայմանագիրը դադարում է առանց հետագա ծանուցման: Այդ պահին Կառուցապատողն իրավունք ունի դադարեցնելու յուրաքանչյուր և բոլոր Ծրագրի Պայմանագրերը:

16.4.3. Լուծման Ժամանակահատվածի ընթացքում Կողմերը շարունակում են կատարել իրենց այնպիսի համապատասխան պարտավորությունները սույն Պայմանագրով, որոնք կարող են կատարվել, հնարավորությունների սահմաններում, Կայանի չընդհատվող գործունեությունն ապահովելու նպատակով:

 

16.5. ԴԱԴԱՐԵՑՈՒՄ ԺԱՄԿԵՏԻ ԼՐԱՆԱԼՈՒՆ ՊԵՍ

Ավելի շուտ դադարած կամ երկարաձգված չլինելու դեպքում` երկու դեպքերում էլ սույն Պայմանագրի պայմաններին համապատասխան, Պայմանագիրը դադարում է Ժամկետի վերջին Օրը:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

17. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ

 

17.1. Կարգավորում բանակցությունների միջոցով

Եթե Կառավարության և Կառուցապատողի միջև ծագում է որևէ վեճ կամ տարաձայնություն կամ պահանջ, որը վերաբերում է սույն Պայմանագրի պայմանների, կամ դրանից բխող կամ դրա հետ որևէ կերպ կապված որևէ հարցի կամ խնդրի էությանը, մեկնաբանությանը կամ կիրառմանը, կամ որևէ Կողմի սույն Պայմանագրից բխող որևէ իրավունքներին, պարտավորություններին կամ պարտականություններին, լինի դա Պայմանագրի լուծումից առաջ կամ հետո, ապա Կողմերն անհապաղ հանդիպում են Կողմերից ցանկացածի պահանջով` փորձելով կարգավորել այդ վեճը, տարաձայնությունը կամ պահանջը նրանց միջև անցկացվող քննարկումների միջոցով:

 

17.2. Անկախ Փորձագետի Աջակցությունը

Այնքանով, որքանով Կողմերը ի վիճակի չեն եղել լուծել վեճը 17.1 Հոդվածի համաձայն կամ եթե վեճի նկատմամբ անմիջապես կիրառվում է 17.2 Հոդվածը, այդ վեճը ներկայացվում է որևէ փորձագետի` խորհրդատվության համար հետևյալ դրույթների համաձայն.

ա) փորձագետը պետք է վեճին վերաբերող բնագավառում ցուցադրած լինի հատուկ գիտելիքներ և փորձ և չպետք է հանդիսանա Կողմերից որևէ մեկի ներկայիս կամ նախկին գործակալը, աշխատողը կամ կապալառուն,

բ) փորձագետին վեճի ներկայացումը նախաձեռնած Կողմը մյուս Կողմին ուղարկում է ծանուցում, որտեղ նշում է, որ ներկայացնում է վեճը փորձագետին և առաջադրում է այն անձին, ում ինքն առաջարկում է լինել փորձագետը: Մյուս Կողմը, նշված ծանուցումը ստանալուց հետո 30 (երեսուն) Օրվա ընթացքում տեղեկացնում է նախաձեռնող Կողմին` արդյոք տվյալ անձն ընդունելի է: Եթե այդ ծանուցումը ստացող Կողմը չի պատասխանում կամ ծանուցում է նախաձեռնող Կողմին, որ առաջադրված անձն ընդունելի չէ, ապա Կողմերը հանդիպում և բարեխղճորեն քննարկում են անցկացնում 30 (երեսուն) Օրվա ընթացքում` փորձագետի անձի շուրջ համաձայնության գալու համար: Եթե Կողմերը չեն հանդիպում կամ չեն կարողանում համաձայնության գալ այդ 30 (երեսուն) օրյա ժամանակահատվածում, ապա Կողմերից ցանկացածը կարող է պահանջել, որ ՄԱՊ-ի ԱՎԿ Միջազգային Կենտրոնը առաջադրի փորձագետին, և նման կերպ առաջադրված անձը պետք է լինի վեճի լուծման նպատակով նշանակված փորձագետը, և փորձաքննական վարույթներն անց են կացվում ՄԱՊ-ի Փորձաքննական Վարույթների Կառավարման Կանոնների համաձայն:

գ) Անկախ Փորձագետի կողմից վեճի քննարկումը պետք է նախաձեռնվի Անկախ Փորձագետի կողմից վեճի լուծումը հայցող Կողմի կողմից` վեճի ծանուցման պահից 30 (երեսուն) օրվա ընթացքում և՛ Անկախ Փորձագետին, և՛ մյուս Կողմին ներկայացնելով գրավոր նյութերը, որոնք պարունակում են.

1. նրա կողմից վեճի նկարագրությունը ողջամիտ մանրամասներով,

2. նախաձեռնող Կողմի դիրքորոշումը, և

3. նախաձեռնող Կողմի դիրքորոշումը հաստատող փաստաթղթերի պատճենները:

դ) Նախորդ նախադասությունում նշված նյութերը Կողմի կողմից ներկայացնելուց 30 (երեսուն) օրվա ընթացքում մյուս Կողմը Անկախ Փորձագետին և Նախաձեռնող Կողմին կարող է ներկայացնել`

1. նրա կողմից վեճի նկարագրությունը ողջամիտ մանրամասներով.

2. պատասխանող Կողմի դիրքորոշումը. և

3. պատասխանող Կողմի դիրքորոշումը հաստատող ցանկացած փաստաթղթերի պատճենները:

ե) Յուրաքանչյուր Կողմ նշանակում է վիճարկվող հարցերից տեղյակ մեկ անձի, որը պետք է հասանելի լինի Անկախ Փորձագետի հարցերին պատասխանելու և նրա կողմից պահանջվող ցանկացած լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելու համար: Բացառությամբ այդ անձի, Կողմից չի պահանջվում, սակայն նա կարող է Անկախ Փորձագետին տրամադրել բանավոր հայտարարություններ կամ որոշակի անձանց հասանելի դարձնել Անկախ Փորձագետի համար:

զ) Երբ վեճի քննարկումը նախաձեռնվում է Անկախ Փորձագետի կողմից, Անկախ Փորձագետից պահանջվում է ներկայացնել կարգադրություն վերոգրյալ 15 (տասնհինգ) Օր պատասխանի ժամանակահատվածի լրանալուց 20 (քսան) Օրվա ընթացքում: Եթե Անկախ Փորձագետի կարգադրությունը տրամադրվել է նշված 20 (քսան) Օրվա ընթացքում կամ եթե Անկախ Փորձագետի կարգադրությունը տրամադրվել է ավելի ուշ և Կողմերից ոչ մեկը այդ ընթացքում չի նախաձեռնել վեճի վերաբերյալ որևէ այլ ընթացակարգ, Կողմերը բարեխղճորեն վերանայում և քննարկում են միմյանց միջև կարգադրությունը դրա առաքմանը հաջորդող 10 (տասը) Օրվա ընթացքում, նախքան այլ գործողություն ձեռնարկելը:

է) Անկախ Փորձագետին ներգրավելու ծախսերը կրում են այն Կողմը, ով նախաձեռնել է այդ Անկախ Փորձագետին վարձելը, և յուրաքանչյուր Կողմ կրում է իր սեփական ծախսերը Անկախ Փորձագետի համար նյութերը պատրաստելու և հայտարարություններն անելու մասով:

 

17.3. Արբիտրաժ

17.3.1. Բանակցությունների միջոցով կամ Անկախ Փորձագետի աջակցությամբ վեճը չկարգավորելու դեպքում վեճի վերջնական կարգավորումը կատարվում է արբիտրաժի միջոցով, որի որոշումը պարտադիր կլինի Կողմերի համար:

17.3.2. Սույն Պայմանագրից բխող կամ դրա հետ կապված բոլոր վեճերը ենթակա են վերջնական կարգավորման Միջազգային առևտրային պալատի Արբիտրաժի Կանոնների ներքո («Կանոններ»), նշված Կանոններին համապատասխան նշանակված երեք արբիտրների կողմից:

17.3.3. Երրորդ արբիտրը, որը գործում է որպես արբիտրաժային տրիբունալի նախագահող, համատեղ նշանակվում է մյուս երկու արբիտրների կողմից երկրորդ արբիտրի հաստատումից 30 (երեսուն) օրվա ընթացքում: Եթե արբիտրաժային տրիբունալի նախագահողը չի նշանակվում նշված ժամկետի ընթացքում, այդ արբիտրին նշանակում է Միջազգային առևտրային պալատի դատարանը:

17.3.4. Արբիտրաժի գործընթացը սկսվում է նրանից, որ մի Կողմը ուղարկում է մյուս Կողմին գրավոր ծանուցում` տեղեկացնելով նրան գործընթացի սկզբի և Արբիտրի նշանակման մասին: Ծանուցումը ստանալուն պես մյուս Կողմը նշանակում է երկրորդ արբիտրին: Եթե արբիտրաժի մասին ծանուցման ամսաթվից 30 (երեսուն) Օրվա ընթացքում նախագահող արբիտրը չի ընտրվում, նախագահող արբիտրը ընտրվում է Կանոններին համապատասխան:

 

17.3.5. Արբիտրաժի Անցկացման Վայրը

Արբիտրաժի անցկացման վայր է հանդիսանում Ժնևը` Շվեյցարիա, իսկ արբիտրաժի իրավաբանական նստավայր է համարվում Լոնդոնը` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն:

 

17.3.6. Անգլերեն Լեզուն

Արբիտրաժի և դրա հետ կապված ամբողջ թղթակցության և փաստաթղթերի լեզուն անգլերենն է:

 

17.3.7. Վճռի Հարկադրումը

Արբիտրաժի արդյունքում կայացված ցանկացած որոշում կամ վճիռ վերջնական է և պարտադիր Կողմերի համար: Կողմերը սույնով համաձայնվում են, որ արբիտրաժային վճիռը կարող է հարկադիր կատարվել արբիտրաժային վարույթի Կողմերի կամ նրանց ակտիվների նկատմամբ, անկախ դրանց գտնվելու վայրից, և որ արբիտրաժային վճիռը կատարման համար կարող է ներկայացվել համապատասխան իրավասության ցանկացած դատարանին:

 

17.3.8. Վարձատրությունը և Ծախսերը

Արբիտրների վարձատրությունը և ծախսերը և արբիտրաժի բոլոր այլ ծախսերն ի սկզբանե վճարում են Կողմերը հավասարաչափ, եթե այլ կերպ չի սահմանվում արբիտրաժային վճռում: Արբիտրները կարող են արբիտրաժային վճռում փոխհատուցում սահմանել հօգուտ հաղթող Կողմի` արբիտրաժային հայցի ներկայացման կամ պաշտպանման կապակցությամբ նրա կրած ողջամիտ ծախսերի և ծախսումների համար, ներառյալ Կողմի կրած խելամիտ իրավաբանական ծախսերը և ծախսումները:

 

17.4. Շարունակվող Կատարում

Հոդված 17-ում սահմանված ցանկացած քննարկումների կամ արբիտրաժի ընթացքում և նախքան դրանցով որոշում կայացնելը կողմերը շարունակում են կատարել սույն պայմանագրով ստանձնած իրենց պարտավորությունները:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

18. ՀԱՎԱՍՏՈՒՄՆԵՐ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄՆԵՐ

 

18.1. Կառուցապատողի Հավաստումները և Երաշխավորումները

Կառուցապատողը հավաստում և երաշխավորում է Կառավարությանը, որ.

ա) նա լիովին լիազորված է կնքել սույն Պայմանագիրը և դրա համաձայն կատարել և իրականացնել իր պարտավորությունները,

բ) նա ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ գործողությունները սույն Պայմանագրի ստորագրումը, կատարումը և իրականացումը թույլատրելու համար,

գ) Պայմանագիրը կազմում է նրա օրինական, վավեր և պարտադրող պարտավորությունը, որը կարող է հարկադրվել իր հանդեպ` սույն Պայմանագրի պայմաններին համապատասխան,

դ) որևէ դատարանում, վարչական մարմնում կամ արբիտրաժային տրիբունալում չկա ընթացիկ կամ, որքան որ նրան հայտնի է, նրան սպառնացող կամ նրա վրա ազդեցություն ունեցող ոչ մի իրավաբանական գործողություն, հայց կամ վարույթ, որը կարող է էապես և բացասաբար ազդել սույն Պայմանագրով նրա պարտավորությունները կատարելու կարողության վրա,

ե) նա պահպանել է իր նկատմամբ բոլոր էական առումներով կիրառելի բոլոր օրենքները, որոնք ընդհանուր առմամբ էական անբարենպաստ ազդեցություն ունեն կամ կարող են ունենալ սույն Պայմանագրով նրա պարտավորությունները կատարելու ունակության վրա,

զ) իր կողմից կամ իր անունից չի վճարվել և չի վճարվելու ոչ մի գումար, լինի դա կանխիկ, թե՛ ցանկացած այլ եղանակով, որևէ Անձի` վարձատրության, միջնորդավճարի կամ այլ տեսքով` Ծրագրի իրականացման իրավունքները տրամադրելու կամ Պայմանագիրը կնքելու համար կամ վերոգրյալի կապակցությամբ որևէ Պետական Մարմնի պաշտոնատար անձի կամ աշխատողի վրա ազդեցություն գործադրելու համար կամ ազդեցություն գործադրելը փորձելու համար:

 

18.2. Կառավարության Հավաստումները և Երաշխավորումները

Կառավարությունը հավաստում և երաշխավորում է Կառուցապատողին, որ.

ա) նա լիովին լիազորված է կնքել սույն Պայմանագիրը և դրա համաձայն կատարել իր պարտավորությունները,

բ) նա ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ գործողությունները սույն Պայմանագրի ստորագրումը, կատարումը թույլատրելու համար,

գ) Պայմանագիրը կազմում է Կառավարության օրինական, վավեր և պարտադրող պարտավորությունը, որը կարող է հարկադրվել նրա հանդեպ` սույն Պայմանագրի պայմաններին համապատասխան, և այն ենթակա չէ որևէ հետագա լիազորման, բյուջետային հաստատման կամ սահմանափակման կամ առանձին բյուջետային երաշխիքի տրամադրման.

դ) որևէ դատարանում, վարչական մարմնում կամ արբիտրաժային տրիբունալում չկա ընթացիկ կամ, որքան որ նրան հայտնի է, նրան սպառնացող կամ նրա վրա ազդեցություն ունեցող ոչ մի իրավաբանական գործողություն, հայց կամ վարույթ, որը կարող է էապես կամ բացասաբար ազդել սույն Պայմանագրով նրա պարտավորությունները կատարելու կարողության վրա,

ե) նա պահպանել է իր նկատմամբ բոլոր էական առումներով կիրառելի բոլոր օրենքները, որոնք ընդհանուր առմամբ էական անբարենպաստ ազդեցություն ունեն կամ կարող են ունենալ սույն Պայմանագրով նրա պարտավորությունները կատարելու ունակության վրա,

զ) իր կողմից կամ իր անունից չի ստացվել և չի ստացվելու ոչ մի գումար, լինի դա կանխիկ, թե՛ ցանկացած այլ եղանակով, որևէ Անձի կողմից` վարձատրության, միջնորդավճարի կամ այլ տեսքով` Ծրագրի իրականացման իրավունքները տրամադրելու կամ Պայմանագիրը կնքելու համար կամ վերոգրյալի կապակցությամբ որևէ Պետական Մարմնի պաշտոնատար անձի կամ աշխատողի վրա ազդեցություն գործադրելու համար կամ ազդեցություն գործադրելը փորձելու համար,

է) Ծրագրի վերաբերյալ Հովանավորի հետ հիմնական քննարկումների ընթացքում, Կառուցապատողին Ծրագիրը շնորհելու, սույն Պայմանագրի շուրջ բանակցությունների և Ժամկետի կապակցությամբ նա պահպանել է բոլոր Կիրառելի Օրենքները,

ը) համաձայնվում է, որ նրա կողմից սույն Պայմանագրի և Պայմանագրի հետ կապված բոլոր այլ համաձայնագրերի, պայմանագրերի, փաստաթղթերի ստորագրումը, կատարումը և իրականացումը հանդիսանում են մասնավոր և առևտրային գործողություններ, այլ ոչ թե հանրային կամ ինքնիշխան գործողություններ, և

թ) ընդհանուր առմամբ համաձայնվում է իր դեմ ցանկացած դատական ակտի հարկադրմանը ցանկացած վարույթներով, որոնք բխում են սույն Պայմանագրի հետ կապված` Հոդված 17-ի համաձայն լուծված վեճերից, ընդ որում հստակորեն հասկացվում է, որ Հոդված 18.2-ը կիրառելի չէ իր ինքնիշխան կարգավիճակում Կառավարության գործողությունների նկատմամբ Կառուցապատողի կամ ցանկացած այլ կողմի առնչությամբ որևէ տարածքում որևէ ազատում տրամադրելու կամ որևէ գործընթացի սկսման հարցում կապված այդ վարույթների հետ:

 

ՀՈԴՎԱԾ 19

 

19. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

19.1. Ծանուցումներ

19.1.1. Կազմում և առաքում

Պայմանագրի կապակցությամբ ցանկացած ծանուցում կամ այլ հաղորդակցություն (յուրաքանչյուրը` «Ծանուցում») պետք է լինի գրավոր ձևով, հայերեն (կամ, եթե այլ լեզվով է, կից պետք է ներկայացվի ծանուցող Կողմի ներկայացուցչի կողմից վավերացված հայերեն թարգմանությամբ, ինչպիսի թարգմանությունն առաջնային ուժ կունենա Կողմերի համար) և ներկայացվի առձեռն, ֆաքսով, էլ. փոստով կամ միջազգային ճանաչում ունեցող սուրհանդակային ընկերության սուրհանդակի միջոցով:

 

19.1.2. Հասցեներ

ա) Կառուցապատողին կամ Հովանավորին ուղղված ծանուցումները պետք է ուղարկվեն հետևյալ հասցեով կամ այնպիսի այլ Անձի կամ հասցեով, որի մասին համապատասխանաբար Կառուցապատողը կամ Հովանավորը կարող են պարբերաբար ծանուցել մյուս Կողմերին.

Անունը` Դեբեդ Հիդրո ՍՊԸ.

Հասցեն` ՀՀ, ք. Ալավերդի, 1701, Սայաթ-Նովա փ. Շ.12, Բն.9,

Էլ. փոստ` [email protected],

Ի ՈՒշադրություն` պ-ն Դավիթ Սահակյանին.

բ) Կառավարությանը ուղղված ծանուցումները պետք է ուղարկվեն հետևյալ հասցեով կամ այնպիսի այլ Անձի կամ հասցեով, որի մասին Կառավարությունը պարբերաբար ծանուցում է մյուս Կողմերին.

Անունը` ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն.

Հասցեն` ՀՀ, ք. Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3.

Էլ. փոստ` [email protected].

Ի ՈՒշադրություն` Նախարարին.

պատճենը`

Անունը` ՀՀ կառավարություն.

Հասցեն` ՀՀ, ք. Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1.

Ի ՈՒշադրություն` Աշխատակազմի ղեկավար.

 

19.1.3. Ենթադրյալ ստացում

Ծանուցումն ուժի մեջ է ստացման պահից և համարվում է ստացված առաքման պահին, եթե ներկայացվել է առձեռն կամ սուրհանդակի միջոցով:

 

19.2. Զիջում և Փոխանցում

Եթե Պայմանագրում այլ կերպ սահմանված չէ և ցանկացած ուղղակի պայմանագրի (եթե վերաբերելի է) կամ որևէ Ֆինանսավորման Կողմի օգտին կնքվելիք այլ ապահովման միջոցի պայմանագրի (եթե վերաբերելի է) պահպանման պայմանով, Կառուցապատողը իրավունք ունի զիջել կամ փոխանցել սույն Պայմանագրով իր իրավունքները, սեփականության իրավունքը, նրան հասանելի գումարները կամ շահերը այլ Անձանց` առանց Կառավարության համաձայնության: Նման փոխանցման դեպքում, Կառուցապատողի պարտավորությունները փոխանցվում են իրավունքների հետ միասին:

 

19.3. Անվավերություն

19.3.1. Եթե Պայմանագրի որևէ դրույթ դառնում է անօրինական, անվավեր կամ ոչ հարկադրելի, լինի դա ամբողջությամբ, թե՛ մասամբ, այդ դրույթը կիրառվում է այնպիսի հեռացումով և փոփոխություններով, որոնք անհրաժեշտ են այդ դրույթի` օրինական, վավեր և հարկադրելի դարձնելու և Կողմերի առևտրային մտադրությունները իրականացնելու համար:

19.3.2. Այն դեպքերում, երբ անհնարին է հեռացնել կամ փոփոխել դրույթը, լինի դա ամբողջությամբ, թե՛ մասամբ, համաձայն Հոդված 19.3.1-ի, նման դրույթը կամ դրա մասը` այնքանով, որքանով այն անօրինական, անվավեր կամ անհարկադրելի է, այլևս չի համարվի սույն Պայմանագրի մասը, և դա չպետք է ազդի Պայմանագրի մնացած մասի օրինականության, վավերության և հարկադրելիության վրա` հաշվի առնելով 19.319.3.1 Հոդվածի համաձայն կատարված հեռացումները և փոփոխությունները:

19.3.3. Կողմերը պետք է բարեխղճորեն բանակցեն, որպեսզի համաձայնության գան մեկ կամ ավելի դրույթների շուրջ, որոնք կարող են փոխարինել որևէ անօրինական, անվավեր կամ անհարկադրելի դրույթ և ստեղծել Կողմերի կոմերցիոն շահերի պատշաճ հավասարակշռություն` առկա հանգամանքներում իրագործելի հնարավոր առավելագույն չափով:

 

19.4. Ընկերակցության Բացակայություն

Սույն Պայմանագրում ոչ մի դրույթ չի կարող որակվել որպես Կողմերի միջև ընկերակցության ստեղծում կամ որևէ Կողմին` որպես մյուս Կողմի գործակալ որևէ նպատակով հանդես գալու իրավունքի շնորհում:

 

19.5. Գաղտնիություն

19.5.1. Ընդհանուր սահմանափակում

Ստորագրման Ամսաթվից մինչ այն օրը, որն ընկնում է սույն Պայմանագրի դադարումից կամ Ժամկետը լրանալուց 10 (տասը) տարի հետո և Հոդված 19.519.5.2-ում սահմանված բացառությունների պահպանման պայմանով` Պայմանագրի Կողմերը ցանկացած պահի, լինի դա սույն Պայմանագրի լուծումից առաջ, թե՛ հետո, առանց մյուս Կողմից նախապես ստացված գրավոր համաձայնության, չպետք է հրապարակեն կամ թույլ տան իրենց պաշտոնատար անձանց, աշխատողներին, գործակալներին կամ կապալառուներին հրապարակելու ցանկացած Անձի (բացառությամբ նրանց համապատասխան պաշտոնատար անձանցից կամ աշխատողներից, որոնց այն պահանջվում է իրենց պարտականությունները կատարելու համար կամ իրենց համապատասխան բանկերին կամ ֆինանսավորողներին) սույն Պայմանագրի կամ դրան վերաբերող բանակցությունների հետ կապված որևէ գաղտնի տեղեկատվություն, որը կարող է հայտնի դառնալ Կողմին այդ բանակցությունների ընթացքում` կապված մյուս Կողմի գործողությունների, պայմանագրերի, առևտրային կամ ֆինանսական պայմանավորվածությունների կամ գործերի հետ:

 

19.5.2. Բացառություններ

19.5.1 Հոդվածով սահմանված սահմանափակումները չեն կիրառվում հետևյալ տեղեկատվության բացահայտման նկատմամբ.

ա) որը ներկայում կամ հետագայում հայտնվում է հասարակական տիրույթում բացառությամբ Պայմանագրի կամ գաղտնիության պահպանման խախտման արդյունքում,

բ) որը, ոչ ավել քան ողջամիտ ջանքերով հնարավոր է ստանալ Կողմերից բացի որևէ այլ աղբյուրներից,

գ) որն օրենքով կամ պատշաճ կարգավորող/սահմանադրական մարմնի կողմից պահանջվում է բացահայտել այդ տեղեկատվությունը ստանալու համար օրենքով լիազորված Անձին.

դ) որը գտնվում է կամ հայտնվում է ստացող Կողմի տիրապետության ներքո նախքան վերոհիշյալ հրապարակումը կամ բացահայտումը և որը չէր ստացվել գաղտնիությունը պահպանելու որևէ պարտավորությամբ, և

ե) որը ձեռք է բերվել կամ ձեռք էր բերվել երրորդ կողմի կողմից, որն ազատ է բացահայտել այն և որը ձեռք չէր բերվել կամ ձեռք չի բերվի գաղտնիությունը պահպանելու որևէ պարտավորությամբ.

19.5.3. Կողմը կարող է բացահայտել գաղտնի տեղեկատվությունը` գաղտնիությունը պահպանելու սույն Պայմանագրով սահմանվածից ոչ պակաս խիստ պայմաններ նախատեսող պարտավորությունների ստանձնման դեպքում, հետևյալ կողմերին.

- դատարանին, արբիտրաժային տրիբունալին կամ վարչական դատարանին` այն դատարանում, արբիտրաժային տրիբունալում կամ վարչական դատարանում դատական վարույթների ընթացքում, որի մասնակից է հանդիսանում հրապարակող Կողմը,

- Պետական Մարմիններին,

- ցանկացած Ֆինանսավորման Կողմերին կամ հրապարակող Կողմի կոնսուլտանտների, բանկերին, ֆինանսավորողներին, երաշխավորներին կամ խորհրդատուներին (այդ թվում նրանց համապատասխան կառավարիչներին և Տնօրենների Խորհուրդներին),

- ցանկացած ճանաչված բորսայի, որտեղ հրապարակող Կողմի կամ դրա Փոխկապակցված Անձի բաժնեհավաք կապիտալը ժամանակ առ ժամանակ առաջարկվում է կամ հանդիսանում է գործարքի առարկա, և

- որևէ Կողմի որևէ ապահովագրողներին:

 

19.6. Փոփոխություն

Պայմանագրում որևէ փոփոխություն ուժի մեջ չէ, եթե չի կատարվել գրավոր կերպով և ստորագրվել յուրաքանչյուր Կողմի կողմից, և այնքանով, որքանով վերաբերում է Հովանավորի իրավունքներին և պարտականություններին` նաև Հովանավորի կողմից կամ անունից:

 

19.7. Հրաժարում

19.7.1. Պայմանագրով տրամադրված որևէ իրավունքից կամ իրավական պաշտպանության միջոցից Կողմի կողմից չօգտվելը կամ դրանց իրականացումը ուշացնելը չի հանդիսանում դրանից հրաժարում, ինչպես և որևէ իրավունքից կամ իրավական պաշտպանության միջոցից մեկանգամյա կամ մասնակի օգտվելը չի կանխում դրանից կամ ցանկացած այլ իրավունքից կամ իրավական պաշտպանության միջոցից հետագայում օգտվելը:

19.7.2. Պայմանագրի խախտման հետ կապված որևէ իրավունքից հրաժարումը չի հանդիսանում բոլոր հետագա խախտումների հետ կապված հրաժարում:

 

19.8. Ամբողջական պայմանագիր

Պայմանագիրը պարունակում է Պայմանագրի առարկայի վերաբերյալ, ինչպես նաև օրենքից բխող այնպիսի դրույթներից բացառություն կատարելու վերաբերյալ Կողմերի ամբողջ համաձայնությունը, որոնք Ստորագրման Ամսաթվի դրությամբ կարող են կատարվել պայմանագրային կարգով, և փոխարինում է (դրա պայմաններին համապատասխան) Պայմանագրի առարկայի շուրջ Կողմերի միջև բոլոր նախկին գրավոր և բանավոր համաձայնությունները և պայմանավորվածությունները:

 

19.9. Պայմանագրի դադարեցումից հետո դրույթների ուժի մեջ մնալը

Պայմանագրի չեղարկումը, Ժամկետի լրանալը կամ վաղաժամկետ լուծումը չի ազատում Կողմերին այն պարտավորություններից, որոնք, ըստ իրենց բնույթի, պետք է պահպանեն իրենց ուժը նման չեղարկումից, Ժամկետը լրանալուց կամ վաղաժամկետ լուծումից հետո, ներառյալ` առանց սահմանափակման, վճարային պարտավորությունները, երաշխիքները, իրավական պաշտպանության միջոցները, պարտքից ազատման խոստումները և գաղտնիությունը:

 

19.10. Ինքնիշխան Անձեռնմխելիությունը

19.10.1. Կողմերը անվերապահորեն և անհետկանչելի եղանակով համաձայնվում են, որ Պայմանագրի ստորագրումը և կատարումը հանդիսանում է մասնավոր և առևտրային գործողություն:

19.10.2. Ի հավելումն, Կառավարությունն անվերապահորեն և անհետկանչելի եղանակով.

ա) համաձայնվում է, որ այն դեպքում, եթե նրա կամ նրա ակտիվների նկատմամբ ցանկացած տարածքում ներկայացվի որևէ դատական վարույթ Պայմանագրի կամ Պայմանագրով նախատեսվող ցանկացած գործարքի կապակցությամբ, նա չի պահանջի անձեռնմխելիություն այդ վարույթների նկատմամբ` իր կամ իր ակտիվների համար,

բ) հրաժարվում է անձեռնմխելիության ցանկացած իրավունքից, որը նա կամ նրա ակտիվները ներկայում ունեն կամ կարող են ձեռք բերել ապագայում` անկախ նրանից դրանք որակվում են որպես ինքնիշխան անձեռնմխելիություն, թե՛ այլ կերպ, որևէ տարածում` կապված նշված վարույթների հետ, ներառյալ, առանց սահմանափակման, դատական ծանուցումների նկատմամբ անձեռնմխելիությունից, որևէ դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի իրավասության կամ վճռի նկատմամբ անձեռնմխելիությունից, և վճռի կատարման նկատմամբ անձեռնմխելիությունից, և

գ) տալիս է ընդհանուր համաձայնություն ցանկացած իրավասությունում ցանկացած նման վարույթներում նրա դեմ վճռի կամ արբիտրաժային վճռի հարկադիր կատարման նկատմամբ` որևէ ազատում տալու կամ այդ վարույթների կապակցությամբ գործընթաց սկսելու առնչությամբ (այդ թվում ցանկացած ակտիվների դեմ կամ դրանց նկատմամբ որոշումների կայացման, հարկադրման կամ իրականացման` անկախ դրանց օգտագործումից կամ նախատեսված օգտագործումից):

 

19.11. Լրացուցիչ երաշխիքներ

Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, և գործադրում ողջամիտ ջանքեր, առանց ֆինանսական ծախսի, ապահովելու համար, որպեսզի ցանկացած անհրաժեշտ երրորդ անձ պարբերաբար ստորագրի այնպիսի փաստաթղթեր և կատարի այնպիսի գործողություններ, որը պահանջող Կողմը կարող է ողջամտորեն պահանջել` պահանջող Կողմին Պայմանագրից բխող լրիվ օգուտը տրամադրված լինելու նպատակով:

 

19.12. Պայմանագրի Օրինակները

Պայմանագիրը կարող է կնքվել ցանկացած թվով առանձին օրինակներից, որոնք բոլորը միասին կազմում են մեկ և միևնույն պայմանագիրը: Պայմանագիրը համարվում է կնքված բոլոր Կողմերի և Հովանավորի միջև` բոլոր Կողմերի և Հովանավորի կողմից ստորագրված օրինակները բոլոր Կողմերի և Հովանավորի միջև փոխանակվելուն պես, որից հետո Պայմանագիրը մտնում է ուժի մեջ` չսահմանափակելով Հետաձգող Պայմաններին վերաբերող դրույթները:

 

19.13. Կարգավորող օրենք

Պայմանագիրը և դրանից բխող կամ դրա կապակցությամբ առաջացող ցանկացած ոչ պայմանագրային պարտավորությունները կարգավորվում են Հայաստանի օրենքներով և մեկնաբանվում համաձայն դրանց:

 

19.14. Պայմանագրի Լեզուն

Սույն Պայմանագիրը կազմված է հայերեն:

Ի հաստատումն վերոգրյալի Կողմերը և Հովանավորը, մտադրված լինելով իրավաբանորեն պարտավորվել, պատշաճ կերպով ստորագրեցին սույն Համաձայնագիրը իրենց պատշաճ լիազորված ներկայացուցիչների միջոցով` ստորև դրված ստորագրությունների կողքին նշված ամսաթվերին.

[Ստորագրման էջերը` հաջորդիվ]

 

ՍՏՈՐԱԳՐՎԱԾ է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ (որը գործում է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ անունից)

 

կողմից` որպես լիազորված

________________________________  ներկայացուցիչ

     Ստորագրություն.                   Ամսաթիվ.

 

Վկայությամբ.

________________________________

 

    Ստորագրություն.                    Ամսաթիվ.

 

ՍՏՈՐԱԳՐՎԱԾ է «ԴԵԲԵԴ ՀԻԴՐՈ» ՍՊԸ-Ի ԿՈՂՄԻՑ

 

կողմից` որպես լիազորված

________________________________  ներկայացուցիչ

     Ստորագրություն.                   Ամսաթիվ.

 

Վկայությամբ.

________________________________

 

    Ստորագրություն.                    Ամսաթիվ.

                     ________________________________

 

ՍՏՈՐԱԳՐՎԱԾ է __________ ԿՈՂՄԻՑ

 

կողմից` որպես լիազորված

________________________________  ներկայացուցիչ

     Ստորագրություն.                   Ամսաթիվ.

 

Վկայությամբ.

________________________________

 

    Ստորագրություն.                    Ամսաթիվ.

                     ________________________________

                               

                               ՀԱՎԵԼՎԱԾ 1

 

Հետաձգող Պայմաններ

 

1. Կառուցապատողի պատասխանատվության ներքո գտնվող Հետաձգող Պայմանները ներառում են`

1.1. Կառուցապատողի Կանոնադրության վերջին խմբագրությունների ճիշտ պատճենները,

1.2. Կառուցապատողի կողմից սույն Պայմանագրի, ինչպես նաև յուրաքանչյուր այլ Ծրագրի Պայմանագրի կնքումը, ներկայացումը և կատարումը թույլատրող Կառուցապատողի Կառավարման մարմնի կողմից ընդունված որոշումների ճիշտ պատճենները` վավերացված Կառուցապատողի լիազորված ներկայացուցչի կողմից,

1.3. Հովանավորի կողմից սույն Պայմանագրի կնքումը, ներկայացումը և կատարումը թույլատրող Հովանավորի Տնօրենների խորհրդի կողմից ընդունված որոշումների ճիշտ պատճենները` վավերացված Հովանավորի լիազորված ներկայացուցչի կողմից,

1.4. Կառուցապատողի և Ֆինանսավորման Կողմերի կողմից ձևակերպված բոլոր Ֆինանսավորման Փաստաթղթերի ճիշտ պատճենները` անհրաժեշտության դեպքում վավերացված Կառուցապատողի լիազորված ներկայացուցչի կողմից,

1.5. հետևյալի ճիշտ պատճենները` (ա) ՆԳ Կապալառուի կազմակերպչական փաստաթղթերի, և (բ) ՆԳ Կապալառուի տնօրենների խորհրդի կամ բաժնետերերի/մասնակիցների կողմից ընդունված որոշումների, որոնք թույլատրում են ՆԳ Կապալառուին կնքել ներկայացնել և կատարել ՆԳ Պայմանագիրը` վավերացված ՆԳ Կապալառուի լիազորված ներկայացուցչի կողմից,

1.6. հետևյալի ճիշտ պատճենները` (ա) ՆԳ Պայմանագրի, և (բ) ՆԳ Կապալառուի կողմից կամ անունից ՆԳ Պայմանագրին համապատասխան տրամադրված բոլոր երաշխիքների:

 

2. Կառավարության պատասխանատվության ներքո գտնվող Հետաձգող Պայմանները ներառում են`

2.1. Ծրագրի վերաբերյալ Կառավարության Հաստատման տրամադրում,

2.2. Լիցենզիան,

2.3. Հողի Ձեռքբերման Պայմանագիր` կնքված Սեփականատիրոջ և Կառուցապատողի միջև, և

2.4. Գրություն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից, որով հաստատվում է, որ Էլեկտրաէներգիայի (Հզորության) Առուվաճառքի Պայմանագրի կոնտրագենտներից յուրաքանչյուրը Կիրառելի Օրենքներով պարտավորված է ստանձնել համապատասխան լիազորություններ Կառուցապատողի նկատմամբ:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2

 

Հատուցում լուծման դեպքում

 

Կառավարության Կետանցի Դեպքի Գնման Գինը

Կառուցման ողջամիտ արժեքին հավասար գինը, որը փաստաթղթավորվելու է Կառուցապատողի կողմից, գումարած` Մատակարարման Կետին միացումների արժեքը և Նախագծի Տարածքի Գինը, հանած ընդհանուր գնի 5% Կառուցապատողի կողմից Կայանի շահագործման յուրաքանչյուր ամբողջական տարվա համար (գումարած ԱԱՀ-ն, եթե կիրառելի է): Նշված գումարը պետք է վճարվի Կառավարության կողմից 12 (տասներկու) ամսվա ընթացքում այն պահից, երբ առաջացել են հանգամանքները, որոնք Կառուցապատողի համար հիմք են ծառայում օգտվելու իր իրավունքից` պահանջել Կառավարությունից գնել Կայանն այս գնով:

 

Կառուցապատողի կետանցի դեպքում Գնման Գինը

Եթե Պայմանագիրը կամ ԷԱՊ-ն լուծվել է Կառուցապատողի Կետանցի Դեպքի հետևանքով, Կառավարությունը իրավունք ունի, բայց պարտավոր չէ, գնել Կայանը: Եթե Կառավարությունն օգտվում է Կայանը գնելու իրավունքից, ապա պետք է վճարի Կառուցապատողին միանվագ գումար, որը հավասար է`

. Լուծման ամսաթվի դրությամբ Ավագ Պարտքի մայր գումարին, գումարած

. Ներդրված Կապիտալը, հանած

. 5.375.000 (հինգ միլիոն երեք հարյուր յոթանասունհինգ հազար) դոլարին հավասար գումար` որպես Կառուցապատողի կետանցի համար տուգանք:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 3

 

Սակագնի Հաշվարկ

 

ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Սույն Սակագնի Հաշվարկում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը`

Անուղղակի Հարկեր` ավելացված արժեքի հարկը:

Արտադրող` «ԴԵԲԵԴ ՀԻԴՐՈ» ՍՊԸ:

Էլեկտրաէներգիայի Սակագին` սույն Սակագնի Հաշվարկի համաձայն Արտադրողի համար երկդրույք սակագնային համակարգում սահմանված` (1) հզորության ամսական դրույքը` Պայմանագրային պատրաստական հզորության համար և (2) առաքված էլեկտրաէներգիայի դրույքը` առաքված էլեկտրաէներգիայի համար:

Կարգ` Հանձնաժողովի 2014 թվականի օգոստոսի 27-ի N 340-Ն որոշմամբ հաստատված էլեկտրական էներգիա արտադրող ընկերությունների պայմանագրային և տնօրինելի հզորությունների սահմանման կարգը (ներառյալ հետագա փոփոխությունները, լրացումները) կամ դրան փոխարինող այլ կարգը:

Հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:

Հաշվարկային Ժամկետ` Հանձնաժողովի կողմից Էլեկտրաէներգիայի Սակագնի սահմանման համար կիրառվող տասներկու շարունակական ամիսներից բաղկացած ժամանակահատված:

Ներկայացման Ամիս` համապատասխան Հաշվարկային Ժամկետի համար Էլեկտրաէներգիայի Սակագնի սահմանման համար Հանձնաժողովի որոշման նախագիծը Հանձնաժողովի նիստին ներկայացնելու օրացուցային ամիսը:

Պայմանագրային հզորություն` Կարգի համաձայն որոշված Կայանի պայմանագրային հզորության մեծությունը:

Պաշտոնական Փոխարժեք` Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից հրապարակված Հայաստանի Հանրապետության արժութային շուկայում ձևավորված` հայկական դրամով արտահայտված մեկ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքի մեծությունը:

Տնօրինելի Հզորություն` Կարգի համաձայն որոշված Կայանի տնօրինելի հզորության մեծությունը:

Պայմանագրային Տարի` Պայմանագրի համաձայն նախատեսված ժամանակաշրջան` Երաշխավորված Գնման Ժամկետ:

Փոխարժեքի Ճշգրտման Ժամանակահատված` երկրորդ և հետագա Ներկայացման Ամսվա դեպքում` Ներկայացման Ամսվան նախորդող ժամանակահատված, որը նախկինում ներառված չի եղել Պաշտոնական Փոխարժեքի փոփոխությամբ պայմանավորված անհրաժեշտ տարեկան հասույթի ճշգրտման հաշվարկի մեջ:

Սույն Սակագնի Հաշվարկում օգտագործված այլ հասկացություններն ունեն նույն նշանակությունը, ինչ ամրագրված է Պայմանագրում:

 

ՆՊԱՏԱԿ

 

Սույն Սակագնի Հաշվարկը սահմանում է Պայմանագրային Տարվա յուրաքանչյուր Հաշվարկային Ժամկետի համար անհրաժեշտ տարեկան հասույթի, ինչպես նաև դրա հիման վրա էլեկտրաէներգիայի Սակագնի հաշվարկը:

Կարգի մեջ փոփոխություն կատարելու դեպքում անհրաժեշտ տարեկան հասույթը և համապատասխանաբար հզորության ամսական դրույքն ու առաքված էլեկտրաէներգիայի դրույքը պետք է ճշգրտվեն այնպես, որ Արտադրողը պահպանի նույն ֆինանսական վիճակը, որը նա այլապես կունենար Կարգի անփոփոխ մնալու դեպքում:

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՍՈՒՅԹ

 

Անհրաժեշտ տարեկան հասույթը որոշվում է հետևյալ բանաձևով.

 

RRi=0.065*էi+Ki

 

որտեղ`

RRi` i-րդ Հաշվարկային Ժամկետի անհրաժեշտ տարեկան հասույթն է (ԱՄՆ դոլար),

էi` i-րդ Հաշվարկային Ժամկետում Արտադրողի կողմից էլեկտրաէներգիայի օգտակար առաքման առավելագույն ծավալն է, որը որոշվում է ելնելով i-րդ Հաշվարկային Ժամկետում Տնօրինելի Հզորության մեծությունից (կՎտժ),

Ki` i-րդ Հաշվարկային Ժամկետի անհրաժեշտ տարեկան հասույթի ճշգրտման մեծությունն է, որը պայմանավորված է նախկին Հաշվարկային Ժամկետի(-ների) ընթացքում Պաշտոնական Փոխարժեքի փոփոխությամբ և հաշվարկվում է համաձայն սույն Սակագնի Հաշվարկի «Անհրաժեշտ տարեկան հասույթի ճշգրտում» բաժնի (ԱՄՆ դոլար): Առաջին Հաշվարկային Ժամկետի Էլեկտրաէներգիայի Սակագնի հաշվարկի ժամանակ Ki ընդունվում է հավասար զրոյի:

 

Անհրաժեշտ տարեկան հասույթը բաղկացած է հաստատուն և փոփոխական բաղադրիչներից.

 

RRi = RRfi + RRvi,

 

որտեղ`

RRfi` i-րդ Հաշվարկային Ժամկետի անհրաժեշտ տարեկան հասույթի հաստատուն բաղադրիչն է, որը որոշվում է հետևյալ բանաձևով.

 

RRfi =0.065*Էi*0.5+Ki,

 

RRvi` i-րդ Հաշվարկային Ժամկետի անհրաժեշտ տարեկան հասույթի փոփոխական բաղադրիչն է, որը որոշվում է հետևյալ բանաձևով.

 

RRvi = 0.065*Էi*0.5:

 

ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ԱՄՍԱԿԱՆ ԴՐՈՒՅՔ

 

Հզորության ամսական դրույքը որոշվում է հետևյալ բանաձևով.

 

RRfi

Tci = ______________*Ei

- 12

          \     Cj*1000

          /_j=1

 

որտեղ`

Tci` i-րդ Հաշվարկային Ժամկետի համար հզորության ամսական դրույքն է (ՀՀ դրամ/կՎտ),

Cj` Արտադրողի կողմից ներկայացված և Հանձնաժողովի կողմից i-րդ Հաշվարկային Ժամկետի համար հաստատված Պայմանագրային Հզորություններն են ըստ ամիսների (ՄՎտ),

Ei` Պաշտոնական Փոխարժեքի ամսական միջին թվաբանականն է` i-րդ Հաշվարկային Ժամկետի Ներկայացման Ամսվան նախորդող ամսվա համար (ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար):

 

ԱՌԱՔՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԴՐՈՒՅՔ

 

Առաքված էլեկտրաէներգիայի դրույքը որոշվում է հետևյալ բանաձևով.

RRvi

Tri= _____ * Ei

Էi

որտեղ`

Tri` i-րդ Հաշվարկային Ժամկետի ընթացքում առաքված էլեկտրաէներգիայի դրույքն է (ՀՀ դրամ/կՎտժ):

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՍՈՒՅԹԻ ՃՇԳՐՏՈՒՄ

 

Սկսած 2-րդ Հաշվարկային Ժամկետից կատարվում է անհրաժեշտ տարեկան հասույթի (RRi) ճշգրտում` պայմանավորված Պաշտոնական Փոխարժեքի փոփոխությամբ: Ճշգրտման ընդհանուր մեծությունը որոշվում է հետևյալ բանաձևով.

Ki = KiR +/- KiU

որտեղ`

KiR` i-րդ Հաշվարկային Ժամկետի անհրաժեշտ տարեկան հասույթի ճշգրտման մեծությունն է` պայմանավորված Պաշտոնական Փոխարժեքի փոփոխություններով (ԱՄՆ դոլար),

Kiu` (i-1)-րդ Հաշվարկային Ժամկետի վաղաժամկետ ընդհատման կամ 12 ամսից ավել տևելու դեպքում i-րդ Հաշվարկային Ժամկետի անհրաժեշտ տարեկան հասույթի ճշգրտման մեծությունն է (ԱՄՆ դոլար): Վաղաժամկետ ընդհատման դեպքում վերցվում է «+» նշանով, իսկ 12 ամսից ավել տևելու դեպքում` «-» նշանով:

 

KiR մեծությունը որոշվում է հետևյալ բանաձևով.

 

Kir = RRi-1 * (Ef-Ei-1)

_________________

                Ef

 

որտեղ`

Ef` i-րդ Հաշվարկային Ժամկետի Ներկայացման ամսվան նախորդող տասներկու ամիսների մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին ամսական Պաշտոնական Փոխարժեքների միջին թվաբանական մեծությունն է,

Ei-1` i-րդ Հաշվարկային Ժամկետին նախորդող Հաշվարկային Ժամկետի համար էլեկտրաէներգիայի (հզորության) սակագնի հաշվարկներում ընդունված մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքի մեծությունն է:

Եթե (i-1)-րդ Հաշվարկային Ժամկետն ընդհատվում է` Հանձնաժողովի կողմից հաստատված նոր Էլեկտրաէներգիայի Սակագնի ուժի մեջ շուտ մտնելու հետևանքով, կամ տևում է 12 ամսից ավելի` Հանձնաժողովի կողմից հաստատված նոր Էլեկտրաէներգիայի Սակագնի ուժի մեջ ուշ մտնելու հետևանքով, և այդ Հաշվարկային Ժամկետի ընթացքում անհրաժեշտ տարեկան հասույթի ճշգրտման Ki մեծությունը հավասար չէր զրոյի, ապա i-րդ Հաշվարկային Ժամկետի համար հաշվարկվում է KiU մեծությունը` համաձայն հետևյալ բանաձևի.

 

K(i-1)

KiU = ______ * DU(i-1)

365

 

որտեղ`

K(i-1)` (i-1)-րդ Հաշվարկային Ժամկետի համար հաշվարկված անհրաժեշտ տարեկան հասույթի ճշգրտման Ki մեծությունն է (ԱՄՆ դոլար),

DU(i-1)` (i-1)-րդ Հաշվարկային Ժամկետի վաղաժամկետ ավարտման դեպքում` (i-1)-րդ Հաշվարկային Ժամկետի չլրացված օրերի թիվը կամ 12 ամսից ավել տևելու արդյունքում Հաշվարկային Ժամկետից ավել տևած օրերի թիվը (օր):

 

ՀԱՐԿԵՐ

 

Սույն Սակագնի Հաշվարկում նշված հզորության ամսական դրույքի և առաքված էլեկտրաէներգիայի դրույքի հաշվարկները չեն ներառում Անուղղակի Հարկերը:

 

pin
ՀՀ կառավարություն
10.08.2017
N 973-Ա
Որոշում